Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում |armenpress.am|
13:41 - 08 ապրիլի, 2019

Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել Է դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրացական դպրոցներում 12-ամյա կրթություն Է, ավարտական քննություններն անցկացվում Էին երկու փուլով՝ 11-րդ եւ 12-րդ դասարաններում:

«Նախաձեռնությունը պաշտպանել Է 80 պատգամավոր, իսկ ութը՝ դեմ են արտահայտվել»,- հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:

«Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ ուղղումները կհրապարակվեն «Վրաստանի օրենսդրական լրաբերի» կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել