ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Մելենդեսը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին |armenpress.am|

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Մելենդեսը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատմել է կորոնավիրուսով վարակվելու, Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի մասին: Մելենդեսը ներկա է եղել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մարտի 11-ինկայացած խաղին, որտեղ գլկախառնվել է ֆուտբոլիստներից մի քանիսի հետ, որոնց մոտ հետագայում հայտնաբերվել է կորոնավիրուս: «Վստահ չեմ կարող ասել, որ կորոնավիրուսով էի վարակված, սակայն այդ խաղից հինգ օր անց սկսեցի ինձ վատ զգալ և հազալ: Դժվար շրջան էր, սակայն կարողացա հաղթահարել վիրուսին: Իմ հանգստության համար նաև թեստ կհանձնեմ»,-ասել է Մելենդեսը: Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապառոսին` Մելենդեսը շեշտել է, որ հայկական թիմին իսպանացի մասնագետի պես մեկն է պետք, ով բնածին հաղթող է: «Մենք պայքարելու ենք Մունդիալ-2022-ին մասնակցելու համար: Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է»,-ասել է նա:
23:11 - 13 մայիսի, 2020
Հայաստանի ավագ դպրոցներից մեկում կդասավանդվի «ֆուտբոլ» առարկան

Հայաստանի ավագ դպրոցներից մեկում կդասավանդվի «ֆուտբոլ» առարկան

Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցներից մեկում առաջին անգամ ուսումնական ծրագրում ընդգրկվել է «ֆուտբոլ» առարկան: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «2020 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավագ դպրոցում «ֆուտբոլ» մարզաձևի մարզական հոսք ձևավորելու մասին։ Շուրջ 2 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի, Վարդենիսի՝ Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ղեկավար անձնակազմի և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտաշխատողների համատեղ ջանքերով իրականություն է դարձել մի նախագիծ, որը կարող է հրաշալի նախադեպ հանդիսանալ հանրակրթական դպրոցներում ֆուտբոլը նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
17:52 - 07 մայիսի, 2020
Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

civilnet.am: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել ու կոռուպցիոն բնույթի քրեական գործեր հարուցել նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ աղմկահարույց գործերի մեծամասնությունը երկար ժամանակ է, ինչ նախաքննության փուլում է, ու քննությունն իրականացնող մարմինը դեռ գործը չի ուղարկում դատարան։ Որոշ դեպքերում ապօրինի օտարված գույքն ուղղակի հետ է վերադարձվում, և գործը կարճվում է։ ՍիվիլՆեթը քննչական մարմիններին հարցումներ է ուղարկել և ամփոփել մի շարք քրեական գործերի ներկա ընթացքը։  «Խութ» հիմնադրամի նախկին տնօրենը՝ մեղադրյալ, վնասի  չափը պարզ չէ 2019-ի սեպտեմբերին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Խութ» հիմնադրամին քաղաքացիների կողմից կատարած նվիրատվությունների հարցով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ 2013-2014 թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ։ Ավանի թաղապետարանի համապատասխան պաշտոնատար անձը քաղաքացիներից պահանջել է գումարներ փոխանցել հիմնադրամին՝ շինթույլտվություն տրամադրելու դիմաց։  «Խութ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվել միայն հիմնադրամի նախկին տնօրենին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ նախկին տնօրենը եղել է Կարինե Վարդանյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2005-2018  թթ․։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննության ներկա փուլում տուժողներ չկան, հասցված վնասի չափը հաշվարկված չէ։  «Գումարային փոխանցումների, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանել են կոմիտեից։  Չարաշահումներ ֆուտբոլում. Ռուբեն Հայրապետյանը վկա է 2019-ի հոկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակ» կայքը գրեց, որ Հայաստանում կառուցված ֆուտբոլային ակադեմիաները կառուցվել են մեկ շինարարական ընկերության՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկայի» կողմից, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ֆեդերացիան հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել ակադեմիաների կառուցապատման պայմանագրերը։ Դրանց կառուցումը միլիոնավոր դոլարներ էր արժեցել։  Հրապարակումից ամիսներ անց ոստիկանության 6-րդ վարչությունում  հարուցվեց քրեական գործ՝ մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման ընթացքում չարաշահումների հատկանիշներով։  Մարտի 13-ին քննչական կոմիտեից հայտնել են, որ այս գործում ներառված են նաև փաստեր «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի վերանորոգման աշխատանքերի ընթացքում չարաշահման վերաբերյալ։  «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խարդախության ու փաստաթղթերի կեղծման համար։ Նա գրավով ազատ է արձակվել։ Շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող  Ֆեդերացիայի նախկին աշխատակցին ևս մեղադրանք է առաջադրվել՝ դարձյալ նույն հատկանիշներով։ Վերջինս երկու ամսով կալանավորվել է։  «Սույն քրեական գործով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանն ու Արթուր Վանեցյանը հարցաքննվել են որպես վկա և ունեն վկայի դատավարական կարգավիճակ»,- հայտնել են Քննչական կոմիտեից։ 2012-2018 թթ. ընթացքում Ֆեդերացիայի կողմից իրականացված շինարարության արդյունքում Ֆեդերացիային պատճառված վնասը կազմել է ավելի քան 413 միլիոն դրամ, նախաքննությունը շարունակվում է։  Չարաշահումներ զինվորականներին բնակարաններ բաշխելու ընթացքում. Վիգեն Սարգսյանը երկրում չէ 2019-ի սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Հարուցված քրեական գործը վերաբերում է զինծառայողներին բնակարանների բաշխման կարգի խախտումներին։ Գործի հարուցումից հետո այն Քննչական կոմիտեից ուղարկվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ, իսկ հետո Հատուկ քննչական ծառայությունը գործը հետ ուղարկեց Քննչական կոմիտեին։ Մարտի 13-ին Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, Վիգեն Սարգսյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկվել և պարզվել, որ վերջինս «գտնվում է ՀՀ սահմաններից դուրս»։  Սիվիլնեթը հետաքրքրվել էր, թե մասնավորապես ինչ դրվագով է պաշտպանության նախկին նախարարը չարաշահել իր լիազորությունները։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դա նախաքննական գաղտնիք է։  Հետախուզում են ճոպանուղու նախկին տնօրենին 2019-ի ապրիլին գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերությունը հարկեր չվճարելու տեսքով պետությանը պատճառել է ավելի քան 476 միլիոն դրամի վնաս։ Ճոպանուղին պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, սակայն  հավատարմագրային կառավարման է հանձնվել «Լեռնատուր» ընկերությանը։ Ընկերության նախկին տնօրենը՝ Ասատուր Պողոսյանը, գործով մեղադրյալ է և հետախուզվում է։ Հարցերին, թե արդյոք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկա և նախկին նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը հարցաքննվել են այս գործով, Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնից չեն պատասխանել։  Սիգի գործով մեղադրյալներ, կալանավորվածներ չկան  2019-ի հուլիսին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018 թթ․ ապօրինի արդյունահանվել, արտահանվել է ավելի քան 44 000 կիլոգրամ սիգ։ Հարուցվել էր քրեական գործ։ Դրան նախորդել էր հրապարակում այն մասին, որ սիգի որսով, պահածոյացմամբ ու արտահանմամբ է զբաղվում  «Գալիլիա» ՍՊԸ-ն, որի համասեփականատեր է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Պարզվել էր նաև, որ Սևան ազգային պարկի նախկին տնօրենը մինչև պաշտոն զբաղեցնելը եղել է «Գալիլիա»-ի տնօրեն։  Մարտի 2-ին քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ ««Գալիլիա» ՍՊԸ-ի աշխատակիցները քրեական գործի քննության շրջանակում  հարցաքննվել են և ներկա փուլում դատավարական կարգավիճակ չունեն»։ Քրեական գործով մեղադրյլաներ, ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան։  «Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասի հստակ չափը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գործով անցնող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։  Վլադիմիր Գասպարյանը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ «Հետք» էլեկտրոնային թերթը 2018-ի օգոստոսին գրեց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարբեր սխեմաների կիրառման արդյունքում ձեռք է բերել Երևանի Հաղթանակի զբոսայգուն կից շքեղ առանձնատներից մեկը՝ 200 000 դոլարով, այնինչ այն գնահատվում էր 3 միլիոն դոլար։ Առանձնատան սեփականատեր է եղել գործարար Աղասի Դանիելյանը, ապա՝ ոստիկանապետի զոքանչ Հեղուշ Գալստյանը։ Այնուհետև վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գույքը դրվել է աճուդի, և այդ ժամանակ այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը, որը գնումից օրեր անց առանձնատունը նվիրել է Գասպարյանի որդուն։  2018-ի սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  2020-ի մարտի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ «Գործով մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործով այլ մանրամասներ, այդ թվում՝ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ, չենք կարող հայտնել»,- նշված է պատասխանում։  Ապրիլի 13-ին «Հետքը» հաղորդեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նախկին ոստիկանապետը 900 միլիոն դրամ պետք է փոխհատուցի առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Անկախ դատական ելքից՝ Հատուկ քննչական ծառայությունում առանձնատան վերաբերյալ քրեական գործը շարունակվում է։  Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը քրեական հետապնդման չեն ենթարկվի 2018-ի օգոստոսի 29-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին նախարարի և պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Ըստ հաղորդագրության՝ ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկի բաժնետերը հաղորդում է ներկայացրել, որ 2012-2016 թթ․ ընկերության գլխավոր տնօրենն իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ է օգտագործել ու օրենսդրության խախտմամբ տարբեր կազմակերպությունների վարկեր է տրամադրել։ Գործով մեղադրյալ է ներգրավվել ընկերության տնօրենը։ Հետագայում դրանից բխող երեք տարբեր քրեական գործեր են բացվել ու միավորվել մեկ գործի մեջ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բաժնեմասի շորթում կատարելու և բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելու հարցում մի ցուցմունքում նշվել է [տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ] Գագիկ Բեգլարյանի անունը։ Բացի այդ տվյալներ են ձեռք բերվել, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը պաշտոնեական լիազորություններն անցել է։ Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։  Հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ «քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Բեգլարյանի ու Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»։ Քրեական գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։  Հատուկ քննչական ծառայությունը մեկ այլ հարցման պատասխանել է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, որի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով։  «Ձորահէկ»-ի մասնավորեցում. մեղադրյալը միայն Սեյրան Օհանյանն է 2019-ի մայիսին Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ ուսումնասիրվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի օտարման գործըթնացը։ Հիդրոէլեկտրակայանը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Ըստ դատախազության՝ բարձր եկամտաբերություն ունեցող «ՁորաՀԷԿ»-ը, որի արժեքը օտարման պահին կազմում էր 8 միլիարդ դրամ, օտարվել է 3,6 միլիարդ դրամով։  Գնորդը եղել է «Ձորագետ հիդրո» ընկերությունը, որը կապվում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Իրավաբանական անձանց էեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ մի քանի օֆշորային ընկերություններից զատ՝ այստեղ բաժնեմասեր են ունեցել Մինասյանի մտերիմները՝ Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Ավելի ուշ ՀԷԿ-ն անցել է «Ռեալ էներգո ինվեստ գրուպին», որն իր հերթին պատկանում է հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։  ՀԷԿ-ի օտարման հետ կապված մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ 3 միլիոն դոլարի վատնում թույլ տալու համար։ ՀՔԾ-ից ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր՝ արդյոք Միքայել Մինասյանը, Արմեն Պետրոսյանը և Լեոնիդ Արևշատյանը հրավիրվել ու հարցաքննվե՞լ են այս գործով։ Ստացվել է պատասխան, որ նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ նշված տեղեկությունը չի տրամադրվում։  Ազգային պատկերասրահի անհետացած նկարների նախաքննությունը շարունակվում է 2019-ի ապրիլին Գլխավոր դատախազությունը հաղորդեց Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային առարկաների անհետացման մասին։  Ըստ դատախազության՝ Ազգային պատկերասրահի հետ միավորված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ում թանգարանային առարկաների առկայության ստուգման ժամանակ պարզվել է, որ բացակայում են 626  անուն թանգարանային առարկաներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի «հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարն ու Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» գեղանկարը։  Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքների անհետացման փաստով Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը ևս շարունակվում է։  Քննչական կոմիտեից Սիվիլնեթին վստահեցրել են, որ մեծածավալ քննչական աշխատանքներ են կատարվում՝ բացակայող մշակութային արժեքների ցանկը ու դրանց անեհտացման հանգամանքները պարզելու համար։ Այս գործով ևս մեղադրյալներ չկան։  Կարճևանի հողերը կվերադարձվեն, Հովիկ Աբրահամյանը օտարման հետ կապ չունի Հայաստան-Իրան սահմանի մոտ «Մեղրի ազատ տնտեսական գոտուն» հարակից հողերի օտարման գործով շրջանառվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մարտին Սարգսյանի անունները։ Այս գործը, ի տարբերություն վերը թվարկածների, հասել է մինչև դատարան, Կարճևան համայնքի ղեկավարն ու քարտուղարը պատժվել են տուգանքով։  Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն՝ 2014-ի հուլիսին Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանը ժամանել է Մեղրի, մատնացույց արել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-իր տարածքները, իր ու Հովիկ Աբրահամյանի անունից հանձնարարել դրանք օտարել «Էսիէյ» ընկերությանը, որի սեփականատերը եղել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը։  Կարճևանի համայնքապետ Արմեն Ավետիսյանն իր ցուցմունքում նշել էր, որ Մարտին Սարգսյանն իրեն ակնարկել է նշված գործողությունը չիրականացնելու դեպքում խնդիրներ առաջանալու մասին։ Այնուհետև կազմակերպվել է հողերի օտարման կեղծ աճուրդ, որով գյուղատնտեսական նշանակության 20 հեկտար հողը 1,5 միլիոն դրամով, 7 հեկտարը՝ 550 000 դրամով և 5 հեկտարը՝ 385 000 դրամով օտարվել են «Էսիէյ» ընկերությանը։ Որոշ հողատեսքեր համայնքի ղեկավարը օտարել է նաև իր հետ փոխկապակցված անձի։  Մարտին Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այս գործով ունեցել են վկայի կարգավիճակ։  Դատաքննության փուլում դատավճռով Կարճևանի համայնքապետը տոգանվել է 800 000 դրամով և երկու տարով զրկվել ՏԻՄ-երում ղեկավար աշխատելու հնարավորությունից։ Նրա աշխատակազմի քարտուղարը տուգանվել է 300 000 դրամով և մեկ տարի չի կարողանա աշխատել ՏԻՄ-ում։  «Ռադիո» ՓԲԸ-ի օտարում. մեղադրյալներ նորից չկան 2019-ի դեկտեմբերի 5-ին ոստիկանությունը հաղորդեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ ապօրինություններ են տեղի ունեցել «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման ընթացքում։ «Ռադիո» ՓԲԸ-ն գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքում։ Ռադիոհեռարձակման կայանը հիմնվել է 1965-ին։   Մինչև մասնավորեցումը «Ռադիո» ՓԲԸ գույքը գնահատվել է 1,172 միլիարդ դրամ, սակայն մասնավորեցման գործըթնացի ժամանակ կեղծ տեղեկանքներ են կազմվել այն մասին, որ գույքն ունի 70  և ավելի տոկոսի մաշվածություն։ Այն գնահատվել է 412 միլիոն դրամ և օտարվել Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության։ Մինչև ոստիկանության հաղորդագրությունը, մամուլում հրապարակումներ եղան, որ «Ռադիո»-ի գնորդ կազմակերպության սեփականատերերն են մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։  Հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է։ Այստեղից Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «Նախաքննության ներկա փուլում մեղադրյալներ չկան»։  «Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- նշված է պատասխանում։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:52 - 23 ապրիլի, 2020
Հայկական ֆուտբոլային ակումբները սկսում են մարզումները

Հայկական ֆուտբոլային ակումբները սկսում են մարզումները

ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: Այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավել, քան 20 անձ, ներառյալ՝ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ: Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։
18:58 - 20 ապրիլի, 2020
ՀՖՖ-ն քննարկում է ֆուտբոլի առաջնության վերսկսման ժամկետները. Արմեն Մելիքբեկյան |armtimes.com|

ՀՖՖ-ն քննարկում է ֆուտբոլի առաջնության վերսկսման ժամկետները. Արմեն Մելիքբեկյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է Հայաստանում ֆուտբոլի վերսկսման ժամկետները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա նշեց, որ իրենք նամակով դիմել են ՀՀ պարետին՝ առաջարկելով արտակարգ դրության պայմաններում որոշակի սահմանափակումների վերացումից հետո վերսկսել մարզումները: Մելիքբեկյանը նաեւ նշեց, որ շրջանում ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մշտական աշխատանքեր են տանում, որպեսզի թե՛ իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերը եւ թե՛ ազգային առաջնությունները հնարավորինս քիչ կորուստներ կրեն: Այս առումով ՀՖՖ-ն էլ մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների ու հայկական ակումբների հետ եւ արդեն պատկերացումներ ունի, թե ինչ կարող է անել, երբ ֆուտբոլը երկրում վերսկսելու հնարավորություն ստեղծվի:  - ՀՖՖ-ն պարբերաբար՝ գրեթե ամենօրյա կտրվածքով, հեռախոսազրույցներ է ունենում ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ, ինչի ընթացքում քննարկվում են առաջին հերթին գալիք 2-3 ամիսներին գործունեություն ծավալելու հեռանկարները: Բացի այդ՝ ես անձամբ շփվում եմ գրեթե բոլոր ակումբների ղեկավարների հետ: Այս պահին ՀՖՖ-ն արդեն վերջնական պատրաստ ունի առաջնության վերսկսման 2-3 սցենար, որոնք վերջնական քննարկման փուլում են նախ՝ ներսում, ապա՝ այդ մասին պետք է տեղակացնենք գործկոմին ու քննարկում անցկացնենք գործկոմում: Նաեւ, իհարկե, մեր մտադրությունների մասին կտեղեկացնենք ՈւԵՖԱ-ի մեր գործընկերներին: Արդեն վերջնական փուլում ենք, մեր առաջնային նպատակն է վերսկսել որքան հնարավոր է շուտ՝ իհարկե հաշվի առնելով նաեւ Հայաստանում առկա արտակարգ դրությունը: Մենք շատ ենք ուզում դա անել, ավարտել առաջնությունը մինչեւ հունիսի 30-ը, որպեսզի նոր առաջնությունն սկսվի իր նորմալ հունով: - Սցենարներն ինչպիսի՞ն են: - Սցենարները ժամկետների հետ են կապված: Տարբեր սցենարներ ունենք: Շուտով հուսամ, որ այդ քննարկումներն անցկացնելուց հետո, սկզբում գործկոմում, ակումբներից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալուց հետո… որովհետեւ արդեն 1 անգամ մարտի վերջին դիմել ենք ակումբներին եւ մանրամասն տեղեկություններ ենք ստացել, թե յուրաքանչյուր ակումբից որքան լեգենոներ են Հայաստանում, որքանը՝ դրսում: Այդ տեղեկատվությունը վերլուծել ենք, եւս մեկ անգամ ակումբների հետ կշփվենք այս շաբաթվա վերջին եւ արդեն մեր վերջնական որոշումները կկայացնենք նաեւ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո: - Իշխանությունների հետ ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում: - Այսօր քիչ առաջ նամակ ենք հղել ՀՀ պարետին, որում առաջարկ ենք ներկայացրել արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների որոշ մասի վերացումից հետո մարզումների վերսկման վերաբերյալ: Գալիք օրերին մեր առաջարկը կքննարկեն: - Ակումբների մասին ի՞նչ կասեք: - Իհարկե, խոսվում է այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն կարող են ակումբներին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել: Առայժմ դա խոսակցությունների փուլում է, բայց մենք այդ հարցով եւս շփվում ենք մեր ֆուտբոլային միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ եւ հստակություն լինելու դեպքում հանրությանն ու ակումբներին կտեղեկացնենք: - Ի՞նչ տեղեկություն ունեք՝ ֆուտբոլիստներն աշխատավարձերի խնդիր ունե՞ն: Տարբեր երկրներում կրճատում են ֆուտբոլիստների աշխատավարձերը, Հայաստանում նման երեւույթ կա՞: - ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին խորհրդատվական ուղեցույց է ուղարկել, որում նշված է՝ այս ընթացքում, երբ երկրներում գործում է արտակարգ դրություն, ակումբները կարող են հիմնվել ազգային օրենսդրության պահանջների վրա: Այդ մասին գործկոմում տեղեկացրել ենք եւ ակումբներին ուղարկել ենք ՖԻՖԱ-ի ուղեցույցը: Ակումբները, ըստ դրա, կարող են գործել: - Իսկ ակումբներն աշխատավարձ կրճատո՞ւմ են, թե՞ ոչ, խաղացողները համաձա՞յն են, թե՞ ոչ: - Նախնական քննարկում ունեցել ենք գործկոմում, գիտեմ, որ, այո՛, բոլոր ակումբները նախատեսում էին որոշակիորեն այս ընթացքում աշխատավարձերը կրճատել, եւ հասկանալի է, որ դա բնական գործընթաց է: Տեղեկություններ չունեմ ֆուտբոլիստների դժգոհության մասին: Կարծում եմ՝ ֆուտբոլային աշխարհում բոլորն էլ հասկանում են ստեղծված իրավիճակը. ե՛ւ միջազգային ֆուտբոլային կազմակերպությունները, ե՛ւ ազգային ֆեդերացիաները, ե՛ւ ակումբները մեծ կորուստներ են կրում, դա վերաբերում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը մեծ կորուստներ է կրել հենց ֆուտբոլային գործունեության բացակայության պատճառով, եւ հիմա խնդիրն է, որ գոնե կարողանանք պահպանման ռեժիմով ապրել եւ դիմակայել փորձությանը: Հասկանալի է, որ ֆուտբոլի տնտեսական կորուստները բավական մեծ են այս ընթացքաում: - Ե՞րբ է պետք է վերսկսել հայկական ֆուտբոլը, որպեսզի հունիսի 30-ին ավարտված լինի, քանի որ պետք է նաեւ ուսումնամարզական կարճ հավանքեր լինեն, այնպես չէ՞: - Հիմա չեմ կարող պատասխանել, քանի որ քննարկում ենք անում, բայց, բնականաբար, ակումբներին պետք է ժամանակ տրվի 10 օրից մինչեւ 2 շաբաթ, որպեսզի ֆուտբոլիստները գոնե որոշակի ֆիզիկական վիճակ ձեռք բերեն: - Հնարավո՞ր է, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ձեւաչափի փոփոխություն լինի, մանավանդ որ «Երեւանը» դուրս է մնացել: - Այս հարցին ավելի ուշ կանդրադառնանք: - «Փյունիկի» հետ կապված ի՞նչ իրավիճակ է: Վերջերս աղմուկ եղավ, որ ուզում է դուրս գալ առաջնությունից, հետո իրենք հերքեցին: - Ես խոսել եմ «Փյունիկի» սեփականատիրոջ հետ (խմբ. Արթուր Սողոմոնյան): Նա բացարձակապես ոչինչ չի ասել առաջնությունից դուրս գալու մասին: Հեռանկարում նման բան չկա: - ՀՖՖ-ում հիմա ո՞ր աշխատանքներն են ընթացքի մեջ: Ինչպե՞ս եք աշխատում: - ՀՖՖ-ում հիմնականում հեռավար են աշխատում, բայց բոլոր անհրաժեշտ աշխատանքները, բացառությամբ մեր մարզումների եւ հավաքների, որոնք սովորաբար տարբեր տարիքային ազգային հավաքականներն անցկացնում են: Բոլոր աշխատանքները, որոնք հեռավար կեպրով հնարավոր է կազմակերպել, կազմակերպում ենք՝ սկսած ծրագրեր գրելուց, վերջացրած այլ տիպի աշխատանքներով՝ կանոնակարգերի վրա աշխատանք եւ այլն: - Ի՞նչ են անում իսպանացի մասնագետները՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու ՀՖՖ սպորտային տնօրեն Խինես Մելենդեսը: Վերջինիս աշխատանքը մշտապես խոշորացույցի տակ է: - Հայաստանում չեն, բայց շարունակական ռեժիմով աշխատում են: Կապառոսի մասին գիտեք (խմբ. հարցազրույցում հայտնել է, որ ուսումնասիրում է ՀՀ հավաքականը): Մելենդեսը եւ մեր մյուս մասնագետները մշտական աշխատանքի մեջ են, շարունակում են ծրագրերի վրա աշխատել՝ մարզչական կրթության, հիմա նաեւ ֆիզպատրաստության ազգային ծրագիր են գրում, աշխատում ենք մեր ֆուտբոլիստների տվյալների բազայի վրա, պլանային աշխատանքները կատարվում են, մշտական քննարկումների մեջ ենք: Այդ աշխատանքները հնարավոր է հեռավար կարգով կազմակերպել, ինչն էլ արվում է: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
22:09 - 14 ապրիլի, 2020
ՀՖՖ-ն ՀՀ բարձրագույն խմբի ակումբներին կտրամադրվի 3.5-ական միլիոն դրամ

ՀՖՖ-ն ՀՀ բարձրագույն խմբի ակումբներին կտրամադրվի 3.5-ական միլիոն դրամ

Արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև մարտի 30-ի դրությամբ հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների: Գործադիր կոմիտեին ներկայացվեցին ՈՒԵՖԱ-ի որոշումն ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականների խաղերի և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի հետաձգման  վերաբերյալ, ինչպես նաև դրանց հետագա անցկացման մասին ՈՒԵՖԱ-ի աշխատանքային համապատասխան խմբերի կողմից մշակման փուլում գտնվող հնարավոր սցենարները: ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվեցին ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում Արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից: ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների ամփոփ պատասխանները և ակումբներում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս շրջանակներում քննարկվեցին ակումբների և ֆուտբոլիստների միջև պայմանագրային, իրավական, ֆինանսական հարաբերություններին վերաբերող և այլ հարցեր: Հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից այս հարցերի վերաբերյալ շրջանառած խորհրդատվականները՝ կոմիտեն որոշում կայացրեց ակումբներին տրամադրել ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերից և ազգային օրենսդրությունից բխող իրավահարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը և VBET Գավաթի խաղարկությունը հետաձգվել են, և այս պահին ՀՖՖ-ն չի կարողանում իրականացնել Բարձրագույն խմբի առաջնության և VBET Գավաթի խաղարկության հովանավորների նկատմամբ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց VBET Գավաթի խաղարկության մասնակից բոլոր ակումբներին փոխանցել VBET Գավաթի խաղարկության հովանավորչական պայմանագրերով նախատեսված գումարները՝ ընդհանուր առմամբ 20,500,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ակումբին այս պահի դրությամբ խաղարկությունում մասնակցած փուլերի չափաքանակով:   ՀՖՖ նախագահի մեկ այլ առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց ակումբներին փոխանցել նաև Բարձրագույն խմբի հովանավորչական և կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3,500,000 ՀՀ դրամ (երկու փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի Երևան ՖԱ, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, ովքեր բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես  չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում): Գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի կեսերին, երբ առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան աշխատանքային խմբերի կողմից մշակվող սցենարների վերաբերյալ կլինի ավելի որոշակի հստակություն:         
17:21 - 03 ապրիլի, 2020
Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս |armenpress.am|

Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսն առաջին մեկնաբանությունն է տվել հավաքականը գլխավորելուց հետո: «Սևիլիան» ինձ համար տան պես է, մարզչի աշխատանքն իմ կյանքն է: Հետաքրքրող առաջարկ ստացա Խինես Մելենդեսից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենից: Հայաստանի ընտրանին գլխավորելը բարդ, բայց հավասարակշռված որոշում էր: Ցանկությունս էր նորից իմ մասնագիտությանը վերադառնալ»,- նորանշանակ մարզչի խոսքը փոխանցում է Cope կայքը: Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։  Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։   2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։ 
15:11 - 10 մարտի, 2020
Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:  Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։  Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ 2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։ Խոակին Կապարոսի մարզչական կարիերան  Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984 Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986 Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989 Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990 Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992 Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993 Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995 Մորալո (Իսպանիա) – 1995-1996 Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999 Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000 Վիլյառեալ (Իսպանիա) – 1999 Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005 Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007 Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011 Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011 Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013 Լևանտե (Իսպանիա) – 2013-2014 Գրանադա (Իսպանիա) – 2014-2015 Օսասունա (Իսպանիա) – 2016-2017 Ալ Ահլի (Քաթար) – 2017 Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018 Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019 
13:49 - 10 մարտի, 2020
ՀՖՖ-ում սկսել են «զտել» գործկոմ ընտրող ՀԿ-ներին․ Հայկ Կարապետյան |panarmenian.net|

ՀՖՖ-ում սկսել են «զտել» գործկոմ ընտրող ՀԿ-ներին․ Հայկ Կարապետյան |panarmenian.net|

panarmenian.net: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը կընտրվի դեկտեմբերի 23-ին, իսկ մինչ այդ թեկնածություն առաջադրելու մասին կարող է հայտարարել ցանկացած ոք՝ ֆուտբոլի հետ կապ ունեցող և ոչ: Այս մասին ասաց ՀՖՖ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը: Պատասխանելով ՀՖՖ ղեկավար դառալու հայտ ներկայացրած թեկանծուների մասին հարցին՝ Կարապետյանը նշեց, որ թեկնածուների վերաբերյալ դեռևս ինֆորմացիա չկա: «Ցանկացած ոք կարող է հիմա հայտարարել, որ ինքը առաջադրվելու է, բայց դա մեկնաբանելը ֆեդերացիայի գործառույթը չէ: Կարող է ՀՖՖ-ի հետ որևէ կապ չունեցող կամ այլ գործունեությամբ զբաղվող ցանկացած մարդ հայտարարել այդ մասին: Դրա դրդապատճառներն ու մոտիվացիան պետք է իրենցից ճշտեք, այլ ոչ թե ՀՖՖ-ից»,- ասաց Կարապետյանը: Անդրադառնալով ֆեդերացիայի գործկոմի կուսակցականացված կազմի մասին հարցին և նոր հնարավոր կազմի մասին դիտարկմանը՝ Կարապետյանը ասաց, որ գործկոմի ընդգրկվող թեկնածուներին առաջարկում են ՀՖՖ անդամ հասարակական կազմակերպությունները: «ՀԿ-ներն իրավասու են առաջադրել ցանկացած թեկնածուի, որին իրենք հարմար են համարում, կլինի կուսակցական, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՖՖ-ում արդեն սկսվել է նաև այդ ՀԿ-ների «զտման» գործընթացը: Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը ՀՖՖ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր հրաժարականի մասին։  
10:58 - 25 նոյեմբերի, 2019
Արթուր Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հրաժարականի և  ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրման պայմանով

Արթուր Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հրաժարականի և ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրման պայմանով

Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա - Հայաստան հանդիպումը։ Ժամանակավրեպ ենք համարում, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունների մեջ փնտրել մեղավորին, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս հակամարտությունը շարունակական վնաս է հասցնում մեր ֆուտբոլին: Հաշվի առնելով վերոնշյալը կարծում ենք , որ և Արթուր Վանեցյանը և Գործադիր կոմիտեի ամբողջ կազմը պետք է հաջորդաբար հրաժարականներ ներկայացնեն: Հույժ կարևոր խնդիր է ՀՖՖ ժողովի (սա ՀՖՖ բարձրագույն մարմինն է, որն ընտրում է և՛ նախագահին, և՛ գործկոմի անդամներին) կազմի ֆիլտրումը, քանի որ այստեղ գրանցված 35 հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը ունեն անհայտ ծագում, մի մասը առհասարակ չի գործում և կրում է սիմվոլիկ բնույթ, ինչպես նաև այստեղ է հայտնվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով»՝ ծառայելով նեղ անձնական շահերի։ «Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամները գործկոմի նիստից առաջ հանդիպել են ՀՖՖ նախագահի հետ և առաջարկել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝ ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում՝ ձևավորելով անաչառ, իրական ֆուտբոլային մարմին, ՀՖՖ նախագահի հրաժարական, գործադիր կոմիտեի արձակում։ Կարծում ենք քաղաքական գործիչները և ֆուտբոլի հետ աղերս չունեցող մարդիկ չպետք է հայտնվեն գործադիր կոմիտեի կազմում, ինչպես նաև այստեղ չպետք է լինեն ակումբների սեփականատերը, որպեսզի չստեղծվեն անհավասար պայմաններ հայկական ակումբային ֆուտբոլում։ «Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել մեր կողմից ներկայացված հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան և իրականացվի ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում և մաքրում անհայտ ծագմամբ և ոչ ֆուտբոլային ՀԿ-ներից, որոնք մեր պահանջների հավասարաչափ կարևոր կետերն են։ Այս հայտարարության պահանջը պետք է իրականացվի ամենասեղմ ժամկետներում, այլ ճանապարհ չկա։
11:53 - 21 նոյեմբերի, 2019
ՀՖՖ գործկոմի մի խումբ անդամներ Խաշմանյանի նշանակումը կանոնակարգի խախտում են համարում |armenpress.am|

ՀՖՖ գործկոմի մի խումբ անդամներ Խաշմանյանի նշանակումը կանոնակարգի խախտում են համարում |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ են որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը: Ֆեդերացիայի Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՖՖ-ի նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ: «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի «թ» կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռեւս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի եւ առոչինչ է»,-գրել է Առաքելյանը: «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,- նշել է ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ՀՖՖ գործկոմի անդամ Հակոբ Սիմիդյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իրենց էջում կիսվել են ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի գրառմամբ:
10:13 - 07 նոյեմբերի, 2019