Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|
12:43 - 07 հունիսի, 2021

Չավուշօղլուն ժամանել է Փարիզ |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Փարիզ։

Այսօր նախատեսված են թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի բանակցությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։

Այցի մեկնարկից առաջ ֆրանսիական «Լ'Օպինյոն» պարբերականը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարի ծավալուն հոդվածը, որում Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, թե Փարիզն ու Անկարան կկարողանան հաղթահարել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները։

Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված կացությանը՝ Չավուշօղլուն նշել է․ - «Այդ տարածաշրջանում մենք կարող ենք համատեղ ուժերով նպաստել հարատև խաղաղության հաստատմանը, ինչը կհանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը»։

Խոսելով Հայոց ցեղասպանության խնդրի հանդեպ պաշտոնական Փարիզի մոտեցումների մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ «ֆրանս-թուրքական հարաբերությունները չեն դառնա հայկական որոշ ծայրահեղական շրջանակների անհիմն մեղադրանքների պատանդը»։

Իր հոդվածում Չավուշօղլուն չի շրջանցել նաև Անկարայի և ԵՄ հարաբերություններն՝ ընդգծելով, որ ԵՄ առանց Թուրքիայի «ի վիճակի չէ գլոբալ, համաշխարհային [ազդեցություն ունեցող] ուժ դառնալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել