Թուրքիայի նախագահականը կոշտ է արձագանքել քրդամետ կուսակցության մասին ԵՄ-ի հայտարարությանը |ermenihaber.am|
15:51 - 24 փետրվարի, 2021

Թուրքիայի նախագահականը կոշտ է արձագանքել քրդամետ կուսակցության մասին ԵՄ-ի հայտարարությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն էր տարածել, մտահոգություն հայտնելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ: Ստանոն նաև նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը:

Ստանոյի այս հայտարարությանը կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Քալընը Twitter-ում  մասնավորապես գրել է.

«Միգուցե մի անգամ էլ կարող է անհանգստանաք ԵՄ-ի ցանկում ընդգրկված ահաբեկչական կառույցի՝ PKK-ի համար, որը Գարայում (Իրաքի հյուսիսում գտնվող շրջան-խմբ.) դաժանորեն 13 մարդու էր մահապատժի ենթարկել: Թե՞ դա ձեզ PKK-ի լոբբիի հետ փորձանքի մեջ կգցեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել