Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին

 |factor.am|
22:48 - 23 սեպտեմբերի, 2020

Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին |factor.am|

factor.am: Գյումրիի ավագանին վերջին նիստում նախնական համաձայնություն տվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից ներկայացված «Քեզ համար» ծրագրի իրականացմանը։ Այն նախատեսում է բնակարանների կառուցում գյումրեցի անօթևան ընտանիքների  համար։

Գյումրիի տնակային ավաններում ապրող ընտանիքների համար նախատեսվում է կառուցել յուրօրինակ թաղամաս՝ քոթեջային տիպի 50 բնակարանով։ Թաղամասը կոչվելու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով:

Ծրագիրն իրականացվում է «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ։ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ համագործակցում են Նիկոլա Ազնավուրի հետ։

Բնակարանները շահառուներին հատկացվելու են անհատույց, 15 տարի ժամկետով՝ առանց օտարելու ու նվիրատվության իրավունքի, որից հետո ամբողջությամբ դառնալու են բնակիչների սեփականությունը։ Ծրագրի շահառու կարող են լինել նրանք, ովքեր 30 տարի ապրում են տնակներում։ Ընդ որում, կարող են դիմել նաև այն անօթևանները, որոնց ընտանիքի անդամներից որևէ մեկը բնակարան է ստացել։

«Կարող է լինել այնպես, որ ընտանիքի անդամների կեսը բնակարան է ստացել, կեսը՝ ոչ, որովհետև բարելավում հասկացություն չի եղել։ Այսինքն՝ 1990-ականերից մինչև այսօր, եթե ընտանիքում 4 հոգի է եղել, իսկ հիմա դարձել է 12 անձ, կեսը ստացել է իր հասանելիքը, մյուս կեսը տնակում է բնակվում»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Նա հավելեց, որ հիմնադրամում հինգ տարվա ընթացքում 650-ից ավելի դիմում է հավաքվել։

Կարդալ ավելին՝ factor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել