Իրանում Ռամադանի հետ կապված զանգվածային միջոցառումները չեն կայանա. Ալի Խամենեի |shantnews.am|
20:27 - 09 ապրիլի, 2020

Իրանում Ռամադանի հետ կապված զանգվածային միջոցառումները չեն կայանա. Ալի Խամենեի |shantnews.am|

shantnews.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով մուսուլմանական Ռամադան սուրբ ամսվա ընթացքում զանգվածային միջոցառումներ չեն կայանա: Այս մասին հաղորդում է RUPTLY լրատվական գործակալությունը:

Հեռուստաուղերձի ընթացքում Իրանի գերագույն ղեկավարը երկրի քաղաքացիներին նաև կոչ է արել աչալուրջ լինել արևմտյան լրատվամիջոցների իրականացրած քարոզարշավի նկատմամբ:

«Կորոնավիրուսի խնդրի պատճառով մենք չպետք է անտեսենք մեր թշնամիների հյուսած դավերը»,- ասել է Ալի Խամենեին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել