Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|
16:48 - 15 ապրիլի, 2021

Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»:

«Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել