ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը և 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 9-ի ցերեկը և 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:    Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ • Օդի առավելագույն ջերմաստիճան՝      17.50C (2001 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան՝          -6.50C (1973 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան՝      6.40C  ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․ Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
14:02 - 09 նոյեմբերի, 2020
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և մառախուղ. օդի ջերմաստիճանը աստճանաբար կնվազի

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և մառախուղ. օդի ջերմաստիճանը աստճանաբար կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 5-ին երեկոյան ժամերին, նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը, շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին՝ ցերեկը աստիճանանաբար կնվազի 4-5, 8-9-ի գիշերը 6-8 աստիճանով»,- նշում են կենտրոնից: Արցախում նոյեմբերի 5-ի երեկոյան, 6-ին և 7-ին սպասվում է անձրև: «Արցախի հովիտներում այսօր ջերմաստիճանը +17…+20°C է, գիշերը կլինի +8…+11°C, նախալեռներում էլ +13…+17°C է, գիշերը սպասվում է +2…+6°C»,- հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
17:19 - 05 նոյեմբերի, 2020
2021 թվականի պետական բյուջեով ԱԻ նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 14 միլիարդ 51.2 մլն դրամ․ Նազարյան |armtimes.com|

2021 թվականի պետական բյուջեով ԱԻ նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 14 միլիարդ 51.2 մլն դրամ․ Նազարյան |armtimes.com|

armtimes.com: 2021 թվականի պետական բյուջեով Արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 14 միլիարդ 51.2 մլն դրամ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը։ Նա նշեց, որ «Սեյսմիկ պաշտպանության ծրագրով նախատեսվում է տրամադրել 803.5 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշից 85.1 մլն դրամով պակաս: ««Փրկարար ծառայություններ» միջոցառման շրջանակներում նախատեսվել է 11,665 մլն դրամ, աճը 2020 թվականի պետական բյուջեի նկատմամբ կազմում է 335.1 մլն դրամ: Փոփոխությունը պայմանավորված է աշխատանքի վարձատրության փոփոխությամբ, հենակետերի գազիֆիկացմամբ, փրկարար ծառայողների համազգեստի ձեռքբերմամբ, փրկարարական նյութերի եւ գործիքների ձեռքբերմամբ եւ այլն»,- նշեց փոխնախարարը։
16:02 - 02 նոյեմբերի, 2020
Ոստիկանության ու ԱԻՆ-ի 2021-ի բյուջեն |hetq.am|

Ոստիկանության ու ԱԻՆ-ի 2021-ի բյուջեն |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանության բյուջեն: 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը տրամադրել 313 միլիարդ 40 միլիոն դրամ: Հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգությանը հատկացվելու է շուրջ 97.751 միլիոն դրամ: «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կարիքի բավարարում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 176.9 մլն դրամ: «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջո­ցառումների, մոնիթորինգի և վերահսկողության իրականացում» միջո­ցառման շրջանակներում նախա­տեսվում է հատկացնել 11,011.4 մլն դրամ, որը 2020 թվականին համեմատ նվազել է 795.1 մլն դրամով: Հանձնաժողովի անդամներն իրենց վրդովմունքն արտահայտեցին առ այն, որ զինված ուժերի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում այնպիսի հրապարակումներ են արվում, որոնք հասարակության շրջանում հուսահատության տրամադրություններ են ստեղծում: Պատգամավորները, դիմելով փոխոստիկանապետին, ընդգծեցին, որ միգուցե կարիք կա օրենսդրությունն ավելի կոշտացնել, որպեսզի պատասխանատվությունը նման հրապարակումների համար շատ ավելի խիստ լինի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե մինչ այս պահը քանի սուբյեկտ է վարչական պատասխանատվության ենթարկվել: Փոխոստիկանապետն արձագանքեց` անձնական տվյալներ հրապարակել չի կարող, սակայն նման սուբյեկտների թիվը 331 է, որոնցից 148-ը ԶԼՄ է, 183-ը` ոչ ԶԼՄ: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:52 - 02 նոյեմբերի, 2020