Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում |armenpress.am|

Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել Է դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրացական դպրոցներում 12-ամյա կրթություն Է, ավարտական քննություններն անցկացվում Էին երկու փուլով՝ 11-րդ եւ 12-րդ դասարաններում: «Նախաձեռնությունը պաշտպանել Է 80 պատգամավոր, իսկ ութը՝ դեմ են արտահայտվել»,- հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները: «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ ուղղումները կհրապարակվեն «Վրաստանի օրենսդրական լրաբերի» կայքում:
13:41 - 08 ապրիլի, 2019
Վրաստանն առանց թագավորի. թագավորը փախել է |aliq.ge|

Վրաստանն առանց թագավորի. թագավորը փախել է |aliq.ge|

aliq.ge։ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին Իսպանիա է մեկնել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Չխեիձեն: Ըստ փաստաբանի, երկրից մեկնելու պատճառը եղել է Դավիթ Բագրատիոնիի մոր առողջական վիճակը: Փաստաբանը նաև ասել է, որ Դավիթ Բագրատիոնին չի պատրաստվում վկայություն տալ: Հիշեցնենք, վրաց թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչներն իրար դեմ են դուրս եկել։ Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին՝ նրան մեղադրելով թագաժառանգի անվան ներքո ներկայանալու և պատմությունը խեղաթյուրելու համար: Բագրատիոնի-Վրաստանցիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին թագավորական ընտանիքի անունից Եվրոպայում հանդիպումներ է անցկացնում, պատվոգրեր է հանձնում, սակայն դրա իրավունքը չունի։ Արքայական տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներն էլ միմյանց ինքնակոչ են անվանում:
06:03 - 05 ապրիլի, 2019
ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան: «Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, և շուտով Վրաստանը կձևակերպի համաձայնագիրը ռուսական պետական գազային ընկերության հետ: Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: Տրանզիտի գինը, որը Ռուսաստանը մեզ վճարում է, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը՝ նվազեցվել: Դա այն դեպքում, երբ որևէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այլընտրանքով»,- ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, ասել է Տուրնավան: Նրա խոսքով՝ ինքը չի կարող հստակ ասել, թե որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ այն համարվում է կոմերցիոն գաղտնիք: Նախքան 2017 թվականը Վրաստանը ռուսական գազի փոխադրման համար ստանում էր տեղափոխված ծավալի 10%-ը: Ավելի ուշ Վրաստանը հրաժարվել էր ռուսական գազից և վճարումը ստանում էր գումարային տեսքով: armtimes.com
06:09 - 13 մարտի, 2019