ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հակառակորդը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՊՆ

Հակառակորդը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՊՆ

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
21:00 - 19 հուլիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է |armenpress.am|

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ Այս մասին նշեց ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգաբնակչության վրա, այլև որոշակի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ ԶՈւ գործունեության համար։ «ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով և մեծ պատասխանատվությամբ կատարում է իր վրա դրված խնդիրները, պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»,- ընդգծեց Սամվել Ասատրյանը։
14:24 - 19 հուլիսի, 2021
Զինված ուժերում ովքեր կարող են օգտվել անվճար սննդից․ ՊՆ պարզաբանումը

Զինված ուժերում ովքեր կարող են օգտվել անվճար սննդից․ ՊՆ պարզաբանումը

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է․ «Մամուլում արված հրապարակումների առթիվ, թե իբրև «Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից», հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության։ Այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է, և անվճար սննդից օգտվել կարող են ներքոնշյալ կարգավիճակի անձինք (ըստ կառավարության որոշման և նախարարի հրամանի): 1․ Ժամկետային պարտադիր զինծառայողները, 2․ Զորամասերի մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմերը (նաև մարտական հերթապահությունից առաջ անցկացվող նախապատրաստական պարապմունքների ժամանակահատվածում), 3․ Ճամբարային հավաքներին, դաշտային մարտավարաշարային պարապմունքներին ընդգրկվող սպայական, ենթասպայական, շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներն ու բանվոր ծառայողները, եթե այդ միջոցառումների անցկացման ժամանակահատվածում լրացուցիչ հավելյալ վարձատրություն չի հաշվարկվում, 4․ Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զորամասերի (ցանկը հաստատում է պաշտպանության նախարարը) անձնակազմերը՝ ամբողջությամբ»։
21:50 - 15 հուլիսի, 2021
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարտական հենակետերից կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։
21:29 - 15 հուլիսի, 2021
Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողի և վարորդի հետ․ ՊՆ

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողի և վարորդի հետ․ ՊՆ

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
15:45 - 14 հուլիսի, 2021
Միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին. փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Միջադեպ հայ-ադրբեջանական սահմանին. փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
11:45 - 14 հուլիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին. կանցկացվեն շտաբային բանակցություններ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին. կանցկացվեն շտաբային բանակցություններ

 ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի  գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:
18:50 - 13 հուլիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: Զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը: Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերի ու գործողությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին Հայաստան ժամանող ՌԴ ՊՆ պատվիրակության հետ նախատեսվող բանակցությունների օրակարգը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը:
17:34 - 08 հուլիսի, 2021