ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը

Գերմանիայից ժամանած բժշկական թիմն ավարտել է առաքելությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը: Իր հերթին դեսպան Բանցհաֆն իր գոհունակությունն է հայտնել նախարարին` առաքելության կատարած աշխատանքի գնահատման և արդյունքների վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար` ընդգծելով, որ համավարակի մասին ստացված գիտելիքները կօգնեն առավել դյուրին կերպով հաղթահարել բարդությունները: Դեսպանն ընդգծել է, որ թիմն ավարտել է առաքելությունը և Գերմանիա է վերադառնում մասնագիտական նոր համագործակցությունների ակնկալիքով:       Սթիվեն Բայերը կիսվել է հայ բուժաշխատողների և մասնագետների բարձր պատրաստակամության վերաբերյալ իր տպավորություններով, պատմել այս ընթացքում նրանց հետ անցկացրած քննարկումների, դասընթացների մասին: Այնուհետև նա ներկայացրել է բուժման ընթացակարգի այն հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանքները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:   Հանդիպման վերջում առողջապահության նախարարության կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել առաքելության անդամներին: Նշենք, որ գերմանական բժշկական թիմի այցը կազմակերպվել է առողջապահության նախարարության, արտաքին գործերի նախարարության, Գերմանիայի կառավարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։ Աջակցել են նաև Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։ Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում և Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:
17:44 - 23 հուլիսի, 2020
ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ բուժաշխատողների համար առաքել են 28.000 պաշտպանիչ հանդերձանք և 20.000 N95 դիմակ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ բուժաշխատողների համար առաքել են 28.000 պաշտպանիչ հանդերձանք և 20.000 N95 դիմակ

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն «Քովիդ 19» համաճարակի դեմ:  Պարագաները ձեռք է բերել ԱՀԿ-ն՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ, համաճարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին շարունակաբար օժանդակելու նպատակով:    Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, նոր ստացված պաշտպանիչ պարագաները հուլիսի 22 հանձնել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ դրանք հանրապետության ողջ տարածքում բաշխելու նպատակով: Հայաստան առաքված պաշտպանիչ բժշկական հանդերձանքն ու շնչառական դիմակները ձեռք են բերվել՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահական համակարգի կարիքները, և դրանք տրամադրվելու են բացառապես բուժաշխատողներին:    
19:03 - 22 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, մեկ օրում գրանցվել է 439 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, մեկ օրում գրանցվել է 439 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1718 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
10:56 - 22 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 35254 դեպք, մեկ օրում գրանցվել է 273 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 35254 դեպք, մեկ օրում գրանցվել է 273 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած, 662-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10171 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 148180 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 273 նոր դեպք և 704 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 1071 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:
11:00 - 21 հուլիսի, 2020
COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն

COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն

Հայաստանում COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․ «Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված   իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019թ.N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի (2019-ncov) զսպման/վարման միջոցների հավաքածուն (ժամանակավոր) հաստատելու մասին» հրամանում տեղի է ունեցել փոփոխություններ: Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում կարող են անցնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորում, մասնավորապես` Նախկինում 38.50 C հաստատված ջերմության փոխարեն` այսուհետ 37.50 C և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները: Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը` «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը, Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ, Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ, Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ, Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
18:19 - 20 հուլիսի, 2020
155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

155 անվասայլակ` նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաներին

Նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել առողջապահության նախարարությանը: Դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու նպատակով: Անվասայլակները տրամադրվելու են այն երեխաներին, որոնց ֆունկցիոնալ վիճակը գնահատվել է 4 կամ 5` ըստ աճի շարժունակության ֆունկցիոնալ գնահատման համակարգի (GMFCS 4,5): Դրանք հարմարեցված են այս խմբի երեխաների համար. ունեն հարակից պարագաներ` գլխի դիրքի և պարանոցի անկյան վերահսկողության, կոնքի անկյան, ուսագոտու և իրանի դիրքավորման համար, բազմաֆունկցիոնալ են, նախատեսված թե' քաղաքային, թե' գյուղական ճանապարհների համար: Միաժամանակ, առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու «Արաբկիր» ԲՀ  վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Վահե Յավրյանն անվասայլակների հավաքման և շահագործման վերաբերյալ կրթական ծրագիր է կազմակերպել բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Դասընթացներն անցկացվել են առցանց` արտասահմանցի գործընկերների հետ համատեղ: Նշենք, որ «UCP Wheels for Humanity» հետ գործընկերային կապերը ստեղծվել են մեկ տարի առաջ, երբ  առողջապահության նախարարության մանկական օրթոպեդիայի գծով խորհրդատու Վահե Յավրյանը մասնակցել է Մանկական ուղեղային կաթվածի Ամերիկյան ակադեմիայի տարեկան համաժողովին:
13:07 - 20 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 34981 դեպք, մեկ օրում գրանցվել է 104 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 34981 դեպք, մեկ օրում գրանցվել է 104 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34981 դեպք, որոնցից 23502-ն` առողջացած, 650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 104 նոր դեպք և 208 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 391 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է:
10:54 - 20 հուլիսի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսով վարակի 415 նոր դեպք, 10 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակի 415 նոր դեպք, 10 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ

Հայաստանում հուլիսի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսով վարակի 415 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 34877: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Երկրում առողջացել է ընդհանուր առմամբ 23294 մարդ, 171-ը՝ երեկ։ Փաստացի բուժվողների թիվը 10737 է։ՀՀ-ում մինչ այս պահը կատարվել է146717 թեստ, նախորդ մեկ օրվա ընթացքում՝ 1634։Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մեկ օրում մահացել է տասը մարդ, մահվան ելքերի ընդհանուր քանակը 641 է։Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 74 (կին), 41 (տղամարդ), 68 (կին), 83 (կին), 82 (կին), 64 (տղամարդ), 87 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 205 է:
10:56 - 19 հուլիսի, 2020
Եզակի վիրահատություն Ուռուցքաբանության կենտրոնում.հեռացվել է բարդ տեղակայումով թոքի ուռուցքը

Եզակի վիրահատություն Ուռուցքաբանության կենտրոնում.հեռացվել է բարդ տեղակայումով թոքի ուռուցքը

ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել բարդ տեղակայումով թոքի ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացնում է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Ինչպես պարզաբանել է ՈւԱԿ-ի Թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, վիրահատությունը բարդ էր, և նման վիրահատություններ մեր երկրում քիչ են կատարվում։ 56 տարեկան հիվանդի մոտ մի քանի ամիս առաջ ախտորոշվել էր ձախ թոքի կենտրոնական քաղցկեղ վերին բլթի տեղակայմամբ։ Ուռուցքը վերիֆիկացվել էր բրոնխոսկոպիկ հետազոտությամբ։ ԿՏ հետազոտության տվյալներով ուռուցքը սերտ հարում էր թոքային զարկերակին, և կասկած կար, որ այն աճում է թոքային զարկերակի ճյուղերի վրա։ Երկու կուրս նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո դիտվեց որոշակի դրական դինամիկա, սակայն կրկնակի ԿՏ հետազոտությունը ցույց տվեց, որ ուռուցքի՝ զարկերակային ճյուղերին հարող հատվածը դեռ պահպանվում է։ Արմեն Խանոյանի խոսքով, նման տեղակայմամբ ուռուցքների դեպքում, որպես կանոն կատարվում է պնևմոնէկտոմիա, այսինքն, թոքը հեռացվում է ամբողջությամբ, սակայն վիրաբույժները որոշեցին գնալ ավելի բարդ, բայց պացիենտի համար ավելի ճիշտ ճանապարհով։ «Մենք որոշում կայացրեցինք կատարել բրոնխովասկուլյար պլաստիկ վիրահատություն, որը թույլ է տալիս պահպանել թոքի ստորին բիլթը։ Փառք Աստծո, մենք կարողացանք թոքային զարկերակը կտրել, առաջացած բավականին մեծ դեֆեկտը կարել, բրոնխը կտրել և նույնպես պլաստիկ կարել։ Այսինքն, մենք կատարեցինք իր ծավալով ռադիկալ վիրահատություն, չանելով պնևմոնէկտոմիա։ Որակական առումով, հետվիրահատական առումով սա շատ լավ վիրահատություն է երիտասարդ հիվանդի համար», - ասաց վիրաբույժը։ Վիրահատությունը կատարել են Թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, վիրաբույժ Հայկազ Զաքարյանը, կլինիկական օրդինատոր Սարիկ Մելքոնյանը, անէսթեզիոլոգ Ստեփան Ֆարսյան։ Թոքային վիրաբուժության բաժանմունքը Արմեն Խանոյանի գլխավորությամբ մի քանի ամիս է ինչ գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, բայց արդեն զգալի հաջողություններ է գրանցել։ Բաժանմունքում կատարվել են մի շարք եզակի բարդ վիրահատություններ։ Մասնավորապես, մայիսին կատարվեց բրոնխն ու շնչափողը ախտահարած ուռուցքի հեռացում, երբ նման ուռուցքները սովորաբար ոչ վիրահատելի են համարվում:
14:59 - 18 հուլիսի, 2020
Հորդորում ենք զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից. ԱՆ հորդորը

Հորդորում ենք զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից. ԱՆ հորդորը

Հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելի ամառային տոնը՝ Վարդավառը, այս տարի նշվում է հուլիսի 19-ին։ Ավանդույթի համաձայն` Վարդավառը նշվում է ժողովրդական մեծ հանդիսություններով` տարբեր հանրային վայրերում, բակերում հավաքված մարդիկ ջրում են միմյանց, անծանոթներին և անցորդներին։ Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է գիտակցել, որ նման կերպ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային կաննոններին հետևելը՝ մասնավորապես դիմակներ կրելը (խոնավ կամ թաց դիմակները կարող են նպաստել հիվանդության հարուցչի երկարատև պահպանմանը), ձեռքերի հիգիենան ապահովելը և սոցիալական հեռավորություն պահպանելը՝ արդյունքում ստեղծելով նպաստավոր պայմաններ հիվանդության դեպքերի թվի շեշտակի բարձրացման համար։ Հետևաբար, հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը՝ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներին մասնակցելուց։
12:58 - 18 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 34462 դեպք, մեկ օրում գրանցվել է 461 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 34462 դեպք, մեկ օրում գրանցվել է 461 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից 23123-ն` առողջացած, 631-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145083 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 461 նոր դեպք և 631 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 1969 թեստ։Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:
11:03 - 18 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի |lragir.am|

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի |lragir.am|

lragir.am: Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում պարտադիր չեն լինի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում  ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ «Եթե մեզ վերջիվերջո բախտ վիճակվի այդ պատվաստանյութը ձեռք բերել ու երկիր ներմուծել, դա պարտադիր չի լինի, ռիսկի խմբերը կսահմանվեն և միայն նրանց կառաջարկվեն պատվաստումները»,- ասաց Սահակյանը։ Նա նշեց, որո կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պահանջարկն այսօր բավական բարձր է ամբողջ աշխարհում։ Եվ ասել, որ Հայաստանն անմիջապես այն ձեռք կբերի ու երկիր կներկրի մինչև տարվա վերջ, ճիշտ չէ։ «Բավական դժվար է այդ գործնթացը։ Թեպետ մենք բանակցություններ իրականացնում ենք և արտադրողների, և կազմակերպությունների հետ, բայց հույսերը շատ քիչ են, որ պատվաստանյութը մենք ժաանակին ձեռք կբերենք ու երկիր կներկրենք»,- ասաց նա։ Սահակյանը նաև նշեց, որ որոշ արտադրողների պատվաստանյութերը երկրորդ ու երրորդ փուլերով կլինիկական հետազոտությունների են ենթարկվում։
13:19 - 17 հուլիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 34001 դեպք, մեկ օրում գրանցվել է 442 դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 34001 դեպք, մեկ օրում գրանցվել է 442 դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հյատնում է, որ Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143144 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1704 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:
10:55 - 17 հուլիսի, 2020