Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի |tert.am|
12:09 - 24 մարտի, 2021

Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի |tert.am|

tert.am: Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Խաչատրյանը պահանջել է 26.02.2021 թ. և 15.03.2021 թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, պաշտպանության նախարարին պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Որպես ածանցյալ պահանջ  էլ Տիրան Խաչատրյանը պահանջել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ . ընդունված թիվ 830-Ա հրամանը վերացնել:

Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել