ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկել է ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը․ Առողջապահության նախարարություն

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկել է ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը․ Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև։ «Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով 2004 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը» մեկնարկել է ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում: Այս օրերին՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է պատվաստանյութի առկայությունը, որը դեռևս մշակման փուլում է: Չնայած, որ ներկայումս հանրության ուշադրության կենտրոնում է Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը և մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից, միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդություններ, որոնք կարծես մոռացության են մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են և կիրառվում են արդեն տասնյակ տարիներ:  Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։ Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի: Յուրաքանչյուր ոք պատվաստման մասին երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես, ըստ վիճակագրության՝ եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, ՀԻԲ, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում»:
16:14 - 22 ապրիլի, 2020
Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց քաղաքացին 93 տարեկան է |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց քաղաքացին 93 տարեկան է |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  Հարցմանն ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ապաքինվածների կեսից մի փոքր ավելին կանայք են: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են:  Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:  Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների 609-ն են։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ, նրանց թվում վեցը 70 տարեկանից բարձր են։ 
11:00 - 22 ապրիլի, 2020
Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց քաղաքացին 93 տարեկան է

 |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարած ամենատարեց քաղաքացին 93 տարեկան է |armenpress.am|

<diarmenpress.am: v dir="auto">Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ապաքինվածների կեսից մի փոքր ավելին կանայք են: Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են:  Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:  Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների 609-ն են։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ, նրանց թվում վեցը 70 տարեկանից բարձր են։ 
20:33 - 21 ապրիլի, 2020
Ունենք վարակի աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում, «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու․ Արսեն Թորոսյան

Ունենք վարակի աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում, «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800 սահմաններում: Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու: Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե՛ մարզային, թե՛ Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինը իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը` բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»:  
14:36 - 21 ապրիլի, 2020
Բուժկենտրոններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները
 |armtimes.com|

Բուժկենտրոններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները |armtimes.com|

armtimes.com: Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նմուշառում։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից մեր այն հարցմանն ի պատասխան, թե ինչպե՞ս է կարգավորվում հիվանդանոցներում ընդունելության հարցը, երբ քաղաքացին, կարող է դիմել տեղի ԲԿ եւ չիմանալով, որ հիվանդ է COVID-19-ով, վարակել բուժանձնակազմին եւ մյուս պացիենտներին։ Ըստ պատասխանի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող ԲԿ-ի մասնագետներն առաջնորդվում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցներով։ Նախարարությունից նաեւ հավելեցին՝ «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտներին իրականացվում է ՊՇՌ մեթոդաբանությամբ թեստավորում։
19:11 - 20 ապրիլի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետի մոտ քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նախագծի ռազմավարական սկզբունքներին, հիմնարար նպատակներին, առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրներին և ռազմավարական ուղղություններին: Նշվել է, որ նախագծի առաջնահերթություններն են լինելու բնակչության առողջության մակարդակի, կյանքի միջին տևողության բարձրացումը, մայրական և մանկական մահացության դեպքերի, բնակչության մահացության պատճառների նվազեցումը, առավել տարածված հիվանդությունների կանխարգելումը, առողջության առաջնային պահպանման ծառայություններին չդիմելու հիմնական պատճառների վեր հանումը և դրանց վերացումը, որակյալ բուժօգնության ապահովումը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը, այդ թվում՝ նախագիծը դրանցով համալրելու նպատակով: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է առավել կոնկրետացնել նախագծով նախատեսվող գործողությունները ու ընդգծել մոր և մանկան առողջության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների լուծման կարևորությունը: «Ռազմավարությունը պետք է լինի մարդակենտրոն, և մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը: Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը»,- ասել է կառավարության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել նախագիծը, ներկայացնել միջոցառումնմերի ծրագիր և դրանով նախատեսվող քայլերի հստակ ժամանակացույց: 
16:06 - 20 ապրիլի, 2020
Ձեր ոգևորիչ խոսքերը մեզ ուժ են տալիս. Առաջին վարակակրին ընդունած բժշկի մտորումներն ու հորդորը |armenpress.am|

Ձեր ոգևորիչ խոսքերը մեզ ուժ են տալիս. Առաջին վարակակրին ընդունած բժշկի մտորումներն ու հորդորը |armenpress.am|

armenpress.am: Նաիրա Ստեփանյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն է, բուժական բաժանմունքի պատասխանատուն: Նա այն բժիշկն է, ով ընդունել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին: Վերհիշելով առաջին վարակակրի հետ աշխատանքը, հետագա զարգացումները, անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ բժիշկը հղում է իր գլխավոր խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին հաստատված դեպքն ու բժիշկների արձագանքը Երբ կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը հաստատվեց, երեկոյան ուժ ժամ էր: Մինչ այդ բժիշկները սովորական աշխատանքային ռիթմով գործի մեջ էին, աշխատանքից գնում էին տուն ու վերադառնում: Առաջին դեպքի հաստատումից հետո ամեն ինչ փոխվեց՝ աշխատանքային պայմաններից մինչև զգացողություններ:«Առաջինն, ինչ ես զգացի, տագնապ էր, չբացատրված տագնապ: Ահազանգ էր այն մասին, որ վերջ, Հայաստնում սկսվեց դեպքերի արձանագրումը: Ես շփոթված էի, ինչ-որ առումով վախեցած, որովհետև մինչ այդ չէինք աշխատել այդ վիրուսի հետ, դեպքն առաջինն էր մեր երկրում:Անելիքներն ու գործողությունները պետք է լինեին հստակ՝ պաշտապանական ավելի ուժեղացված ռեժիմով: Հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, երբ արդեն սկսեցինք աշխատել հաստատված դեպքի հետ կոնկրետ, հստակ գործողություններով, զգացողությունները, իրավիճակը փոխվեցին: Տագնապն անմիջպապես անցավ, հստակեցվեց աշխատանքային գրաֆիկը, ձևաչափը, պլանը, հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց: Անհանգստությունն անցավ ու սկսեցինք աշխատանքը հստակ դեպքի հետ»,-պատմում է Նաիրա Ստեփանյանը:Ցանկացած պացիենտի առողջացումն ու դուրս գրումը տոն է բժշկի համարԱյս իրավիճակը նոր էր նաև պացիենտի համար: Երբ թեստի պատասխանն իմացավ, կարճատև շփոթմունք եղավ, հետո ամեն ինչ անցավ: Բժշկի բնորոշմամբ, հավասարակաշռված երիտասարդ էր, նրա կինը նույնես իրենց մոտ էր հոսպիտալացված:«Իհարկե, իրավիճակը նոր էր, սակայն, երիտասարդի հետ հոգեբանական առումով, եթե անկեղծ լինեմ, խնդիր չի եղել: Նա չունեցավ բարդություն, երրորդ օրվանից որևիցե միջամտության կարիք չեղավ, մենք պարզապես սպասում էինք օրերի ավարտին, վերջնական հետազոտմանը: Ասեմ, որ ցանկացած պացիենտի առողջացումը, դուրս գրումը մեզ համար տոն է: Երբ տեսնում ես պացիենտի ոգևորությունը, լիցքաթափությունը, լսում ես նրանց ջերմ խոսքերը, հավատացած եղեք, դա ամենամեծ պարգևն է և ամենամեծ շնորհակալությունը: Երբ մտա պացիենտի մոտ ասելու, որ թեստի արդյունքը բացասական է, տեսա, որ ինքն արդեն իրերը հավաքել, սպասում է: Կարծես, թե գիտեր, որ թեստի արդյունքը բացասական է լինելու: Շատ ուրախությամբ շնորհակալություն հայտնեց և գնաց: Մենք թեթևացած շունչ քաշեցինք՝ տեսնելով, որ սկսվեցին առողջացումները:Պացիետների առողջացումը, դուրս գրումը մեզ ուժ է տալիս: Լինում են դեպքեր, երբ պացիենտը ծանր է լինում, օր ու գիշեր կողքն ես մնում, ժամերով անցկացնում ես մահճակալի մոտ: Երբ տեսնում ես, որ ցուցանիշները գնում են դեպի լավը, դա արդեն թեթևություն է, մեծ ուրախություն է ցանկացած բժշկի ու պացիենտի համար»,-ասաց բժիշկը: Ծանրաբեռնվածության առաջին ալիքը Ծանրաբենռվածության առաջին ալիքը մարտ ամսվա մեջ էր, երբ Էջմիածնի դեպքերը եղան, ընդունվեցին նաև կոնտակտավորները: Այդ ժամանակ, ոչ միայն պացիենտների թիվն ավելացավ, այլև սկսվեցին դեպքերի ծանրացումները: Բժիշկները հասկացան, թե ինչ դժվար աշխատանք է սպասվում:«Առաջին պացիենը բարդություն չունեցավ, այսինքն՝ շատ հեշտությամբ անցկացրեցինք այդ շրջանը, սակայն երբ եկան Էջմիածնի դեպքերը, զգացինք իրավիճակի լրջությունը, պացիենտների ծանրության աստճիանը»,-ասաց նա:Նաիրա Ստեփանյանը մարտի 2-ից տուն չի գնացել: Այս ընթացքում հեռու է գտնվում ընտանիքից, հարազատներից: Հարցին, թե ինչն է պակասում բժիշկներին, պատասխանը միանշանակ էր՝ իրենց ընտանքիների ֆիզիկական ներկայությունը, ջերմությունը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:42 - 20 ապրիլի, 2020
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով:Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»:
11:39 - 18 ապրիլի, 2020