Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր Արփի լիճ ազգային պարկում. մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են ներկայացվել

Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր Արփի լիճ ազգային պարկում. մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են ներկայացվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի որ յուրաքանչյուր դեպքում պատճառված վնասը չի գերազանցել քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն չափը։ Նյութերի ուսումնասիրությունը վկայել է, որ անհայտ անձի /անձանց/ կողմից ապօրինի ծառահատումների դեպքերը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր դեպքում արձանագրվել են առանձին-առանձին (մեկ կամ երկու ծառ) և դրանց վերաբերյալ ուղարկվել են առանձին գրություններ: Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը մասնագետների կողմից նույնպես տրվել է առանձին: Մինչդեռ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ արձանագրել ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածում ծառահատումների դեպքերը, դրանց հիման վրա կազմել կատարված ծառահատումների վերաբերյալ ամփոփ հաղորդում, ինչը հնարավոր կդարձներ հարուցել քրեական գործ, և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն գործիքակազմով հետամուտ լինել հանցանքի բացահայտմանը և այն կատարող անձանց հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկելուն: Նման մոտեցում չցուցաբերելու արդյունքում ապօրինի ծառահատում կատարած անձը /անձինք/ հնարավորություն է ստացել խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, ինչը նպաստել է նշված տեղանքում ապօրինի ծառահատումների դեպքերի կրկնությանը: Նկատի ունենալով, որ վերոնշյալն ակնհայտորեն հետևանք է ազգային պարկի տարածքն անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից պաշտպանելու, բնության դեմ կատարվող հանցագործությունները կանխելու, հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ իրավասու պետական օղակների կողմից բավարար միջոցներ և գործողություններ չձեռնարկելու, ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: Միջնորդագրերով, ըստ յուրաքանչյուր պետական մարմնի իրավասությունների շրջանակների, բարձրացվել են նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու համար ազգային պարկի տարածքում շուրջօրյա վերակարգեր սահմանելով անտառային տարածքներ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի հատված ծառերի այլ կոճղեր հայտնաբերելու, դրանցով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսությունների տարածքներն ուսումնասիրելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու խնդիրը: Բացի այդ, անհրաժեշտություն է համարվել գործուն քայլեր իրականացնել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում տեղ գտած բացթողումները, թերացումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ:  
14:37 - 29 հունիսի, 2021
Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ՝ դրանով իսկ նախապայման ստեղծելով ավագանու անդամների կողմից՝ հետագայում հիշյալ բնակարանը նվիրատվության եղանակով վերջինիս օտարելու գործընթացում կողմ քվեարկելու համար:Ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը՝ որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը նվիրաբերության եղանակով բարեկամուհուն հատկացնելու մասին, որից հետո համայնքապետարանի ներկայացուցչի և կնոջ միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր և բնակարանը անհատույց օտարվել է կնոջը՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:17 - 25 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ |tert.am|

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ |tert.am|

tert.am: Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ: Դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ: Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում մոմ են վառել և աղոթել Հայաստանի ու Արցախի խաղաղության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի և մեր գերիների շուտափույթ վերադարձի համար: Մոմավառությունից հետո դաշինքի ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝  ծաղկեպսակ տեղադրել և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել մեր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև,  ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:
15:17 - 17 հունիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դրոյի փ. 12 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Ավան՝ Դուրյան թաղ. 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 շենքեր, թիվ 5 և 10 մսուր-մանկապարտեզներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն խճ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, 11:00-17:00 Շրջանցիկ Թունել թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Զորավարի 57 շենք, քաղ․ “Կ․Մաշինյան”, “Լևոն և Լամարա” դեղատուն, Նժդեհի փ․ 35, Արշակունյաց պող․ 53/33 շենքեր, Մանթաշյան փ․ 4/1, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3 թաղ․ 30, 31 շենքեր, Դավթաշեն 4-րդ թաղ․ 7, 8, 9, 10, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Փարաքար և Թաիրով գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Անդրանիկի, Արազի, Նարեկացի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Խանջյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-14:00 Արտաշատ քաղաք` Իսակովի փողոց մասնակի, 10:00-16:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրովի, Մասիսի, Մրգավան, Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ոսկետափ, Ավշար, Այգավան գյուղեր մասնակի, 10:30-16:00 Բուրաստան գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Գողթանիկ գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Աբովյան քաղաք՝ 3-րդ և 4-րդ միկրոշրջաններ, Ջրային տնտեսության վարչական շենք, Աբովյանի մարզադաշտ թաղամաս, 11։00-16։00 Աբովյան քաղաք՝ Զոնալ կայան, Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ողջաբերդ գյուղ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 10։00–11։00 Մարտունի քաղաք՝ Կամոյի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաք՝ նախկին “Շիրակ” հյուրանոց և հարակից տարածք,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Նեղոց գյուղ, 11:00-17:00 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր գյուղերն ամբողջությամբ և Մեծավան գյուղ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 09:10-10:40 Քաջարան քաղաք՝ Աբովյան փ. 9, 10, 11 շենքեր և Լեռնագործների փ. 13, 15 շենքեր, 10:30-17:00 Բռնակոթ գյուղ մասնակի, 11:00-12:00 Անգեղակոթ գյուղ մասնակի, 12:30-15:30 Շաղաթ գյուղ մասնակի, 15:30-16:30 Բալաք գյուղը:
09:27 - 03 հունիսի, 2021
Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են Շիրակի մարզում։   Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․ «Մեզ համար՝ որպես գործող իշխանություն, շատ կարևոր է այս ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը։ Որպես Շիրակի մարզպետ վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվելու է ընտրական գործընթացներում խախտումները բացառելու, ազատ ու օրենքով սահմանված կարգով ընտրություններ անցկացնելու համար։ Պատրաստ եմ լսելու ձեր բոլոր դիտողությունները, համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի»։   Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովհաննես Հարությունյանին անմիջական ու ջերմ ընդունելության համար՝ կարևորելով մարզպետի պատրաստակամությունն ընտրական գործընթացն առանց խախտումների անցկացնելու հանգամանքը։
19:34 - 02 հունիսի, 2021
Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և 6 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եղբայրության փ․19 շենք, Զարյան փ. 74 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 1-4/1, 6, 16, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին փակուղու սեփական տներ,Նորագավիթ 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 6 փողոցի 1, 2 փակուղիների սեփական տներ, Մանթաշյան փ․ 1, 2, 3, 4 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․12, 14 շենքեր, Մանթաշյան փ․26 շենք, Աէրացիա թաղ. 2/5, 2/6, 2/7, 2/8, 4, 5, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասեր,Չուղաջյան փողոց, Օհանովի փ. 44, 50, 52, 54, 58, 60, 62 շենքեր, Տիչինայի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք` Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Պտղնի գյուղ մասնակի, Աբովյան քաղաք՝ Զոնալ-կայան թաղամաս, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, Վեդու Գինու գործարանի Բանավան, 10։00-15։00 Սուրենավան գյուղ, 10:30-16:00 Մրգավան և Ազատավան գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։30-14։00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Թամանցիների փողոց մասնակի, Արենի գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամո և Գորկի փողոցներ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-13:00 Անիի տարածաշրջան՝ Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր, Իսահակյան, Բարձրաշեն, Աղին, Սարակապ, Աղին կայարանի և Ջրափի գյուղեր և Գուսաննա կրակադաշտ,   Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Ներքին Խնձորեսկ գյուղ, 11:00-15:30 Տանձատափ գյուղ:
09:19 - 26 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նուբարաշեն խճ. 1, 2, 3, 4, 5 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 16/1, Լվովյան փ. 13, 15 շենքեր, ոստիկանության բաժնի շենք, թիվ 76, 134 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2, 2/1, 3, 3/1, 3/2, 4, 6, 6/1, 6/2 շենքեր, Մոլդովական փ. 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքեր, Երիտասարդական փ. 7 շենք, 11:00-17:00 Մանուշյան, Հովսեփ Էմինի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի, Էմինեսկու փողոցների սեփական տներ և Մյասնիկյան պողոտայի սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի փ․ 16, 18 շենքեր, Աէրացիա թաղ. 2/5, 2/6, 2/7, 2/8, 4, 5, 6 շենքեր, Արշակունյաց պող․ 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1, 9, 13 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 4, 5 նրբանցքների սեփական տներ, Արտաշատի խճուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 33 շենք,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մրգաշեն համայնք՝ “Սառնարան” ՍՊԸ, Դպրոց թաղամաս, Գոմեր թաղամաս, Պ/կայան-2, “ՍՎՍ Ագրո” ՍՊԸ, Գետամեջի Գ/պ, ջ/կ, “Ղ-Տելեկոմ”, Նոր Արտամետի պ/կ, “Քոնսարք” ՍՊԸ, “Յուքոմ”, Նոր Արտամետ գյուղ՝ Նոր թաղամաս, Մրգաշեն գյուղ՝ Նոր թաղամաս, “Ռոյալ Գլաս Գրուպ” ՍՊԸ, Չերեմուշկա թաղամաս, “Եգորյան”, “Վ․ Թադևոսյան”, “Վ․ Սահակյան” ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզ․ 10։00-16։00 Սևան քաղաք՝ Օրենգոյ թաղամասն ամբողջությամբ, Կոմունալ տնտեսություն, “Լիհնիտիս”, “Զմրուխտե Լագունա”, “Ծովաօրօր”, “Մեր Շին”, “Սպիտակ ափ”, “Տիգրան և Վահե”, “Երեք առյուծներ”, “Գոգա Դենտ”, “Նորալուսին” ՍՊԸ-ներ, քաղ. “Վ. Սնխչյան”, “Ս.Միքաելյան”, քաղ. “Ա.Պողոսյան”, “Շ. Ասատրյան” և “Ռ. Հայրապետյան” ԱՁ-ներ, Առագաստանավային բազա, Աէրոնավիգացիա, Սևանի ՃՇՇ, “Ձուկ” կոմբինատ, “Ձուկ” գործարան, Ձկնապաշտպան, “Լավանդա սիթի” հանգստի գորտի, ԱԳԼՃԿ “Եթեր”, “Սևանի ԷՑՇ” ՍՊԸ, “Բուժգույք” ՊՈԱԿ, հին հիվանդանոցի մասնաշենք և Սևանա լճի հանգստյան գոտուն հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-15:00 Սուրենավան գյուղ, 10:00-16:00 Վեդի քաղաք` “Վեոն Արմենիա”, “Ղ –Տելեկոմ”, “Յուքոմ” և “Արմենիա Թի-ՎԻ” ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, “Վեդու Գինու գործարանի” Բանավան, 10:30-16:00 Ազատավան գյուղ մասնակի, 11:00-15:00 Արաքսավան և Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի, 13:00-16:00 Հովտաշատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:30-16:00 Ջերմուկ քաղաք` Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Չիվա գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Կրաշեն, Մեծ Սարիար և Լեռնուտ գյուղեր, Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաք՝ Սոցիալական և Նոր թաղամասեր, Մարալիկի հիվանդանոց, Սինո-Հիդրո բազան, Բամբակամանվածքային ֆաբրիկա, “Անի Մարալիկ” և “Մոժ” գազալցակայաններ,   Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Գորիս քաղաք՝ Մաշտոցի փողոց, 11:00-17:00 Բալաք գյուղ:
09:36 - 25 մայիսի, 2021
Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կհարմարեցվի նաև ռազմական ինքնաթիռների թռիչքի ու վայրէջքի համար

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կհարմարեցվի նաև ռազմական ինքնաթիռների թռիչքի ու վայրէջքի համար

Այս տարի «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման լայնածավալ աշխատանքների իրականացում է նախատեսվում: Ամբողջովին փոխվելու է վազքուղու հին ծածկույթը: Գյումրու համայնքապետարանում կայացած հանրային լսման ժամանակ «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյան տեղեկացրել է, որ 3.220 մետր երկարությամբ, և 45 մետր լայնությամբ ասֆալտ- բետոնյա ծածկույթի վերակառուցում է իրականացվելու։ 5 սմ հաստությամբ ծածկույթը հանվելու է, տեղադրվելու է 9 սանտիմետր հաստությամբ նոր ասֆալտ- բետոնյա ծածկույթ։ Ըստ բանախոսի, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների և վայրէջքների համար։ Հենրիկ Սարգսյանը նաև վստահեցրել է, որ ոչ մի կոնստրուկտիվփոփոխություն տեղի չի ունենալու: Շինաշխատանքների արդյունքում կբարձրացվի միայն ծածկույթի որակը և կկատարվի հողային աշխատանք:
09:36 - 19 մայիսի, 2021
Շիրակի մարզպետը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպանին

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպանին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։ Ողջունելով ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին՝ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է Շիրակն ու, մասնավորապես, Գյումրի քաղաքը՝ կարևորելով այն մեծ ներուժը, որն առկա է այստեղ․ «Պարոն Գալագեր, բարով եք եկել Շիրակի մարզ, Հայաստանի ամենահյուրասեր ու հետաքրքիր մարզերից մեկում եք այժմ։ Շիրակը մեծ հնարավորությունների, ներուժի տեսանկյունից դեռ քիչ բացահայտված մարզ է։ Այնինչ Գյումրին հիասքանչ ճարտարապետություն ունի, ենթակառուցվածքների տեսանկյունից մեծ առավելություններ, մարզի հյուսիսն էլ՝ ձմեռային տուրիզմի զարգացման լուրջ  հնարավորություններ։ Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ՝ հնարավոր են իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում, որոնց շուրջ կկարողանանք համատեղ աշխատել»։ Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և անմիջական զրույցի համար՝ նշելով, որ կարևորում է համագործակցությունը մարզի հետ․ «Պարոն մարզպետ, ես ուրախ եմ հանդիպման համար, հավատացած եմ՝ համագործակցությունը կստացվի, քանզի Շիրակն իսկապես մեծ ներուժ ունի, որը, անշուշտ, բացահայտել և օգտագործել է պետք»։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղություններին, համատեղ ծրագրեր մշակելուն առնչվող հարցեր։  
13:54 - 14 մայիսի, 2021
Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների  համար   |armenpress.am|

Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզպետը կղեկավարի Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը` տեղեկացելով որ իբրև մարզային շտաբի ղեկավար այս պահին հստակ պարտականություն ունի՝ Շիրակի մարզում կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունն ընտրություններին: «Եվ հետևելու եմ, որպեսզի ընտրության նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգը: Նաև որպես Շիրակի մարզպետ արդեն հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ այն ստեղծված լավ մթնոլորտը, որը կլինի նախընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց մարզպետը: Քարոզարշավի ընթացքում Հովհաննես Հարությունյանը կլինի արձակուրդում՝ անկախ կուսկացության ընտրական ցուցակում լինել-չլինելուց: «Ցուցակում իմ ընդգրկվել-չընդգրկվելու մասին էլ շուտ է խոսելը: ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել իր ներկա լինելու մասին»,- նշեց մարզպետը: Շիրակի մարզպետը նաև վստահեցնում է, որ իր կողմից վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար. «Վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու եմ: «Ավանդական» ընտրությունները մնացել են պատմության մեջ, և, եթե կան ուժեր, որոնք նման մտավախություն ունեն, ապա դա ասում են իրենց փորձից: Մենք բացառում ենք դա: Մենք, ի վերջո, որպես քաղաքացիներ պետք է հասկանանք, որ պետք է ընտրենք այնպիսի քաղաքական ուժի, որն ունի հստակ տեսլական, իսկ գրված ծրագրերն այնպիսին են, որոնց կհավատանք, որովհետև մեծ-մեծ խոսելն այլ բան է, աշխատանք կատարելը, և այդ աշխատանքով համակարգային փոփոխություններին հիմք դնելը այլ»,-նշեց մարզպետը՝ հավելելով. «Ամենամեծ մտավախությունս այն է, որ մարդիկ կարող են չգնահատել իրենց ձայնը: Ես պետք է նշեմ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին իմ հույսը, որ մենք որպես քաղաքացի չպետք է լինենք նպատակի ճանապարհին գործիք, այս հարցը որպես պատվի նշան լինի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ նման փաստեր ունենալու դեպքում թող իրավապահ մարմինները արձագանքեն օրենքի ողջ խստությամբ»: 
12:35 - 13 մայիսի, 2021
ՔՊ նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետը
 |shantnews.am|

ՔՊ նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետը |shantnews.am|

shantnews.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Շիրակի մարզում կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այս մասին այսօր  պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսում ասել է նա։ Նախընտրական շրջանում Շիրակի մարզպետը կլինի արձակուրդում: Նա նշել է, որ սա ընտրությունների կազմակերպչական հարցերին մասնակցելու իր առաջին փորձն է: Եվ հավելել է, որ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը համամասնական ցուցակ չի կազմել ու պարզ չէ՝ արդյո՞ք Շիրակի մարզպետը ցուցակում ընդգրկվելու է: «Ցուցակում լինելու եմ, թե ոչ, դեռևս դրա մասին վաղ է խոսել։ ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր արդեն պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքում կլինեն ցուցակում։ Ես ունեմ հստակ պարտականություն Շիրակի մարզում կազմակերպելու ՔՊ մասնակցությունը ընտրություններին՝ որպես մարզային շտաբի պետ։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, պետք է ասեմ, որ ես դա բացառելու եմ։ Այս պահին քաղաքական ուժերը պետք է մաքսիմալ աշխատեն իրենց ծրագրերը ներկայացնել»,- ասել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
19:27 - 12 մայիսի, 2021
Երեկ երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք համայնքներ վնասներ են կրել

Երեկ երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք համայնքներ վնասներ են կրել

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։ Մարզպետը խոսել է համայնքների ներկակայցուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։ Նշենք, որ այս պահի դրությամբ վերը նշված համայնքներից զատ, համայնքային հանձնաժողովները մարզպետարանի պատասխանատուների հետ աշխատում են մարզի մի շարք համայնքերում ևս։ Աշխատանքների ավարտից հետո մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների մասին արձանագրությունները կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
17:37 - 10 մայիսի, 2021
Շիրակի մարզպետարանում քննարկվել է պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետարանում քննարկվել է պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին` հայտնում են Շիրակի մարզպետարանից:   Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի, այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։   Մարզի 8 գյուղական բնակավայրերում այժմ ընթացքի մեջ են 25 բնակելի տների կառուցման աշխատանքները, դրանցից 5-ի աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացածի աշխատանքները կավարտվեն մեկ-երկու ամսից։   Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը։   Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։      
20:47 - 08 մայիսի, 2021