Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցում և մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ամբողջական և ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։ Նախկինում այս աշխատանքի փոխարեն սահմանային կետում լրացվում էին հասցեական քարտեր։
16:59 - 20 հունիսի, 2020
24 ժամով արգելվել է «Փեթակ» առեւտրի կենտրոնի գործունեությունը

24 ժամով արգելվել է «Փեթակ» առեւտրի կենտրոնի գործունեությունը

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։ Արձանագրվող խախտումներին հետեւում են պարետի կասեցման որոշումները։ Վերջինների համաձայն՝ այսօր եւս Երեւանում եւ մարզերում արգելվել է շուրջ 7 տասնյակ տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն՝ ամբողջությամբ, առեւտրի մեծ ու փոքր օբյեկտներ, դեղատներ ու անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։  «Փեթակ» առեւտրի կենտրոնում, որի աշխատանքն արգելվեց 24 ժամով, ԱԱՏՄ ստուգայցն արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչեւ 20 քմ տարածքով վաճառակետում 2-ից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության չպահպանման, դիմակները պատշաճ չկրելու եւ մի շարք այլ խախտումներ։ Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը եւ շտկել խախտումները։ Նկատի ունենալով միտումը, որ անվտանգության կանոնների խախտման ամենամեծ մասը բաժին է ընկնում մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներին եւ ծառայությունների ոլորտին՝ ԱԱՏՄ-ն հերթական անգամ իրազեկում է պարետի սահմանած անվտանգության կանոնների մասին։ Ըստ այդմ, մասնավորապես, այդ տնտեսավարողների մոտ բոլոր տարածքները՝ հատակը, կրպակները, դարակները, զուգարանները, ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ՝ 60-80% սպիրտային կամ քլորի հիմքով ախտահանիչ նյութերով։ Հարկ է հիշել, որ 96 տոկոսանոց սպիրտի գործածությունը կամ այն ջրով նոսրացնելն արգելված է։ Սայլակների ու զամբյուղների, դռների բռնակները, վերելակների կոճակները, բազրիքները և բանկային տերմինալներն ախտահանվում են 2 ժամը մեկ: Տարածքը պարտադիր օդափոխվում Է, ապահովվում է փակվող աղբարկղերով: Ամեն աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ, գրանցվում են նրանց առողջական վիճակի տվյալները։ Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։ Արգելվում է առանց դիմակի հաճախորդի մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Հարկ է բացառել մարդկանց կուտակումները: Վճարման եւ վաճառքի տաղավարների մոտ առնվազն 1.5 մետր հեռավորությամբ իրականացվում է գծանշում, մինչեւ 20քմ տարածքով խանութներում միաժամանակ 2-ից ավելի մարդ չպետք է ներկա լինի։ Ապրանք բերող տրանսպորտի սրահն ամեն օր պետք է  ախտահանվի։ Ամեն օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք, ինչից առաջ խանութի սրահը պետք է ախտահանվի։
19:04 - 16 հունիսի, 2020
Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներ

Ուժեղացված ստուգայցեր` Աբովյան քաղաքում․ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ ու թերացումներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։ Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։ Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաեւ ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։ Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ Պարետատուն ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։ Մարզերում եւ Երևանում տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա վերահսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը։ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։
20:32 - 13 հունիսի, 2020
Բանկեր և փոստային մասնաճյուղեր․ ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերն ու կասեցումները

Բանկեր և փոստային մասնաճյուղեր․ ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերն ու կասեցումները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի կասեցման ընթացքում արձանագրվել է, որ նախորդիվ այստեղ դիտարկված խախտումների մի մասը, մասնավորապես, գծանշումների բացակայության և փոքր տարածքում միաժամանակ մի քանի աշխատող ունենալու հետ կապված, վերացված չի եղել։ Դրանց վերացմանը համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ են եղել անմիջապես կասեցման պահին՝ ԱԱՏՄ մասնագետների ներկայությամբ։Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել նաև մարզերում, մասնավորապես, նաև Գյումրի քաղաքում։ԱԱՏՄ կողմից տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցմանը նախորդում են իրազեկման և մշտադիտարկման աշխատանքներ։ Լայնածավալ անակնկալ ստուգայցեր են տարվում ողջ հանրապետությունում՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրի օբյեկտները, արտադրությունները, գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները և ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողները։ Վերջինների կողմից անվտանգության նորմերի չպահպանման վերաբերյալ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով եւս եղել են հարյուրավոր կասեցումներ։ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը, քանի որ դրանով է պայմանավորված կորոնավիրուսի հետագա տարածման կանխումը։ Խախտումերի համար սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման համար՝ առավել լուրջ։
16:00 - 08 հունիսի, 2020
«Նոր Զովք» սուպերմարկետը խախտել է ՀՀ պարետի որոշման պահանջները` ինքնակամ գործելով կասեցված լինելու պայմաններում

«Նոր Զովք» սուպերմարկետը խախտել է ՀՀ պարետի որոշման պահանջները` ինքնակամ գործելով կասեցված լինելու պայմաններում

ՀՀ պարետի որոշմամբ` այսօր 24-ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երեւանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։ Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրատապ տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Վերջինս օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182,3 հոդվածով։Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում արձանագրված խնդիրների հիմքով՝ ՀՀ պարետի hունիսի 5-ի N 115-Ն որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցվել էր «Նոր Զովք» ՍՊԸ-ի՝ Հանրապետության 71 հասցեում գործող սուպերմարկետի գործունեությունը։
20:21 - 06 հունիսի, 2020
Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ

Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել Երեւանի Շենգավիթ ու Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երեւանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում է արձանագրվում։ Նկատելի է միտումը, որ առեւտրի խոշոր կենտրոններում արդեն առավել համակարգված են տարվում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումն ապահովող միջոցառումները։ Այդուհանդերձ, մշտադիտարկումների զգալի մասի դեպքում արձանագրվում են խախտումներ։ Դրանք առկա են առավելապես գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում։Վերջիններում ամենալուրջ բացթողումներն առնչվում են ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների խոտանման աշխատանքներին։ Ելնելով այս խախտումների առանձնակի ռիսկայնությունից՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմերի ուշադրության կենտրոնում են նաեւ ատամնաբուժական ծառայությունները։Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցները հիմնականում գրանցում են ախտահանման սահմանված նորմերի խախտումներ։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ։ Երբեմն արտաքին շփման մակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Որոշ տնտեսվարողների մոտ բացակայել են օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամաններ, արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարաններ:Պարետի կողմից սահմանված կանոնները չպահպանող տնտեսվարողների նկատմամբ կայացվում է 24-ժամյա կասեցման որոշում՝ ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությունում և հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել ՀՀ պարետի հաստատած կանոնները:Կրկնախախտումների կամ առավել լուրջ, համակցված խախտումների դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։
17:22 - 02 հունիսի, 2020
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել

ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերով շարունակում են անվտանգության կանոնների խախտումներ արձանագրվել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համատարած ստուգայցերը շարունակվում են։ Դրանք այսօր ընթացել են են միաժամանակ Երեւանի երեք վարչական շրջանում՝ Էրեբունիում, Շենգավիթում եւ Նոր Նորքի զանգվածներում։ Ուշադրության կենտրոնում են թե մայրաքաղաքի կենտրոնը, թե ծայրամասերը։ Իսկ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումները շարունակում են դիտարկումները նաեւ մարզերում։Մշտադիտարկումների ընթացքում տնտեսվարողների զգալի մասի մոտ արձանագրվում են Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների խախտումներ։ Հանրային առողջապահական շահի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի այս կանոններից յուրաքանչյուրի պահպանումը, իսկ դրանց համակցված խախտումների դեպքում ՀՀ պարետի կողմից կայացվում է գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն են՝ աշխատողները չեն կրում կամ պատշաճ կերպով չեն կրում անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, բացակայում են ախտահանման միջոցները կամ չեն համապատասխանում սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսներն ախտահանվում են թերություններով։ Որոշ խախտումներ առնչվում են ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամանների և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանների առկա չլինելուն և այլն։Միաժամանակ, ԱԱՏՄ դիտարկումներն արձանագրել են, որ տնտեսվարողներն արդեն առավել խստորեն են պահպանում հաճախորդների՝ առանց դիմակի եւ ձեռնոցի մուտք չգործելու պահանջը։ Նկատվել է նաեւ, որ քաղաքացիները ներկայում զգալիորեն ավելի բարեխղճորեն են դիմակ կրում։
18:33 - 31 մայիսի, 2020
ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերով պարզում է տնտեսվարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը

ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերով պարզում է տնտեսվարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր դիտարկում են անցկացրել մայրաքաղաքի միանգամից մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Էրեբունի եւ Նորք Մարաշ։ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ իրականացված այցերի ընթացքում ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք վերջին օրերին հաճախակի են գրանցվում այլ տնտեսվարողների մոտ ևս։ Անվտանգության նորմերի պահպանման դիտարկումը զուգակցվել է նաեւ խորհրդատվությամբ․ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները որոշ դեպքերում պատրաստակամություն են հայտնել անմիջապես շտկել իրենց աշխատանքում առկա թերությունները։Արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ Առկա խախտումների հիմքով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։Հարկ է շեշտել, որ ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկումն ընթանում է ողջ հանրապետությամբ՝ տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից։ Դրան զուգահեռ՝ գործունեության 24-ժամյա կասեցումներ են իրականացվում այն տնտեսվարողների հանդեպ, որոնց մոտ դիտարկումներն արձանագրել են խախտումներ։
18:12 - 30 մայիսի, 2020
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողը առողջապահության տեսչական մարմնի խորհրդի անդամ է |civilnet.am|

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողը առողջապահության տեսչական մարմնի խորհրդի անդամ է |civilnet.am|

civilnet.am: Բրիտանական OpenDemocracy կայքը մայիսի 28-ին հրապարակեց հոդված, որից պարզ էր դառնում, որ ամերիկացի հարկատուների միջոցներով Հայաստանում հիմնված կայքը կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել, COVID-19-ը կայքի հոդվածներում կեղծ համավարակ է որակվել, իսկ դրա դեմ պատրաստվող պատվաստանյութերը՝ կենսաբանական զենք։  Կայքը, որ նման բովանդակությամբ հրապարակումների հեղինակ է, կոչվում է Medmedia.am և հիմնվել է  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից, որի հիմնադիրը ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն է։ Կայքի հիմնումը ֆինանսավորվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Պարզվում է, որ Գրիգորյանը բացի այս կայքն ու ՀԿ-ն ղեկավարելը, նաև պետական համակարգում է ներկայացված։ Երիտասարդ ուրոլոգը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ է։ Այս պաշտոնին նա նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի հոկտեմբերի 23-ի հրամանագրով։  Գևորգ Գրիգորյանը նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 
16:09 - 29 մայիսի, 2020
Պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ

Պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Նշվածից 290 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։ Դրանցից 1120-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել։ Որպես համեմատություն՝ եթե մի քանի օր առաջ առավել մեծաթիվ խախտումներ էին արձանագրվում առևտրի և սպասարկման խոշոր օբյեկտներում, ապա վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում, գրասենյակներում և փոքր խանութներում։ Սևան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միայն մայիսի 26-ին կասեցրել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։ Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ։
21:22 - 26 մայիսի, 2020
823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Նշվածից 290 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։ Դրանցից 1120-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել։Որպես համեմատություն՝ եթե մի քանի օր առաջ առավել մեծաթիվ խախտումներ էին արձանագրվում առևտրի և սպասարկման խոշոր օբյեկտներում, ապա վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում, գրասենյակներում և փոքր խանութներում։Սևան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միայն մայիսի 26-ին կասեցրել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ։ 
16:59 - 26 մայիսի, 2020
ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

ՀՀ բոլոր մարզերում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։ԱԱՏՄ լրատվական ծառայության տեղեկացմամբ, արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացվող զանգերի և բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։ԱԱՏՄ մշտադիտարկումները նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։ Բանկերը, արտադրությունները, վարսավիրանոցները, արդյունաբերական ձեռնարկությունները, սպասարկման ոլորտի ընկերությունները եւ այլ ոլորտներում գործող այն տնտեսվարողները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, խստորեն կփակվեն և առավել երկար ժամկետով, ինչպես հանձնարարել է ՀՀ վարչապետը։Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։
09:07 - 26 մայիսի, 2020