ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Արման Եղոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

Արման Եղոյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն փետրվարի 22-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Այս մասին հայտնում են  Արման Եղոյանի գրասենյակից:  Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ իր խոսքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Ադրբեջանի կողմից ԼՂ տարածքների բռնազավթման, հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների, ռազմագերիների անհապաղ վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պահպանման և այլ առանցքային խնդիրներին։ Այս համատեքստում պատգամավորը կարևորել է եվրոպական կառույցների և գործընկերների կողմից հասցեական կոչերի հնչեցումը՝ դրանք համարելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու հետագա փորձերի կանխարգելման նվազագույն գործիք։ Եղոյանը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը պետք է դրվի հակամարտության կարգավորման հիմքում՝ միաժամանակ հավելելով, որ ոտնահարվել է հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջադրված հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Տոյվո Կլաարը և Անդրեա Վիկտորինը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման գոծընթացի շարունակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ այն համարելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA), որի վավերացման գործընթացն ավարտվել է և որը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։
18:21 - 22 փետրվարի, 2021
ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները պատժամիջոցներով են սպառնացել Մյանմայում հեղաշրջման պատասխանատուների դեմ |armenpress.am|

ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները պատժամիջոցներով են սպառնացել Մյանմայում հեղաշրջման պատասխանատուների դեմ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պատրաստ Է պատժամիջոցներ սահմանելու նրանց նկատմամբ. ովքեր, Միության կարծքով՝ պատասխանատվություն են կրում Մյանմայում հեղաշրջման համար: Այդ մասին ասված Է Եվրամիության խորհդրի հայտարարության մեջ, որի նիստն արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով փետրվարի 22-ին տեղի Է ունենում Բրյուսելում: «Մինչդեռ Եվրամիությունը պատրաստ Է պաշտպանելու երկխոսությունը բոլոր հանգուցային շահագրգիռ կողմերի հետ (Մյանմայի) իրադրության կարգավորման համար, խորհուրդը հայտարարել Է, որ ԵՄ-ն պատրաստ Է ընդունելու սահմանափակիչ միջոցներ՝ նպատակամղված նրանց դեմ, ովքեր անմիջականորեն պատասխանատվություն են կրում զինվորական հեղաշրջման համար, եւ նրանց տնտեսական շահերի համար»,- նշված Է այնտեղ: Բացի դրանից, «նախարարները ճգնաժամի ապաԷսկալացիայի կոչ են արել արտակարգ դրության անհապաղ դադարեցման, օրինական քաղաքացիական կառավարության վերականգնման եւ նորընտիր խորհրդարանի բացման, ինչպես նաեւ բոլորի ազատ արձակման միջոցով, ովքեր ձերբակալվել կամ կալանավորվել են հեղաշրջան պատճառով»: «Ոչ մայն իշխանությունները պետք Է առավելագույն զսպվածություն դրսեւորեն, այլեւ բոլոր կողմերը պետք Է ձեռնպահ մնան բռնությունից»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:55 - 22 փետրվարի, 2021
ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի միջազգային հակամարտությունների լուծման համար. Մաաս |armenpress.am|

ԵՄ-ն Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունի միջազգային հակամարտությունների լուծման համար. Մաաս |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պետք Է ուղիներ որոնի Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության համար, չնայած Ալեքսեյ Նավալնիի շուրջն ստեղծված իրադրությանը: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ Բրյուսելում եվրոպացի պաշտոնակիցների հանդիպմանը ժամանելուց հետո:Նրա խոսքով՝ ԵՄ-ն հանդիպմանը կքննարկի Նավալնիի հետ կապված իրադրության արձագանքը, այդ թվում այն հարցը, թե անհրաժեշտ են արդյոք նոր պատժամիջոցներ դատավճռից հետո: «Ես այն բանի կողմնակցն եմ, որ այդ հարցի շուրջը պատրաստվի առաջարկություն առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցային ցուցակի վերաբերյալ»,- ասել Է նախարարը:«Դրա հետ միաժամանակ մենք պետք Է ուղիներ որոնենք, որպեսզի Ռուսաստանի հետ մնանք երկխոսության մեջ,- ասել Է նա:- Մենք Ռուսաստանի կարիքն ունենք՝ միջազգային շատ հակամարտությաններ կարգավորելու համար»:«Մենք պետք Է քննարկենք այն հարցը, թե ինչպես կարելի Է պահպանել ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսությունը»,- նշել Է Մաասը: Նրա գնահատմամբ՝ Մոսկվայի եւ Բրյուսելի հարաբերությունները «հայտնվել են ցածրագույն կետում»:Նավալնին, որը երկու անգամ պայմանականորեն դատապարտվել Է յուրացումների համար, հետախուզում Է հայտարարվել «Իվ Ռոշե» գործով պատժի պայմանների բազմակի խախտումների համար: Նրան ձերբակալել են հունվարի 17-ին Շերեմետեւո օդանավակայանում, Խիմինսկիի դատարանը նրան թողել Է կալանքի տակ: Փետրվարի 2-ին դատարանը վճիռ Է կայացրել նրա պայմանական պատիժը իրականով փոխարնելու մասին:Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել Է, որ Նավալնիի գործունեության հետեւում կանգնած են արտասահմանյան հզոր ուժեր եւ ֆինանսներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:    
14:24 - 22 փետրվարի, 2021
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ամբողջությամբ կգործի մարտի 1-ից |1lurer.am|

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ամբողջությամբ կգործի մարտի 1-ից |1lurer.am|

1lurer.am: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է: Մարտի 1-ից Հայաստանի ու Եվրոպական միության միջև համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում:Վարոս Սիմոնյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Տնտեսական առումով համաձայնագիրը տալիս է հետևյալը ամբողջ աշխարհին և գործընկերներին, որ Հայաստանը ավելի կանխատեսելի տնտեսական միջավայր է ունենում՝ հանդիսանալով որպես այդպիսին Եվրոպական միության գործընկեր երկիր:Համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորման հիմնական իրավական հիմքն է: Փորձագետի խոսքով՝ վավերացման գործընթացի ավարտով հարաբերությունները գործընկերային նոր մակարդակ են տեղափոխվում:Իզաբել Շատոյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Համաձայնագրի 80 տոկոսը 2018 թվականի հունիսից արդեն իսկ իրականացվում էր, գտնվում էր կիրարկման փուլում: 2019 թ. հունիսին համաձայնեցվել էր դրա վերաբերյալ ճանապարհային քարտեզը, և արդեն իսկ իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանը:Առևտրաշրջանառության առումով համաձայնագիրը չի ներառում ազատ առևտրի էլեմենտներ, մաքսատուրքերի զրոյացում: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և չի կարող կնքել երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր: Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ Եվրամիության հետ համաձայնագիրն էլ թույլ է տալիս իրականացնել ոլորտային մի շարք բարեփոխումներ:Վարոս Սիմոնյան - Համաձայնագիրը ներառում է համագործակցության գրեթե բոլոր ոլորտները, որոնք կարող են լինել, օրինակ՝ այն համաձայնագրերում, որոնց մաս են կազմում ոչ Հայաստանում, բայց մեր հարևան գործընկեր երկրները, օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունը ունի Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր և ասոցացման համաձայնագիր Եվրոպական միության հետ:Համաձայնագրով ծրագրերի 80 տոկոսի առումով ճանապարհային քարտեզն արդեն համաձայնեցվել ու կյանքի է կոչվում: Իզաբել Շատոյանն ընդգծում է՝ դրանք ենթադրում են տարեկան միջոցառումներ: Օրինակ՝ 2019-ին իրականացվել է նման 7 միջոցառում:Իզաբել Շատոյան - Ճանապարհային քարտեզից, օրինակ՝ վերջերս ուժի մեջ մտավ վարորդական վկայականի քննության հետ կապված նոր կարգը: Դա ճանապարհային քարտեզից ենթադրվող բարեփոխումներից է: Ընթացքի մեջ է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը: Դրա ուղղությամբ արդեն իսկ լուրջ աշխատանքներ կատարվում են, Ընտրական օրենսգրքի ուղղությամբ բարեփոխումների իրականացումը:Հայկական կողմը աշխատանքներ տարել է ճանապարհային քարտեզի մնացյալ 20 տոկոսի նախագծման ուղղությամբ. այն արդեն կազմվել և ներկայացվել է եվրոպական կողմին, ու շուտով կունենանք նաև դրա վերաբերյալ գործակցության հստակ ծրագիրը: Հայաստանը նաև 10 տարուց ավելի Եվրոպական միության GSP+ համակարգի շահառու է: Փոխնախարարը շեշտում է՝ դա արտոնյալ առևտրային ռեժիմ է, որը տրամադրվում է այն երկրներին, որոնք բավարարում են համակարգին ներկայացվող պահանջները: Համակարգում ընդգրկված լինելը նշանակում է, որ երկիրը պետք է լինի միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր: Շարունակությունը՝ 1lurer.am-ում
19:00 - 20 փետրվարի, 2021
Ի տարբերություն Ռուսաստանի՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռվածություն չեն դրսևորում․ Կրեմլ |tert.am|

Ի տարբերություն Ռուսաստանի՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռվածություն չեն դրսևորում․ Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստանը շահագրգռված է կարգավորել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը շատ բան է անում դրա համար, բայց փոխադարձ պատասխան չի տեսնում, փոխանցում է ria.ru-ն։ «Ռուսաստանը և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության հետ լավ հարաբերությունների հաստատման հարցում եղել և մնում է շահագրգռված։ Մենք շատ բան ենք անում դրա համար, փորձում ենք մեր զրուցակիցներին հորդորել, որ հարաբերությունների կարգավորման կամք դրսևորեն։ Մեզ մոտ միշտ չէ, որ դա ստացվում է, և մենք միշտ չէ, որ փոխադարձ շահագրգռվածություն ենք տեսնում։ Ավելի ճիշտ՝ վերջին շրջանում առհասարակ չենք տեսնում»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ «պատառոտված են մանր կտորներով»։ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև փոխգործակցության շատ մեխանիզմներ ոչնչացվել են, այդ թվում` Գործընկերության և համագործակցության խորհուրդը, որի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը վերանայում էին հարաբերությունների ամբողջ շրջանակը:
17:14 - 20 փետրվարի, 2021
ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը |armenpress.am|

ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային եւ Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացումն Է: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոն: «Մենք պետք Է ձգտենք առավելագույնս մերձեցնել Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ դրա լավագույն միջոցը ՌԴ-ից ԵՄ մուտքի համար այցագրային ռեժիմի դյուրացումն Է, երիտասարդների համար այցագրեր ստանալու գործընթացի դյուրացումը»,-ասել Է Տերաչանոն՝ հանդես գալով Բանկա Ինտենզայի եւ ՌԴ առեւտրա-արդյունաբերական պալատի «Ռուսաստան եւ Եվրոպա. նոր մարտահրավերներ տնտեսական համագործակցության եւ համավարակի հաղթահարման համար» երկրորդ համատեղ սեմինարում: Նա հույս Է հայտնել, որ Իտալիայի եւ ԵՄ-ի գործընկերները կհետեւան այդ ուղուն: Իտալիան տարիներ շարունակ հանդես Է գալիս Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման օգտին: Նման բանակցություններ անցկացվել են, սակայն 2014 թվականին դադարեցվել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով: Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հետ հարաբերությունները վատացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել Է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, ՌԴ-ին մեղադրելով միջամտության մեջ, նրա դեմ պատժամիջոցներ Է սահմանել, Մոսկվան պատասխան միջոցներ Է ձեռնարկել, ապրանքների ներմուծման փոխարինման կուրս վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:16 - 19 փետրվարի, 2021
ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղին հատկացրել է հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն |1lurer.am|

ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղին հատկացրել է հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի թվով տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից, արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։  «Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ նրանց, ովքեր ունեն դրա խիստ կարիքը»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։ Նոր հայտարարված օժանդակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։ ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
17:58 - 18 փետրվարի, 2021
Մհեր Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի ուղղությունները

Մհեր Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:  Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին արտակարգ ռեժիմով բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացն իրականացնելու և Հայաստանին աջակցելու համար: Զրույցի ընթացքում փոխվարչապետը, ընդգծելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար, գոհունակությամբ է նշել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին: Զրուցակիցները քննարկել են 2021-2027 թթ. համար ՀՀ-ԵՄ բազմամյա ծրագրի մշակման ընթացքը՝ երկուստեք ընդգծելով փաստաթղթի կարևորությունը համագործակցության զարգացման համար: Քննարկվել են նաև 2021 թ. Տարեկան գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգման ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը: Զրուցակիցների կողմից ընդգծվել է տնտեսական ակտիվության վերականգման նպատակով Եվրոպական միության կողմից իրականացվող ֆինանսական գործիքների կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում: Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը:
19:16 - 17 փետրվարի, 2021
Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված Է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա |armenpress.am|

Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված Է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության հարցում եւ այն համարում են ոչ այլընտրական: Փետրվարի 16-ին այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը՝ ողջույնի խոսքով դիմելով Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ռազմավարական համագործակցությանը նվիրված վիրտուալ խորհրդաժողովի մասնակցներին: «Չնայած բոլոր տարաձայնություններին, Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման հարցում»,- ասել Է Ալտմայերը ՝ այնուամենայնիվ խոստովանելով, որ այժմ հարաբերությունները «հասել են ամենացածր կետին»: «Ռուսաստանը մեր հարեւանն Է եւ հիմնական խաղորդներից մեկը գլոբալ քաղաքականության բնագավառում»,- նշել Է նախարարն՝ ընդգծելով, որ «երկխոսության բացակայությունն այլընտրանք չԷ»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:37 - 16 փետրվարի, 2021
Սերգեյ Լավրովը ԵՄ-ին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար |1lurer.am|

Սերգեյ Լավրովը ԵՄ-ին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը տարիներ շարունակ հետևողականորեն խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը: Սանկտ Պետերբուրգում իր ֆինն պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող կառույցներից շատերի գործունեությունը կա՛մ դադարեցվել է, կա՛մ սառեցվել:   ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ՝ ներկայում երկկողմ շփումները կենտրոնացած են առանձին թեմաների վրա, ինչպիսիք են Իրանի միջուկային հիմնահարցը և Սիրիայի հակամարտությունը: Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել ԵՄ-ի հետ լավ հարաբերությունները, եթե դրան պատրաստ է նաև եվրոպական կառույցը:
14:37 - 16 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչներին. քննարկվել է Հայաստանին հատկացվելիք ԵՄ ապագա աջակցությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչներին. քննարկվել է Հայաստանին հատկացվելիք ԵՄ ապագա աջակցությունը

Այս շաբաթ՝ փետրվարի 15-19-ը, Եվրոպական միությունն անցկացնում է ծրագրավորման համատեղ առաքելություն՝ Հայաստանի Հանրապետություն տեսակապի ձևաչափով։ Առաքելության նպատակն է հաջորդ՝ 2021-2027 թվականների ծրագրային փուլում և կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին հատկացվելիք ԵՄ աջակցության հիմնական գերակա ուղղությունների քննարկումն ու սահմանումը:Առանձնակի ուշադրության առարկա է ԵՄ աջակցության համապատասխանեցումը Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման նպատակին և բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին նախատեսվում են խորքային քննարկումներ ՀՀ նախարարությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և, որպես «Եվրոպայի Թիմ» մոտեցման մաս, Հայաստանում գործող ԵՄ անդամ պետությունների հետ։  Առաքելության մեկնարկը տրվել է այսօր՝ ԵՄ ներկայացուցիչների և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի միջև հանդիպմամբ։ Կողմերը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ համատեղ աշխատանքը և Հայաստանին հատկացվելիք ԵՄ ապագա աջակցությունը: 
22:36 - 15 փետրվարի, 2021
ԵՄ-ն և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ հաջակցություն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման
 |1lurer.am|

ԵՄ-ն և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ հաջակցություն Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար: Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ կողմից երեք տարում՝ որպես Եվրոպական միության ֆինասնավորմամբ՝ 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության մի մաս, որի նպատակն է աջակցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանի վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի անցկացման գործում: «Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց՝ առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը»,- ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:
19:23 - 12 փետրվարի, 2021
Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով |armtimes.com|

Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Եթե կրկին տեսնենք, որ որոշ դեպքերի համար մեր նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ նաև ամենազգայուն տարածքներում, մենք կխզենք հարաբերությունները: Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք: Եթե դուք խաղաղություն եք ցանկանում, պատրաստվեք պատերազմի »,- ասել է Լավրովը: Այս շաբաթ Բրյուսելը հայտարարել է, որ կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել: Դա տեղի է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասելիքները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարության կենտրոն»: Ուկրաինայում եւ Մերձդնեստրում առկա հակամարտություններից, ինչպես նաև Բելառուսում տիրող իրավիճակից բացի՝ լարվածության պատճառը Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումն էր եւ հունվարի 23-ին և 31-ին չհամաձայնեցված հանրահավաքներում ցուցարարների ձերբակալումը: Ռուսաստանում եվրոպացի գործընկերներին խորհուրդ էին տալիս չխառնվել այլ երկրների ներքին գործերին եւ զբաղվել իրենց սեփական խնդիրներով:
14:57 - 12 փետրվարի, 2021
ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում

 |armenpress.am|

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու գործում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն ի աջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն ու տեղեկատվությունը»,- հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ դրան հաջորդելու է աջակցությունը պատվաստանյութերի արդյունավետ տեղաբաշխմանն ու մոնիթորինգին:
17:46 - 11 փետրվարի, 2021