Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրու ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Երևան․ հարազատները դեմ են |armtimes.com|

Գյումրու ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Երևան․ հարազատները դեմ են |armtimes.com|

armtimes.com: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով հիվանդների հարազատները վաղ առավոտից խուճապի մեջ են: Ահազանգած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ իրենց ասվել է, թե առաջիկա մեկ ժամում բոլոր հիվանդները տեղափոխվելու են Երևան: «Մենք դեմ ենք, մեր հիվանդին կտանին, եսիմ ի՞նչ ենեն, ինչղ ետ գան, էդ էլ հարց է՝ գուկա՞ն, թե՞ չէ: Ստեղ գոնե քաղաքի մեջն էր, կապը կար, մենք մինչև երևանները ի՞նչղ հասնինք կամ էլ որ զանգենք, ո՞վ է մեզի պատասխանողը: Խոմ զոռով տանելով չէ»,- բողոքեց քաղաքացին: Ինչո՞ւ են կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Գյումրիից՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանն ասաց՝ առողջապահության նախարարի հրամանն են իրականացնում: «Նախարարի հրամանով՝ մարզերում բացված կորոնավիրուսային ծառայություն իրականացնող COVID կենտրոնները կփակվեն, և ծառայությունը կկենտրոնացվի միայն Երևանում: Հաշվի է առնվել թվերի նվազումն ու այն հանգամանքը, որ այլևս երևանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն: Նախարարի հրամանը սեպտեմբերի 1-ով է մտնում գործողության մեջ: Դրա համար մենք այսօր ենք կազմակերպում տեղափոխումը, որ հասցնենք նաև ախտահանել ու պահանջվող այլ գործողություններ իրականացնել հիվանդանոցում, որպեսզի անցնեն սովորական, բնականոն աշխատանքի»,- տեղեկացրեց մարզպետարանի պատասխանատուն: Գյումրու ինֆեկցիոնից Երևան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ 55 մարդ: Նրանց տեղափոխումն իրականացվում է առողջապահության նախարարության և շտապօգնության ծառայության միջոցով: Այս պահին, սակայն, Լեյլի Ասլանյանը հստակ չկարողացավ նշել, թե հիվանդները մայրաքաղաքի որ հիվանդանոցներ են տեղափոխվում, ասաց՝ նախարարությունից երբ ասեն, իրենք էլ կպայմանավորվեն շտապօգնության ծառայության հետ, կիրականացնեն տեղափոխումը: Այս պահին Երևան տեղափոխվող հիվանդների մեջ, ըստ Ասլանյանի, ծանր վիճակում գտնվող մարդ չկա, քանի որ Գյումրիում մնում էին միայն նրանք, ովքեր ռեանիմացիայի կարիք չունեին: Հիվանդության ծանր ընթացք ունեցած հիվանդներն ավելի վաղ էին տեղափոխվել մայրաքաղաք: Ինչո՞ւ են հիվանդները խուճապի մեջ, ինչո՞ւ են հրաժարվում տեղափոխվելուց, արդյոք նախապես իրազեկվե՞լ էին, թե՞ միայն առավոտյան են այդ մասին իմացել: Պատասխանատուն ասաց՝ գիտեցել են ավելի վաղ, և այս պահին բարձրացած աղմուկն ուղղակի անհասկանալի է: «Նրանց ամեն ինչ բացատրվել է ամենայն մանրամասնությամբ, գիտեն, թե ինչի համար են գնում Երևան», - ասում է Լեյլի Ասլանյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:54 - 31 օգոստոսի, 2020
Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին
 |shantnews.am|

Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին |shantnews.am|

shantnews.am: Այս տարի պետական բյուջեի միջոցներով Շիրակի մարզում  28.5 կմ երկարության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը կավարտվի։ Գյումրի-Բավրա միջպետական մայրուղում շուրջ 12 կմ ճանապարհ է ասֆալտապատվում։ Նորոգումները մասնակի են , աշխատանքները ընդգրկում են, երթևեկության համար խիստ վտանգավոր  հատվածները։ Մանրաքարի, այսպես ասած, շարժական  արտադրամասը տեղակայված է Գյումրի- Բավրա ավտոճանապարհին։ Հաստոցը Հայաստանում միակն է, որն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։ Տեղում շեբին են արտադրում։ Մարզի բազալտի հանքերից հանված քարը տեղում մանրացնելու հնարավորությունը  մի քանի անգամ հեշտացրել է շինարարների  գործը։ Հաշվի առնելով ճանապարհի գերծանրաբեռնվածությունը, վրացական ու թուրքական բեռնատարների մշտական անցուդարձը՝ նախատեսվել է  երկշերտ ասֆալտը  փոխարինել  եռաշերտով: «Նախնական նախագծով ամբողջ ճանապարհը  երկու շերտով էր ասֆալտապատվելու: Քանի որ նախարարությունը թույլատրում է պրոյեկտի գնային մասի 15 տոկոսի փոփոխություն, մենք ինչքան կարողացել ենք,  պրոյեկտը փոփոխել ենք, երկշերտ ասֆալտը կլինի եռաշերտ»,- նշեց «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ տեղամասի պետ Անդրանիկ  Մանուկյանը: Հիմա նախագծային հաջորդ փոփոխության  հաստատմանն է սպասում շինարարը։ Առաջարկել են   ճանապարհի վտանգավոր շրջադարձերում ու հատվածներում մետաղական արգելափակոցներ տեղադրել։ Նախագծային փաստաթղթում դրանք  ներառված չեն : «Արգելափակոցներ պետք է ավելացվեն, ճանապարհը հիմնականում շատ վտանգավոր հատվածներ ունի, սարերի միջով է անցնում: Մենք նամակ են ուղարկել  նախագծող ընկերությանը, հուսանք, որ կավելացնեն և բաց մնացած 3 կմ  հատվածներում կտեղադրվեն արգելափակոցներ»,- նշեց տեղամասի պետը:   Շարունակությունը՝ shantnews.am-ում։
20:54 - 29 օգոստոսի, 2020
«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում շահագործման կհանձնվի երեք կրթամշակութային կենտրոն |armenpress.am|

«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում շահագործման կհանձնվի երեք կրթամշակութային կենտրոն |armenpress.am|

armenpress.am: «Գյումրու օր» տոնակատարության շրջանակում՝ սեպտեմբերի 5-ին, քաղաքապետարանի շենքում,  շահագործման կհանձնվի կրթամշակութային 3 կենտրոն: Շինությունները տեղակայված են Գյումրու համայնքապետարանի վարչական կառույցի նկուղային հատվածում: Տարածքը հիմնանորոգվել է Գյումրու համայնքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակմ: Շենքի տվյալ հատվածում գործելու են Գյումրու պատմության թանգարանը, Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը և Գյումրու համայնքային ցուցասրահը: «Գյումրու օր» միջոցառման շրջանակում կատարելու ենք այս երեք խիստ կարևոր կառույցների բացումը և ազդարարելու ենք, որ այսուհետ այս կառույցները պատրաստ են ընդունելու գյումրեցիներին և  Գյումրու բոլոր հյուրերին»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:  Ցուցասրահում հենց առաջին ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերի 5-ին՝  կանադահայ նկարիչ Գևորգ Կասաբյանի անհատական ցուցահանդեսով: Մյուս  կառույցը՝ Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը, արդեն իսկ տեղավորվել է շինությունում: Քաղաքային գրադարանը տեղափոխելու պատճառը նախկին շենքի վթարային վիճակն է եղել: Գրքերը գրադարակներին  են, սպասվում է նոր գրականության համալրում, իսկ ընթերցողների համար գրադարանը բաց կլինի սեպտեմբերի 5-ից հետո: Գյումրու պատմության թանգարանի հատվածում դեռ անելիքներ շատ կան:  Ցուցանմուշների տեղադրման աշխատանքներին զուգահեռ որոշ սենյակներում դեռ շինարարական եռուզեռ է: Թանգարանում ցուցադրվելու են Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանում պահվող ցուցանմուշները, որոնց մի մասը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ժամանակավոր պահպանության էին հանձնվել ՀՀ մի շարք թանգարանների:
11:45 - 28 օգոստոսի, 2020
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Գյումրու մի շարք հասցեների գազամատակարարումը

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Գյումրու մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին՝ ժամը 09.00-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Երկաթգծի ավան», «Նորավան», «Ստրոմմաշ», «Օդանավակայան», «Մսի կոմբինատ», «Սևրսկի», «Կազաչի պոստ», «Բանկի բանավան», «Մեծ Բերդ», «Անտառտնտեսություն», «Արցախ», «Սլաբոտկա», «Ավզնոց» և «Ավտոկայան» թաղամասերի, Երևանյան, Լալայան, Ղարիբջանյան, Կարսի, Օզանյան, Առափի, Աղյուսի, Տեր Գաբրիելյան, Պլեխանով, Ռուսթավելի, Գուգունց, Ախուրյանի, Մուսայելյան, Կրուպսկայա, Ղուկասյան, Մյասնիկյան, Մազմանյան, Մատնիշյան, Սունդուկյան, Աթարբեկյան, Մադոյան, Պուշկինի,Սպանդարյան, Թումանյան, Մայակովսկի, Տերյան, Հաղթանակի, Տիգրան Մեծ, Շահումյան, Ձուլուկիձե և Կեցխովելի փոխոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
11:47 - 26 օգոստոսի, 2020
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում |shantnews.am|

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում |shantnews.am|

shantnews.am: Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի ծրագրի երկրորդ փուլի փողոցաշինական աշխատանքները Գյումրիի 15 փողոցներում  շինարարական փուլին դեռ չեն հասել։ Սունդուկյան, Պուշկին, Մատնիշյան, Մայակովսկի, Օզանյան ու հարակից մյուս փողոցներում շինընկերությունները զբաղված են կոյուղատար խողովակների փոխարինման ու նորերի մոնտաժման աշխատանքներով: Դրանք նախագծային փաթեթներում ներառված չեն եղել, բնակիչների դիմում-բողոքներից ու շինարարների ահազանգերից հետո  պատվիրատուն կոյուղատար ցանցի փոխարինումн  ընդգրկել է հիմնանորոգման ծրագրում: Հիմնանորոգման այս տարվա ծրագրում ընդգրկված Սունդուկյան փողոցի միջնամասում երկու մետր խորության փորվող այս խրամուղիները  նոր կոյուղատար խողովակներ անցկացնելու համար են: Շինարարը փողոցի հիմքերի ամրացում ու աշխատանքներ կատարելու փոխարեն  երկու շաբաթ է` կոյուղատար համակարգ են փոխում։ Այն, ինչ պատվիրատուն նախագծում չէր ներառել, հիմա վերադարձել է բաց թողած աշխատանքը լրացնելուն, շինարարները հրաժարվել են փողոց կառուցել` առանց ներքին կոմունիկացիոն ցանցը նորացնելու։  «Խնդիրների ենք բախվել, կոյուղացանցը շատ վատ վիճակում էր, կփոխեինք,  կլցվեր փոսերը, խրամուղիներում դիտահորերը չէինք կարող տեղադրել, դժվար է, որ հին կանալիզացիան կաշխատի, մենք կողքից նորը կքաշենք»,- նշում է «Վահագն և Սամվել» շինընկերության աշխղեկ Աղասի Աթոյանը։ Միայն Սունդուկյան փողոցում չէ նման վիճակ, հարակից ու հատվող մյուս փողոցներում ևս 70-80 տարվա կոյուղատար ցանց է գործում։ Խողովակները կոռոզիայի են ենթարկված, դիտահորերը չեն աշխատում, մի մասն էլ հողաշերտի տակ է, թաղամասում խցանումներն ու ցանցի  վթարները մշտապես եղել են։ Փտած ու քայքայված լինելուց բացի, ներքին ցանցում խողովակները մակերեսային են կառուցված, դրա համար էլ հողային աշխատանքներ շինարարը չի կարողացել կատարել, բավարար խորության վրա չգտնվելու պատճառով փորման ընթացքում վնասվել են։«Կոյուղու խողովակաշարը  ևս վթարային վիճակում է գտնվում, որը ավելի ակնհայտ դարձավ, երբ մի քանի անգամ ուժեղ անձրևներ տեղացին, մենք խնդիրների առաջ կանգնեցինք, պատվիրատուի կողմից որոշվեց, որ խողովակաշարը ևս  թարմացվի, արդիականացվի։ Էդ աշխատանքները նորից ավելացվել են»,-նշեց «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը։ Շարունակությունը՝ shantnews.am-ում
10:04 - 25 օգոստոսի, 2020
Վարակի  նոր օջախ Գյումրիում․  «Երեխաների տուն» մանկատան 7 աշխատակից ու 6 երեխա վարակվել են կորոնավիրուսով |factor.am|

Վարակի նոր օջախ Գյումրիում․ «Երեխաների տուն» մանկատան 7 աշխատակից ու 6 երեխա վարակվել են կորոնավիրուսով |factor.am|

factor.am: Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։  Կորոնավիրուսով են վարակվել 6 երեխա ու 7 աշխատակից։  Այս մասին մեզ հետ զրույցում  հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա հավելեց, որ սաներն ու աշխատակիցները հոսպիտալացված են, չնայած, որ հիվանդությունը, բացի  մեկ աշխատակցից, նրանց մոտ անախտանիշ ընթացքով է։ Քանի որ այս հաստատությունում գտնվող երեխաները հիմնականում առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեն, դրա  համար որոշվել է նրանց հոսպիտալացնել։ «Երեխաները տեղափոխվել են բուժհաստատություններ, նրանցից 2-ը գտնվում են Արաբկիրում, 4-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։ Հոսպիտալացված երեխաներին խնամում են դրական ախտորոշված 7 աշխատակիցներից 4-ը։ Չնայած որ երեխաների մոտ որևէ տեսակի սիմպտոմ դեռ չկա և հույս ունենք  չի լինի, այս պահին մտավախություն ունենք միայն մեկ աշխատակցի առողջության հետ կապված, ում մոտ ախտորոշվել է նաև թոքաբորբ։ Մյուսները ասիմպտոմ են տանում հիվանդությունը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։ Մանկատունն  աշխատում է փակ ռեժիմով։ Քանի որ երեխաները ներս  ու դուրս  չեն անում, ստացվում է, որ վարակվել են աշխատակիցներից։ «Մեր հաստատություններում 14-օրյա հերթափոխով են աշխատում և ամեն հերթափոխը հանձնելիս և հերթափոխի մտնելիս, բոլորը թեստավորվում են։ Եվ քանի որ բոլորը ասիմպտոմ են եղել, հենց հերթական թեստավորման  արդյունքում են ի հայտ եկել դրական թեստերը։ Այս պահին հաստատությունում աշխատում են  օգոստոսի 21-ին հերթափոխի մտածները։  Իրենք բոլորը առողջ են, հաստատությունում եղած բոլոր երեխաները առողջ են»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։
16:12 - 24 օգոստոսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում

Օգոստոսի 23-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզետարանը։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9221 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7867 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 525 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:
21:24 - 23 օգոստոսի, 2020
«Գյումրու օր» տոնակատարությունը կկայանա սեպտեմբերի 5-ին. այդ օրը կբացվեն մի շարք մշակութային օջախներ

«Գյումրու օր» տոնակատարությունը կկայանա սեպտեմբերի 5-ին. այդ օրը կբացվեն մի շարք մշակութային օջախներ

«Գյումրու օր»  տոնակատարությունն այս տարի կնշվի սեպտեմբերի 5-ին: Համավարակի պատճառով լայնամասշտաբ միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ: Տոնը կրելու է «Իմ սեր, Գյումրի» խորագիրը: Տոնական տրամադրությունը տարածելու համար և օրվա խորհրդով  պայմանավորված կօգտագործվեն համացանցի բոլոր հնարավորությունները, կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ: Գյումրեցի արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Գյումրի, իմ սեր» շարքի գծանկարներից մեկը, որպես լոգոտիպային հետնանկար, արդեն տարածվում է համացանցում: Տոնի առթիվ Գյումրին հանդես կգա նաև խաղաղության ու սիրո յուրօրինակ կոչով.  «Գյումրեցի երիտասարդների խանդավառ մի խումբ երգ է նվիրում քաղաքին: Այդ երգով ասում ենք . «Թո՛ղ լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքներն արևների տուն դառնան»,-ներկայացնելով ծրագիրը՝ նշեց  Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: Երգը կկատարեն «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաները: Ընդհանուր առմամբ, երգն ամբողջովին նվեր է քաղաքին՝ ինչպես երգի բառերն ու երաժշտությունը, այնպես էլ գործիքավորումը, ձայնագրությունն ու ձայանադրումը կատարվել է գյումրիցի երիտասարդների կողմից՝ որպես նվեր քաղաքին: Երգը կունենա նաև տեսահոլովակ: Գյումրու երկու պետական՝ ժողգործիքների ու սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ տոնական համերգ կնկարահանվի «Սև բերդ» ամրոցից  ու կհեռարձակվի ուղիղ եթերով: «Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար թեև բարդ է առանց հյուրերի քաղաքի օր նշելը, բայց Գյումրին սիրո, խաղաղության  ու բարության օրրան է, ու այս տարի մենք ենք մեր ներսի  սերն ու բարությունը ուղարկում աշխարհին»,-ավելացրեց Լիլիթ Թովմասյանը: Օրվա ընթացքում պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանում տեղակայված «Կենտրոնական գրադարան»-ը, «Պատմության թանգարան»-ն ու համայնքային ցուցասրահը: Նույն օրը կլինի նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց»-ի բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան»  հուշահամալիրի տարածքը:
14:35 - 23 օգոստոսի, 2020
Դատախազության՝ Գյումրու ԲԿ-ի բժիշկների գրանցամատյաններում կեղծ տեղեկությունների ներառման մասին հաղորդագրությունը կարճված քրեական գործի մասին է․ Գյումրու ԲԿ-ն պարզաբանում է տարածել

Դատախազության՝ Գյումրու ԲԿ-ի բժիշկների գրանցամատյաններում կեղծ տեղեկությունների ներառման մասին հաղորդագրությունը կարճված քրեական գործի մասին է․ Գյումրու ԲԿ-ն պարզաբանում է տարածել

Դատախազության հաղորդագրությունը կարճված քրեական գործի մասին է․ պարզաբանում են Գյումրու ԲԿ-ից։ «ՀՀ գլխավոր դատախազությունը 20.08.2020 թվականին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, սակայն գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ: Տեղեկացնենք, որ խոսքը կարճված քրեական գործի մասին է, այն հարուցվել էր բժիշկների գործունեության երեք տարվա ժամանակահատվածը ստուգման ենթարկելու արդյունքում, որը և կարճվել էր տարբեր հիմքերով՝ այդ թվում նաև հանցակազմի բացակայության։ Միաժամանակ հայտնում ենք, որ վիրաբույժների կողմից դրամարկղային վճարները թերի են կատարվել այն շրջանում, երբ բժշկական կենտրոնն ուներ սահմանափակ բյուջե, պետության կողմից մատուցված բժշկական ծառայությունների գերակատարումները չէին ֆինանսավորվել։ Ստեղծված իրավիճակից հետո Գյումրու ԲԿ-ում տեղի է ունեցել քննարկում, ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ հավանական կոռուպցիոն չարաշահումները բացառելու նպատակով: Տնօրինության կողմից եւս մեկ անգամ եղել է խիստ զգուշացում բոլոր հիվանդների հետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ։ Նշենք, որ Գյումրու ԲԿ-ի վճարովի և համավճարային պայմանագրերի ձևանմուշները հասանելի են 24 ժամ և առկա են թե՛ վարչական մասում, որտեղ կնքվում են պայմանագրեր աշխատանքային ժամերին, և թե՛ ընդունարանում։ Ընդունարանում պայմանագրեր կարող են կնքել ոչ աշխատանքային ժամերին։ Պայմանագրերը կնքվում են բուժող բժշկի և հիվանդի կամ հիվանդի հարազատների միջև, և այն վավերացվում է տնօրենի կողմից։ Գյումրու ԲԿ-ում գործում է նաև շուրջօրյա դրամարկղ (կոռուպցիոն ռիկերի սահմանափակման համար), բոլոր հարկերում փակցված են վճարովի ծառայության գնացուցակները, իսկ բոլոր կաբինետների մոտ փակցված են թեժ գծի համարները։ ՀՀ ԱՆ 2013 թվականի թիվ 3274-Ա հրամանի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության սպասարկման շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրվում է իրազեկման թերթիկ։ Հավելենք նաև, որ Գյումրու ԲԿ-ին հատկացվող պետպատվերի չափի ավելացմանը ու տնօրինության ձեռնարկած համալիր միջոցառումներին զուգահեռ տարեցտարի ավելացել է թե՛ համավճարից, թե՛ վճարովի ծառայություններից ստացվող գումարի չափը։ Նշենք նաև, որ Գյումրու ԲԿ-ի այդ նույն վիրաբույժների կողմից համավարակի ընթացքում բացառապես անվճար վիրահատություններ են կատարվել սոցիալապես խոցելի խմբերի՝ կորոնավիրուսով վարակված ու անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների շրջանակում, չնայած որ Գյումրու ԲԿ-ն Covid-19-ը բուժող վերապրոֆիլավորված բուժհաստատությունների ցանկում ներգրավված չէր։ Գյումրու ԲԿ-ի դերը տարածաշրջանում եղել է անգնահատալեի Covid-19-ի դեմ պայքարում։ Գյումրու ԲԿ-ում տարեկան բուժում են ստանում մոտ 30 հազար ամբուլատոր, մոտ 10 հազար էլ ստացիոնար հիվանդներ։ Հիվանդներից շատերը, ունենալով հնարավորություն հետազոտվելու ու բուժվելու մայրաքաղաքում, գերադասում են Գյումրու ԲԿ-ն, իսկ սա լավագույն գնահատականն է կենտրոնի աշխատանքի»։
10:14 - 22 օգոստոսի, 2020
«Գյումրի» ԲԿ-ի մի խումբ բժիշկ-վիրաբույժներ կատարել են վիրահատություններ՝ գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով

«Գյումրի» ԲԿ-ի մի խումբ բժիշկ-վիրաբույժներ կատարել են վիրահատություններ՝ գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1 ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, սակայն գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Վիրաբույժները, ընդհանուր կարգով վճարովի բժշկական ծառայություններ մատուցելու դիմաց գանձվող գումարներից, ինչպես նաև որոշ կատեգորիաների հիվանդների համար պետբյուջեից վճարվող գումարներից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ առանց վիրահատման ենթակա հիվանդների գիտության, վերջիններից պահանջել և կանխիկ ստացել են վճարովի ծառայությունների համար սահմանված ամբողջ գումարը և նրանց հիվանդության պատմագրերում, այլ փաստաթղթերում կատարել կեղծիքներ: Մասնավորապես, վիրահատությունները ձևակերպել են որպես համավճարի շրջանակներում իրականացվող անհետաձգելի կարգով մատուցվող ծառայություններ և կազմել են այդ կապակցությամբ կեղծ պայմանագրեր: Արդյունքում հիվանդներից գանձված գումարներից բժշկական կենտրոնի դրամարկղ մուտքագրվել է միայն համավճարի շրջանակներում սահմանված գումարը` 50.000-65.000 ՀՀ դրամ, իսկ հիվանդների բուժման դիմաց վճարման ենթակա մնացած գումարները ձևակերպվել են որպես բժշկական կենտրոնի հաշվեհամարին պետբյուջեից կատարված փոխանցումներ։ Նման եղանակով պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.8մլն ՀՀ դրամ գումար: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրաՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի տարբեր կետերով, որոշ դեպքում նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել նշված բուժհաստատության մի խումբ բժիշկների: Հետագայում առաջադրված մեղադրանքների մի մասով ոչ արդարացնող, այսինքն՝ համաներման ակտի կիրառման, վաղեմության ժամկետն անցնելու, գործուն զղջալու հիմքով, մյուս մասով արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով, հաշվի առնելով նաև պատճառված վնասի վերականգնման հանգամանքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել: Այդուհանդերձ, քննությամբ, փաստորեն, հաստատվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները և բժիշկները, օգտվելով տվյալ ոլորտում վերահսկողության բացակայությունից, հնարավորություն են ունեցել կատարել վերը նշված հանցավոր արարքները: Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ բժշկական օգնությունից օգտվող քաղաքացիները իրազեկված չեն եղել իրենց իրավունքների մասին, բավարար տեղեկություններ չեն ուենցել ինչպես անվճար, այնպես էլ արտոնյալ պայմաններում բուժում ստանալու՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգի վերաբերյալ: Այսինքն, հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթաշրջանառության, արտոնյալ պայմաններում բուժվող հիվանդներին իրենց իրավունքներին և պարտականություններին, բուժման պայմաններին վերջիններիս չծանոթացնելու, պայմանագրի կնքման, հաշվառման և գրանցման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվում անձանց մոլորեցնելու և նրանց վստահությունը չարաշահելու համար: Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագիր է ուղղվել ՀՀ Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանին, որով բարձրացվել է նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով նշված հանգամանքները մարզպետարանի ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկելու, հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթակազմության, պայմանագրերի կնքման նկատմամբ հսկողությունն ուղեժացնելու, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու պայմանների մասին քաղաքացիների պատշաճ իրազեկվածությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ըստ Շիրակի մարզպետից ստացված գրության՝ միջնորդագիրը քննարկվել է մարզպետարանում և հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող հասստատությունների տնօրեններին հանձնարարվել է այդ հաստատություններում դրամարկղերի գործունեությունը դարձնել շուրջօրյա, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտներին տրամադրել իրազեկման թերթիկներ: Հանձնարարվել է նաև սահմաներ ընթացակարգ, որով կապահովի վճարովի և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում ստացող պացիենտների, վերջիններիս հարազատների՝ համապատասխան պայմանագրերով սահմանված իրավունքների, պարտականությունների և բուժման պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև կապահովվի կնքվող պայմանագրերի ձևանմուշների հասանելիությունը:
13:13 - 20 օգոստոսի, 2020
Գյումրու տարբեր հատվածներ զարդարվում են փայտե տիկնիկներով |armenpress.am|

Գյումրու տարբեր հատվածներ զարդարվում են փայտե տիկնիկներով |armenpress.am|

armenpress.am: Գյումրեցիներին ու քաղաք այցելեղ  հյուրերին քաղաքի տարբեր հատվածներում արդեն ողջունում են փայտե տիկնիկներն ու  գունեղ զարդարանքը: Նախաձեռնությունը Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկինն է, իսկ իրականացնողն է Աննա Աթոյանը:  Համայնքային կառույցը  քաղաքը գունեղ տիկնիկներով զարդարելու որոշումը կայացրեց այն բանից հետո,  երբ տեսավ, ինչպես են բնակիչներն արձագանքում Աննայի՝ համավարակի տարածման առաջին օրերին ստեղծած փայտե մարդուկներին ու կենդանիներին, որոնք տեղադրվել էին այն թաղամասում, որտեղ Աննան բնակվում է: Առաջին տիկնիկը Գյումրու շուկայի տարածքում այրված ծառի ճյուղերից ստացված կերպարն էր, որին հետևեցին մյուսները: Բիզնեսի ոլորտում աշխատող Աննայի համար փայտե կերպարներ պատրաստելը հոբբի է դարձել, որով երբեմն այնքան է տարվում, որ հետին պլան է մղում աշխատանքը: «Կերպարների ու դեկորատիվ իրերի դիզայն ու տեղի ընտրությունը  թիմային աշխատանքի արդյունք է»,- նշեց Աննան՝ ավելացնելով. «Ճիշտ է, վերջերս եղան մարդիկ, ովքեր բացասական արձագանքեցին այդ տիկնիկներին, ինչը, որոշ չափով, ինձ հուսախաբ արեց, բայց, երբ տեսնում եմ, որ հատկապես երեխաները սիրում են  այդ կերպարներն ու զարդարանքը, ուրախանում եմ: Ես ի սկզբանե անշահախնդրորեն եմ ամեն ինչ արել, իմ ստեղծած տիկնիկները նաև դաստիարակչական մեծ ազդեցություն ունեն.  երեխաները, ովքեր  օգնում են ինձ,  ոչ միայն չեն փչացնում, այլ նաև արգելում են մյուսներին կեղտոտել շրջակայքն ու քարոզում սիրել գեղեցիկը»:
13:23 - 09 օգոստոսի, 2020
ԵՄ-ն 80.000 եվրո կտրամադրի՝ Գյումրիում տեղացած կարկուտի և ջրհեղեղի հետևանքով առավել տուժած բնակիչներին օգնելու համար

ԵՄ-ն 80.000 եվրո կտրամադրի՝ Գյումրիում տեղացած կարկուտի և ջրհեղեղի հետևանքով առավել տուժած բնակիչներին օգնելու համար

2020 թվականի հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղի հետևանքով Հայաստանի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել: Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ Եվրոպական միությունը 80․000 եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին: Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ն այդ ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝  դրամական օժանդակություն, որը կօգնի առավել խոցելի բնակիչներին բավարարել կենսական և անմիջական կարիքները, այդ թվում՝ տրամադրելով սննդի և հիգիենայի պարագաներ, հագուստի վաուչերներ, ինչպես նաև ներքնակներ, բարձեր, վերմակներ և անկողնային պարագաներ: Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում: 2020 թվականի հուլիսի 13-ին ուժեղ կարկուտ է տեղացել  Գյումրիում, որը  Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Երկրում նախկին  կարկտահարության դեպքերը բազմաթիվ են, այդուհանդերձ այս վերջինն իր ծավալով և  քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է: Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն:
17:55 - 07 օգոստոսի, 2020
Գյումրիի սելեկցիոն կայանը լավ նախադրյալներ է ստեղծում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով պարենային անվտանգության ապահովմանը․ փոխնախարար

Գյումրիի սելեկցիոն կայանը լավ նախադրյալներ է ստեղծում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով պարենային անվտանգության ապահովմանը․ փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն այցելել են Շիրակի մարզ՝ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացվող ծրագրերին ու գիտական հետազոտություններին ծանոթանալու և բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով։ Այցի սկզբում ընկերությանը հանձնվել է ժամանակակից գյուղտեխնիկա (Case IH Magnum 310 տրակտոր ու համապատասխան գութան և երկու ՄՏԶ 82.1 մակնիշի տրակտոր), որը կայանին տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։ Ընկերությունում վստահ են, որ այս տեխնիկայի կիրառմամբ հնարավոր կլինի գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և բարձրացնել արտադրողականությունը: Այնուհետև նախարարության ներկայացուցիչները Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Գյումրու սելեկցիոն կայանի նորաստեղծ ջերմատուն, որը կառուցվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման» պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Ջերմատնային տնտեսության համար հատկացվել է 500 քմ տարածք, որից 100 քմ նախատեսված է մշակաբույսերի գիտական փորձերի համար, իսկ 400 քմ կօգտագործվի բանջարաբոստանային սածիլների աճեցման համար։ Ջերմատան հարակից տարածքում պետական աջակցության ծրագրով հիմնվել է ինտենսիվ այգի, որտեղ հիմնականում աճեցվում է սալոր ու խնձոր։ Այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են այստեղ իրականացվող գիտափորձարարական աշխատանքները, որոնք ուղղված են մասնավորապես լոլիկի և վարունգի հիբրիդային սորտերի ստեղծմանը։ Կայանում աշխատանքներ են տարվում նաև կարտոֆիլագործության ոլորտում․ ռուսական «Ֆատ-Ագրո» կազմակերպությունից ներկրվել են կարտոֆիլի շուրջ 16 սորտեր, որոնցով կատարվել է փորձնական ցանք։ Հետագայում տեղական բնակլիմայական պայմաններին առավել լավ հարմարվող սերմերը կներդրվեն Գյումրիի սելեկցիոն կայանի արտադրական ցիկլում։ «Արդյունքում մենք կունենանք ներկայումս Եվրոպայից ներկրվող սերմերի գրեթե կրկնակի էժան էլիտային սերմեր, որոնք որակով ևս չեն զիջի եվրոպական սերմերին», - նշել է Դավիթ Մարտիրոսյանը։  Կայանում քայլեր են ձեռնարկվում նաև տոհմային անասնաբուծության զարգացման ուղղությամբ․ հիմնվել է տոհմային տնտեսություն, որտեղ հիմնականում կբուծվեն մաքրացեղ կենդանիներ՝ տեղական Կովկասյան գորշ,  հոլշտեյն, սիմենթալ և այլ ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։ Ընթացքի մեջ է պետական աջակցության ծրագրով կառուցվող անասնաշենքի շինարարությունը։ Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ 42 գլուխ կենդանու համար նախատեսված անասնաշենքում ներդրվելու են ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել սանիտարահիգիենիկ չափանիշներին համապատասխանող կաթի արտադրություն։    Ընկերության դաշտերում պաշտոնյաները հետևել են բերքահավաքի աշխատանքներին, ծանոթացել արտադրված ցորենի, գարու, առվույտի և կորնգանի պահեստավորման և պահպանման պայմաններին։ Ամփոփելով այցի արդյունքները՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Գյումրիի սելեկցիոն կայանի գործունեությունը, քանի որ այն լավ նախադրյալներ է ստեղծում հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով հանրապետությունում պարենային անվտանգության ապահովմանը»։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ ընկերության կողմից ինտենսիվ այգեգործության, ջերմոցաշինության, «խելացի» անասնաշենքերի կառուցման և տոհմային տավարաբուծության ոլորտներում պետական օժանդակության գործիքակազմի կիրառման հաջող փորձը կարող է օրինակելի դառնալ այդ ծրագրերի այլ պոտենցիալ շահառուների համար։ Այցի ամփոփման ընթացքում քննարկվել է նաև Գյումրիի սելեկցիոն կայանի տարածքում գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունը։
11:23 - 31 հուլիսի, 2020
Ներկայացվել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը

Ներկայացվել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթների ժամանակացույցը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։Մոսկվա – Երևան – 02․08․2020թ․ / «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)Մոսկվա-Գյումրի – 03․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)Մոսկվա –Երևան – 04․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)Մոսկվա – Գյումրի – 05․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին)Մոսկվա –Երևան – 06․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 18։00-ին)Մոսկվա – Երևան - 08․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին)Չվերթների տոմսերը ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, սկսած՝ հուլիսի 31–ից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթների հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին։
17:41 - 30 հուլիսի, 2020
ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չթափել Գորգոբա գետակի հունը

ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չթափել Գորգոբա գետակի հունը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու գծային-կայարանային միության ուժերով՝ Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցելով, մաքրվել է Գորգոբա գետակի հունը: Հունիսին ընթացած հորդառատ անձրևներն ու երկաթուղային գծերի տակ անցնող թունելում աղբի կուտակումը քաղաքի կայարանամերձ հրապարակի և երկաթուղային գծերի հեղեղման պատճառ էին հանդիսացել: Այս ջրանցքն անցնում է քաղաքի տարածքով, և բնակիչներն այստեղ են նետում կենցաղային թափոնները, ինչը 17 մետր երկարությամբ երկաթուղային հատվածի տակ անցնող թունելի խցանում է առաջացրել: Մաքրման աշխատանքների ընթացքում կիրառված ինժեներական լուծումների շնորհիվ թունելից հանվել են մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ, իսկ թունելի մուտքն կահավորվեց աղբահավաք հատուկ կոնստրուկցիաներով: ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չգցել Գորգոբա գետակի հունը և պահպանել սանիտարական նորմերը:
11:59 - 29 հուլիսի, 2020