Ռուսական Մի-24 ուղղաթիռի ընկնելու հետևանքով կան երկու զոհ և մեկ տուժած․ ՀՀ ԱԻՆ
20:50 - 09 նոյեմբերի, 2020

Ռուսական Մի-24 ուղղաթիռի ընկնելու հետևանքով կան երկու զոհ և մեկ տուժած․ ՀՀ ԱԻՆ

Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը 

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Մի -24 ուղղաթիռը խոցվել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրից Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Այս մասին քիչ առաջ հայտնել էր Տասս գործակալությունը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ժամեր առաջ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել