ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին․ Արսեն Թորոսյան

Ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ դեպքեր ունենալուն։ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Նման կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից: Չենք ուզում, որպեսզի մեր բնակչությունը կորցնի զգոնությունը և եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։ Հաշվի առնելով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին հորդորում ենք ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև կոչ ենք անում, որպես հավաստի տեղեկատվության աղբյուր հետևել պաշտոնական լրահոսին»:
16:23 - 18 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։
11:01 - 18 մայիսի, 2020
100 հազար դրամի դիմաց կորոնավիրուսից մահ գրանցելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱՆ խոսնակ

100 հազար դրամի դիմաց կորոնավիրուսից մահ գրանցելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ Խոսքը վերաբերում է նրան, որ իբր «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»։ «Նման լուրեր տարածողների կարող եք գտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան մեկնաբանություններում։ Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, սակայն գրառումներ կատարողներից որևէ արձանք չենք ստացել և չենք գտել սկզբնաղբյուրը։ Գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից՝ օրինակը սքրինշոթում։ Այս անհեթեթ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։ Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»։ Կան մարդկանց որոշակի խմբեր, որոնք օգտվում են իրավիճակից և առիթը բաց չեն թողնում շարունակաբար վարկաբեկելու առողջապահության նախարարության կատարած աշխատանքը։ Հ.ԳԱյնուամենայնիվ, եթե կան մարդիկ, ովքեր դեռ պդնում են, որ այդ երևույթը կա մեզանում խնդրում ենք անհապաղ ներկայացնել ապացույցներ»,-գրել է խոսնակը։
17:11 - 17 մայիսի, 2020
Կորոնավիրուսի վճարովի թեստավորումները կարգելվեն. թեստավորում կարվի միայն ցուցումով եւ անվճար

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումները կարգելվեն. թեստավորում կարվի միայն ցուցումով եւ անվճար

Կորոնավիրուսի թեստավորման հետազոտությունները կիրականացվեն միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: «Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ: Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում: Բացի այդ, վճարովի թեստավորման իրականացման թույլատրելիության դեպքում այն կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում:  Նման գործունեությունն անթույլատրելի է նախ աշխատակիցների և այցելուների շրջանում վարակի տարածման, և ապա հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու նկատառումներից ելնելով: Երբեմն անհնար է լինում հավաքագրել տեղեկատվություն թեստավորման դրական արդյունք ունեցած անձանց վերաբերյալ՝ նրանց հետագա բուժումը կազմակերպելու և համաճարակաբանական միջոցառումներ իրականացնելու համար, որը նվազեցնում է համաճարակի կառավարելիությունը: Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով»,-ասվում է հաղորդագրությունում։
12:26 - 17 մայիսի, 2020
Հայաստանին լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք․ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանին լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությանը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ «Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստ և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես՝ Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ թոքերի արհեստական օդափոխության 70 սարք (այս պահին 100-ն ունենք): Նախատեսվում է հավելյալ ձեռք բերել շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է ալկոգելերի արտադրությանը: «Կառավարություն-համայնք-քաղհասարակություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին անվճար տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը 100 փաստը ներկայացնելիս հայտնեց, որ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը 119 բժշկական կազմակերպության ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:
11:59 - 16 մայիսի, 2020
Ծայրահեղ ծանր դեպքերից ունենք 46% մահացութուն, 54% առողջացում, ինչը լավ ցուցանիշ եմ համարում․ Արսեն Թորոսյան

Ծայրահեղ ծանր դեպքերից ունենք 46% մահացութուն, 54% առողջացում, ինչը լավ ցուցանիշ եմ համարում․ Արսեն Թորոսյան

Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով հիվանդ, իսկ եթե ավելի կոնկրետ, երեկ երեկոյի դրությամբ՝ 690։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում է 32 հոգի, ծանր վիճակում՝ 65, 11 քաղաքացի էլ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին։«Մեր ծայրահեղ ծանր վիճակում եղած 102 «ավարտված» դեպքերից, որոնք կա՛մ առողջացել են, կա՛մ մահացել, ունենք 46% մահացութուն և 54% առողջացում, ինչը համարում եմ լավ ցուցանիշ, որովհետև համաճարակի առնվազն սկզբներին տարբեր երկրներից տեղեկանում էինք, որ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիների մոտ 70-80%-ին չի հաջողվում փրկել»,- ասաց Արսեն Թորոսյանը։Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ 934 մեկուսացված քաղաքացի ունենք։Թորոսյանը նաև համեմատության համար ասաց, որ Վրաստանը մինչ այժմ 1 միլիոն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, մենք՝ 12 650 թեստ։ 
20:52 - 15 մայիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։
10:52 - 15 մայիսի, 2020
Համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, եթե նույնիսկ հայտնաբերվի պատվաստանյութը․ Արսեն Թորոսյան

Համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, եթե նույնիսկ հայտնաբերվի պատվաստանյութը․ Արսեն Թորոսյան

Չլինելով անմիջական, երկար շփման մեջ վարակված անձանց հետ` որոշում եմ կայացրել ինքնամեկուսանալ, սակայն շարունակում եմ հեռավար աշխատանքների իրականացումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։Նա նշեց, որ վարակման դեպքերի աճով պայմանավորված՝ հաստատված դեպքերի հետ շփված մարդկանց արդեն չեն տեղափոխում հյուրանոցներ, իսկ ազատված հյուրանոցները դեռևս շարունակում են օգտագործվել ասիմպտոմ հիվանդների համար։«Եթե ամեն օր ունենանք 150 նոր դեպք և դուրս գրված 70 քաղաքացի, այսինքն՝ ամեն օր ունենանք գումարային առումով 70-80 նոր դեպք, հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում»,- ասաց Արսեն Թորոսյանը։Նախարարի խոսքերով՝ Հայաստանը հազվագյուտ երկրներից է, որ մինչ օրս բոլոր դեպքերը հոսպիտալացրել կամ իզոլացրել է փակ հաստատություններում, և չեն վտանգվել մյուս քաղաքացիները։ «Հիվանդանոցներում կմնան առավելագույնս բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիները, սա վարակված դեպքերի մոտ 20-30%-ն է՝ կախված բարդության աստիճանից։ Մենք կկենտրոնանանք հիմնականում բուժական գործի վրա։ Իհարկե, նաև կշարունակենք հայտնաբերել կոնտակտներ և ինքնամեկուսացումը դեռ երկար պետք է շարունակենք»,- նշեց նա։Նախարարն ասաց, որ թեև չի ցանկանում խուճապ տարածել, սակայն եթե նույնիսկ հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, կորոնավիրուսի համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո։ 
20:12 - 14 մայիսի, 2020