Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:
Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:
Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմանվել են տոմսերի հետևյալ գները՝
Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ
Արևմտյան տրիբունա 7000-9000 դրամ
Հայաստանի ֆոըտբոլի ֆեդերացիա
comment.count (0)