Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում 21 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը
12:12 - 09 ապրիլի, 2021

Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում 21 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 9-ին ժամը 12.00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 9.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
·  Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

·  Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող․1, 4/2, 17 համարների, Նար-Դոսի փող․ 1-ից-40 համարների, Քրիստափորի փող․ 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող․1-ից-65 համարների, Խորենացու փող․28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,

·  Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի,

 Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

·  Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել