ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Անհետ կորածների և գերիների հարազատների հետ հանդիպումից հետո ոստիկանապետը մտել է ՊՆ շենք |armenpress.am|

Անհետ կորածների և գերիների հարազատների հետ հանդիպումից հետո ոստիկանապետը մտել է ՊՆ շենք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտպանության նախարարության շենքի մոտ հանդիպեց անհետ կորածների և գերիների հարազատների հետ, ովքեր ապրիլի 8-ից ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:  Լրագրողներին թույլ չեն տվել նկարահանել ոստիկանապետի և ծնողների խոսակցությունը: Ղազարյանը ծնողների հետ բանակցություններից հետո մուտք գործեց ՊՆ շենք: Գերատեսչության շենքի մոտ է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Մինչ ոստիկանապետի ժամանումը ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված էր. անհետ կորածների և գերիների հարազատներից մի քանիսը փորձում էին կոտրել գլխավոր մուտքի դարպասը: Նրանց գործողությունների արդյունքում դարպասի մի մասը պոկվեց, սակայն ոստիկաններին ի վերջո հաջողվեց նրանց հեռացնել դարպասից և պատ կազմել, որպեսզի թույլ չտան ակցիայի մասնակիցներին մոտենալ դարպասին: 
14:28 - 09 ապրիլի, 2021
ՊՆ աշխատակիցները երեկվանից չեն կարողանում դուրս գալ շենքից. անհետ կորած զինծառայողների հարազատները շրջափակել են շենքը |armtimes.com|

ՊՆ աշխատակիցները երեկվանից չեն կարողանում դուրս գալ շենքից. անհետ կորած զինծառայողների հարազատները շրջափակել են շենքը |armtimes.com|

armtimes.com: Երեկվանից պաշտպանության նախարարության մուտքերը և ելքերը անետ կորած և զոհված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել: Հարազատները պնդում են՝ մինչև չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, թե որտեղ են իրենց զավակաները, չեն հեռանալու:  ՊՆ աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ նախարարության շենքից: Շատերը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնում են, որ ամբողջ գիշեր լուսացրել են իրենց աշխատասենյակների պատուհանների մոտ, մի շարք աշխատակիցներ էլ նշում են՝ տարբեր հարցերով դեռ երեկ դուրս են եկել ՊՆ շենքից և այլևս չեն կարողանում վերադառնալ իրենց աշխատանքին: Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները լրատվամիջոցներին չեն թույլատրում լուսաբանել, տեսանկարահանել ակցիան:
13:26 - 09 ապրիլի, 2021
Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջ ծավալով. ՌԴ պաշտոնյա

 |armenpress.am|

Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջ ծավալով. ՌԴ պաշտոնյա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ու Հայաստանը ողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան: «Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան՝ նշելով, որ համագործակցությունը շարունակվելու է: Անդրադառնալով նոր գործարքներ կնքելու հավանականությանը՝ նա հայտնել է, որ այդ հարցերի մշակումը կիրականացվի պլանային կարգով: Ռեշետնիկովան չի բացառել ռուսական անօդաչու սարքերի մատակարարումը Հայաստանին: «Այս պահի դրությամբ մենք առաջարկում ենք արտահանել մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես երկար թռիչքի հնարավորություն ունեցող «Орион-Э» հետախուզական համակարգերը: Հայկական կողմից համապատասխան դիմումի պարագայում կողմերը պատրաստ են քննարկել այն սահմանված կարգով»,- տեղեկացրել է նա:
19:04 - 07 ապրիլի, 2021
Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն |armenpress.am|

Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն |armenpress.am|

armenpress.am: Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը: Լուրը հայտնեցին  ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»,- ասացին ՊՆ-ից: Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսից: Նույն տարվա մարտ-հուլիս ամիսներին նա եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսները:
09:57 - 06 ապրիլի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները ՀՀ ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունում մասնագիտական աջակցություն են ցուցաբերել 2020թ. ապրիլի 7-ից: Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում: Ընթերցվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալական ուղերձը գիտահետազոտական կենտրոնի պետին և ամբողջ անձնակազմին: Շուրջ մեկ տարի ՀՀ զինված ուժերին աջակցություն ցուցաբերած մասնագետները ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական և ՌՔԿՊ ոլորտների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար, մաղթել ամուր առողջություն և նորանոր հաջողություններ իրենց ստանձնած պատասխանատու գործունեության ընթացքում։
14:35 - 02 ապրիլի, 2021
Լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարզահամերգային համալիրում

Լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարզահամերգային համալիրում

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ լեգենդար զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2-ին, ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։ Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:
17:35 - 01 ապրիլի, 2021
Ինչպես օգտվել պատերազմի ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների աջակցության ծրագրից. մանրամասնում է ՊՆ-ն

Ինչպես օգտվել պատերազմի ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների աջակցության ծրագրից. մանրամասնում է ՊՆ-ն

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300000 դրամի չափով աջակցությունից: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (երկու կողմից), սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), հիվանդության էպիկրիզի պատճեն, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճեն (երկու կողմից), հեռախոսահամարը, բնակության հասցեն: 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված այն զինծառայողները, ովքեր արդեն ներկայացրել են վերոնշյալ փաստաթղթերը, կարող են դիմել բնակության վայրում գործող ՎՏԲ Հայաստան բանկի մասնաճյուղ, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»: «Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:54 - 01 ապրիլի, 2021
ՀՀ զինդատախազն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

ՀՀ զինդատախազն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ հետևել է զորակոչի կազմակերպման, անցկացվող վիճակահանության գործընթացներին, սահմանված կարգին և պայմաններին դրանց համապատասխանությանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հաղորդակցվել է զորակոչիկների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները: Վահե Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկները վիճակահանության անաչառությամբ խնդիրներ չեն մատնանշել, դժգոհություններ չեն արտահայտել, ինչը ևս վկայում է հատկապես հետպատերազմյան շրջանում իրականացվող առաջին զորակոչի շրջանակներում այս գործընթացի պատշաճ և հանրային բավարար վստահության ներքո անցկացվելու մասին՝ վստահեցնելով, որ այն գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ակնդետ ուշադրության կենտրոնում: Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, ծանոթացել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատներին: Առանձին անձանց առողջական վիճակի վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար նա հանձնարարել է վերջիններիս ենթարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության: Զինվորական դատախազին զեկուցվել է, որ մի քանի զորակոչիկներ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ են վերադարձվել կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով, ինչի կապակցությամբ տրվել է հանձնարարական՝ տվյալ զորակոչիկների անձնական գործերն ուսումնասիրության նպատակով ուղարկել ՀՀ զինվորական դատախազություն: Ելնելով իրեն ներկայացված առաջարկությունների, գանգատների ու մտահոգությունների բնույթից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ ցուցումներ: Այցի վերջում Վ.Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին՝ բարձր գնահատելով հատկապես պատերազմից հետո հայրենիքի պաշտպանության իրենց քաղաքացիական պարտքին հավատարիմ լինելու, պատերազմի բովով անցած և անձնուրացության ու նվիրվածության մարմնացում իրենց ավագ ընկերների ոգին կրելու համար: Զինվորական դատախազը վստահեցրել է, որ պետությունը և ՀՀ զինվորական դատախազությունն ամեն ինչ անելու են ծառայության կրման ողջ ընթացքում նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու, աջակցելու և զորավիգ լինելու համար:
10:31 - 01 ապրիլի, 2021