ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում |news.am|

news.am: ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Սիրիայի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում: Այս մասին ասված է պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որոնք ուրբաթ օրը արտահերթ ժողով են անցկացնում Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Սիրիական ռեժիմի եւ Իդլիբում իր աջակիցների նոր ռազմական հարձակումը, որն իր հետ հսկայական մարդկային տառապանքներ բերեց, անընդունելի է: ԵՄ-ն բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, որ հակամարտության կողմերը պետք է ամբողջությամբ կատարեն սիրիական կարգավորման վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները: «ԵՄ-ն կրկին ամենավճռական կերպով բոլոր կողմերին կոչ է անում ապահովել կայուն հրադադարի հաստատումը, երաշխավորել քաղաքացիական անձանց պաշտպանությունը եւ լիովին կատարել իրենց պարտավորությունները 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի շրջանակներում»,- նշվում է դրանում: Բացի այդ, ԵՄ առաջնորդները կոչ են արել «անախոչընդոտ եւ ուղիղ հումանիտար հասանելիություն ապահովել բոլոր կարիքավորների համար»: «Պատասխանատվությունը միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների իրավունքի խախտումների համար էական առաջնահերթ նշանակություն ունի: Ուստի ԵՄ-ն կրկին կոչ է անում Սիրիայում իրավիճակը փոխանցել Միջազգային քրեական դատարանի քննմանը: ԵՄ-ն հանձնառու է ուժեղացնել իր մարդասիրական օգնությունը Իդլիբի ամենախոցելի քաղաքացիական բնակչության համար»,- նշվում է հայտարարության մեջ:
11:43 - 21 փետրվարի, 2020
Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց միանգամից երեք միջազգային համաձայնագրեր: Դրանցից առաջինը ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «ԵՄ-ն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ նրա բաղկացած է 5 մլն եվրո Սեւանա լճի մաքրման, 3.7 մլն եվրո էներգոարդյունավետության համար եւ եւս 17 մլն եվրո հատկացվել է հարեւանության ներդրումային հարթակ գործիքով: «Նպատակները Սեւանի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: Իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի, որովհետեւ ամբողջությամբ պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք: Ըստ էության, բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով իրականացվող բարենորոգման կամ նորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով: Սեւանի մասով համակարգող կլինի Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մյուս երկու բաղադրիչով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասաց փոխվարչապետը: Երկրորդ համաձայնագիրը «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է: Առաջին բաղադրիչը համայնքների տնտեսական զարգացումն է՝ 10.1 մլն եվրո. «Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն եւ ձեւավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսավարողների բիզնեսի կամ նախաձեռնությունների զարգացմանը: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային միգրանտների բիզնեսներին»,- ասաց Գրիգորյանը: Երրորդ համաձայնագիրը վերաբերում է SEPA-ի իրագործմանը, այսինքն ճանապարհային քարտեզին, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել. «Առաջին բաղադրիչը 18.7 մլն եվրո է կազմում, որը հենց համաձայնագրի կիրառման աջակցությունն է: Դա ենթադրում է բարձր մակարդակի փորձագետների ներգրավում ըստ ոլորտների: Երկրորդը՝ ԵՄ տների հանգույցների ձեւավորումն է, որը հիմնականում ունի տեղեկատվական եւ միջոցառումների կազմակերպման ֆունկցիա իրականացնելու տրամաբանություն: Այստեղ եւս 2 մլն եվրո հատկացնում է Արեւելյան գործընկերության հարթակ գործիքը եւ ենթադրվում է քաղհասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի համար: Սա իրականացնելու է ԵՄ Հայաստանի գրասենյակը: Երրորդ բաղադրիչը որակի ենթակառուցվածքների բարելավումն է՝ 4 մլն եվրո, չափագիտական լաբորատոր հզորությունների արդիականացում եւ փորձագիտական աջակցություն: Դա ըստ էության, ենթակառուցվածք է, որը նպաստելու է Եվրոպա արտահանման խթանմանը: Ընդհանուր բյուջեն 65 մլն եվրո է, որը կրկնակի ավելի է քան 2018 թվականին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր երեք համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո: Փոխվարչապետն ընդգծեց, որ խոսքը 2019-ի համագործակցությանն է վերաբերում. «Մենք հիմա 2019-ի ամփոփումն ենք անում: 2020 թվականի համաձայնագրերի բյուջեն ավելին կլինի, քան 2019-ինը»:
12:21 - 20 փետրվարի, 2020
Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 2017-2020թթ. միասնական աջակցության շրջանակի ներքո՝ 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրել «Դերակատարների տեղական մակարդակով հզորացում զարգացման համար» ֆինանսավորման համաձայնագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ, որից ԵՄ օժանադակությունը կկազմի 14 մլն եվրո, ևս 1 մլն եվրո կֆինանսավորվի շահառու հանդիսացող լիազորված մարմնի կողմից:  Ծրագրով կնախատեսվեն նորարարական մեթոդներ և գործիքներ՝ համայնքի ներկայացուցիչներին առաջնահերթությունների նախանշմանը և տեղական ռազմավարությունների մշակմանն առնչվող քննարկումներին ներգրավելու համար: Միաժամանակ կձևավորվեն գործողությունների իրականացման տեղական խմբեր, կխթանվի տարբեր շահագրգիռ կողմերի (հանրային, մասնավոր, քաղաքացիական հասարակության), ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև համագործակցությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայնքների ռազմավարությունների իրագործման գործընթացում առաջնային դերը և նախաձեռնությունը վերապահել համայնքի անդամներին։
11:42 - 20 փետրվարի, 2020
Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումներին ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝  նախարարը կարևորել է այդ ոլորտում ԵՄ-ի կուտակած փորձը և այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից և շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող  գաղափարներն և վերջնարդյունքը: ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը: Կողմերը ընդգծել են նաև ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:
17:15 - 19 փետրվարի, 2020
Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ |azatutyun.am|

Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին հրավիրում է լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային և բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր: Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Փետրվարի 14-ին Նիդերլանդները պաշտոնապես հայտնել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտելու մասին: Այն 20-րդ երկիրն է, որ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել է փաստաթղթի վավերացման ընթացակարգերն ավարտելու մասին։ Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը։
16:46 - 17 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։  ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց տիկին Լայային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։  Հայաստանի և Իսպանիայի ԱԳՆ ղեկավարներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն առավել ամրապնդելու և հարստացնելու հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների օրակարգը, որի համար ամուր հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների միջև պատմության խորքից եկող փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը: Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման առումով ընդգծվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների, տարբեր մակարդակներով փոխայցելությունների և հանդիպումների անցկացումը:  Անդրադարձ կատարելով հայ-իսպանական համագործակցության բազմաշերտ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Սրանչա Գոնսալես Լայան ընդգծեցին առկա ներուժի լիարժեք իրացումը առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խթանման և զարգացման միջոցով: Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանն առնչվող հարցերի՝ ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նաև Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների և ամրագրված նպատակների հիման վրա բազմաբովանդակ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ: 
14:23 - 15 փետրվարի, 2020
Նախատեսվում է անցկացնել ԵՄ-ՀՀ ներդրումային համաժողով. Փաշինյանը հանդիպել է Յոհաննես Հանի հետ

Նախատեսվում է անցկացնել ԵՄ-ՀՀ ներդրումային համաժողով. Փաշինյանը հանդիպել է Յոհաննես Հանի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, կարևորելով այսօրվա հանդիպումը, նշել է, որ Եվրոպական միությունը դարձել է Հայաստանի բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գլխավոր գործընկերը: «Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել հարուստ օրակարգ՝ դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ: Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ենք: Այս բարեփոխումների փաթեթը համարում եմ մեր ռեֆորմների առաջին փուլի վերջին մասը, և դրանից հետո մենք պետք է շարունակենք ամեն ինչ դարձնել ավելի ու ավելի լավ: Այս ճանապարհին համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ կարևոր է: Ցանկանում եմ շեշտել, որ և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական  աջակցությունը շատ կարևոր են մեզ համար: Շնորհակալ եմ այսօրվա հնարավորության համար՝ քննարկելու մեր ապագա համագործակցության պլանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Իր հերթին Յոհաննես Հանը նշել է, որ իր՝ Հայաստան այցի ժամանակ քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացման հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում: «Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք Ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում և, կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես Դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, և սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ Ձեր պոտենցիալ գործընկերների համար, որ Ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ»,- ասել է Յոհաննես Հանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ներդրումային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, օրակարգային հարցերին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, էներգետիկայի և այլ ոլորտների զարգացումներին:  
21:06 - 14 փետրվարի, 2020
Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Նիդերլանդները Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։ Այս մասին փետրվարի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,-նշել է Նաղդալյանը: Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել են 21 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Հայաստանի Հանրապետությունը, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները:
14:05 - 14 փետրվարի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։   «Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Մտքերի փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:43 - 13 փետրվարի, 2020
ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել ամրապնդել համագործակցությունը նոր կորոնավիրուսի կապակցությամբ |armenpress.am|

ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել ամրապնդել համագործակցությունը նոր կորոնավիրուսի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am:  ԵՄ-ի խորհուրդը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կոչ Է արել հանրակցության անդամ երկրներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համագործակցությունն ամրապնդելու համար: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ, որը փետրվարի 13-ին Բրյուսելում տարածվել Է ԵՄ-ի երկրների առողջապահության նախարարների արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «ԵՄ-ի խորհուրդն իր եզրակացություններում ողջունում Է ԵՄ-ի արդյունավետ հակազդումը նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ծագող մարտահրավերներին եւ կոչ Է անում անդամ պետություններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համագործակցությունն ամրապնդելու համար»,-նշվում Է հայտարարության մեջ: Բացի այդ, ԵՄ-ի խորհուրդը կոչ Է արել Եվրահանձնաժողովին՝ հանրակցության անդամ երկրների համար դյուրացնել անհատական պաշտպանության միջոցներից օգտվելը: Լրագրողների այն հարցին, թե ԵՄ-ում հնարավոր Է արդյոք պաշտպանության միջոցների եւ դեղորայքի անբավարարություն նոր կորոնավիրուսի կապակցությամբ, առողջապահության եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսն ասել Է. «Այս պահի դրությամբ պաշտպանության միջոցների ու դեղորայքի դեֆիցիտ չկա: Մենք վերահսկում ենք իրադրությունը»: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ Է արձանագրվել: «Վանյի» լրատվական պորտալի տեղեկությունների համաձայն, որը վկայակոչում Է տարածաշրջանային իշխանությունների տվյալները, վարակված մարդկանց թիվը մեկ օրում ավելացել Է ավելի քան 15 հազարով եւ հասել 59,8 հազարի: Իշխանություններն այդ փաստը բացատրում են ախտորոշման նոր մեթոդի կիրառմամբ, որը թույլ Է տալիս ավելի արագ եւ ավելի ստույգ հայտնաբերել վարակվածներին: Չինաստանում COVID-19 հիվանդությունից մահացածների թվաքանակը կազմել Է 1368, բուժվել Է 5 963 պացիենտ: Թարմացված տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը երկրում կազմում Է 2,28 տոկոս: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ Է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված: Դրա շուրջ քննարկումները շարունակվում են, փետրվարի 13-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը: Պատասխանելով այն հարցին, թե կարելի Է արդյոք նոր հիվանդությունը թոքաբորբ կամ շնչուղիների սուր հիվանդություն անվանել, նա ասել Է. «Դա թոքաբորբ չԷ: Նոր հիվանդությունը տակավին քննարկվում Է»: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «2019 թվականի կորոնավիրուսային հիվանդությանը»: Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդա-կաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը: «Վիրուսի առանձնացումը հիվանդների կղանքից չի նշանակում վարակի տարածման հիմնական ուղու փոփոխում: Այն առաջվա պես ամենից հաճախ տարածվում Է շնչուղների կամ անմիջական շփման միջոցով»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: Նա այդպես Է մեկնաբանել Գուանչժոուի Բժշկական համալսարանի հրապարակումն այն մասին, թե հիվանդների կենսագործունեության արգասիքները կարող են իրենց մեջ կորոնավիրուս պարունակել, ինչը հանգեցնում Է այն բանին, որ բնակելի շենքերի եւ հիվանդանոցների կոյուղին եւ օդափոխությունը կարող են պոտենցիալ կերպով վտանգավոր լինել առողջ մարդկանց համար:   Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը: Նա մեկնաբանել Է կորոնավիրուսի շուրջ իրադրությանը նվիրված գլոբալ համաժողովի արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 11-ին եւ 12-ին Ժնեւում՝ մոտավորապես 400 գիտնականների մասնակցությամբ: Հանդիպման ավարտից հետո փորձագետները համաձայնեցրել են նոր հիվանդության հետ կապված աշխատանքի առաջանահերթությունները, այդ թվում՝ վիրուսի դեմ նոր պատվաստանյութերի մշակման կարգը: «Միջնաժամկետ առաջնահերթությունները վերաբերում են այդ հիվանդության համար պատվաստանյութերի եւ դեղորայքի մշակմանը: Մշակման փուլում են արդեն չորս հնարավոր պատվաստանյութեր: Ամենայն հավանականությամբ, առաջինը կամ երկրորդը կսկսեն մարդկանց վրա փորձարկել երեք – չորս ամիս հետո: Դա ինքնին շատ արագ առաջաընթաց կլինի»,- ասել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
18:22 - 13 փետրվարի, 2020
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին |armenpress.am|

Եվրախորհրդարանը հավանություն տվեց Մեծ Բրիտանիայի հետ լայն համագործակցության բանաձեւին |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանը փետրվարի 12-ին Ստրասբուրգում լիագումար նստաշրջանի ընթացքում հավանություն Է տվել այն բանաձեւին, որում արտահայտվել Է Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման վերաբերյալ ամենալայն համաձայնագրի շուրջ բանակցությունների օգտին, բայց պահպանելով Եվրամիության շահերը։ Բանաձեւը պաշտպանել Է 534 պատգամավոր, 39-ը դեմ են քվեարկել, 69-ը ձեռնպահ են մնացել: «Խորհրդարանը ցանկանում Է, որ Մեծ Բրիտանիայի հետ ասոցացման համաձայնագիրը լինի որքան կարելի Է ավելի լայն ու հիմնվի երեք սկզբունքի վրա՝ տնտեսական գործընկերություն, գործընկերություն արտաքին հարցերի շուրջ եւ առանձին ճյուղային հարցեր»,-ասված Է քվեարկության արդյունքների վերաբերյալ տարածված ԵԽ-ի հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ ասոցացման շուրջ առաջիկա բանակցությունների ընթացքում հարկավոր Է հաշվի առնել, որ «երրորդ երկիրը չի կարող օգտվել նույն այն իրավունքներից, ինչ եւ ԵՄ-ի անդամ պետությունը»: ԵԽ-ում նաեւ նշել են, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ Է «երաշխավորել ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության ամբողջականությունը, առավել զգայուն սեկտորների պաշտպանությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:52 - 12 փետրվարի, 2020
Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան, անդամներ՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյան) ս.թ. փետրվարի 6-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ: Չեխական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ Ապաստանի և միգրացիոն քաղաքականության վարչության պետ Պավլա Նովոտնան և Միջազգային համագործակցության և ԵՄ վարչության պետ Բոհումիլ Հնիդեկը, ինչպես նաև ԱԳՆ Մուտքի արտոնագրերի վարչության երկու աշխատակիցներ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, Մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ: Չեխական կողմից հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱԳՆ` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը: Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսեցին առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։ Պրահա կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև միջանձնային հանդիպում, որի շրջանակներում ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին ընդունել է Չեխիայի ԱԳՆ՝ ԱլԳ հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱլԳ ապագայի վերաբերյալ կողմերի ունեցած տեսլականի և առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի և կողմերի միջև համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ:
14:59 - 10 փետրվարի, 2020
ԵՄ-ն հեշտացրել է բազմակի վիզայի ստացումը. կարճաժամկետ մուտքի նոր կանոնները գործում են փետրվարի 2-ից |armenpress.am|

