Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ
 |armtimes.com|

ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ նախընտրեցին հանդիպել փակ ձևաչափով: Թաթոյանն ասաց՝ եկել են, որ տեղում կարողանան բոլոր զինվորականների տվյալները փաթեթի տեսքով ամբողջացնեն հետագա գործողությունների համար: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, տասնյակ զինվորականներ Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ էին մնացել դեկտեմբերի 15-ի երեկոյից: «Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք նաև Շիրակի մարզի այս տղաների հարցերը, դրա հետ կապված  աշխատանքներ ունենք անելու: Ինչ հնարավոր է ՄԻՊ իրավասության շրջանակներում, անում ենք, մնացածը թե՛ Սյունիքում, թե՛ ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված պարզաբանումներ ու բացատրություններ պետք է տան իրավասու մարմինները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ տեղեկացրեց, որ փաստաթղթերը ուղարկելու են Եվրոպական դատարան, որպեսզի կիրառվի հրատապ միջոց, եւ ապահովվեն Ադրբեջանում հայտնված անձանց իրավունքները: «Չեմ կարող թվով ասել, թե քանի զինվորականի մասին է խոսքը, կան մարդիկ, որոնց տեսանյութերի միջոցով հարազատները ճանաչել են: Կարող եմ նշել, որ թիվը բավական մեծ է»,- ասաց Կիրակոսյանը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։  
19:12 - 18 դեկտեմբերի, 2020
Ստուգայցեր Գյումրիում և Վանաձորում․ ԱԱՏՄ

Ստուգայցեր Գյումրիում և Վանաձորում․ ԱԱՏՄ

Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը Գյումրի և Վանաձոր քաղաքների տնտեսվարողների մոտ։   Դիմակ չկրելու դեպքեր, հեռավար ջերմաչափների և գրանցամատյանների բացակայություն, թերացումներ մանրէազերծման գործընթացում. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ստուգայցերի ժամանակ։   Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը բուժհիմնարկներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, վարսավիրանոցներում և առևտրի կետերում։   ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսվարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։   Տնտեսվարողների մոտ դիտարկվել են նաև ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը։ Ստուգայցերի վիճակագրությունը հաստատում է՝ անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ առավել բարեխղճորեն են պահպանվում։   Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
22:55 - 09 դեկտեմբերի, 2020
Գյումրու վթարային բնակելի շենքերի հարցը կքննարկվի հաջորդ տարի

 |armenpress.am|

Գյումրու վթարային բնակելի շենքերի հարցը կքննարկվի հաջորդ տարի |armenpress.am|

armenpress.am:  Գյումրու վթարային բնակելիների խնդրի լուծումը ձգձգվում է: Հարցին ՀՀ կառավարությունը կանդրադառնա հաջորդ տարի: Այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ տարեսկզբին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրական արձագանք էր տվել նախարարությանն ուղղված՝ Շիրակի մարզպետարանի «Խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարային խնդրի լուծման առաջարկ»-ին, համաձայն որի, խիստ վթարային 4 շենքերից 3-ի բնակիչներին՝  Անտառավան 3-րդ թաղամաս 26, Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքեր, նախատեսվում  էր հատկացնել բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծի փողոցի 5 շենքում, որի մեկ մուտքն ամրացված է, իսկ 3-ը  վթարային, նախատեսված էր իրականացնել ամրացում-վերականգնում: Ինչպես տեղեկացնում է Ալբերտ Մարգարյանը, բացառությամբ Տիգրան Մեծի 5 շենքի, մյուս երեք բնակելի շենքերը հետագայում ապամոնտաժվելու էին: «Իմ կարծիքով՝ սա շատ լավ տարբերակ է՝ հատկապես որ 2003 թվականից հետո Գյումրիում վթարային շենքերի ամրացում-վերականգնում չի եղել, իսկ այս ծրագրով կունենանք 4 շենքի խնդրի լուծման տարբերակ: Անցած 15 տարվա ընթացքում սա եզակի դեպք է և մեծ քայլ Գյումրու վերակառուցման գործում»,-ավելացրեց պատասխանատուն: Բնակիչների կարծիքը հաշվի առնելով՝ Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքերի խնդիրը առժամանկ հետաձգվեց: Այս  վթարայինների հարցը կրկին  քննարկման պետք է ներկայացվեր կառավարությանը: «Ցավոք, մի կողմից համավարակը, մյուս կողմից պատերազմը, կրկին հետաձգեց վթարայինների հարցի լուծման գործընթացը: Մենք սպասում ենք որ տարեսկզբին կրկին այս հարցը կքննարկվի»,- նկատեց Ալբերտ Մարգարյանը: Շիրակի մարզում այս պահին կա 114 վթարային շենք, որի 92-ը Գյումրիում: Միայն Գյումրում վթարային շենքերում ապրում է 2426 ընտանիք:
13:40 - 06 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, գրասենակներում։ ԱԱՏՄ տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։ Տեսչականի աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, արձանագրել են տեղում շտկվող խախտումներ, ինչի մասին իրազեկվել են տնտեսավարողները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ վարակի տարածումը կանխելու միակ ելքը կանխարգելիչ նորմերի պահպանումն է։
21:17 - 04 դեկտեմբերի, 2020
Գյումրիի ավիամոդելային խմբակում ԱԹՍ-ների կառավարման արագացված դասընթացներ են կազմակերպվել |shantnews.am|

Գյումրիի ավիամոդելային խմբակում ԱԹՍ-ների կառավարման արագացված դասընթացներ են կազմակերպվել |shantnews.am|

shantnews.am: Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսել է անօդաչու թռչող սարքերի կառավարման արագացված դասընթացներ:Դրանք նախատեսված են 20-ից 35 տարեկանների համար։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հասցնում են ծանոթանալ անօդաչու թռչող սարքերի տեսակներին, կառուցվածքին, դրանցից պաշտպանվելու կանոններին և ձեռք բերել կառավարելու հմտություններ: Արագացված դասընթացներին մասնակցելու և ռազմաճակատին օգնելու ցանկություն ամբողջ Հանրապետությունում հայտնել են մոտ 2000 կամավորներ: Գյումրիի ավիամոդելային խմբակը սկսեց գործել 2016-ին՝ ապրիլյան պատերազմից հետո: 4 տարիների ընթացքում թռչող սարքերի մոդելավորում և կառավարում այստեղ սովորում էին միայն պատանիները: Հիմա արդեն խմբակի լսարանում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր իրենց աշխատանքը ժամանակավորապես մի կողմ են թողել ու թռչող սարքերի կառավարում են սովորում։ Բանասերը, տնտեսագետն ու ուսուցիչը միասին հիմա ուսումնասիրում են թռչող սարքերի կառուցվածքը: Առայժմ թռչող սարքերը վիրտուալ են կառավարում: Հատուկ համակարգչային ծրագիրը թույլ է տալիս որոշակի հմտություններ ձեռք բերել դաշտային նաև լեռնային պայմաններում թռչող սարքերը գործարկելու համար: Արագացված դասընթացներ կազմակերպելու միտքը Գյումրիի ավիամոդելային խմբակում ծնվել է պատերազմի առաջին օրերին: Ընդամենը մի քանի օրում կամավորների թիվը մոտ 2000-ի է հասել, և դասընթացների անցկացումը Գյումրիի ավիամոդելային խմբակի սահմաններից դուրս է եկել: «Դասընթացների անցկացման մասին հայտարարություն տարածեցինք: 1-2 օրվա ընթացքում 100 հոգի անդամագրվեց: Հետո մեր հայտարարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածեց ու դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը  հիմա 1800-ից ավելին է:Պատերազմում լայնորեն կիրառվում են ԱԹՍ-ներ և որոշեցինք մեր ուժերի չափով օգնենք նրանց, որոնք կամավորագրվել են: Գոնե օդային տագնապի ժամանակ կիմանան, թե ինչպես ճիշտ վարվել և ԱԹՍ-ի ձայնից հասկանալ, թե որ կողմից է մոտենում»,-shantnews-ին ասել է Գյումրիի ավիամոդելային խմբակի կամավոր Տարոն Ասատրյանը:Դասընթացների մասնակիցների համար անօդաչու թռչող սարքերի տասնյակ ուսումնական մոդելներ են պատրաստել: Երբ գործնական պարապմունքների թույլտվություն ստանան, դրանք դաշտային պայմաններում կփորձարկեն: Խմբակի սաների նախագծած ու ստեղծած թռչող սարքերը նախատեսված են դաշտային պայմաններում 1-1,5 կմ թռիչք իրականացնելու համար: Ուսումնական մոդելները ռազմականի վերածել տեսականորեն հնարավոր է:Գյումրիի ավիամոդելային խմբակը նաև դրամահավաք է սկսել: Գյումրիի խմբակը Հանրապետությունում միակն է և դրամահավաքի նպատակը  գործունեության ընդլայնումն է: Լոռիում և Տավուշում ավիամոդելային խմբակներ բացելու նախնական պայմանավորվածություններ կան: Դրանք ռազմարդյունաբերությունում ինժեներական մտքի զարգացման , հետագայում նաև զինված ուժերում առանձին ստորաբաժանումների ստեղծման հիմք կարող են դառնալ:
20:49 - 06 նոյեմբերի, 2020
Գյումրիի ավագանու որոշմամբ 20 միլիոն դրամ փոխանցվեց Արցախին
 |shantnews.am|

Գյումրիի ավագանու որոշմամբ 20 միլիոն դրամ փոխանցվեց Արցախին |shantnews.am|

shantnews.am: Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը,որի օրակարգի առաջին հարցը վերաբերել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Արցախի բնակավայրերին աջակցության տրամադրմանը ։Մարտական գործողությունները 13-րդ օրն է Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։Թիկունքում ՝ հանուն Արցախի ու ռազմաճակատում կռվող զինծառայողների համար  աշխատանքները մի քանի ուղղություններով են տարվում։ Համապատասխան կառույցներյ ու գերատեսչությունները ռազմական դրության պայմաններում բոլորն ուժերը  կենտրոնացրել եմ համակարգված գործելու համար ։ Հրետակոծությունների հետևանքով կրած վնասները շատ մեծ են, որոնց վերականգման նպատակին են ուղղվելու հայության նվիրաբերությւոնները ։ Գյումրի քաղաքի բյուջեից  Հայաստան Համահայկական հիմնադրամի «մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին  կփոխանցվի 10 միլիոն դրամ, ևս 10մլն դրամ էլ կհատկացվի Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու   վերականգնման  համար ։ Նախագիծը ավագանին  միաձայն հաստատեց։ Արցախից ժամանակավոր  Գյումրի տեղափոխված ընտանիքների կարիքների համար ևս քաղաքային բյուջեից ֆինանսական հատկացումներ կարվեն ։Այս ընթացքում   արցախցի բոլոր ընտանիքներին նաև սնունդով ու կեցավայրերով են ապահովել ։      
19:55 - 09 հոկտեմբերի, 2020
Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին

 |factor.am|

Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին |factor.am|

factor.am: Գյումրիի ավագանին վերջին նիստում նախնական համաձայնություն տվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից ներկայացված «Քեզ համար» ծրագրի իրականացմանը։ Այն նախատեսում է բնակարանների կառուցում գյումրեցի անօթևան ընտանիքների  համար։ Գյումրիի տնակային ավաններում ապրող ընտանիքների համար նախատեսվում է կառուցել յուրօրինակ թաղամաս՝ քոթեջային տիպի 50 բնակարանով։ Թաղամասը կոչվելու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Ծրագիրն իրականացվում է «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ։ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ համագործակցում են Նիկոլա Ազնավուրի հետ։ Բնակարանները շահառուներին հատկացվելու են անհատույց, 15 տարի ժամկետով՝ առանց օտարելու ու նվիրատվության իրավունքի, որից հետո ամբողջությամբ դառնալու են բնակիչների սեփականությունը։ Ծրագրի շահառու կարող են լինել նրանք, ովքեր 30 տարի ապրում են տնակներում։ Ընդ որում, կարող են դիմել նաև այն անօթևանները, որոնց ընտանիքի անդամներից որևէ մեկը բնակարան է ստացել։ «Կարող է լինել այնպես, որ ընտանիքի անդամների կեսը բնակարան է ստացել, կեսը՝ ոչ, որովհետև բարելավում հասկացություն չի եղել։ Այսինքն՝ 1990-ականերից մինչև այսօր, եթե ընտանիքում 4 հոգի է եղել, իսկ հիմա դարձել է 12 անձ, կեսը ստացել է իր հասանելիքը, մյուս կեսը տնակում է բնակվում»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։ Նա հավելեց, որ հիմնադրամում հինգ տարվա ընթացքում 650-ից ավելի դիմում է հավաքվել։Կարդալ ավելին՝ factor.am
22:48 - 23 սեպտեմբերի, 2020