Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով |armtimes.com|
14:57 - 12 փետրվարի, 2021

Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ. Լավրով |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե կրկին տեսնենք, որ որոշ դեպքերի համար մեր նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում՝ նաև ամենազգայուն տարածքներում, մենք կխզենք հարաբերությունները: Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, բայց պետք է պատրաստ լինենք: Եթե դուք խաղաղություն եք ցանկանում, պատրաստվեք պատերազմի »,- ասել է Լավրովը:

Այս շաբաթ Բրյուսելը հայտարարել է, որ կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել: Դա տեղի է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «չի արդարացրել սպասելիքները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավարության կենտրոն»:

Ուկրաինայում եւ Մերձդնեստրում առկա հակամարտություններից, ինչպես նաև Բելառուսում տիրող իրավիճակից բացի՝ լարվածության պատճառը Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումն էր եւ հունվարի 23-ին և 31-ին չհամաձայնեցված հանրահավաքներում ցուցարարների ձերբակալումը:

Ռուսաստանում եվրոպացի գործընկերներին խորհուրդ էին տալիս չխառնվել այլ երկրների ներքին գործերին եւ զբաղվել իրենց սեփական խնդիրներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել