ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

5 քաղաքացի դատի է տվել ՊՆ-ին. պահանջում են վարձատրել իրենց մարտական հերթապահության համար
 |armtimes.com|

5 քաղաքացի դատի է տվել ՊՆ-ին. պահանջում են վարձատրել իրենց մարտական հերթապահության համար |armtimes.com|

armtimes.com: 5 քաղաքացի դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վարձատրել իրենց իրականացրած մարտական հերթապահության համար: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Քաղաքացիներ՝ Կարեն Ավետյանը, Հրայր Ավետիսյանը, Սարո Բագրատյանը, Հրայր Սահակյանը եւ Վարուժան Քալանթարյանը դիմել են Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի՝ պահանջելով 2020 թվականի հոկեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կազմում իրականացված մարտական հերթապահության համար իրենց վարձատրությունը կատարել: Հայցը ներկայացվել է մարտի 29-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանին: Նշենք, որ այս խնդրի վերաբերյալ հունվար ամսին բողոքի ակցիաներ տեղի ունեցան ՊՆ-ի դիմաց. մի շարք քաղաքացիներ պահանջում էին, որպեսզի նախարարությունը վճարի իրենց հասանելիք գումարը: Խնդրին անդրադարձել էր նաեւ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ փետրվարի 10-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշելով, որ մոբիլիզացիոն զորքերի միայն 3-4 տոկոսին չի վճարվել աշխատավարձերը: Ըստ նախարարի՝ չի վճարվել նրանց, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները եւ նրանց ովքեր զինկոմիասարիատի հանձնարարությամբ դուրս են եկել այնտեղից եւ զորամաս չեն հասել: Նա նաեւ հայտարարել էր, որ այդ գործընթացը գնում է եւ մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծեն եւ կվճարեն:
21:27 - 30 մարտի, 2021
Պետական աջակցության նպատակային ծրագիրը կիրականացվի արագ և արդյունավետ. ՀՀ ՊՆ

Պետական աջակցության նպատակային ծրագիրը կիրականացվի արագ և արդյունավետ. ՀՀ ՊՆ

«Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված կարգով հիփոթեքային վարկավորման տրամադրման ժամանակ առաջացած խնդիրների ուսումնասիրման նպատակով մարտի 26-ին ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության պետ, գնդապետ Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թվով 10 կառուցապատողների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Մտքերի փոխանակման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ և արդյունավետ՝ ի շահ նպատակային ծրագրի շահառու հանդիսացող զինծառայողների:
18:20 - 29 մարտի, 2021
Ապրիլի 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ

Ապրիլի 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. ապրիլի 30-ն է: «Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Դիմումը (ըստ ներկայացված ձևի), դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին` ստանալով դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացականը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
16:52 - 29 մարտի, 2021
Ներկայումս փաստացի բուժում է ստանում պատերազմի հետևանքով վիրավորված շուրջ 1500 զինծառայող

 |armenpress.am|

Ներկայումս փաստացի բուժում է ստանում պատերազմի հետևանքով վիրավորված շուրջ 1500 զինծառայող |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ Գնդապետ Փաշիկյանը ընդգծեց, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբերվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։ «55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր  վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։   ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։ «Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանեց Օհանյանը։
15:06 - 28 մարտի, 2021
Ջալալ Հարությունյանը ներկայացրել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության 2020թ. աշխատանքները

Ջալալ Հարությունյանը ներկայացրել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության 2020թ. աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 26-ին այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, ծառայության կողմից անցկացված ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների, զորամասերում և առանձին ստորաբաժանումներում արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված խնդիրներին և անձնակազմի մարտունակությանը վերաբերող հարցեր, արձանագրված թերացումների վերացմանը միտված առաջարկներ։ ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ռազմական վերասկողական ծառայության դերակատարումը զինված ուժերի մարտունակության ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում: Ծառայության անձնակազմի հետ զրույցում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի ենթակառուցվածքների վերականգնման, վերազինման և արդիականացման գործընթացում նաև ռազմական գիտության զարգացման անհրաժեշտությունը, նշել, որ այս ուղղությամբ իրականացվելու են համալիր միջոցառումներ զինված ուժերում կադրային քաղաքականությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
17:29 - 26 մարտի, 2021
Խորհրդարանը քննարկեց պայմանագրային զինծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց պայմանագրային զինծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնության պատճառ է հանդիսացել այն, որ իրենց են դիմել պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն ունեն կռվելու փորձ, ֆիզիկական բարձր պատրաստություն, բայց օրենսդրությունն արգելում է նրանց ներգավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ: Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45-ից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: Ըստ Մարուքյանի՝ դա հնարավորություն կտա մարդկանց Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ոչ թե լքել համայնքները, գնալ արտագնա աշխատանքի, այլ անցնել պայմանագրային զինծառայության: «Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի և կառավարության առաջարկները քննարկենք ու ընդունենք: Մենք, բնականաբար, պատրաստակամություն ենք հայտնել առաջարկները քննարկելու և ընդունելու»,-ասաց Մարուքյանը: ԼՀԿ-ն պատրաստ է քննարկել 63 տարեկանի շեմը իջեցնելու հարցը: Գործող օրենքով բարձրաստիճան զինվորականները կարող են ծառայել մինչև 63 տարեկան: Նախագծով առաջարկվում է այն դարձնել 65:
13:46 - 24 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է հայկական զինված ուժերի արդիականացման ծրագիրը

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է հայկական զինված ուժերի արդիականացման ծրագիրը

Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։ 
10:29 - 24 մարտի, 2021
Ժամկետային զինծառայողը խաբեությամբ խոշոր գումար է շորթել ԱՄՆ քաղաքացուց

Ժամկետային զինծառայողը խաբեությամբ խոշոր գումար է շորթել ԱՄՆ քաղաքացուց

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստի առթիվ նախապատրաստված նյութերից պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ի հետ, նշված ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով նրանից խաբեությամբ ստացել է գումարներ, որից հետո իր ծանոթներ Վ.Ղ.-ի և Ա.Հ.-ի հետ նախօրոք համաձայնության գալով, կեղծ օգտատիրոջ անվան տակ, խաբեությամբ և շորթմամբ Հ.Թ-ից գումարներ է պահանջել, որոնք բանկային փոխանցումներով ուղարկվել են քաղաքացիներ Մ.Ա.-ին և Ա.Ա.-ին, իսկ վերջիններս էլ իրենց փոխանցված գումարները, նախնական պայմանավորվածության համաձայն, տվել են հիշյալ անձանց: Բացատրություններ են տվել N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, քաղաքացիներ Վ.Ղ.-ն, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն: Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
20:13 - 23 մարտի, 2021