Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արեւելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արեւմուտքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզկենտրոնը` քաղաք Եղեգնաձորն է։ Բնակչության թիվն ըստ Վայոց ձորի մարզի բնակչության ռեգիստրի` (01.01.2019 թվականի դրությամբ)  60663 է։Բնակավայրերի թիվը` 55, որից քաղաքային` 3, գյուղական` 52։

Չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունն է. վարչապետ |armtimes.com|

Չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունն է. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Վայոց Ձորի Զառիթափ գյուղում «Այո»-ի քարոզչության շրջանակում իր ելույթն ամփոփելով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսի հետ կապված տարաբնույթ լուրերի եւ դրա հետ կապված ռիսկերով պայմանավորված քարոզչությունն ընդհատելու կոչերի մասին: «Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է: Քանի դեռ կառավարությունը չի ասել, որ որեւէ բան այսպես է, լուրերին մի հավատացեք: Գիտեք, էլի, հիմա կսկսեն լեգենդներ հնարել, եւ արդեն հնարում են: Մենք հիմա, փառք Աստծո, կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք»,- ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք համաճարակային վիճակի հետ կապված՝ քարոզարշավն անհրաժեշտ չէ ընդհատել՝ նա նշեց. «Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունն է: Եթե կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողնի, որ որեւէ մեկը մեզնից առաջ որեւէ որոշում կայացնի: Ամեն դեպքում, ուզում եմ՝ բոլորիդ խնդրեմ, որ չնայած ձեր օդը մաքուր է, բայց Առողջապահության նախարարության հրապարակած պլակատներում գրված խորհուրդներին հետեւեք»: Զառիթափում քաղաքացիները հարցեր ուղղեցին Նիկոլ Փաշինյանին նաեւ Ամուլսարի հանքի շահագործման մասին. «Մեր որոշումը պիտի հիմնված լինի ճշմարտության վրա: Մի բանում համոզված եղեք, որ մենք ճշմարտությունը չենք ծռի, եթե ինքն էլ ծռվի, կուղղենք»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Ջերմուկում ծավալուն անդրադարձ է կատարել Ամուլսարի խնդրին:
14:44 - 12 մարտի, 2020
Դատախազությունը չի ստացել փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալին ազատ արձակելու որոշումը |armenpress.am|

Դատախազությունը չի ստացել փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալին ազատ արձակելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և կիրառել գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը»,- ասաց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, որի հետևանքով Մխիթարյանը շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակներում  մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ  արձակվել 1,5 միլիոն գրավի դիմաց։
14:45 - 07 մարտի, 2020
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|

Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|

armtimes.com: Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին նախորդ տարվա սեպտեմբերին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, եւ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ մերժելով իրենց գրավի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումն էլ իրենք բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, որն էլ, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, գրավի մասով դատական ակտն այսօր բեկանեց՝ մասնակի բավարարելով պաշտպանական կողմի բողոքը: Սահակյանը նշեց՝ որպես գրավի չափ միջնորդել էին 501.000 կամ ավելի դրամ, սակայն դատարանն իր հայեցողությամբ սահմանեց 1 միլիոն 500 հազար դրամ: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ դրա հիմքերին ծանոթ չէ. «Մենք հուսով էինք, որ հիմնավոր կասկածի մասով կբավարարվի, բայց բավարարվեց գոնե գրավի մասով, մնացածն արդեն օրերի խնդիր է. այժմ ակնկալում ենք, որ մոտ օրերս Զավեն Գրիգորյանի քրեական հետապնդումն ընդհանրապես կդադարեցվի, եւ սուտ մատնության հատկանիշներով առնվազն երեք հոգու դեմ քրեական գործ կհարուցվի»: Ճշտող հարցին՝ խոսքն ականատես վկաների մասի՞ն է, ովքեր նրա դեմ ցուցմունք են տվել, պաշտպանը պատասխանեց. «Նկատի ունեմ այն անձնավորությանը, որ հարցաքննվել է որպես վկա, բայց ականատես չի եղել եւ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ ասելով, որ ականատես է եղել, եւ նաեւ Արա Մխիթարյանի երկու չակերտավոր ընկերներին, ովքեր սուտ մատնություն են կատարել»: Թե կոնկրետ ում նկատի ունի, պաշտպանն այս պահին չցանկացավ մանրամասնել, միայն ասաց. «Խոստացել էի, որ եթե Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները չվերացվեն, կսկսեմ նախաքննական գաղտնիք հրապարակել, բայց ինչպես տեսնում եք, դրա կարիքը էլ չկա»: Հարցին՝ պատրաստվում է հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հանդես գալ, Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Ես նախկինում ներկայացրել եմ նման միջնորդություն, եւ այն մերժվել է, այժմ մի քանի օր կսպասեմ. եթե վարույթն իրականացնող մարմինը սեփական նախատեսությամբ նման քայլերի չդիմեց, ապա անպայման նորից կներկայացնեմ»: Հարցին, թե ընդհանուր առմամբ նախաքննությունն այժմ ինչ փուլում է, Սահակյանը պատասխանեց. «Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որից հետո, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, սուտ մատնության համար գործ հարուցվի, եւ շուտով արդեն նախաքննության ավարտ հայտարարվի, քանի որ, ըստ իս, լրացուցիչ քննչական գործողությունների կարիք այլեւս չկա»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:48 - 06 մարտի, 2020
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և երեք մարզերում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և երեք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թումանյան փ. 25, 27, 27Ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 42, 42Ա շենքերը, Կողբացի փ. 83 շենքը, Լալայանց փ. 47Ա շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ներքին Շենգավիթ 11փ․37/1, 37/2 շենքերը, Ներքին Շենգավիթ 6 փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 144 մանկապարտեզը, Կոմիտասի պող. 27, 27/1, 33, 33ա, 35, 35ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Փափազյան փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մարգարյան փ. 10 շենքը, Ֆուչիկի փ. 19 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ռայնիսի փ. 9, 11, 11ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գոգոլի փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Նորամարգ, Ռանչպար, Արաքս գյուղերը մասնակի, Արարատ քաղաքի Սպանդարյան, Շահումյան փողոցները մասնակի, 10։00-15։00 Զորակ եւ Մարմարաշեն գյուղերը մասնակի, 10։30-16։00 Վերին Դվին գյուղը մասնակի, 10։00-14։30 Ազատավան գյուղը մասնակի,  Վայոց Ձորի մարզում՝ 10։00-12։30 Ագարակաձոր գյուղը մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաքի Երկրաբանների փողոցը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Բոլոր հողեր եւ Կալեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Սպանդարյան եւ Շահումյան փողոցները, Քանաքեռավան գյուղը եւ ոչ բնակիչ-բաժանորդները:  
09:26 - 27 փետրվարի, 2020
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել Վայոց ձորի մարզում

Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Վայոց ձորի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառքումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորպես, պարզվել է, որ մարզպետարանի վարչության պետերից մեկը, համակարգելով մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների ապրանքների գնման գործընթացները, իր մերձավորի անվամբ հիմնադրված, բայց փաստացի իր կողմից կառավարվող կազմակերպությանը առավելություններ տրամադրելու նպատակով՝ 2017-2018 թվականների ընթացքում կազմակերպել է այդ կազմակերպության ու 11 հանրակրթական դպրոցների, ինչպես և Մալիշկա համայնքի միջև շուկայականից ավելի բարձր գներով՝ ընդհանուր 16 միլիոն դրամի գնման ու ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում։ Բացի այդ, պայմանագրերից Մալիշկայի համայնքապետարանի հետ կնքված մատակարարումներ կատարելու վերաբերյալ 6 միլիոն 658 հազար 150 դրամի պայմանագրի շրջանակներում կազմակերպության կողմից մատակարարաման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով չեն կատարվել, սակայն Մալիշկայի համայնքապետարանի և կազմակերպության միջև կազմվել են հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա վատնվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 190 հազար դրամից ավելի գումար։Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
19:02 - 25 փետրվարի, 2020
Շուրջ 44 մլն դրամի կոռուպցիոն չարաշումներ Եղեգնաձոր համայնքում 2016-2019թթ. կատարված շինարարական աշխատանքներում

Շուրջ 44 մլն դրամի կոռուպցիոն չարաշումներ Եղեգնաձոր համայնքում 2016-2019թթ. կատարված շինարարական աշխատանքներում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել  ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը: Ոււսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների խոհանոցի, տանիքի, առանձին բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրեր: Սակայն պայմանագրերով կատարված աշխատանքների տեղազննությունների, հսկիչ չափագրումների արդյունքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից ներկայացված և համայնքի ղեկավարի կողմից ընդունված կատարողական ակտերով, հանձնման-ընդունման փասատթղթերով արձանագրվել են տարբեր չափերի փաստացի պակաս կատարված աշխատանքներ։ Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում և հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի  կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։ Բացի այդ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից տեղում իրականացվել են 2 տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով  2018-2019թթ. Եղեգնաձորի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կատարված ասֆալտբետոնի վերին շերտի հանուկների նմուշառումներ և 5 հիմնական պարամետրերով (հաստություն, միջին խտություն, խտացման գործակից, ջրահագեցման տոկոս, ծակոտկենությունների տոկոս) կատարվել են դրանց լաբորատոր փորձարկումներ: Դրանց արդյունքում պարզվել է, որ նմուշառված հանուկները 3 կամ 4 պարամետրերով չեն համապատասխանել գործող նորմերով ներկայացվող պահանջներին և ըստ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ այդ անհամապատասխանությունների պայմաններում հնարավոր չի լինի ասֆալտը շահագործել նախագծով նախատեսված նորմատիվային ժամանակահատվածի ամբողջ ընթացքում՝ առանց հետագա լրացուցիչ միջոցառումների։ Այսինքն պարզվել է, որ շուրջ 41 մլն դրամի չափով կատարվել է անարդյունավետ ծախս: Այսպիսով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության  և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումանսիրությունների արդյունքում ստացվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ., պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման և ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.3մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքներն ընդունելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ։ Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու և 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
16:35 - 12 փետրվարի, 2020
Վայոց ձորի մարզպետարանն այս անգամ հայց է ներկայացրել Ջերմուկի ավագանու դեմ |hetq.am|

Վայոց ձորի մարզպետարանն այս անգամ հայց է ներկայացրել Ջերմուկի ավագանու դեմ |hetq.am|

hetq.am։ Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչներ ներկայացրել էին հանրագիր, որի հիման վրա համայնքի ավագանին 2018թ. դեկտեմբերի 18-ին որոշել էր «հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը»: Վայոց ձորի մարզպետարանը նոյեմբերի 14-ին դիմել է վարչական դատարան ընդդեմ Ջերմուկի ավագանու՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն, անվավեր ճանաչելու պահանջով: Արենի խոշորացված համայնքի ավագանու ՝ համայնքը էկո-տնտեսական տարածք ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով մարզպետարանը սեպտեմբերի 5-ին դիմել էր վարչական դատարան: Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին էլ դիմել էր դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել 5 համայնք՝ 2018թ. գարնանը` Նոյեմբերյանը, 2018թ. աշնանը՝ Ջերմուկը, 2019թ. ապրիլին՝ Գլաձորը և 2019թ. մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։ Եթե նախորդ հայցադիմումները դատարան մուտք էին արվել Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, ապա Ջերմուկ համայնքի ավագանու որոշման դեմ ներկայացված հայցը՝ Արարատ Գրիգորյանի, ով այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 31-ին:
13:43 - 16 նոյեմբերի, 2019
Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին |armtimes.com|

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին |armtimes.com|

armtimes.com։ Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարել Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, որտեղ մի շարք թերություններ էր նկատել եւ դրանք բարձրաձայնել՝ դիմելով անձամբ իրեն ուղեկցող համայնքապետ Դավիթ Հարությունյանին: Մասնավորապես փողոցներից մեկում շրջայց կատարելիս վարչապետը նկատել էր, որ վերանորոգման աշխատանքները, որոնք դեռեւս կատարվում էին՝ «գլխառադ» են արված: Բակերից մեկի բարեկարգումը եւս վարչապետին չէր գոհացրել: Վարչապետը դժգոհել էր նաեւ Եղեգնաձորի լուսավորությունից՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար գրեթե ոչ մի բան արված չէ: Դրա վերաբերյալ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քաղաքապետն ասում է՝ դժվար մասն արել ենք: Հումորով քաղաքապետ։ Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով՝ ինչ նկատի ուներ»: Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը մանրամասնեց, որ փողոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում է մրցութային կարգով՝ մասնավոր ընկերության միջոցով: «Մասնավորն ինձ ասում է՝ ես ժամանակ ունեմ եւ իմ գործը ժամանակին կավարտեմ, եթե ժամանակին չավարտեմ, նոր ինձ հետ խնդիր ունեցեք»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ մինչեւ նոյեմբերի 30-ը շինարարական կազմակերպությունը ժամանակ ունի. «Եթե աշխատանքը նորմալ չլինի, մենք գումարը չենք վճարի: Մենք մինչեւ հիմա ոչ մի կոպեկ չենք վճարել»: Նա ասաց, որ շինարարական աշխատանքներն արդեն մեկուկես ամիս արվում են, սակայն դժվարացավ ասել, թե աշխատանքի քանի տոկոսն է կատարվել. «5 փողոցի վերանորոգում են անում՝ 2 փողոցի ասֆալտապատում, բակերի բարեկարգում»: Անդրադառնալով բարեկարգված բակի վերաբերյալ վարչապետի դժգոհությանը, Եղեգնաձորի համայնքապետն ասաց. «Ինչ դժգոհություն եղել է, այդ թերությունները պետք է վերացվեն»: Հարցին՝ այս պահին աշխատո՞ւմ են այդ թերությունները վերացնելու ուղղությամբ, Հարությունյանն առաջարկեց այցելել համայնք եւ տեղում համոզվել. «Աշխատում ենք, բա ի՞նչ պետք է անենք»: Հարցին՝ մինչ վարչապետի այցը այդ խնդիրներն ինքը չէ՞ր նկատել, Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրներ կան՝ գուցե չնկատենք, խնդիրներ կան՝ գուցե հուշեն, բոլոր համայնքներում էլ խնդիրներ կան: Փորձում ենք բոլոր խնդիրներին էլ լուծում տալ: Յուրաքանչյուր այցից կարող է ինչ-որ նոր բան փոխվել»: Եղեգնաձորի Նորավանք թաղամասի բնակիչները վարչապետին ասել էին, որ 26 տարի է թաղամասը շահագործման է հանձնվել, սակայն կոյուղի չկա, ինչին ի պատասխան վարչապետը խոստացել էր խնդիրը կարգավորել: Սրա վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետը մեր զրույցում ասաց, որ այդ խնդրի լուծման համար 290 մլն դրամ է հարկավոր ըստ հաշվարկների, որը գերազանցում է համայնքի տարվա բյուջեն, իսկ համայնքի բյուջեն կազմում է 277 մլն դրամ: Հարությունյանն ասաց, որ սուբվենցիոն ծրագրերով՝ Կառավարության հետ համաֆինանսավորմամբ աշխատանքներ են իրականացնում:  Ամբողջական նյութը՝ armtimes.com-ում
05:39 - 14 նոյեմբերի, 2019
Վայոց ձորի մարզպետարանն ընդդեմ ավագանու՝ «Արենի համայնքն առանց մետաղական հանքարդյունաբերության» որոշման |hetq.am|

Վայոց ձորի մարզպետարանն ընդդեմ ավագանու՝ «Արենի համայնքն առանց մետաղական հանքարդյունաբերության» որոշման |hetq.am|

hetq.am։ Վայոց ձորի մարզպետարանը այս անգամ որոշել է Արենի խոշորացված համայնքի ավագանու որոշումը անվավեր ճանաչել, որով համայնքը ճանաչվում է էկո-տնտեսական տարածք: Մարզպետարանն այդ պահանջով դիմել է վարչական դատարան, իսկ դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ:Նշենք, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանին դեռևս մայիսի 6-ին որոշում է կայացրել, ըստ որի՝ համայնքը ճանաչվել է էկո-տնտեսական տարածք: Ավագանին որոշէլ է «այսուհետ արգելել Արենի համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները»: Որոշումն ընդունվել էր 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:Ավագանու որոշման հիմք էր հանդիսացել համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն:Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գրություն էր ուղարկել մարզպետին, որով խնդրել էր դիմել բոլոր ինքնակառավարման մարմիններին՝ առաջարկելով նրանց վերացնել համայնքներում հանքարդյունաբերությունն արգելելու որոշումները։ Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել էր «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019թ. մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։ Արդյունքում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, ինչը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։Դրանից հետո մարզպետարանը դիմել է դատարան՝ դատական կարգով ավագանու որոշումն անվավեր ճանաչելու համար: Շարունակությունը՝ hetq.am-ում
08:22 - 01 հոկտեմբերի, 2019
Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորություններս․ Տրդատ Սարգսյան

Որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորություններս․ Տրդատ Սարգսյան

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․ Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։ Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։ Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։ Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։ Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար»։
20:38 - 23 սեպտեմբերի, 2019
Եղեգնաձորում բացվել է Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը |tert.am|

Եղեգնաձորում բացվել է Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը |tert.am|

tert.am: Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում պաշտոնապես բացվել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Հյուպատոսի գրասենյակը կշարունակի Ղազախստանի դեսպանատան քաղաքականությունը` նոր երանգներ հաղորդելով երկու երկրների միջև տնտեսական, մշակույթային և սոցիալական կապերին: ՀՀ-ում Ղազախսատանի դեսպան Թիմուր Ուրազաևը ողջունելով ներկաներին նշեց, որ նորաբաց հյուպատոսության գործունեությունը նախևառաջ իրավական օգնություն կցուցաբերի Ղազախստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Հայաստանում, բացի այդ, այն կօգնի նաև Հայաստանի քաղաքացիներին ստանալ ցանկացած ինֆորմացիա, մասնավորապես՝ բիզնեսի և մշակույթի ոլորտների վերաբերյալ:«Այս կառույցի բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային համագործակցության խորացման և զարգացման գործում: Հյուպատոսությունը գործունեություն կծավալի ինչպես երկու երկրների, այնպես էլ առանձին շրջանների և բնակավայրերի միջև»,-նշեց դեսպանը: ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը նշեց, որ հյուպատոսությունը աջակցություն կցուցաբերի առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջև շփումների զարգացմանը:«Մենք մեր գործունեությամբ կփորձենք նոր ազդակ հաղորդել երկու երկրների և մեր եղբայրական ազգերի միջև համագործացկությանը»,- ասաց ՀՀ- ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը՝ նշելով, որ հյուպատոսության կարճաժակմետ նպատակն է նոր ոչ ստանդարտ որոշումների կայացումը, քանի որ զարգացող աշխարհում միասին կարելի է հաղթահարել նոր մարտահրավերները, գտնել համագործակցության նոր ուղիներ՝ ստեղծված հարաբերություններին տալով նոր ուժ ու եռանդ:
12:39 - 23 սեպտեմբերի, 2019
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպին մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ |aysor.am|

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպին մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ |aysor.am|

aysor.am։ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ, հայտնում են Քննչական կոմիտեից։Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա:2019թ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ:գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Նախաքննությունը շարունակվում է:
07:52 - 23 սեպտեմբերի, 2019
Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը

Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործին: «Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն: Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»,- գրել է նա:
10:45 - 20 սեպտեմբերի, 2019
Հնարավորինս լայն քննարկում է լինելու․ Վլադիմիր Կարապետյանը՝ Ամուլսարի հարցի մասին

Հնարավորինս լայն քննարկում է լինելու․ Վլադիմիր Կարապետյանը՝ Ամուլսարի հարցի մասին

Երեկ «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ ջերմուկցիներն այսօրվա ակցիային կսպասեն Նիկոլ Փաշինյանին։ Այսօր մեզ հետ զրույցում Ջերմուկի բնակիչ և ակցիայի մասնակից Շիրակ Բունիաթյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ եթե Փաշինյանն այսօր չգնա Ջերմուկցիների հետ հանդիպման, պատճառն այն կլինի, որ դեռ չի ուսումնասիրել Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության եզրակացությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմի Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ վարչապետն այսօր չի գնալու ջերմուկցիների հետ հանդիպման։  Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք ջերմուկցիների, բնապահպանական ակտիվիստների կամ «Հայակական բնապահպանական ճակատի» անդամների հետ հանդիպումներ պլանավորված են առաջիկայում, բայց Վադիմիր Կարապետյանը նշեց, որ չի կարող այդ մասին տեղեկություն տալ այս պահին։ Մեր այն հարցին, թե մինչև Ամուլսարի հարցով որոշում կայացնելը վարչապետը կհանդիպի՞ Ջերմուկի բնակիչների և բնապահպանների հետ, պարոն Կարապետյանը պատասխանեց․ «Դա այնպիսի հնչեղության ու նշանակության հարց է, որ հնարավորինս լայն քննարկում է լինելու, շատ թափանցիկ է գործելու իշխանությունը»։ Աննա Սահակյան
13:03 - 16 օգոստոսի, 2019