Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Էդուարդ Աղաջանյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին

Էդուարդ Աղաջանյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են հետպատերազմյան իրավիճակին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: ՀՀ ազգային ժողովի հաղորդմամբ հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժեւորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարեւորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում եւ դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ  նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ընդլայնմանը: Քննարկվել է նաեւ հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում: Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի եւ բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:
20:23 - 29 հոկտեմբերի, 2021
Էդուարդ Աղաջանյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

Էդուարդ Աղաջանյանը և Լեհաստանի դեսպանը քննարկել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժևորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարևորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում և դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ  նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջև մշակութային կապերի ընդլայնմանը: Քննարկվել է նաև հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում: Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի և բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ և բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:
17:19 - 29 հոկտեմբերի, 2021
Անօրինական միգրանտների խնդրով պայմանավորված՝ Լեհաստանը սահմաններին ավելացնում է զինվորականների թիվը |armenpress.am|

Անօրինական միգրանտների խնդրով պայմանավորված՝ Լեհաստանը սահմաններին ավելացնում է զինվորականների թիվը |armenpress.am|

armenpress.am: Անօրինական ներգաղթյալների թվի մեծացմամբ պայմանավորված՝ Լեհաստանի իշխանությունները կներգրավեն ևս մոտ 2500 զինվորականի Բելառուսի հետ սահմանը պահպանելու համար։ Լեհաստանը սահմանին զինվորականների թիվը հասցնում է 10 հազարի: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Twitter»-ում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին միգրացիոն ճգնաժամը դիտավորյալ հրահրելու համար, այն է՝ կազմակերպվում է հազարավոր անօրինական միգրանտների ուղղորդումը ԵՄ սահմաններ` ի պատասխան Եվրոպայի կիրառած պատժամիջոցների: Մայիսին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկն այլևս հետ չի պահի փախստականներին ԵՄ երկրներ ճանապարհորդելուց: Դրանից հետո անօրինական միգրանտների հոսքը կտրուկ ավելացել է առաջին հերթին դեպի Լիտվա, ապա՝ Լեհաստան։
22:03 - 25 հոկտեմբերի, 2021
Լեհաստանի վարչապետին ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշման համար քննադատում են իր երկրում |1lurer.am|

Լեհաստանի վարչապետին ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշման համար քննադատում են իր երկրում |1lurer.am|

1lurer.am: «Երրորդ համաշխարհային պատերազմի մասին» հայտարարության համար քննադատության թիրախում է հայտնվել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ գրում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ֆինանսավորման կրճատմանը միտված ԵՄ-ի ցանկացած գործողություն կհանդիպի խիստ պատասխան միջոցների: Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ և ներկա ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը, Twitter- ում մեկնաբանելով Մորավեցկու հայտարարությունը, գրել է. «Քաղաքականության մեջ հիմարությունն ամենալուրջ դժբախտությունների պատճառն է»: Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Տոմաշ Սեմոնյակն էլ ասել է, որ «վարչապետ Մորավեցկին, Եվրահանձնաժողովին զգուշացնելով, Լեհաստանի դեմ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մասին, անցնում է բոլոր սահմանները»։ «Նա չի հասկանում, թե ինչ են նշանակում «համաշխարհային պատերազմ» բառերը միլիոնավոր լեհերի համար: Այս վարչապետի ամեն օրը աղետ է»,- գրել է Սեմոնյակը Twitter-ում։  
20:29 - 25 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն. Լեհաստանի Սենատի մարշալեկը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն. Լեհաստանի Սենատի մարշալեկը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Զրույցի ընթացքում արձանագրվել է, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: «Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջը տեղեկացրեց, որ Հայաստանն իր գործընկերներից ակնկալում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով խաղաղ եւ երկարատեւ կարգավորելու գործում, ինչպես նաեւ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ: Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկին ի պատասխան նշել է, որ Լեհաստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ առանց զոհերի: Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ, եւ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն: ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել է գործընկերոջը պաշտոնական այց կատարելու Հայաստան, որի ընթացքում կուղենշվեն հետագա համագործակցության ձեւաչափերը: 
21:24 - 08 սեպտեմբերի, 2021
Լեհաստանի նախագահը երկօրյա այցով կժամանի Վրաստան |armenpress.am|

Լեհաստանի նախագահը երկօրյա այցով կժամանի Վրաստան |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տիկնոջ՝ Ագաթա Կոռնհաուզեր-Դուդայի հետ միասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 26-ին, երկօրյա այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հաղորդվում Է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում: Այցը կկայանա Վրաստանի Անկախության օրվա տոնակատարության կապակցությամբ: Լեհաստանի նախագահը հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես կա խոսքով, ինչպես նաեւ ներկա կլինի Թբիլիսիի օպերայի եւ բալետի պետական թատրոնում տեղի ունեցող գալա-համերգին, որը նվիրված Է Անկախության օրվան: Այցի երկրորդ օրը՝ մայիսի 27-ին, Անջեյ Դուդան հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Կախա Կուչավայի հետ: Վրաստանի եւ Լեհաստանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 28-ին: Այդ ժամանակաշրջանում ձեւակերպել են ավելի քան 15 միջազգային պայմանագրեր, որոնք կարգավորում են համագործակցությունը պաշտպանության, տնտեսության, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացման, մշակույթի, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում, հաղորդել Է Sputnik-ը:
16:49 - 25 մայիսի, 2021
Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Հայաստանի՝ զբոսաշրջիկների համար ռիսկի գոտում հայտնվելը ոչ բոլոր դեպքերում ու ոչ ամբողջությամբ է կապված սահմանային լարվածության հետ

Վերջին օրերին ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ ադրբեջանական զորքի՝ հայկական ինքնիշխան տարածք ներխուժելու և չհեռանալու պատճառով։ Մինչ օրս ադրբեջանական կողմի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, և ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ հայկական տարածքում։ Այս ամենին զուգահեռ, երեկ հայկական մեդիատիրույթում ակտիվորեն սկսեց տարածվել ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ։ Սրանից ժամեր անց շրջանառվեց նաև Լեհաստանի դեսպանության՝ իր քաղաքացիներին ուղղված կոչը, ըստ որի՝ քաղաքացիներին հորդորում են չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Որոշ ժամանակ անց մեդիայում սկսեցին նաև տեղեկություն շրջանառել, որ Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ եղած սահմանագծի մոտակայք։ Այս անգամ լուրի սկզբնաղբյուրը տելեգրամյան ալիք էր։ Տեղեկությունները տարածվեցին Հայաստանի սահմաններին տիրող լարվածության ֆոնին, ինչն էլ մտայնություն ստեղծեց, թե նշված երկրները միայն այս դեպքերից հետո են իրենց քաղաքացիներին կոչ արել չայցելել Հայաստան։ ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, հետևաբար դրա վրա ազդեցություն է ունեցել նաև այս պահին ՀՀ-ում տիրող սահմանային լարվածությունը, սակայն միայն դրանով չէ պայմանավորված։ ԱՄՆ-ն, օրինակ, իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան և ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձ՝ 4-րդ մակարդակի, որը կարմիրն է։ Այսպես է գրել Factor.am լրատվական կայքը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։  Իրականում, ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանը ներառել է ամենաբարձր ռիսկային գոտիների ցանկում, սակայն սա ամենևին էլ պայմանավորված չէ վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ ԱՄՆ Պետդեպարտամետի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն թարմացվել է մայիսի 18-ին, սակայն ինտերնետային արխիվի միջոցով հնարավոր եղավ պարզել, թե երբվանից սկսած է Հայաստանն ընդգրկված ռիսկային 4-րդ մակարդակում։ Այսպես՝ ապրիլի 21-ից սկսած Հայաստանը ընդգրկվել է ռիսկային 4-րդ՝ ամենաբարձ մակարդակում՝ մինչ այդ լինելով 3-րդ մակարդակում։  Ընդհանուր առմամբ, բովանդակային առումով հրապարակված տեքստերը նույնպես մոտ էին։ Երկու դեպքում էլ հայտարարվում է, որ վերջին ռազմական գործողությունների պատճառով չայցելեն Արցախ։ Ինչպես նաև երկու դեպքում էլ զգուշացվում է հեռու մնալ Ադրբեջանի հետ սահմանային գծերից։ Հայտարարության թարմացված տարբերակում, որը կարող ենք կապել սահմանային լարվածության հետ, սահմանների վերաբերյալ միայն մի բան է ավելացել, ըստ որի՝ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները և վերահսկվել անցակետով։  Լեհաստանի դեսպանատունը նույնպես իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստան, մասնավորապես՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Դեսպանատունը մայիսի 18-ին Հայտարարություն էր տարածել նաև ֆեյսբուքյան էջի միջոցով։ Սակայն օգտվելով ինտերնետային արխիվից՝ հնարավոր եղավ պարզել, որ այս հայտարարությունը նույնն է եղել, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն՝ հայտարարության տեքստում որևէ բան չի փոխվել վերջին օրերի իրադարձություններից հետո։ Այնուամենայնիվ, նույն հայտարարությունը մայիսի 18-ին դեսպանատունը ֆեյսբուքյան էջում տարածել էր, ինչը նշանակում է, որ դա կապված է նաև ՀՀ սահմանային լարվածության հետ։ Այս թեմայով երրորդ լուրը Մեծ Բրիտանիայի՝ իր քաղաքացիներին Հայաստան չայցելելու խորհուրդ տալն էր։ Ինչպես արդեն նշեցինք, լուրը տարածվել էր տելեգրամյան ալիքներից մեկից։ Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքացիներին խորհուրդ են տալիս զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներից, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի միջև գտնվող ճանապարհի մի հատվածից։ Սակայն հայտարարությունը վերջին անգամ թարմացվել է այս տարվա փետրվարի 24-ին, այսինքն՝ սա ևս չի կարող կապվել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ։  Ընդ որում, եթե ինտերնետային արխիվի միջոցով նայենք ավելի վաղ տեղադրված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ, օրինակ, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, երբ դեռ չէր էլ սկվել 44-օրյա պատերազմը, Մեծ Բրիտանիան դարձյալ տեքստով զգուշացնում էր իր քաղաքացիներին Հայաստան այցի վերաբերյալ։ Մինչև պատերազմը զգուշացվում էին միայն Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, իսկ արդեն նոյեմբերի 5-ից սկսած՝ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ։ Այսպիսով կարող ենք փաստել, որ թեև ԱՄՆ հայտարարությունը թարմացվել է մայիսի 18-ին, Լեհաստանի դեսպանատունը նոր է ֆեյսբուքյան էջում տարածել Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր չայցելելու մասին հայտարարությունը, այնուամենայնիվ Հայաստանը ռիսկի գոտում էր ավելի վաղ, քան սահմանային վերջին միջադեպերը, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նոր հաղորդագրություն չի տարածել։ Նարեկ Մարտիրոսյան
13:53 - 20 մայիսի, 2021
Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

 |factor.am|

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք |factor.am|

factor.am: ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Լեհաստանի քաղաքացիներին։ «ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով խնդրում են Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Նաև կոչ ենք անում խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց ` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ:
14:10 - 19 մայիսի, 2021
ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

 |armenpress.am|

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավարական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆ»,- ասված է հայտարարության մեջ:    Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  
22:55 - 15 ապրիլի, 2021
Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին

 |armenpress.am|

Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Լեհաստանը հայ ռազմագերիների խնդրի հետ կապված, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր վարչակարգը անընդհատ հայտարարում են, թե իբր իրենք ռազմագերիներ չունեն, իսկ Ադրբեջանում պահվողները «դիվերսատներ են», Չեպլակն ասաց․ «Մեր դիրքորոշումը և մեր կարծիքը  այն է, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մեզ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն Երևան ժամանել: Լեհաստանը որպես ԵԱՀԿ անդամ պետություն աջակցում է այդ գործողություններին»:  
22:24 - 15 ապրիլի, 2021
Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին


 |armenpress.am|

Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը ու  դեռ պետական հոգածության կացարաններում ունենք բնակվող շուրջ 1000 արցախցիներ: Լեհաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է տրամադրել՝ հիմնականում առաջին օգտագործման պարագաներ, ախտահանիչ  միջոցներ և այլն, որոնք անմիջապես կբաշխվեն քաղաքացիներին»,- նշեց Ստեփանյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի խոսքով՝  Արցախից տեղահանված քաղաքացիները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, իսկ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հավելյալ աջակցություն կլինի նրանց համար: Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հիշեցրեց, որ 2021 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հումանիտար օգնության կոչ էր արել, ինչին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բավականին արագ արձագանքել է: « Բեռը նպատակաուղղված է այն քաղաքացիներին, ովքեր իրենց տներն են կորցրել Լեռնային Ղարաբաղում: Ուղարկել ենք փախստականների համար առաջին օգնության պարագաներ, ջերմաչափեր, ճնշումը չափող սարքեր և այլն»,- ասաց Չեպլակը:  
21:36 - 15 ապրիլի, 2021
Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է Պրոբացիայի ծառայությանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է Պրոբացիայի ծառայությանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը ողջունել է հյուրերին արդարադատության նախարարությունում և անդրադարձել դեսպանի այցի օրակարգային հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայությանը և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակին առնչվող համագործակցային մի շարք հեռանկարային հարցեր: Մասնավորապես՝ դեսպանի հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի բարեփոխումների շրջանակը՝ ընդգծելով, որ վերականգնողական արդարադատության կայացման հիմնական գործիքը նախարարության համար Պրոբացիայի ծառայությունն է՝ կարևորելով ծառայության բովանդակային և կիրառական կարողությունների զարգացումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի պրոբացիոն մոնիթորինգային փորձի փոխանակման վերաբերյալ՝ կիրառվող տեխնիկական սարքերին, ծրագրային ապահովումներին ծանոթանալու, ինչպես նաև ԱՆ պրոբացիայի ծառայությանը հնարավոր տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրման ու գործունեության ընթացքը և դրանց կազմավորմանը նախորդող օրենսդրական լայնածավալ աշխատանքները: Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ևս դեսպան Չեպլակն ընդգծել է համագործակցության հնարավորությունը՝ Լեհաստանի կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հետ փորձի փոխանակման կազմակերպման միջոցով: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
19:17 - 11 փետրվարի, 2021
Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը
 |1lurer.am|

Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունները միաժամանակ հայտարարել են, որ յուրաքանչյուր երկրից վտարում են մեկ ռուս դիվանագետի: Դա պատասխան քայլ է Ռուսաստանից իրենց դիվանագետների վտարմանը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում չհամաձայնեցված ընդդիմության ցույցերին մասնակցելու մեղադրանքով: Մոսկվան արդեն այդ գործողությունները անվանել է անհիմն և ոչ բարեկամական՝ հայտնում է Interfax-ը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է համարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին: Շվեդիայի արտգործնախարարությունն էլ երկրից վտարել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցուհուն: Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունը, փոխադարձության սկզբունքի համաձայն, ոչ ցանկալի անձ է հայտարարել Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին:
21:13 - 08 փետրվարի, 2021