ՀՀ զինված ուժերը չեն կրակել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
15:09 - 10 հուլիսի, 2021

ՀՀ զինված ուժերը չեն կրակել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել