Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։ Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ ձեռնարկվող միջազգային իրավական գործընթացներին և Հայաստան-Արցախ պետական մարմինների միջև համագործակցության խորացմանը։ Առաջին հարցի առնչությամբ նախարար Բադասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել իր կողմից Արցախ կատարված աշխատանքային այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հայկական երկու պետությունների պետական մարմինների աշխատակիցների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ուժերով ոլորտային բարեփոխումների իրականացմանը։ Նշենք, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:
18:01 - 16 ապրիլի, 2021
Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»: «Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:48 - 15 ապրիլի, 2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի |armenpress.am|

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի |armenpress.am|

armenpress.am: Մինչև թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը սահմանելը՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել է 220 մլն դոլարի պատրաստի արտադարանք, պետությունը հակված է երկարաձգել արգելքի ուժի մեջ լինելու ժամկետը: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Մինչև արգելք դնելը 220 մլն դոլարի պատրաստի արտադրանքի ներմուծում է եղել Թուրքիայից Հայաստան: Դա պոտենցիալ արտադրության ծավալ է, որը շատ զգալի է Հայաստանի համար: Կարծում եմ, այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր տնտեսավարողները»,-ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որ արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: Հարցին, թե արդյոք կերկարաձգվի՞ արգելքի գործողության ժամկետը՝ նա ասաց. «Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»:
12:16 - 15 ապրիլի, 2021
Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա և հետադարձ կանոնավոր ուղևորափոխադրումները. զբոսաշրջիկները հետ կբերվեն
 |armtimes.com|

Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա և հետադարձ կանոնավոր ուղևորափոխադրումները. զբոսաշրջիկները հետ կբերվեն |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը կսահմանափակի Թուրքիայի հետ կանոնավոր և չարտերային թռիչքները ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը: Այդ մասին այսօր  հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, հայտնում է ТАСС-ը: Ըստ նրա, երկրների միջև կանոնավոր թռիչքները կսահմանափակվեն շաբաթական երկու չվերթով `փոխադարձ հիմունքներով: Այսպիսով, կմնա մեկ թռիչք Մոսկվայից Ստամբուլ և հետադարձ՝ Ստամբուլից Մոսկվա: Բացի այդ, ավիափոխադրողները կշարունակեն իրականացնել թռիչքներ, որոնք անհրաժեշտ են «Տիտան-2» բաժնետիրական ընկերության ատոմակայանի կառուցմանը մասնակցության համար, ինչպես նաև ներկայումս Թուրքիայում արձակուրդում գտնվող ռուսներին արտահանելու համար: Ըստ փոխվարչապետի, նոր սահմանափակումների կապակցությամբ տուրօպերատորներին առաջարկվել է նշված ժամանակահատվածում կասեցնել դեպի Թուրքիա շրջագայությունների տոմսերի վաճառքը: Ապրիլի սկզբին մի քանի պետություններ ճանաչեցին Թուրքիան որպես համաճարակաբանական առումով վտանգավոր երկիր ՝ կորոնավիրուսի մեծ դեպքերի պատճառով: Վերջին մի քանի օրվա ընթացքում վարակվածների օրական աճը կազմել է գրեթե 50 հազար, ինչը ռեկորդային թիվ է համաճարակի սկզբից:
22:47 - 12 ապրիլի, 2021
Թուրքիա այցից առաջ Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Անկարային
 |1lurer.am|

Թուրքիա այցից առաջ Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Անկարային |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 14-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը, հայտնում է ahvalnews-ը: Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ, այդ թվում` Արևելյան Միջերկրականի և Էգեյան հարցի վերաբերյալ վերջին զարգացումները: Արտգործնախարարների օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքիան Հունաստանին մեղադրում է իր երկրում ահաբեկչական համարվող կառույցներին ապաստան տալու և աջակցություն ցուցաբերելու համար: Հույն դիվանագետը Թուրքիա այցից առաջ քննադատել է Անկարայի այդ քաղաքականությունը: «Մենք կտրականապես մերժում ենք Հունաստանի իմիջը արատավորելու բոլոր ջանքերը` անընդունելի կեղծ լուրերի հրապարակման միջոցով», - ասել է Հունաստանի արտգործնախարարությունը գրավոր հայտարարության մեջ: Հունաստանը պատասխանել է Թուրքիայի նախագահության հրապարակած տեսանյութին, որում թուրքական կողմը պնդում է, որ Աթենքն աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում` Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, փախստականների ճամբարում ապաստան է տրամադրում դրանց անդամներին:
20:22 - 12 ապրիլի, 2021
Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|

Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան խորհուրդ է տալիս բոլոր երկրներին, ներառյալ Թուրքիային, չխրախուսել Կիևի ռազմատենչությունը և լավ վերլուծել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ТАСС-ը: Լավրովը նաև շեշտել է, որ հեղինակության համար պայքարում Ուկրաինան ​​կարող է ընկնել անխոհեմ գործողությունների մեջ, որն իր հերթին վատ ավարտ կունենա: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ: Շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Ստամբուլում մեկնարկել էին Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները: Հանդիպման ընթացքում Թուրքիայի ղեկավարը նշել էր համագործակցության կարևորությունը և վերահաստատել երկրների ռազմավարական գործընկերությունը: Երկու նախագահների միջև կնքված փաստաթղթում նշված է հետևյալը. «Վերահաստատվել է առանց նախապայմանների աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Զելենսկու Ստամբուլ այցից առաջ Ուկրաինան պայմանավորվել էր Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ գնելու հարցում:
17:34 - 12 ապրիլի, 2021
Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից․ Էկոնոմիկայի փոխնախարար |tert.am|

tert.am: Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում հունվարի 1-ից սկսած։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի՝ ջերմոցային տնտեսությանն ու տեղական արտադրողներին վերաբերող հարցին։ «Ձմեռը բավականին սաստիկ է եղել, ջերմոցատերերը շատ են գազ օգտագործել, հիմա ունեն բերք, որն իրենց վրա բավականին թանկ է նստել և խնդիր ունեն Իրանից ու նաև Թուրքիայից ներկրվող լոլիկի, պղպեղի հետ կապված։ Ինչպե՞ս է պաշտպանվում մեր տեղական արտադրողը ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ մարդիկ կարողանան սպառել բերքը»,-հետաքրքրվեց պատգամավորը։ Փոխնախարարը համաձայնեց՝ միանշանակ ճիշտ է, որ ձմեռը շատ սաստիկ է եղել, և գազի սպառումը միգուցե որոշ չափով բարձրացրել է ծախսն ու ապրանքի գինը։ «Հնարավոր է մինչև 20-30 օր նման պրոցես լինի, որովհետև թանկ ապրանքը վերջին ամիսներին ստացած ապրանքն է, դրանից հետո, քանի որ չկան գազի և այլ ծախսեր, եղանակային փոփոխությունները տեղի են ունեցել, այն գնային առումով դառնում  է ավելի գրավիչ»,-ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
11:35 - 12 ապրիլի, 2021
Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|

Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|

hetq.am: Թուրքական իշխանությունները սառեցրել են իտալական Leonardo (նախկինում՝ Finmeccanica) ռազմաարդյունաբերական կոնսորցիումից ռազմաօդային ուժերի համար ուսումնական ուղղաթիռների ձեռքբերման գործարքը։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով իտալական La Repubblica պարբերականին։ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը պետք է կնքվեր առաջիկա օրերին, սակայն թուրքական կողմը հայտարարել է դրա անժամանակ սառեցման մասին։ Պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելն է։  Իտալական պարբերականի տվյալներով՝ ամբողջ գործարքը, որի արդյունքում AW169 ուղղաթիռները պետք է փոխարինեին Agusta-Bell 206 ուղղաթիռներին, իտալական կողմին կարող էր բերել մինչև 150 միլիոն եվրո։ La Repubblica-ն նշում է, որ վտանգի տակ են հայտնվել նաև քննարկվող տնտեսական մյուս պայմանագրերը, այդ թվում էներգետիկայի ոլորտում։  Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ ապրիլի 8-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել էր Թուրքիայի նախագահին՝ նրան անվանելով «բռնապետ»։ Պատճառը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ կապված դիվանագիտական սկանդալն էր, երբ վերջինիս համար չէին տեղադրել աթոռ և նա ստիպված էր եղել նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից ունի առավել ցածր դիրք։
22:54 - 11 ապրիլի, 2021
Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար. Էրդողան
 |news.am|

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Նախօրեին Էրդողանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը գտնվել է Ստամբուլում պաշտոնական այցով: Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի առաջնորդը հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում հանգիստ եւ խաղաղ ապագայի համար երկու երկրները (Ռուսաստանն ու Ուկրաինան) հնարավորինս արագ լուծեն իրենց տարաձայնությունները բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցներով: Այդ ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում»,-ասել է Էրդողանը Ստամբուլում իշխող կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստների առջեւ ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Թուրքիայի առաջնորդի թվիթերյան էջով:    
17:20 - 11 ապրիլի, 2021
Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը
 |azatutyun.am|

Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը, այս մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։ Թուրքիան Leonardo իտալական կոնցերնի հետ 70 միլիոն եվրոյի պայմանագիրը պետք է ստորագրեր առաջիկա օրերին, սակայն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունից հետո թուրքական կառավարությունը որոշել է սառեցնել գործարքը։ Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին բռնապետ է անվանել Անկարայում Եվրամիության ղեկավարության ընդունելության ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Անկարա էին ժամանել` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու: Բանակցությունների համար նախատեսված սենյակում, սակայն, Եվրամիության և Թուրքիայի դրոշների մոտ տեղադրված էր ընդամենը երկու աթոռ, որոնք շտապել են զբաղեցնել Էրդողանը և Միշելը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աթոռ չունենալու պատճառով մի քանի րոպե շարունակ կանգնած է մնացել, ապա ստիպված է եղել տեղավորվել քիչ հեռու գտնվող բազմոցի վրա։
16:40 - 11 ապրիլի, 2021
Էրդողանին հրավիրել են Ղրիմ
 |tert.am|

Էրդողանին հրավիրել են Ղրիմ |tert.am|

tert.am: Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։ «Էրդողանը, եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ։ Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելով։ Բայց, ցավոք, Էրդողանի կողմից առայժմ լսում ենք միայն անհեռատես և վիրավորական հայտարարություններ»,- «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Գեմպելը։ Նրա խոսքով՝ Ղրիմը փաստացի և իրավաբանորեն Ռուսաստանի անբաժանելի մասն է, և դրա հետ Թուրքիան պետք է ոչ միայն հաշվի նստի, այլև ճանաչի այդ փաստը։ «Թուրքական տարածաշրջանի համար ժամանակն է տնտեսական հարաբերություններ կառուցել ռուսական Ղրիմի հետ»,- հավելել է նա։  
12:55 - 11 ապրիլի, 2021
Պատերազմի առաջին ժամերից Էրդողանի տված աջակցությունն ապահովեց, որ որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից. Ալիև |hetq.am|

Պատերազմի առաջին ժամերից Էրդողանի տված աջակցությունն ապահովեց, որ որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից. Ալիև |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին ընդունել է այդ երկրում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Օզորալի՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի լիազորություններն ավարտելու կապակցությամբ։ «Թուրք-ադրբեջանական բարեկամությունը, եղբայրությունը և միասնականությունը հաստատել են բոլոր ոլորտներում և Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի աջակցությունը, որը տևել է 44 օր, իհարկե, հավերժ կմնա մեր հիշողության մեջ, կապրի մեր սրտերում։ Այն աջակցությունը, որը պատերազմի առաջին ժամերից մեզ տրվել է իմ թանկագին եղբայր, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ոգեշնչեց մեզ և ապահովեց այն, որ որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից»,- հայտարարել է Ալիևը։  Հանդիպման վերջում Ալիևը Օզորալին պարգևատրել է «Բարեկամության» մեդալով։ 
21:57 - 10 ապրիլի, 2021