Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են

Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են

Ապրիլի 25-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման` մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար գործող ժամանակացույցը։ Հրապարակումից օրեր անց լրատվականներն սկսեցին կեղծ վերնագրով վերահրապարակել ընկերության տարածած հաղորդագրությունը։ Մասնավորապես, «168 Ժամ» լրատվական կայքը նշված տեղեկությունը տարածել էր «Մայիսի 1-ից ջրամատակարարումը կլինի ժամով. Որտեղ՝ որ ժամերին է ջուր լինելու․ հասցեների ցանկ» վերտառությամբ, որը սակայն չի համապատասխանում իրականությանը։ Նշված վերնագրով հոդվածը տարածեցին նաեւ մի քանի սունկ կայքեր[1,2,3]։  Խնդիրը պարզաբանելու համար Infocom-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Ընկերության մամուլի ծառայության աշխատակից Մուրադ Սարգսյանը մեր զրույցում պարզաբանեց, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը։ «Պարզապես սա կոչվում է ջրամատակարարման ռեժիմ։ Մենք պարտավոր ենք, գործող օրենսդրության համաձայն, տարեկան երկու անգամ հրապարակել այն, որպեսզի մարդիկ իմանան, թե առաջիկայում ինչքան է իրենց մոտ պաշտոնական նվազագույն ժամանակացույցը։ Մի տեղ 24 ժամ է, մի տեղ էլ՝ 6 ժամ՝ կախված իրավիճակից եւ տեխնիկական հնարավորությունից։ Մեր խնդիրն այն է, որ ամեն տարի ավելի լավացնենք ջրամատակարարումը եւ ոչ թե պակասեցնենք։ Իրականում, մենք հրապարակում ենք ժամով, որը վերաբերում է այն նվազագույն քանակին, որից պակաս մարդիկ չեն կարող ջուր ունենալ, սակայն, սովորաբար, մարդիկ ունենում են շուրջօրյա ջրամատակարարում։ Հրապարակված ժամանակացույցը պարզապես մեր տեխնիկական հնարավորությունների արտացոլումն է։ Ամեն դեպքում, ջրամատակարարման վատթարացում չի լինելու»,- նշեց Սարգսյանը։ Մոտ մեկ ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տարածել նաեւ «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Համաձայն տարածած հաղորդագրության՝ ջրամատակարարման ժամանակացույցում ոչինչ չի փոխվել, այն լինելու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման ժամանակացույցը, ինչից հետո լրատվամիջոցներում նորից տարածվել էին լուրեր, թե ջրամատակարարումը շուրջօրյայից դարձել է ժամով։ Այս առնչությամբ այն ժամանակ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը հանդես էր եկել պարզաբանմամբ։ Նարեկ Մարտիրոսյան
18:28 - 29 ապրիլի, 2021
Արզնի-Երևան ջրատարի վթարի պատճառով Երևանում ապրիլի 22-23-ին ջրանջատումներ են սպասվում

Արզնի-Երևան ջրատարի վթարի պատճառով Երևանում ապրիլի 22-23-ին ջրանջատումներ են սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ. ապրիլի 22-ին ժամը 14․00-ից մինչև ապրիլի 23-ն 23․00-ն  կդադարեցվի Երևան քաղաքի ՝ 1․Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների՝ Հերացի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սասունցի Դավիթ,  Սարի-Թաղի 1-3, Այգեստանի 9-11 փողոցների, Սարի-Թաղի 1-10 շարքերի, Չարենցի 1-ին, Խորենացու 4 նրբանցքների, Մյասնիկյան պող. 1-4,  Խորենացի 146-231  և  Գլինկա 10-25 համարների, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի, 2․Արաբկիր վարչական շրջանի՝  Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի պող. 1-ին,  Վրացական 4-րդ, Գրիբոյեդով 1-ին եւ Մալխասյանց նրբանցքներ, Ադոնց 1-19 համարներն իրենց կոտորակներով,Ն.Զարյան՝ 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21,23,24,25,26,27 հասցեներն իրենց կոտորակներով,  Վրացական 12-21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պողոտա 35-67 կենտ և 52-66 զույգ  հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղին իր այգիյով և «Արաբկիր» ԲԿ-ի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:22 - 22 ապրիլի, 2021
Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում 21 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում 21 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 9-ին ժամը 12.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 9.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,·  Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, ·  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող․1, 4/2, 17 համարների, Նար-Դոսի փող․ 1-ից-40 համարների, Քրիստափորի փող․ 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող․1-ից-65 համարների, Խորենացու փող․28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, ·  Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի,  Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը: ·  Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:12 - 09 ապրիլի, 2021
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում ապրիլի 8-ին կդադարեցվի ջրամատակարարումը

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում ապրիլի 8-ին կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 02.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ հետևյալ բնակավայրերի և ձեռնարկությունների ջրամատակարարումը. Աբովյան և Չարենցավան քաղաքներ, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամաս, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Ալափարս, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղեր, Արգելի ամառանոցներ, Նուռնուսի ամառանոցներ, Արզականի ամառանոցներ, «Ասկե Գրուպ» ՓԲԸ, «Առողջ Սունկ» ՍՊԸ, «Արզնի տոհմային ԹՏԽ» ՍՊԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարան, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ, «Բենան» ՍՊԸ, Աբովյանի հացի գործարան, Աբովյանի Ռազմական ոստիկանություն: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:14 - 07 ապրիլի, 2021
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում և Արարատի մարզում ջրանջատումներ են սպասվում

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում և Արարատի մարզում ջրանջատումներ են սպասվում

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 30-ին՝ ժամը 10:00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Միկոյան 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 14, 15, Գալշոյան 6, 8, 8/1, 10, 12, 14, 16, 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 40, 46, 50 համարների ջրամատակարարումը:      Ինչպես «Վեոլիա ջուր» ընկերությունից, մարտի 30-ին ժամը 09:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 21:00-ն էլ կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր Ուղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Դեղձուտ, Վարդաշեն, Տափերական, Սիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը:
10:34 - 29 մարտի, 2021
Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզի Պտղնի և Առինջ գյուղերում վաղը 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզի Պտղնի և Առինջ գյուղերում վաղը 36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ բնակավայրերի և տարածքների ջրամատակարարումը. 1.      Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Ն.Տիգրանյան,  Մամիկոնյանց, Շիրվանզադեի, Շահսուվարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդով, Մալխասյանց փողոցներն իրենց նրբանցքներով, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցները, Ն.Զարյան փողոցի 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարներն իրենց կոտորակներով, Հովսեփ Էմին փողոցի 135-150 համարներն իրենց կոտորակներով, Վրացական փողոցի 12-21 համարներն իրենց կոտորակներով, Վրացական 4-րդ նրբանցքը, Կոմիտասի պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներն իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղին, Կոմիտասի 1-ին նրբանցքը, Թբիլիսյան խճուղին, Կորեայի ձորը, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասերը, Ղափանցյան փողոցն իրենց նրբանցքներով, «Արաբկիր» Բժշկական կենտրոնը: 2.      Կոտայքի մարզի՝ Պտղնի գյուղը, Առինջ գյուղի վերին հատվածը:
09:51 - 15 մարտի, 2021
Երևանում և Արարատի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն

Երևանում և Արարատի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 15.00-ից մինչև մարտի 5-ը ժամը 7.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1.Երևանում՝ Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,·   Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,·  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից-40, Քրիստափորի 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր, ·         Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-ից-21, Բագրատունյաց 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը: 2. Արարատի մարզում` ·         Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  
17:12 - 04 մարտի, 2021