ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Արցախի ՊԲ վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի

Արցախի ՊԲ վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի

Մայիսի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի և անցել հանկարծակի ստուգման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն: Ըստ այդմ՝ ներգրավված կառավարման մարմինների, ենթակա միավորումների և զորամասերի հետ անց են կացվել մարզումներ, ճշգրտվել են վերջիններիս մարտական խնդիրները, հնչել են զեկույցներ ու խաղարկվել մարտավարական տարաբնույթ դրվագներ պայմանական մարտական իրադրության առկա և հավանական զարգացումների վերաբերյալ: Մարզումների ընթացքին, հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համատեքստում, հետևում էր նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Մարզումներին գործնականում ներգրավվել են նաև մի շարք զորային միավորներ, որոնք, համապատասխան ստացված ներմուծականների, կատարել են զորաշարժեր, ծավալվել մարտական կիրառման շրջաններում և անցել հետագա խնդիրների կատարմանը: Իրականացված միջոցառման արդյունքում պարզորոշվել է, որ ներգրավված ուժերն ու միջոցները ունակ են սահմանված ժամկետներում բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանների, գործել ներդաշնակ ու փոխգործակցված, արագ արձագանքել ստեղծված ու փոփոխվող իրադրությանը, ընդունել համապատասխան որոշումներ և հետամուտ լինել դրանց իրականացմանը:
20:31 - 15 մայիսի, 2020
Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով Արցախում է  գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ: Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում:Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:
11:53 - 02 մայիսի, 2020
Ադրբեջանն առաջին անգամ ականանետեր է կիրառել 2019-ի հունիսից ի վեր. ՊԲ-ն կորուստ չի կրել

Ադրբեջանն առաջին անգամ ականանետեր է կիրառել 2019-ի հունիսից ի վեր. ՊԲ-ն կորուստ չի կրել

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի արդյունքում Արցախի ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:«Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից: Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:08 - 29 ապրիլի, 2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները

Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները:   Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր. ««Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան»:
18:34 - 22 ապրիլի, 2020
Ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը մտել է Արցախի օդային տարածք և խոցվել. Արցախի ՊՆ

Ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը մտել է Արցախի օդային տարածք և խոցվել. Արցախի ՊՆ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Այս մասին ասվում է Արցախի ՊՆ հայտարարության մեջ: «Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից,  ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի Հանրապետության օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին: ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝  ժամը 13:07-ի սահմանում խոցել այն: ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:43 - 21 ապրիլի, 2020
Արցախի մի շարք զորամասեր անցել են սննդի ապահովման նոր տարբերակին․ գործընթացը շարունակական է

 |armenpress.am|

Արցախի մի շարք զորամասեր անցել են սննդի ապահովման նոր տարբերակին․ գործընթացը շարունակական է |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Նման հերթական ճաշարանների բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը: Սննդի ապահովումն իրականացնող ընկերության պատասխանատուների վստահեցմամբ իրենք իրականացնում են մշտական դիտարկումներ և, հաշվի առնելով ծրագրի անմիջական շահառուների նկատառումները, փորձում են էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է հայտարարության մեջ: Անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի ՊԲ այլ զորամասեր ևս:
18:25 - 17 ապրիլի, 2020
Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան
 |pastinfo.am|

Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահի դրությամբ սահմանում իրավիճակը վերահսկելի է և թե հրամանատարական անձնակազմի կողմից, թե ժամկետային զինծառայողների կողմից ամեն ինչ արվում է, որ զգոնությունն էլ ավելի բարձրացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Լրագրողի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերը կանխարգելելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերի համար հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցրեց, որ այն մարդիկ, ովքեր հասցրել են նման վիճակի, անկախ պաշտոնից, անկախ իրավիճակից պատժվելու են: Նրա խոսքով՝ կան հստակ պլանավորված աշխատանքներ, հստակ խնդիրներ են առաջադրված, որ նման դեպքերից կատարեն ճիշտ հետևություններ: Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին՝ Հարությունյանն ասաց, որ կանխարգելիչ միջոցառումները բանակում ավելի հեշտ է վերահսկել, քան՝ քաղաքական հիմնարկներում, որովհետև բանակը կառույց է, որը դրված է հիմքերի վրա: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Հարությունյանն ասաց, որ նախագահի հետ պայմանավորվել են, թե որ ժամին պետք է զինծառայողները մասնակցեն, հստակ ժամանակացույց է սահմանվել, ժամկետները նշվել են, կա ձեռնոց, դիմակ, ալկոգել: Անդրադառնալով՝ ռազմական տեխնիկայի համալրմանը, Հարությունյանն ասաց, որ այսօր արդեն շահագործվում են, մարտակարգվում են: «Մոտակա օրերին նոր սպառազինություն տեղադրելու ենք ոչ թե հավաքակայանում, այլ՝ մարտական դիրքերում»,- նշեց Հարությունյանը:
21:25 - 31 մարտի, 2020
Արցախի ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Արցախի ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել. կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով  ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը մարտի 22-ին ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպված հակահամաճարակային գործընթացների ընթացքին: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բանակի ռազմաբժկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված բանակի հրամանատարի հանձնա­րարականների կատարման ընթացքը: «Նշենք նաև, որ հրամանատարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով: Ներկայումս ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար, զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ, անձնակազմը ապահովված է դիմադրողականության բարձրացման համար համապատասխան դեղորայքով, զինծառայողների հետ անց են կացվում սանիտարահիգիենիկ անվտանգության բարձրացման վերաբերյալ ուսուցողական պարապմունքներ, որոնց արդյունքների և առաջացած պրոբլեմային հարցերի մասին պարբերապար զեկուցվում է բանակի հրամանատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
15:34 - 22 մարտի, 2020
Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. ՊԲ հրամանատարը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին

Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. ՊԲ հրամանատարը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին

Արցախի պաշտպանության բանակի շտաբում փետրվարի 15-ին բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին: «Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»,- ասել է Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում իրենց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս ըստ ուղղությունների, ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ այս օրերին շտաբի համապատասխան բաժինների և ծառայությունների սպաների կողմից իրականացված աշխատանքները զորամասերի մշտական տեղակայման և մարտական հերթապահության կրման վայրերում, որոնց ընթացքում հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին: Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները ի հայտ բերելու գործընթացում:
15:16 - 15 փետրվարի, 2020