Բուժկենտրոններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները
 |armtimes.com|
19:11 - 20 ապրիլի, 2020

Բուժկենտրոններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները |armtimes.com|

armtimes.com: Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում առկա են մեկուսարաններ, որտեղ տեղափոխվում են ջերմող, սուր շնչառական վարակի ախտանիշներով պացիենտները, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նմուշառում։

Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից մեր այն հարցմանն ի պատասխան, թե ինչպե՞ս է կարգավորվում հիվանդանոցներում ընդունելության հարցը, երբ քաղաքացին, կարող է դիմել տեղի ԲԿ եւ չիմանալով, որ հիվանդ է COVID-19-ով, վարակել բուժանձնակազմին եւ մյուս պացիենտներին։

Ըստ պատասխանի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող ԲԿ-ի մասնագետներն առաջնորդվում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցներով։

Նախարարությունից նաեւ հավելեցին՝ «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտներին իրականացվում է ՊՇՌ մեթոդաբանությամբ թեստավորում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել