Հայաստան

Ալիևն ու Օլսոնը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին |tert.am|

Ալիևն ու Օլսոնը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։ Ադրբեջանի նախագահի կայքում գրված է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ։ Ալիևը նշել է, որ «հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, և առաջարկել է 5 սկզբունք, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի»։ Օլսոնն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ քաղաքական հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկ ու այլ ոլորտներում համագործակցությունը։
10:00 - 20 ապրիլի, 2023
Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|

Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ողջունելու Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել Արցախում լարվածության թուլացմանը։ Այս մասին գրում է TACC-ը։ «Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  իրավիճակի կարգավորման միակ իրական հիմքն են: Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով եռակողմ համաձայնագրերն «այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են»։  «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհին առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- եզրափակել է նա։
14:58 - 19 ապրիլի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցիներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են ՀՀ-ում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն առաձին հանդիպումներ են ունեցել երկու ադրբեջանցիների հետ։ Վերջիններիս Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին»,–ասաց Ամատունին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների առողջական վիճակին կամ էլ նրանց դժգոհություններին ու պահանջներին` Ամատունին նշեց, որ այս բոլոր հարցերը հանրայնորեն չեն կարող մեկնաբանել։ Սակայն բոլոր նման նկատառումները քննարկվում են պահող իշխանությունների հետ կոնֆիդենցիալ կերպով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մյուսին որոնում են։ Ապրիլի 13-ին ձերբակալվեց նաև երկրորդ զինծառայողը։ Ավելի ուշ պարզվել է, որ երկրորդ զինծառայողը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել և սպանել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ին։ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։  
13:23 - 19 ապրիլի, 2023
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դարձյալ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը |armenpress.am|

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դարձյալ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մի խումբ  կոնգրեսականներ ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը՝ հիմնվելով այն բանի վրա, որ ԱՄՆ Կոնգրեսը և նախագահը պաշտոնապես ճանաչել են այս հանցագործությունը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը: Ակտը նորից ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետևանքների և դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ: Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին կրթելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված և կանխամտածված, պետականորեն հովանավորվող զանգվածային սպանությունների, ազգային մշակույթի յուրացման կամ ոչնչացման և աքսորի մասին: Հայոց ցեղասպանության կրթական ակտը փորձում է հակազդել այն քարոզչությանը, որը պնդում է, թե, իբր, «1915-1923 թթ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների համակարգված զանգվածային սպանությունները տեղի չեն ունեցել»։ «Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ բացահայտորեն ձգտում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան դպրոցականներին ավելի քան երբևէ անհրաժեշտ է դասեր քաղել ողջ մարդկության դեմ դեռևս անպատիժ, դեռ շարունակվող հանցագործությունից», - հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
10:57 - 19 ապրիլի, 2023
Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև
 |tert.am|

Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև |tert.am|

tert.am: Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ասելով «Ա»-ն, պետք է ասել նաև «Բ»-ն: Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը հարցազրույցում։ Նրա խոսքով, Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։ «Որովհետև այլ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ալիևը։
18:44 - 18 ապրիլի, 2023
Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով

Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով

Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելուց հետո սկսված բանակցությունները՝ ուղղված սահմանափակման վերացմանը, ապրիլի 17-ին շարունակվել են Մոսկվայում: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: ՌԴ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը քննարկել են կողմերին հուզող խնդիրները՝ կապված Ռուսաստանում շրջանառության թույլտվություն չունեցող իրանական հումքից պատրաստված կաթնամթերքի արտահանման հետ: Կողմերը երկուստեք դրսևորել են կառուցողական մոտեցում և պայմանավորվել խնդիրը կարգավորել փուլ առ փուլ։ Ըստ այդմ՝ Հայաստանի կաթնամթերք արտադրող ու արտահանող կազմակերպություններին, որոնք աշխատում են միայն տեղական և ՌԴ-ում թույլատրված հումքով, առաջարկում են դիմել տեսչական մարմին՝ իրենց ընկերություններում ուսումնասիրություններ և վերահսկողություն իրականացնելու համար: Այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն սահմանված պահանջները, կներկայացվեն Ռոսսելխոզնադզորի դիտարկմանը: Այս գործընթացը հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնել դեպի ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման նախկին ծավալները:
12:48 - 18 ապրիլի, 2023
Ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

Ֆրանսիական Կուրբըվուա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

Ապրիլի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` ավագանու անդամ Ժան-Ժաք Սարաջյանի և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի հետ համատեղ:Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Կուրբըվուա քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել և ծաղկեպսակներ խոնարհել Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին, սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր, Ցենտրիստական կուսակցության նախագահ Էրվե Մարսեյը, պատգամավոր Ֆիլիպ Ժյուվենը, Բուա-Կոլոմբի քաղաքապետ Իվ Ռեվիյոնը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի բազմաթիվ անդամներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, քաղաքային ավագանու ներկայացուցիչները: Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին հանդիսավոր կերպով հայտարարել է հաջորդ տարի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան զետեղելու իր և Կուրբըվուայի քաղաքային խորհրդի նախաձեռնության մասին։ Ոգեկոչման ելույթներում Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչները և տեղական իշխանությունների ղեկավարները, մասնավորապես, համերաշխություն և աջակցություն են հայտնել աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներ առճակատող Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և մասնավորապես, ավելի քան չորս ամիս ի վեր Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ ադրբեջանական շրջփակմանը դիմակայող արցախահայությանը։ Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա են եղել նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:
12:36 - 18 ապրիլի, 2023
Ադրբեջանի կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար մեծացել է․ Փաշինյան |1lurer.am|

Ադրբեջանի կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար մեծացել է․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: 44-оրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելիս: «Նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության՝ Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ, ու նրա կարևորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արևմտյան երկրների համար մեծացել է»,- ասել է վարչապետը: Վարչապետի խոսքով այս իրավիճակն ունի և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ: «Ռիսկերը տեսնում ենք ամենուր, իսկ հնարավորությունն այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է: Դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի և Վրաստանի դերը:  Այս համատեքստում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև: Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով»,- ասել է վարչապետը:
12:09 - 18 ապրիլի, 2023
Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|

Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ։ «Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին «վերաինտեգրելու» Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև դեմ է Լաչինի ճանապարհի «չարաշահումը» կանխելու համար անցակետ բացելու առաջարկին»,- դժգոհել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Շարունակությունը՝ factor.am-ում
11:34 - 18 ապրիլի, 2023
Ջեյհուն Բայրամովը և Դերեկ Հոգանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը
 |news.am|

Ջեյհուն Բայրամովը և Դերեկ Հոգանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը |news.am|

news.am: Ապրիլի 17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ինչպես АПА-ին հայտնել են Ադրբերջանի ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը։ «Դերեկ Հոգանը նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին»,- նրա խոսքերն է մեջբերում ԶԼՄ-ն։ 
22:46 - 17 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին: Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
20:26 - 17 ապրիլի, 2023
2022-ին ապահովվել է Ադրբեջանից 31 գերեվարված հայերի վերադարձը. 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է

2022-ին ապահովվել է Ադրբեջանից 31 գերեվարված հայերի վերադարձը. 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է

Չհասցեագրված են մնում նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ: Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: Այդ մասին ասված է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: Ինչպես արձանագրված է զեկույցում, 2022 թվականի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը: 2022 թվականին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ: 2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 1. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ, 2. գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ, 3. Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, 4. Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ 2022 թվականի ընթացքում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին: Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ։
17:30 - 17 ապրիլի, 2023
Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2022-ի արդյունքներով աճել է 91,7 տոկոսով եւ կազմել է շուրջ 5 մլրդ դոլար

Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2022-ի արդյունքներով աճել է 91,7 տոկոսով եւ կազմել է շուրջ 5 մլրդ դոլար

Հայաստանի Հանրապետությունը 2022 թվականին շարունակել է ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգային և այլ ուղղություններով: Այս մասին ասված է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում: Նշված է, որ տեղի են ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ: 2022 թվականի ապրիլի 19-20-ը կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ: Այցի ընթացքում ստորագրվել են հետևյալ երկկողմ փաստաթղթերը. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023 թթ.» համագործակցության ծրագիր Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023 թթ. համագործակցության ծրագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր 2022 թվականի հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Զեկույցում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի առթիվ այցելել է ՀՀ: 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 6 երկկողմ հանդիպում և 20 հեռախոսազրույց: ՀՀ վարչապետի և ՌԴ նախարարների խորհրդի նախագահ Միխայիլ Միշուստինի միջև 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել 3 երկկողմ հանդիպում և 2 հեռախոսազրույց, 2023 թվականի սկզբին՝ ևս 1 հանդիպում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: 2022 թվականի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: 2022 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացել են «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը և Հայ-ռուսական գործարար երկխոսությունը, ինչից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ստորագրել են ՀՀ Կառավարության և ՌԴ Կառավարության միջև 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության ծրագիրը: 2022 թվականի դեկտեմբերի 22-23-ը երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: 2022 թվականին տեղի են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 8 հանդիպում և 10 հեռախոսազրույց: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցեր են ունեցել ՌԴ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսուդ Շադաևը, սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այց են կատարել ՀՀ: ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 2022 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար, 2021 թվականի շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ՝ գրանցելով 91,7%-ով աճ:
17:22 - 17 ապրիլի, 2023
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները նախորդ տարի 4 հանդիպում են ունեցել

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները նախորդ տարի 4 հանդիպում են ունեցել

Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձ կա «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում։ Զեկույցում հիշեցվում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ՀՀ վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Երկրների ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:  ՀՀ վարչապետի որոշմամբ փետրվարի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամ և ՀՀ արտաքին գործերի նախարարության մեկ աշխատակից գործուղվել են Թուրքիայի Ադիյաման քաղաք և մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: 2023 թվականի փետրվարի 11-ին 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով 100 տոննա մարդասիրական բեռով 5 հայկական բեռնատար հատել է հայթուրքական սահմանը՝ ուղևորվելով աղետի գոտի՝ Ադիյաման։ Նշվում է, որ 2023 թվականի փետրվարի 14-ին ՀՀ-ն 2 բեռնատարով (12 տոննա) երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա՝ կրկին Մարգարայի կամրջով։ 2023 թվականի փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թուրքիա: Պատվիրակության կազմում է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման ընթացքին:  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը փետրվարի 16-ին Մարգարա-Ալիջան սահմանակետով վերադարձել է ՀՀ: 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների և աջակցություն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։  2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4 հանդիպում։ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում 2022 թվականի փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Թուրքիան 2023 թվականի հունվարի 1-ից հանել է նաև ՀՀ-ի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։ 2022 թվականի հուլիսի 1-ին ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ՀՀ և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Այս պայմանավորվածության իրականացման շրջանակներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 2 երկրների միջգերատեսչական մասնագիտական խմբերի 2 հանդիպում։
16:43 - 17 ապրիլի, 2023