ԵՄ-ն հեշտացրել է բազմակի վիզայի ստացումը. կարճաժամկետ մուտքի նոր կանոնները գործում են փետրվարի 2-ից |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտքի նոր կանոններ են գործում փետրվարի 2-ից: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ունենան վիզա՝ ԵՄ երկրներ մուտք գործելու համար: Փոփոխությունները վերաբերում են Շենգեն գոտու՝ ԵՄ 22 պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա), ինչպես նաև Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա մեկնելուն: Այս երկրներից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար՝ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում։ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև վեց ամիս շուտ, նախկին երեքի փոխարեն: Այժմ ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ (1-5 տարի) մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է, որովհետև նրանք այսուհետ ստիպված կլինեն դիմելու ավելի պակաս հաճախականությամբ։ Մեծամասամբ դիմումը կարող է ներկայացվել անմիջապես քաղաքացու բնակության երկրից և, որտեղից որ հնարավոր է լրացնել ու ստորագրել այն էլեկտրոնային, մինչդեռ մինչև փոփոխությունները միայն դիմումների բնօրինակներով էին կատարվում գործարքները։ Հաճախ ճամփորդող քաղաքացիները, որոնք ունեն լավ վիզա-պատմություն, աստիճանաբար ավելի երկար վավերականության ժամկետի հաստատում կստանան՝ 1-5 տարի։ Դիմումների վարման ժամկետը մնացել է անփոփոխ՝ 15 օր։ Վիզայի դիմումատուները մնացած փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնեն նաև վավեր առողջական ապահովագրություն։ Ընդհանուր առմամբ, վիզայի գինը 60 եվրոյից դարձել է 80 եվրո, քանի որ նախկին գինն այլևս չէր բավարարում բոլոր վարչական գործընթացները, այդ թվում՝ անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմները պատշաճ իրականացնելու համար։ Սակայն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար գինը մնացել է անփոփոխ՝ 35 եվրո։ «Այսպիսով, վիզայի և ռեադմիսիայի (հետընդունման) ընթացակարգերը միավորվել են համապարփակ և արդյունավետ միգրացիոն քաղաքականության համատեքստում։ Այս փոփոխությունները, որ ԵՄ-ի կողմից իրականացվող շարունակական աշխատանքների արդյունքն են, նոր հնարավորություններ են ստեղծում գործընկեր պետությունների համար միգրացիայի վերաբերյալ երկխոսության համար»,-նշվում է Եվրահանձնաժողովի կայքում: Վիզայի վերանայված կանոնները ներմուծում են վիզայի քաղաքականության և հետընդունման համագործակցությանն առնչվող նոր մեխանիզմ, և ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, մշտապես նշվել է, որ վիզաների ազատականացման համար կարևոր է ռեադմիսիոն համաձայնագրերի լավ կատարումը, դրանց շրջանակներում երկրի համագործակցելու պատրաստակամությունը: «Հայաստանի կատարողականը միշտ եղել է 80-90 տոկոս, որը լավ ցուցանիշ է և կարող է նպաստել վիզաների տրամադրման դյուրացմանն ու հետագայում նաև ազատականացման գործընթացի մեկնարկին: Այս փոփոխություններով նաև սահմանվում են պատժիչ-զսպիչ գործողությունների մեխանիզմեր այն երկրների նկատմամբ, որոնք չեն համագործակցում ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակում»,- ընդգծեց Նելլի Դավթյանը: Ինչ վերաբերում է բազմակի վիզաներ ստանալու կարգին, այն բավական հեշտացվում է: «Ենթադրվում է, որ վարկային պատմության պես վիզա- պատմությունը ևս դառնում է շատ կարևոր. եթե երբևէ չես ունեցել վիզայի խախտում, հաջորդ անգամ կարող ես ստանալ բազմակի մուտքի արտոնագիր՝ 2 տարով, ապա՝ երեք ու մինչև հինգ տարով»,- պատկերավոր համեմատություն արեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն: ԵՄ սահմանած փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու ռեադմիսիայի վրա ԵՄ-ն մշտապես աջակցել է անդամ պետություններին անօրինական միգրանտներին իրենց երկրների տարածքից վերադարձնելու աշխատանքներում։ Եվ չնայած սեփական քաղաքացիների հետընդունումը միջազգային պարտավորություն է, անդամ պետությունները դժվարություններ են ունեցել անկանոն միգրանտներին վերադարձնելու հարցում: Վիզայի վերանայված կանոնները ներմուծում են վիզայի քաղաքականության և հետընդունման համագործակցությանն առնչվող նոր մեխանիզմ: Նոր կանոնների համաձայն՝ Հանձնաժողովը կկատարի կանոնավոր գնահատում, թե ինչպես են ոչ ԵՄ երկրները համագործակցում ռեադմիսիայի ոլորտում՝ հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները. Տվյալ ոչ ԵՄ անդամ պետության ռեադմիսիոն որոշումների քանակը. Փաստացի վերադարձի քանակը ՝ դրական որոշումների հարաբերակցությամբ, Վերադարձի գործընթացի տարբեր փուլերում գործնական համագործակցության մակարդակը, ներառյալ ԵՄ-ում անօրինական բնակվող անձանց նույնականացնելու հարցում տրամադրվող աջակցությունը և ճանապարհորդական փաստաթղթերի ժամանակին տրամադրումը: ԵՄ անդամ պետությունը կարող է նաև բողոք ներկայացնել Հանձնաժողով, եթե խնդիր ունի անօրինական միգրանտ քաղաքացիության երկրի հետ՝ նրան վերադարձնելու հարցում։ Հանձնաժողովը պետք է գնահատի բողոք-ծանուցումը մեկ ամսվա ընթացքում: Դրա հիման վրա Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համատեղ Վիզայի օրենսգրքի որոշ դրույթներ կարող է ժամանակավորապես, օրինակ՝ վիզայի դիմումների քննման ժամկետները, վավերականությունը, վիզայի վճարը, տուրքը և այլն։ Եվ ճիշտ հակառակը, եթե ոչ ԵՄ անդամ պետությունը լավ է կատարում ռեադմիսիոն պարտավորությունը, ապա Հանձնաժողովը կարող է նաև խրախուսող մեխանիզմներ կիրառել Վիզայի օրենսգրքի որոշ դրույթների նկատմամբ (վիզայի ցածր գին, արագ քննում, սեղմ ժամկետներ և այլն):
11:16 - 04 փետրվարի, 2020