armenpress.am: Արցախի Հանրապետության ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Նման հերթական ճաշարանների բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը: Սննդի ապահովումն իրականացնող ընկերության պատասխանատուների վստահեցմամբ իրենք իրականացնում են մշտական դիտարկումներ և, հաշվի առնելով ծրագրի անմիջական շահառուների նկատառումները, փորձում են էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է հայտարարության մեջ:
Անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի ՊԲ այլ զորամասեր ևս:
comment.count (0)