ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանները 92 քաղաքացու իջեցրել են ավտոմեքենաներից |hetq.am|

Ոստիկանները 92 քաղաքացու իջեցրել են ավտոմեքենաներից |hetq.am|

hetq.am: Ոստիկանության ծառայողներն արդեն 92 հոգու՝ որպես երրորդ անձ, մեքենաներից դուրս են հրավիրել: Գործողություններ են իրականացվել 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ, իսկ այսօր ժամը 16:00-ից հետո ամբողջությամբ կիրառելու են օրենսդրության պահանջները: Կառավարության մամուլի սրահում ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այսօր անդրադարձավ երկրում իրականացվող սահմանափակումներին, մարդկանց տեղաշարժին: Մհրյանը, պատասխանելով լրագրողների գրավոր հարցերին, նշեց, որ ոստիկանության ծառայողները ճանապարհներին վերահսկողություն են իրականացնում երթուղիներով, և հնարավոր են դեպքեր, որ մարդիկ չնկատեն ոստիկաններին, քանի որ վերջիններս տեղաշարժվում են երթուղու երկայնքով: Լրագրողները նկատել են, որ թե՛ Երևան քաղաքում, թե՛ մարզերում չեն նկատել ոստիկանականության աշխատողների, որոնք պետք է վերահսկեն մարդկանց տեղաշարժը, հետևեն պարետի որոշումների կատարմանը: «Ոստիկաններն իրենց ուժերի քանակական սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն, և փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան ապահովել որոշումների պահանջները»,-ասաց Հայկ Մհրյանը: Լրագրողները նկատել են նաև՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խիստ միջոցներ են ձեռնարկվելու մարդկանց տեղաշարժը սահմանափակելու համար, և նշված էր երեկ ժամը 23:59-ը, մինչդեռ մարզային տրանսպորտն աշխատում է, մարդկանց տեղաշարժը չի սահմանափակվում: Հայկ Մհրյանը նշեց, որ վարչապետի բոլոր ցուցումներն անվերապահորեն կատարվելու են: Հ. Մհրյանը նշեց, որ այսօր մինչև ժամը 16:00-ը դարձյալ բացատրական աշխատանքներ են իրականացվելու քաղաքացիների շրջանում, որից հետո ոստիկանությունն անցնելու է արդեն իր գործողություններին: Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ քաղաքացիների տեղաշարժը հսկելու նպատակով տնից դուրս գալիս կամ առհասարակ տեղաշարժվելիս քաղաքացիները պետք է լրացնեն սահմանված նմուշի թերթիկ՝ նշելով, թե որտեղից են դուրս եկել, ուր են գնում, ինչ նպատակով և որն է վերադարձի ակնկալվող ժամը: Պատասխանելով հարցին, թե որն է տեղաշարժի թերթիկի անհրաժեշտությունը, երբ կա անձնագիր, Հայկ Մհրյանը նշեց, որ իր տրամաբանությամբ, երբ քաղաքացին ձեռքը վերցնի գրիչը, պատասխանատվությունը մի փոքր կավելանա, չի սկսի հորինել: Ոստիկանության պետի տեղակալը նաև հավելեց, որ ոստիկանության ծառայողները պահպանելու են սանիտարահիգինենիկ կաննոները տեղեկատվական թերթիկների հետ առնչվելիս: «Բայց մեզնից ոչ ոք ապահովագրված չէ այդ վիրուսը կրելուց, հիվանդանալուց, և հնարավորության սահմաններում այնպես կծառայենք, որ այդ ձևաթերթիկն էլ չհանդիսանա պատճառ: Բայց էլի եմ կրկնում՝ ոչ ոք դրանից ապահովագրված չէ»,- ասում է Հ. Մհրյանը: Ոստիկանության պետի տեղակալը նաև նշեց, որ լրագրողների համար տեղեկատվական թերթիկ լրացնելը պարտադիր չէ: Բավական է միայն լրագրողական վկայականների առկայությունը:
13:08 - 25 մարտի, 2020
ՀՀ ոստիկանությունը հայտնում է Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում ապօրինությունների բացահայտման մասին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցում ապօրինությունների բացահայտման մասին

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենի ամուսինը, որը դպրոցում հրամանագրված է եղել պահակ, ապա՝ էլեկտրիկ, 2016-ից 2019 թվականների ընթացքում աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով, նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է 3 միլիոն 150 հազար դրամից ավելի վնաս։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:56 - 23 մարտի, 2020
Ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես. այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա. ՀՀ փոխոստիկանապետ
 |tert.am|

Ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես. այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա. ՀՀ փոխոստիկանապետ |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանության հոսպիտալում ևս կազմակերվել է կորոնավիրուով հիվանդ քաղաքացիների բուժման պրոցես, և այժմ այնտեղ բուժվող 59 ՀՀ քաղաքացի կա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը:Վերջինս կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում ՀՀ ոստիկանության գործողությունները բաժանեց երկու փուլի՝ նշելով, թե առաջին փուլը սկսվել է փետրվարի 23-ից՝ մինչ ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումը։«Այդ փուլի իրականացման համար ոստիկանության պետի կողմից ստորագրվել է հրաման, որով կարգավորվում էին այն միջոցառումներն ու ուժերը, որոնք պետք է դրանք իրականացնեին: Կատարվել է Իրանից բեռնատար մեքենաների ուղեկցումը ՀՀ տարբեր տարածքներ»,-ասաց Մհերյանը՝ նշելով նաև, որ այս պահին էլ Իրանից եկող բեռնատարների ուղեկցում է կատարվում:Երկրորդ փուլի գործողությունները ներկայացնելով՝ Մհերյանն ասաց, որ դրանք սկսվել են, երբ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: «Այդ պահից մեկուսցվածների տեղաբաշխման վայրերն ավելացան ևս 10-ով: Այդտեղ ևս կայուն պահակակետերի միջոցով իրականացնում էինք պահպանությունը»,-ասաց նա:Նա հայտնեց, որ Ոստիկանությունն իրականացնում է նաև ինքնամեկուսացման ենթարկված քաղաքացիների հսկողություն՝ հեռախոսակապի միջոցով. օրական 4 ժամը մեկ կապ է հաստավում ինքնամեկուսացված անձի հետ՝ ապահովելով նրա կապը Առողջապահության նախարարության և Ոստիկանության միջև, իսկ անհրաժեշտության դեպքում Առողջապահության նախարարության մասնագետը մոտենում է տվյալ հասցե: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին՝ պարետի ցուցմամբ Ոստիկանության ներկայացուցիչները որոշ ԶԼՄ-ների և անհատ օգտատերերի հորդորել են հեռացնել այն տեղեկությունները, որոնք չեն բխում պաշտոնական տեղեկատվությունից:Նրա խոսքով՝ պարետի ցուցմամբ՝ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում նաև հուղարկավորությունների կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ սերտ համագործակցություն իրականացնելով տարածքային ինքնակառավարման մարմինների հետ: «Ոստիկանությունը ցուցումն ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել նմանատիպ տնտեսվարող սուբյեկտներին, որոնցից 1133-ը ժամանցի և զվարճանքի վայրեր էին, իսկ 126-ը՝ հոգեհանգստի սրահներ: Երեկվա դրությամբ 115 հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումներ են սպասարկվել, և պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը»,-ասաց նա։
18:58 - 23 մարտի, 2020
Ոստկանները բացահայտել են «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենի ապօրինությունները

Ոստկանները բացահայտել են «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենի ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը 2013-ից 2020 թվականներին մշակույթի կենտրոնի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր բարեկամներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մշակույթի կենտրոնի տնօրենը կազմակերպության երաժշտական մասի ղեկավարից, մենակատարից և խմբավարից, աշխատանքից ազատելու սպառնալիքով, տարիներ շարունակ պահանջել ու ստացել է նրանց աշխատավարձի մի մասը և յուրաքանչյուր տարվա արձակուրդային գումարները, իսկ աշխատակիցները աշխատանքը չկորցնելու համար ենթարկվել են տնօրենի պահանջներին։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք։Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
16:49 - 20 մարտի, 2020
Ոստիկանությունը խուճապ տարածող էջեր է բացահայտել համացանցում

Ոստիկանությունը խուճապ տարածող էջեր է բացահայտել համացանցում

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարաված արտակարգ դրության հետ պայմանավորված համացացնի տարբեր սոցիալական կայքերերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել են, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։ Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։ Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։
16:37 - 20 մարտի, 2020
1 ազատում, 2 տույժ. կանադահայ կնոջ նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվել է |armtimes.com|

1 ազատում, 2 տույժ. կանադահայ կնոջ նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում սկսված ծառայողական քննությունն ավարտվել է |armtimes.com|

armtimes.com: Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով անձնագրային վարչության 1 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 2 աշխատակից՝ ենթարկվել կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Թե ովքեր են նրանք, ոստիկանությունից չասացին: Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ղանաղունյանի նամակը, որում նկարագրվում էին, թե տիկինն ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ունեցել, երբ փորձել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ: Ավելին՝ armtimes.com-ում
12:33 - 20 մարտի, 2020