Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները անվտանգ կիրականացնեն. Իրանի դեսպան |tert.am|

ՀՀ կառավարությունից ակնկալում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները անվտանգ կիրականացնեն. Իրանի դեսպան |tert.am|

tert.am: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ «Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները անվտանգ երթևեկեն»,- ասաց դեսպանը։ «Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում որքան շուտ այս հարցը լուծել, և Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կիրականացնեն»,- ասաց դեսպանը։
15:15 - 20 սեպտեմբերի, 2021
Դուշանբեում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը

Դուշանբեում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական քայլեր իրականացնել: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունից Հայաստան է վերադարձել լավ տպավորություններով: «Մեր երկու կառավարությունների գործունեությունը մեկնարկել է միաժամանակ, կարծում եմ դա շատ լավ նրբերանգ է, որը հնարավորություն է ստեղծում ներդաշնակեցնել մեր գործողությունները»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատուկ ընդգծվել է տարածաշրջանային հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
10:04 - 17 սեպտեմբերի, 2021
Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով. ԱԺ նախագահը ընդունել է Իրանի դեսպանին

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով. ԱԺ նախագահը ընդունել է Իրանի դեսպանին

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը եւ երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի եւ Իրանի միջեւ: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձեւավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության շարունակական զարգացման ու ամրապնդման համար: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ մեր երկիրը ձգտում է պահպանել եւ առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության եւ առեւտրային համագործակցության շարունակական աճը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարն ուշադրություն հրավիրեց հատկապես այն փաստի վրա, որ 2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը եւ դրա բացասական հետեւանքներին, հայ-իրանական առեւտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է: Ալեն Սիմոնյանը նկատեց նաեւ, որ Հայաստանում իրանական ներդրումների եւ Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով: Հայկական կողմի տեսանկյունից Իրանը վստահելի ընկեր եւ լավ հարեւան է: Ալեն Սիմոնյանը կարեւորեց հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում: Անդրադարձ եղավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը փաստեց, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ եւ ընդգրկուն է ներկայացված Իրանում: Կողմերն անդրադարձան երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում միջխորհրդարանական համագործակցության դերին: Այս համատեքստում մեծապես կարեւորվեց պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
14:54 - 16 սեպտեմբերի, 2021
Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Մի քանի օր առաջ համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանական կետ տեղադրվել Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Որոտանի հատվածում։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում տարածեց, որ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Երեկ համացանցում հայտնվեց մեկ այլ լուսանկար, որի հետ տարածվում էր տեղեկություն, թե Ադրբեջանի ոստիկանական կետում ստուգում են Իրանից եկող բեռնատարները և վարորդներից գումար գանձում։ Իրանցի վարորդները «ՍիվիլՆեթ»-ի հետ զրուցում հայտնել էին, որ ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողներն իրենցից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ Ադրբեջանի տարածքով անցնելու համար։  Ավելի ուշ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանեց այս լուրերը․ «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելով և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»։ Infocom-ը հարցում էր ուղարկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել Ադրեջանի ոստիկանական կետում Իրանից եկող բեռնատարները ստուգելու և վարորդներից գումար գանձելու լուրերը։ Դեսպանատանից, ի պատասխան մեր հարցման, հայտնել են, որ Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին։ «Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը: Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»-, ասված է դեսպանատան պատասխանում։ Դեսպանատան փոխանցմամբ՝ Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են․ «Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ»: Աննա Սահակյան
18:39 - 14 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի պետական ​​մաքսային ծառայությունը «օրինական» է որակել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում իրանական բեռնատարներից վճարներ գանձելը |tert.am|

Ադրբեջանի պետական ​​մաքսային ծառայությունը «օրինական» է որակել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում իրանական բեռնատարներից վճարներ գանձելը |tert.am|

tert.am: Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները, գրում է minval.az-ը:«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: Նախօրեին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
17:28 - 13 սեպտեմբերի, 2021
Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին

 |armenpress.am|

Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող խցիկներին: Այդ մասին հայտնել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Համաձայնեցվել է, որ ԱԷՄԳ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնի խցիկների հետ», - նշել է նա: «Մենք պայմանավորվել ենք, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը մոտ ժամանակներս կայցելի Թեհրան եւ բանակցություններ կվարի իշխանությունների հետ», - հավելել է Էսլամին: Նրա խոսքով ՝ «Թեհրանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի և ԱԷՄԳ-ի միջև վստահության ամրապնդմանը»։ «Մենք կառուցողական բանակցություններ ենք անցկացրել, եւ մեր միջեւ խնդիրները միայն տեխնիկական բնույթ են կրում», - հավելել է նա: Մայիսի վերջին ԱԷՄԳ-ն եւ Իրանը համաձայնության են հասել իրանական միջուկային օբյեկտներում մոնիթորինգի վերաբերյալ ժամանակավոր պայմանավորվածությունը երեք ամսով երկարաձգելու մասին, որի գործողության ժամկետն ավարտվել է մայիսի 23-ին, բայց հետո երկարաձգվել է մինչեւ հունիսի 24-ը: Նախնական պայմանավորվածությունը համաձայնեցվել է փետրվարի 23-ին իրանական նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որը դադարեցրել Է ԱԷՄԳ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը: Արդյունքում Գործակալությունը զրկվել է Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկման խցիկներին հասանելիությունից։
17:21 - 12 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել |armenpress.am|

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և  պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ: Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը  նկատել են, որ  երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների նախազգուշացմանը։ Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։ Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է մոտ 11 կիլոգրամ 770 գրամ  դեղորայքի նմանվող նյութեր: Ադրբեջանի պատկան մարմինները դեպքի մասին տեղեկացրել են իրանական կողմին։
17:00 - 10 սեպտեմբերի, 2021
Իրանը կանգնած է միջուկային տերություն դառնալու շեմին. Իսրայելի ԱԳ նախարար   |tert.am|

Իրանը կանգնած է միջուկային տերություն դառնալու շեմին. Իսրայելի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Իսրայելում կասկածում են, որ Իրանը գտնվում է միջուկային զենք ստանալու շեմին, սակայն Թեհրանը պետք է հասկանա, որ նման գործողությունները չեն մնա առանց պատասխան գործողությունների: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը:Նրա խոսքով՝ Արևմուտքի ներկայիս ռազմավարությունն Իրանի և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցորդների  «հնգյակի» նկատմամբ, անարդյունավետ է. «Վիեննայում բանակչություններ չկան, միջուկային գործարքը չի աշխատում», իսկ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները բավարար չեն, քանի որ «Իրանը պարզապես փորձում է ժամանակ շահել՝ տպավորություն տեղծելով, որ ինչ-որ բանով է զբաղվում, սակայն իրականում միայն զարգացնում է իր միջուկային ծրագիրը»:
14:41 - 10 սեպտեմբերի, 2021
Իրանի համար շատ կարևոր է, ի դեմս Հայաստանի, ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանի համար շատ կարևոր է, ի դեմս Հայաստանի, ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:  Վեհափառ Հայրապետը, ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նրան: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը համավարակի, պատերազմի և հետպատերազմյա դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին մշտապես զորակցություն ցուցաբերելու համար:  Նորին Սրբությունը կարևորեց երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապը՝ հույս հայտնելով, որ ապագայում այն առավել կխորանա ու  կսերտանա:   Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դեսպանը նաև նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի  ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:  Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
18:48 - 07 սեպտեմբերի, 2021