Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Չավուշօղլուն հուսով է` Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները |azatutyun.am|

Չավուշօղլուն հուսով է` Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, թե այսօրվա ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները։ «Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, հավելելով՝ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։ Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, թե երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։
19:39 - 20 հունիսի, 2021
Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը |1lurer.am|

Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության առիթ է և պատճառ՝ անվտանգության նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հավանականության մասին, գրում է «Ռիա Նովոստին»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չէր բացառել երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը: Ըստ Պեսկովի` հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: «Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցով: Սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ ու կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը և ամբողջ իրավիճակի կարգավորմանը, ու չպետք է պարունակեն տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,- հավելել է Պեսկովը: Ռուսաստանի Պետդումայում ավելի կտրուկ են արձագանքել Անկարայի ծրագրերին: Ռուսաստանցի օրենսդիրները թուրքական բազան Ադրբեջանում համարում են ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձ, իսկ Ադրբեջանի մուտքը ՆԱՏՕ՝  ժամանակի հարց: «Ադրբեջանը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ այն ​​պահից, երբ ադրբեջանական զինուժը թուրքական բանակի հետ միասին կռվեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ»,- Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը: «Ադրբեջանը նպատակ ունի մերձենալ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը, մեղմ ասած, թույլ է տալիս Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի ամենատարեց անդամի, Էրդողանի միջոցով հանդես գալ նման հայտարարություններով: Ավելին, Մոսկվան ունի բազա Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանում՝ ոչ»,- հավելել է նա:
16:08 - 18 հունիսի, 2021
Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածության չեն եկել Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի շուրջ՝ պայմանավորվելով շարունակել խորհրդատվությունները: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ինչ վերաբերում է С-400-ներին, նրանք (Բայդենը և Էրդողանը) դա քննարկել են: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Որոշվել է շարունակել երկխոսությունը C-400-ների վերաբերյալ: Երկու թիմերն էլ կզբաղվեն այդ հարցով հանդիպումից հետո»,-նշել է Սալիվանը:Սալիվանը հավելել է, որ նախագահները «մանրամասնորեն քննարկել են» Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: «Նրանք պայմանավորվել են, որ միասին կաշխատեն դրան հասնելու համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ դրա համար իրեն որոշակի աջակցություն է պետք: Իսկ նախագահ Բայդենը խոստացել է, որ այդ աջակցությունը կտրամադրվի: Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել այս կապակցությամբ: Եվ նրանք երկուսն էլ խնդրել են իրենց թիմերին մշակել վերջին մանրուքները»,-ասել է պաշտոնյան:
09:56 - 18 հունիսի, 2021
Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը |azatutyun.am|

Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծումը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական NTV հեռուստատեսության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը: «Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի դեկլարացիայի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, և մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ հիմա առաջնահերթ խնդիրն է անվտանգություն ապահովել Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով: Հունիսի 15-ից 16-ը գտնվելով Ադրբեջանում` Էրդողանը Շուշիում Ալիևի հետ կնքել է համագործակցության հռչակագիր, որի դրույթներից մեկը ենթադրում է ռազմական փոխգործություն այն դեպքում, եթե գոյանում է սպառնալիք կողմերից մեկի անվտանգությանը կամ ինքնիշխանությանը:
18:00 - 17 հունիսի, 2021
Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն իրենց Զինված ուժերի գործողությունները», - այս մասին նշված է երեկ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից Շուշիում ստորագրված հռչակագրում, որի տեքստը հրապարակվել է Բաքվում մի քանի ժամ առաջ։ «Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն», - նշված է թուրք-ադրբեջանական համաձայնագրում։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են՝ «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։
14:48 - 16 հունիսի, 2021
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Շուշի

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Շուշի

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ խստորեն դատապարտել է հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն Շուշի քաղաք՝ այցելությունը համարելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը»,- ասվում է հայտարարության մեջ։   ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող նմանատիպ գործողությունները, որոնք միտված են` ամրագրելու Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառման հետևանքները, էականորեն վնասում են տարածաշրջանում կայունության հաստատման միջազգային ջանքերին և ամբողջովին անընդունելի են։ «Հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքի չեզոքացումը հրամայական է դարձնում արցախահայության իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված ազգաբնակչության անվտանգ վերադարձի ապահովումը:  Այս սադրիչ գործողությունները հստակորեն բացահայտում են նաև Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից հնչող հայտարարությունների կեղծ և ապակողմնորոշող բնույթը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։
20:44 - 15 հունիսի, 2021
«Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»․ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական զինտեխնիկայի արտադրության մասին |tert.am|

«Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»․ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական զինտեխնիկայի արտադրության մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո խոսել է Արցախյան երկրորդ պատերազմում թուրքական անօդաչու թռչող սարքերի «դերի» մասին՝ հայտարարելով, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը հետագայում էլ ավելի կզարգանա, գրում է ադրբեջանական minval.az-ը։«Ադրբեջանը հնարավորություն կստանա այդ գործընթացում դառնալ ոչ միայն սպառման շուկա, այլև արտադրական կենտրոն։ Մեր ուժն Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանի ուժը մեր ուժն է»,- հայտարարել է Էրդողանը։Նրա խոսքով՝ «չնայած համավարակին՝ երկու երկրները շարունակում են վճռականորեն մեծացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև Էներգետիկա, տրանսպորտից մինչև զբոսաշրջություն, պաշտպանությունից մինչև կրթություն և մշակույթ»։«Բացի դրանից՝ մենք է՛լ ավելի ենք ամրապնդում մեր կապերը տեխնոլոգիաների փոխանցման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական նախագծերի առումով»,- հայտարարել է Էրդողանը։
20:33 - 15 հունիսի, 2021
Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, հայտնում է minval.az-ը:«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա:
17:49 - 15 հունիսի, 2021
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն անվանել է դրական և արդյունավետ: Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթաց» գրանցելու վերաբերյալ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ էր»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ջո Բայդենի խոսքով՝ երկու կողմերի պատվիրակությունները կշարունակեն քննարկումները՝ հույս հայտնելով, որ իրական առաջընթացի կհասնեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Բայդենը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագայում գործելու մի շարք հարցերի շուրջ»: «Մեր երկու երկրներն ունեն քննարկումների լայն օրակարգ»,- հայտարարել է Սպիտակ տան  ղեկավարը:
11:54 - 15 հունիսի, 2021
Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ |1lurer.am|

Ամերիկացի կոնգրեսականները Բայդեն-Էրդողան հանդիպման նախաշեմին ԱՄՆ-ին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի ղեկավարներն այսօր դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով Թուրքիայի նախագահի հետ հունիսի 14-ին նախանշված հանդիպմանը ճնշում գործադրել վերջինիս վրա՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «կդադարեցնի անվտանգության գծով աջակցությունն ու տնտեսական պատժամիջոցներ կկիրառի մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն Հայաստանի տարածքից և Ադրբեջանն ազատ չարձակի բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց: Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հունիսի 11-ին հղած նամակում հայտարարել են, որ «նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանն ու Ալիևը չեն դադարեցնելու իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի ոտնահարումը, քանի դեռ Միացյալ Նահանգները նրանց պատասխանատվության ենթարկելու կարևոր քայլեր չի արել»:
11:29 - 12 հունիսի, 2021
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հաջորդ շաբաթ նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Երկու երկրների ղեկավարներն ուշադրության կարժանացնեն նաև Վաշինգտոն-Անկարա «լուրջ տարաձայնությունների» թեման, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ու արժեքների ոտնահարմանը: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Արևելյան միջերկրածովյան հարցը, Սիրիայի, Իրանի թեմաները, ինչպես նաև ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո Թուրքիայի դերակատարման հիմնախնդիրը Էրդողան-Բայդեն օրակարգում կլինեն:
10:39 - 08 հունիսի, 2021
«Անկարան և Փարիզը միասին կարող են աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում». Չավուշօղլու |tert.am|

«Անկարան և Փարիզը միասին կարող են աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն անցել են լարվածության ժամանակահատվածի միջով, որը բնորոշ չէ երկու դաշնակից երկրներին, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի` ֆրանսիական L'Opinion պարբերականում հրապարակված հոդվածում, որը տպագրվել է Թուրքիայի ԱԳ նախարարի Փարիզ կատարած այցի նախօրեին:«Բայց մարտի սկզբին մեր նախագահների միջև տեղի ունեցած շփումը հնարավորություն է տալիս ամրապնդել մեր կապերը: Իմ այցը Փարիզ արտացոլում է այդ փոխադարձ ցանկությունը»,- ասել է Չավուշօղլուն:Նրա խոսքով` տարածաշրջանային խնդիրները, որոնք վերջերս Անկարային և Փարիզին հակադրել էին միմյանց, կողմերին թույլ են տալիս «տեսնել տեսակետների և ընդհանուր շահերի համընկնումի աճող քանակ»: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
18:36 - 07 հունիսի, 2021
Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Փարիզ։ Այսօր նախատեսված են թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Այցի մեկնարկից առաջ ֆրանսիական «Լ'Օպինյոն» պարբերականը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարի ծավալուն հոդվածը, որում Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, թե Փարիզն ու Անկարան կկարողանան հաղթահարել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված կացությանը՝ Չավուշօղլուն նշել է․ - «Այդ տարածաշրջանում մենք կարող ենք համատեղ ուժերով նպաստել հարատև խաղաղության հաստատմանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»։ Խոսելով Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ պաշտոնական Փարիզի մոտեցումների մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «ֆրանս-թուրքական հարաբերությունները չեն դառնա հայկական որոշ ծայրահեղական շրջանակների անհիմն մեղադրանքների պատանդը»։ Իր հոդվածում Չավուշօղլուն չի շրջանցել նաև Անկարայի և ԵՄ հարաբերություններն՝ ընդգծելով, որ ԵՄ առանց Թուրքիայի «ի վիճակի չէ գլոբալ, համաշխարհային [ազդեցություն ունեցող] ուժ դառնալ»։
12:43 - 07 հունիսի, 2021