Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Համագործակցություն կորոնավիրուսի դեմ պայքարում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

Համագործակցություն կորոնավիրուսի դեմ պայքարում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

Ի շարունակություն նախօրեին Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ունեցած հեռախոսազրույցի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Հանրապետության նախագահն անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ առաջիկա օրերի ընթացքում էմիրաթական կողմին կփոխանցվի ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-էմիրաթական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին, կարևորվել փոխգործակցության ակտիվացումը սննդի անվտանգության ոլորտում, ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում: Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ասել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարին: «Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է մարդկանց համար: Մենք պետք է համագործակցենք բոլոր երկրների հետ, խոսքը միայն ԱՄԷ-ի կամ Հայաստանի մասին չէ: Պետք է համատեղ աշխատենք այս վիրուսը կանգնեցնելու համար,- ասել է դեսպանը, նշելով, որ դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն տանը մնալով և սոցիալական հեռավորություն պահպանելով:- Շատ կարևոր է պահպանել սոցիալական հեռավորությունը ոչ միայն պաշտոնական հանդիպումների ընթացքում, այլ նաև՝ տանը երեխաների, ընտանիքի մյուս անդամների հետ»: Հանրապետության նախագահի հետ դեսպանի հանդիպման ժամանակ նույնպես, ինչպես նախագահ Սարգսյանի նախորդ հանդիպումների դեպքում, համապատասխան սոցիալական հեռավորություն է պահպանված եղել:
16:58 - 25 մարտի, 2020
Իրանում մարդկանց տեղաշարժին հետևող հավելվածը՝ ՀՀ կառավարության գործիքակազմում |media.am|

Իրանում մարդկանց տեղաշարժին հետևող հավելվածը՝ ՀՀ կառավարության գործիքակազմում |media.am|

media.am: Մարտի 24-ին կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 բջջային հավելվածը, որը կօգնի հասկանալ արդյո՞ք դուք կորոնավիրուսի ախտանիշներ ունեք և պետք է դիմեք բժշկի։ AC19-ը ի սկզբանե իրանական հավելված էր․ դրա միջոցով Իրանի կառավարությունը տվյալներ է հավաքում միլիոնավոր քաղաքացիների տեղաշարժման մասին։ Մարտի 3-ին Իրանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 հավելվածը։ Հավելվածում օգտատերը պատասխանում էր հարցաշարի՝ որոշելու համար թե արդյո՞ք նրա մոտ կա կորոնավիրուսով վարակված լինելու վտանգ։ Մարտի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը նշեց, որ Իրանի կառավարությունը հավելվածը տրամադրել է Հայաստանին, որտեղ մասնագետները այն ադապտացրել են տեղի պայմաններին։ Իրանում հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ էր գրանցվել հեռախոսահամարով։ Այնուհետև հայտնվում էր գրություն, որում հարցնում էին օգտատիրոջ համաձայնությունը՝ գտնվելու վայրի մասին տեղեկության հավաքագրման համար։ Vice լրատվականը նշում է, որ այս գրությունը անգլերենով էր, և իրանցիների մեծ մասը չէր հասկանում, թե ինչ տեղեկություն են իրենցից ուզում։ Ավելին, հին Android համակարգով հեռախոսները նույնիսկ ցույց չէին տալիս գրությունը։ Լոնդոնաբնակ իրանցի հետազոտող Նարիման Ղարիբը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ հավելվածը իրական ժամանակում կարող է հետևել օգտատիրոջ տեղաշարժմանը, քանի որ դրա կոդը նման է fitness հավելվածներին, որոնք իրական ժամանակով հետևում են օգտատիրոջ շարժմանը։ Մարտի 11-ին Իրանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարը Twitter-ում հրապարակեց հավելվածի շուրջ 3 միլիոն օգտատիրոջ գտնվելու վայրը ցույց տվող քարտեզ։ Իրանի կառավարությունն առաջին անգամ չէ մանրամասն տվյալներ հավաքում քաղաքացիներից։ AC19 հավելվածը հասանելի չէ Play Store-ում կամ App Store-ում։ Իրանում այն կարելի է ներբեռնել տեղական Cafe Bazaar հավելվածների խանութից կամ ac19.ir կայքից։ Հայկական տաբերակը հասանելի է ac19.am կայքում, որը մեծամասամբ կրկնում է իրանական կայքի դիզայնը։ Հայկական հավելվածով կարելի է «ֆիքսել» մարդկանց գտնվելու վայրը Հայերեն հավելվածի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում գեոլոկացիայի մասին տեքստը անգլերեն լեզվով է ու հստակ չէ։ Շարունակությունը՝ media.am-ում
16:29 - 25 մարտի, 2020
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ` Ջավադ Զարիֆի հետ, հայտնում են ԱԳՆ-ից: Նախարար Մնացականյանը շնորհավորել է Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ:
14:48 - 25 մարտի, 2020
Եթե մենք որպես պետություն և ազգ լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կհասնենք հաջողության

Եթե մենք որպես պետություն և ազգ լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կհասնենք հաջողության

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, 80-ականներին Հայաստանի հեռուստատեսությամբ ֆիզիկայի հեռուստադաս էի վարում»։Դասախոսությունն Արմեն Սարգսյանը սկսել է օրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Վստահ եմ, որ հաղթահարելու ենք վիրուսը, մեզնից է կախված, թե որքան հաջող։ Կարծում եմ՝ այս առումով երեք հիմնական բաղադրիչ ունենք։ Նախ և առաջ, պետք է ծրագրենք մեր կյանքը։ Այս իրավիճակում, երբ ժամանակի մեծ մասը պետք է տանը անցկացնել, և հանրային կյանքի մեծ մասը դառնալու է վիրտուալ, ոչ միայն կառավարությունը, պետությունը, կառույցները, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի ծրագրել կյանքը, որպեսզի այն լեցուն ու հետաքրքիր լինի»։Նախագահն ասել է, որ վիրուսների և բակտերիաների թիվը երկրագնդի վրա շատ մեծ է, ուզենք, թե չուզենք՝ պետք է սովորենք ապրել նրանց հետ։ «Որոշներին ճնշենք, որ մեզ չխանգարեն, որովհետև բակտերիաները շատ մեծ դրական դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում, և նաև սովորենք, թե ինչպես հաղթահարել վիրուսները։ Հաղթանակի գինը կախված է մեզնից, թե որքան կազմակերպված ենք ու կարգապահ։ Կարևոր է նաև պատասխանատվությունը։ Պայքարի ձևը կարգապահությունն է, սոցիալական հեռավորություն պահելը։ Ես նորից կոչ եմ անում պահպանել այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության որոշման մեջ։ Եթե կարող եք՝ ավելին արեք, բայց ոչ պակաս»։Վերադառնալով արևելագիտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ գիտություն է, ներառում է հսկայական աշխարհագրություն, սակայն որպես օրվա դասախոսության թեմա ընտրվել է Միջին Արևելքը: «Ինչու՞։ Այդ հարցը ձեզ եմ տալու որպես տնային աշխատանք,-ասել է նախագահը։- Ինչո՞ւ եք կարծում, որ Միջին Արևելքը կարևոր է ընդհանրապես, կարևոր է մեծ տերությունների ու նաև մեր նման երկրի համար։ Առաջարկում եմ գրել տնային աշխատանք և այն ուղարկել [email protected] հասցեով։ Դիմում եմ ոչ միայն ձեզ, այլև ողջ արևելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին, նաև մյուս համալսարաններին, հայ երիտասարդներին, ովքեր այլ երկրներում են, սոցիալական հեռավորության վրա և ժամանակ ունեն մտածելու Միջին Արևելքի դերի մասին։ Լավագույն աշխատանքները կստանան նախագահական մրցանակ»։Շարունակելով վերլուծությունը՝ նախագահն ասել է, որ աշխարհը, որում ապրում ենք, այլևս դասական չէ, քվանտային է, և այս քվանտային աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ «Մենք ոտք ենք դրել նոր դար, որը հսկայական փոփոխությունների դար է։ Երկբևեռ աշխարհը փոխվեց, դարձավ միաբևեռ, և հիմա կրկին փոխվում է։ Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում ինձ համար հարցերից մեկը հետևյալն է՝ ո՞րն է փոքր պետությունների դերը, - նշել է նախագահը։- Քանի որ մենք փոքր պետություն ենք, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք ակտիվ քաղաքականություն վարել և մեր ներկայությունը ոչ միայն պարտադրել, այլև վստահ լինել մեր քայլերում։ Տարիների ընթացքում կարո՞ղ է փոքրը լինել ոչ միայն գեղեցիկ, այլև՝ հզոր և ուժեղ։Եկեք ուսումնասիրենք Միջին Արևելքի հետ կապված մի քանի փոքր պետություններ։ Ես ինքս վերջին մեկ տարվա ընթացքում, որպես նախագահ, այցելել եմ այդ երկրներ։ Մասնավորապես, վերջերս Իսրայելում էի։ Ինձ համար էական էր այնտեղ գտնվել Հոլոքոստի հիշատակի 75-ամյակի միջոցառումներին։ Բացի այդ, կարևոր էր այդ օրերին և պաշտոնական արարողությունների ժամանակ, նաև Կնեսետում և երկրի նախագահի հետ իմ հանդիպումների ժամանակ ձայն բարձրացնել, որ ժամանակը եկել է, որ Իսրայելի Պետությունը ճանաչի հայկական Եղեռնը։ Սա շատ էական է, քանի որ Իսրայելը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, որը մեծ ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում։Պահանջատիրությունը տվյալ դեպքում զուտ պատմական ճշմարտության համար չէ։ Երբ խոսում ենք այն մասին, որ Եղեռնը ճանաչեն աշխարհում, խոսքը միայն այն մասին չէ, որ մենք հսկայական ողբերգություն ենք ապրել։ Եղեռնի ճանաչումն ինչ-որ իմաստով և՛ մեր ազգի, և՛ պետության համար անվտանգության էլեմենտ է, ինչպես Իսրայելի համար անվտանգության էլեմենտ է Հոլոքոստի ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից։Հաջորդ երկիրը, որի մասին կուզեի խոսել, Կատարն է՝ փոքր երկիր, որը, եթե չեմ սխալվում, ունենալով աշխարհի գազային ամենամեծ պաշարներից, ձևավորել է որոշակի նոր իրավիճակ, որտեղ որպես փոքր երկիր, ունենալով մեծ ֆինանսական և բնական ռեսուրսներ, կարողանում է ձևավորվել որպես անկախ գործոն, որը բավականին ազդեցիկ է ոչ միայն Միջին Արևելքում, այլև ողջ տարածաշրջանում։ Լավ ծանոթանալով Կատարի այսօրվա իրավիճակի հետ, հանգում ես նույն գաղափարին, որ եթե տվյալ պետությունն ունի արժեք (իսկ տվյալ դեպքում այդ արժեքը բնական ռեսուրսներն են), և այդ արժեքը ճիշտ է օգտագործվում, երկիրն առաջ է շարժվում դեպի ապագա։Հաջորդ նմանատիպ երկիրը Հորդանանն է։ Լինելով Իսրայելի հարևանը, երկիր, որը, ի տարբերություն նույն Կատարի, չունի բնական ռեսուրսներ, ունի ջրային խնդիրներ, մեծ խնդիրներ հսկայական թվով փախստականների հետ, ովքեր Պաղեստինից են, կարողացել է ճիշտ դիրքավորվել և ջերմ հարաբերություններ ունենալ շատերի հետ, ստեղծել փոքր պետություն, որն ունի արժեք և կարողանում է դերակատար լինել։ Հորդանանն այսօր ունի ժամանակակից բանակ, բավականին մեծ ազդեցություն, իր չափերի համեմատ բավականին մեծ տնտեսություն, փոքր երկիր լինելով՝ միջազգային մեծ գործոն է։ Հորդանանը երկիր է, որտեղ Համաշխարհային տնտեսական համաժողովն ամեն տարի մեծ ֆորում է անցկացնում։ Սա փոքր, բայց ազդեցիկ լինելու այլ օրինակ է։Հաջորդն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այստեղ ես վերջին մեկ տարում մի քանի անգամ այցելել եմ, ջերմ հարաբերություններ են եղել ղեկավարության հետ, որոնք էլ ավելի են ամրապնդվել։ Դուք լավ գիտեք, որ Կատարն ու ԱՄԷ-ն չունեն բարիդրացիական հարաբերություններ, և այդ հակասությունները շատերի համար խնդիր են՝ ում հետ բարեկամանալ։ Սակայն մեր նման պետության համար լուծումը շատ պարզ է։ Մենք երկուսի հետ էլ պետք է բարեկամություն անենք, հարաբերություն ունենանք, և ոչ միայն քաղաքական։ Նրանք կարող են մեր գործընկերը լինել տարբեր ոլորտներում։ ԱՄԷ-ն, մեծ բնական ռեսուրսներ ունենալով, հսկայական ներդրումներ է արել նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Աբու Դաբին այսօր մեծ եռանդով զբաղվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ՝ արհեստական բանականությունից մինչև տիեզերական հետազոտություններ, կենսաբանության ոլորտ և այլն։Այսօր և՛ Իսրայելը, և՛ Կատարը, և՛ ԱՄԷ-ն, և՛ Հորդանանը կարող են լինել մեր գործընկերները, քանի որ զարգացած գիտահետազոտական միջավայր ունեն։Բերված օրինակները բավարար են ցույց տալու, որ պարտադիր չէ լինել մեծ պետություն։ Կարող ես լինել փոքր և ազդեցիկ։ Իսրայելի նման՝ Հայաստանը երկիր է, որը չունի մեծ բնական ռեսուրսներ, բայց ունի մարդկային ռեսուրս։ Մենք հազվագյուտ պետություններից ենք, որ փոքր ենք, բայց գլոբալ։ Եթե մենք որպես պետություն և ազգ ունենք հստակ ռազմավարություն, թե ուր ենք գնում, լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն՝ պետական և ազգային, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կարծում եմ, որ կհասնենք հաջողության»։ Պատասխանելով ունկնդիր ուսանողների առցանց հարցերին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ամեն երկիր պետք է տեսնի, թե որտեղ են իր առավելությունները․ «Մեր առավելությունը մարդիկ են, մարդիկ պետք է լինեն ստեղծագործ, տաղանդավոր, եռանդով լեցուն, նաև հստակ իմանան, թե ուր են գնում, լինեն կազմակերպված, կարգապահ, պատասխանատու։ Եթե այս հիմնական գործոնները դնենք շարժման մեջ, մեր փոքրիկ պետությունը կարող է լինել ազդեցիկ և հզոր։ Սա ոչ միայն պետության, կառավարության, նախարարությունների պատասխանատվությունն է, այլև ձեր, քանի որ ձեզնից յուրաքանչյուրը մեր ապագա ղեկավարն է։ Այսօրվանից պետք է սկսեք՝ հավատալով, որ ձեր ներդրումով երկիրը կարող է ուժեղ դառնալ։Իմ բոլոր այցելությունները սովորական այցեր չեն, այդ բոլոր երկրներում ես եղել եմ բազմիցս՝ որպես ազատ մարդ։ Հիմա ես գնում եմ, օգտագործելով և ծառայեցնելով իմ անձնական կապերը մեր պետության համար, հասնելու նույն նպատակին. որպեսզի փոքր պետությունը դառնա հզոր»։
12:55 - 23 մարտի, 2020
Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:  Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝ փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ
14:13 - 21 մարտի, 2020
Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ ու ախտահանիչ շուրջ մեկ տոննա ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ կասկածից վեր է, որ այս կորոնավիրուսն ունենալու է ավելի ընդգրկուն բնույթ, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից։ Այս մասին նա ասաց կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ իրենց գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։ Խոսելով տարբեր երկրներում հայ համայնքների մասին՝ Սինանյանը նկատեց՝ կորոնավիրուսի էպիկենտրոն Իտալիայում եւ Չինաստում մեր համայնքը շատ մեծ չէ, Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում։ Այնտեղ մինչ այս պահը գրանցվել է տարեց տիկնոջ մահ, որն ուներ առողջական խնդիրներ, եւ, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունեն, բացի հայտնի փաստը, որ կիրակի օրը Իտլիայից չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություն չունեն, սակայն մշտական կապը պահում են։ Ի դեպ՝ հանձնակատարը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպել են մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որոնք շաբաթվա սկզբին արդեն ստացել են։ Նա նշեց, որ այս գործընթացը շարունակական է լինելու։ Սփյուռքի գործերի գրասենյակը չի տվել մի քանի ծրագրերի մեկնարկ։ Մասնավորապես, «Քայլ՝ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չեն սկսել ծրագիրը, քանի որ ուզում են ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում․ «Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը»։
16:47 - 19 մարտի, 2020
Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո: Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։ Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը: Ապրանքների ցանկը՝ կից։
12:18 - 18 մարտի, 2020
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ |news.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ |news.am|

news.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահամանել Իրանի դեմ եւ կոչ է արել Իսլամական Հանրապետությանը ազատ արձակել կալանավորված ամերիկացիներին, հայտնում է AP-ը։ Իրանը դիտարկում է ԱՄՆ մի քանի քաղաքացիներին ազատելու հնարավորությունը, մամուլի ասուլիսում հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հասկացնելով, որ Վաշինգտոնը կշարունակի առավելագույն ճնշումների իր քաղաքականությունը, որպեսզի Իրանին զրկի նավթ արտահանելու հնարավորությունից։ Նա հայտնել է, որ պետքարտուղարությունը «սեւ ցուցակի» մեջ է ընդգրկել Հարավային Աֆրիկայում, Հոնկոնգում եւ Չինաստանում գտնվող ինը հաստատությունների, ինչպես նաեւ իրանցի մասնավոր անձանց՝ իրանական նավթաքիմիական ապրանքների առեւտրի «զգալի գործարքների համար»։ Բացի այդ, ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ «սեւ ցուցակում» կավելացնի վեց մարդու, այդ թվում՝ հինգ իրանցի միջուկագետ-գիտնականների, եւ 18 ընկերությունների՝ Իրանի միջուկային ծրագրին, Պակիստանի չպաշտպանված միջուկային եւ հրթիռային ծրագրերին եւ ռուսական ռազմական արդիականացման ջանքերին օգնելու համար։ Չնշելով ընկերությունների անունները՝ առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ դրանցից մեկը Իրանում է, երկուսը՝ Չինաստանում, ինը՝ Պակիստանում եւ հինգը՝ ԱՄԷ-ում։ ԱՄՆ-ը կսահմանափակի որոշակի ապրանքների արտահանումը նրանց համար։
09:33 - 18 մարտի, 2020
Իրանի սահմանը հատած մեքենաների ուղևորները ՀՀ քաղաքացիներ են. վերջիններիս մոտ կորոնավիրուսին հատուկ ախտանիշ չի արձանագրվել |infocheck.am|

Իրանի սահմանը հատած մեքենաների ուղևորները ՀՀ քաղաքացիներ են. վերջիններիս մոտ կորոնավիրուսին հատուկ ախտանիշ չի արձանագրվել |infocheck.am|

infocheck.am: Ֆեյսբուքի հայկական տիրույթում գրում են, որ հայ-իրանական սահմանը բաց է մարդատար մեքենաների համար։ Օգտատերերից մեկը նշել էր, թե երկու պարսկական մեքենա՝ իրանցի ուղևորներով, անցել է «Թասի ոլորաններ» կոչվող հատվածով։ Գրառումից ենթադրվում էր, թե Կառավարության՝ Իրանի հետ սահմանը փակելու որոշումից հետո, միևնույն է, այն անարգել հնարավոր է հատել։ Նախ նշենք, որ Կառավարության՝ մարտի 2-ի որոշմամաբ՝ արգելվել է Իրանի քաղաքացիների մուտքը Հայաստան և ՀՀ քաղաքացիների ելքը դեպի իրան։ Որոշումով չի արգելվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան։ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝մարտի 1-ից մինչ օրս հայ-իրանական սահմանը հատել է 3 մեքենա։ Առաջինը՝ մարտի 13-ին, երկրորդը՝ այսօր՝ մարտի 14-ին։ Երրորդ մեքենան այժմ սահմանում է, ուղևորներն անցնում են անհրաժեշտ ստուգումները։ Սահմանը հատած բոլոր անձինք ՀՀ քաղաքացիներ են, ինչը հավաստվել է ՀՀ անձնագրի առակայությամբ։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդությանը բնորոշ որևէ կասկածելի ախտանշան չի արձանագրվել։ Քաղաքացիները սահմանված կարգով Մեղրիի ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում անցել են անհրաժեշտ արտաքին զննում, ջերմաչափում, առողջական վիճակի վերաբերյալ հարցում։ Նրանց բնակության (գրանցման) վայրի տվյալներով լրացվել են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են տվյալ վայրի պոլիկլինիկային՝ նշված անձանց առողջական վիճակը հետագա վարման վերցնելու նկատառմամբ։  
20:27 - 14 մարտի, 2020
Իրաքում կրկին հրթիռակոծվել է կոալիցիոն ուժերի ռազմակայանը |azatutyun.am|

Իրաքում կրկին հրթիռակոծվել է կոալիցիոն ուժերի ռազմակայանը |azatutyun.am|

azatutyun.am: Իրաքում այսօր կրկին հրթիռակոծվել է Բաղդադին մոտ գտնվող «Քամփ Թաջի» ռազմակայանը, որտեղ տեղակայված են կոալիցիոն ուժերը: Ըստ Իրաքի անվտանգության ուժերի պաշտոնյաների՝ ռազմակայանի վրա մեկ տասնյակից ավելի հրթիռներ են արձակվել: Հրթիռների մի մասն ընկել են կոալիցիոն ուժերի տեղակայման հատվածում, մյուս մասը՝ իրաքյան օդուժի կողմից օգտագործվող թռիչքուղու վրա: Այս պահի դրությամբ հարձակման հետևանքով տուժածների մասին լուրեր չկան: Ավելի վաղ՝ մարտի 11-ին, նույն ռազմակայանի հրթիռակոծության հետևանքով 3 զինծառայող է զոհվել՝ 2 ամերիկացի և մեկ բրիտանացի: Մարտի 13-ին ամերիկյան և բրիտանական օդուժը պատասխան հարված էր հասցրել՝ հիմնականում թիրախավորելով «Քաթաիբ Հըզբոլա» խմբավորման զինապահեստները: Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դատապարտել էր ամերիկյան ավիահարվածները՝ ասելով, թե Իրաքը կարող է քաոսի մեջ ընկնել ու «չկայացած պետություն» դառնալ:
15:23 - 14 մարտի, 2020
Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

Իրանում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար: Պետությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել: Այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Սփյուռքից դիմումներ կան, սակայն շատ քիչ: Անձ կա, որ Իրանում է բնակվում, ՀՀ քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով Հայաստան գալ: Փորձում ենք այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դժվար է օգնել այն իմաստով, որ քաղաքացի չեն: Եվ մենք այն աստիճանի պարտավորություն չունենք, ինչպիսին ունենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Սինանյանը: Հիմնականում դիմում են Իրանից: 5-ից քիչ են դիմել: Հանձնակատարը վստահեցրեց, որ փորձում են այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դեռ չունեն: Կիրակի օրը Իտալիայից Հայաստան կտեղափոխվեն ՀՀ 100 քաղաքացի:
12:53 - 13 մարտի, 2020