Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 9-ի դրությամբ, կայացվել է 2393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նույն օրվա դրությամբ, իրականացվել է 25546 ստուգում, որից միայն 785-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
comment.count (0)