Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Մեր օրենսդրական նախաձեռնության նախնական փաստաթուղթն ունենալուն պես մենք կձեռնարկենք արդեն հաջորդ փուլի մեկնարկը․ Լիլիթ Մակունց

Մեր օրենսդրական նախաձեռնության նախնական փաստաթուղթն ունենալուն պես մենք կձեռնարկենք արդեն հաջորդ փուլի մեկնարկը․ Լիլիթ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյնա իր էջում գրում է․«Ի պատասխան պարոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի գրառման.«ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության անունից ես ԱԺ ամբիոնից հնչեցրել եմ առաջարկ այս փուլի համար վեթինգին առնչվող առաջարկներ և/կամ ռիսկերի վերաբերյալ կանխատեսումներ ներկայացնել ԻՔ խմբակցությանը, քանի որ հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ առաջարկը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.1. մենք կարևորում ենք նախ նյութականացնել այն ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք ամիսների ընթացքում, այնուհետև սկսել հանրային քննարկում՝ ապահովելով ներառականություն,2. վեթինգի գործընթացը սկսելու մասին հայտարարությունից հետո մենք ստանում ենք տարբեր առաջարկներ և ճիշտ ենք համարում, որ իրենց առաջարկներով հանդես գան նաև մեր խորհդարանական գործընկերները,3. տարբեր մեդիա հարթակներում մեր գործընկերներն արդեն իսկ խոսում են ռիսկերի մասին, ինչը ենթադրում է, որ նրանք որոշակի մոտեցումներ ունեն, որոնք կարևորում են: Հետևաբար, այս փուլում այդ մտահոգությունները ցանկության դեպքում մեզ տրամադրելն ամբողջությամբ տրամաբանված է:Ուզում եմ շեշտել, որ մեր օրենսդրական նախաձեռնության նախնական փաստաթուղթն ունենալուն պես մենք կձեռնարկենք արդեն հաջորդ փուլի մեկնարկը՝ լայնածավալ քննարկումներ՝ ներառելով նաև դատական ոլորտի ներկայացուցիչներ: Փորձը ցույց է տվել, որ առանց կոնկրետության քննարկումներ սկսելը դատապարտվում է ոչ կառուցողական, հաճախ անարդյունավետ քննարկման, ինչը, այդ թվում հարցի հրատապությունը հաշվի առնելով, մենք չենք կարող մեզ թույլ տալ:Այնուամենայնիվ, նրանք, ովքեր նպատակահարմար չեն գտնի այս փուլում ներգրավվել, հույս ունենք, որ փաթեթն ունենալուն պես ակտիվորեն կլծվեն համընդհանուր նշանակության ձեռնարկին, որտեղ համերաշխությունը միայն լինելու է ի նպաստ բարեփոխումների»:
13:23 - 07 հունիսի, 2019
Ինչպե՞ս է քվեարկելու «Իմ քայլը» Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Ըստ Մակունցի՝ «քաղաքական բաղադրիչն առկա է» |news.am|

Ինչպե՞ս է քվեարկելու «Իմ քայլը» Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Ըստ Մակունցի՝ «քաղաքական բաղադրիչն առկա է» |news.am|

news.am: Եթե որեւէ գործընթաց լինելու է գաղտնի քվեարկությամբ, ապա նախապես դիրքորոշում հայտնելը ճիշտ չեմ համարում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը:Մակունցը որեւէ խնդիր չի տեսնում, որ արդեն որերորդ անգամ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնի համար ներկայացված թեկնածուները չեն ընտրվում ԱԺ-ի կողմից: Ինչ վերաբերում է խոսակցություններին, ըստ որոնց Վահե Գրիգորյանը իշխանության նախընտրելի թեկնածուն է, Մակունցն ասաց. «Ասում են»-ի տիրույթում կարող ենք տասնյակ վարկածներ ներկայացնել: Պատգամավորների կողմից քվեարկության դրդապատճառները նույնպես կարող են առանձին մեկնաբանությունների տեղիք տալ: Հիմա ունենք առաջադրված նոր թեկնածու եւ ինչպես նախորդ թեկնածուների հետ, այնպես էլ նոր թեկնածուի հետ հանդիպում կլինի եւ որոշում կկայացվի»:Այդուհանդերձ, Լիլիթ Մակունցը խոստովանեց, որ ՍԴ դատավորի ընտրության ժամանակ հնարավոր չէ խուսափել քաղաքական բաղադրիչից. «ԱԺ-ն քաղաքական ինստիտուտ է եւ «Իմ քայլը» խմբակցության անունից ես չեմ կարող երաշխավորել, որ մեր մոտեցումներում քաղաքական բաղադրիչը զտելու ենք: Իհարկե, նման բան չի կարող լինել: Ցանկացած խմբակցության դեպքում քաղաքական բաղադրիչը մշտապես առկա է, առկա են նաեւ բոլոր այն իրողությունները, որոնք այսօր կան մեր իրականությունում»:
13:38 - 31 մայիսի, 2019
Արարողակարգը պետք է պարզաբանում տա, թե ինչու Արցախի ղեկավարությունը հրավեր չէր ստացել. Մակունց |lragir.am|

Արարողակարգը պետք է պարզաբանում տա, թե ինչու Արցախի ղեկավարությունը հրավեր չէր ստացել. Մակունց |lragir.am|

lragir.am: Արարողակարգը պետք է պարզաբանում տա, թե ինչու Հանրապետության տոնին Արցախի ղեկավարությունը մասնակցության հրավեր չէր ստացել։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։«Ես սա լարվածության հետ չեմ կապի։ Իհարկե, ընդունելի չեմ համարում։ Թե ինչն է պատճառը, կարծում եմ՝ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել»,- նշեց Մակունցը։Ինչ վերաբերում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջոցառմանը մասնակցելուն, Մակունցն ասաց, որ այդ հարցի պատասխանը պետք է տա Ավինյանի գրասենյակը։ Նա լրագրողներին՝ որպես չորրորդ իշխանություն, առաջարկեց հարցում ուղարկել Ավինյանի գրասենյակ։
11:04 - 29 մայիսի, 2019
«Իմ քայլը» վեթինգի մասին նախագիծ կմշակի, ԱԺ-ում կստեղծվեն 2 քննիչ հանձնաժողովներ. Լիլիթ Մակունց |tert.am|

«Իմ քայլը» վեթինգի մասին նախագիծ կմշակի, ԱԺ-ում կստեղծվեն 2 քննիչ հանձնաժողովներ. Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: Որոշում է կայացվել, և առաջիկա լիագումար նիստի ընթացքում հարց կդրվի՝ ջրօգտագործման հետ կապված և 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում ավելի քան 3 ժամ տևած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նաև նշեց, որ որոշում է կայցվել վեթինգի մասին նախագիծ մշակել հնարավորինս սեղմ ժամկետներում: «Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք, նախկինում մեկնարկը տրված էր»,-ընդգծեց նա:Անդրադառնալով հարցին, թե քննիչ հանձնաժողովներում ովքեր են ներգրավվելու, ինչ ձեւաչափով է ստեղծվելու՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կզբաղվի: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»:
13:14 - 21 մայիսի, 2019
Այս բողոքի ակցիան որևէ կապ չունի որևէ կոնկրետ դատական գործի հետ. Լիլիթ Մակունց |aysor.am|

Այս բողոքի ակցիան որևէ կապ չունի որևէ կոնկրետ դատական գործի հետ. Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am։ Բողոքի ակցիան ուղղված է ոչ թե դատարանի դեմ, այլ արձագանք է այն հնարավոր միջամտություններին և միջամտողներին, ովքեր սխալմամբ մտածում են, որ դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքին, այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Դիտարկմանը, թե բազմաթիվ կառույցներ ու քաղաքական ուժեր հայտարարեցին, որ այս քայլը ճնշում է դատարանի վրա, հակասահմանադրական քայլ է, Մակունցը արձագանքեց. «Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պատկանում են ժողովրդին։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի արձագանքն է այն խորը վստահությանը, որը կա դատական համակարգի նկատմամբ»։ Նա հստակեցրեց, որ վերջին օրերին հանրությունը տարբեր հարթակներում խորը անվստահություն է հայտնում դատական իշխանության նկատմամբ։ «Այս բողոքի ակցիան որևէ կապ չունի որևէ կոնկրետ դատական գործի հետ։ Սա ընդհանորապես դատական համակարգի նկատմամբ հանրության անվստահության արդյունքն է», - հավելեց Մակունցը՝ արձագանքելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դատական նիստի վերաբերյալ հարցին։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ ամեն ինչի մասին կխոսի միայն վարչապետի հայտարարությունից հետո, որը սպասվում է ժամը 12։00-ին:
07:26 - 20 մայիսի, 2019
Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի հանձնաժողով. Լ.Մակունցը՝ Գ. Ծառուկյանի հարցի քննության մասին |tert.am|

Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի հանձնաժողով. Լ.Մակունցը՝ Գ. Ծառուկյանի հարցի քննության մասին |tert.am|

tert.am։ Սխալ է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի տեսքով հարցերի քննությունը, մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի մշտական հանձնաժողով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հարցին: Նրա խոսքով՝ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունում քննարկում չի եղել, բայց իրենց դիրքորոշումը հստակ է՝ սխալ է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի տեսքով հարցի քննությունը:«Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի մշտական հանձնաժողով, որպեսզի նման հարցերը որևէ կերպ քաղաքական որոշման հետևանք չլինեն, այլ իրենք միանգամից բոլոր նմանատիպ հարցերը քննեն՝ կվերաբերեն դրանք «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», թե «Իմ քայլը» խմբակցություններին»»,- ասաց նա: «Օլիգարխների հետ կապված ասել ենք, որ չկա փոքրամասնության կողմից ճնշում մեծամասնության վրա: Խոշոր ձեռնարկատեր լինելու հետ կապված որևէ մեկը բացասական կարծիք չի հայտնել կամ չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր ձեռնարկատեր չէ: Մենք խոսում ենք օլիգարխիայի մասին և այն մասին, թե իշխանության վրա կարող է ազդեցության լծակներ ունենալ, այս առումով՝ ոչ, չի կարող ազդեցություն ունենալ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցերով իրավապահների կողմից քրեական գործեր չհարուցելու փաստին, Լիլիթ Մակունցն ասաց. «Օրենսդիր կամ գործադիր մարմնի կողմից չի կարող որևէ միջամտություն լինել դատական և իրավապահ մարմինների աշխատանքներին: Իրավապահների եզրակացություններին քաղաքական որոշումներ վերագրելը բացասական արձագանք է ունենալու: Դա մեզ համար գերագույն ժողովրդավարական արժեք է, և նման բան տեղի չի ունենա»:
14:11 - 17 մայիսի, 2019
Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

news.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի եւ նրա հոր՝ Լեւոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին: Լրագրողների հետ զրույցում ասել է. «խոսել եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որովհետեւ մամուլում տեղ էին գտել տեղեկություններ, որ Արսեն Ջուլֆալակյանն ու իր հայրը բռնության են ենթարկել մի քաղաքացու: Արսեն Ջոլֆալակյանն ասել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա իր հոր հետ ներկայացել են ոստիկանություն, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Իրենք էլ իրենց հերթին ներկայացրել են պարզաբանում, թե Արսեն Ջուլֆալակյանի գործընկերոջ հետ ինչ խոսակցություն է եղել: Հաստատում եմ, որ նման ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել»: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է այդ քաղաքացին վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Որքանով հրապարակվել է մամուլում, որեւէ վնասվածք քաղաքացին չի ստացել, հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետեւանքով: Ինչ վերաբերում է մնացյալին, քանի որ դա քաղաքական տիրույթի հարց չէ, ավելի լավ է, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանաք հենց Ջուլֆալակյանից»:
12:54 - 06 մայիսի, 2019
Պետաիրավական հանձնաժողովը պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ․ Լիլիթ Մակունց

Պետաիրավական հանձնաժողովը պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում քննարկվել են նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը և ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը։ Այս մասին նիստից հետո ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ իրենք որևէ դիրքորոշում չեն ձևավորել այս հարցերի վերաբերյալ։ Բագրատյանի հետ կապված Մակունցը մասնավորապես նշել է. «Այս պահին մենք չենք ուզում նման գնահատական հնչեցնել, որ դրանք որևէ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ կա այդ ամենի հետևում, և կա՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ»։ «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարության հետ կապված  Լիլիթ Մակունցն ասել է․ ««ՔՈ»-ի հայտարարությունը մենք կարող ենք դիտարկել երկու տիրույթում՝ իրավական և քաղաքական։ Իրավական առումով մեզ համար շատ կարևոր է, թե ինչ իրավական գնահատական է ի վերջո հնչելու։ Այդ առումով կսպասենք իրավապահ մարմինների գնահատականին։ Քաղաքական առումով պարոն Ծառուկյանը հայտարարություն է արել և պիտի նշեմ, որ ինչպես մենք նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք ասում, որ, բնականաբար, չի կարող լինել այնպես, որ իշխանությունը և բիզնեսը սերտաճեն․ սա մենք նկատի ունենք, երբ հայտարարում ենք, որ Հայաստանում գոյություն չունի օլիգարխիա»։  Մակունցի խոսքով, իրավական առումով լողացող ինչ-որ տիրույթի հետ գործ ունենք, որը հստակեցման կարիք ունի․ «ամեն դեպքում, գտնում եմ, որ պետաիրավական հանձնաժողովը այս առումով պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ»,-շեշտել է  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ շեշտելով, որ այս մասին  առաջարկ դեռ չի արել։  
17:46 - 29 ապրիլի, 2019
Քննիչ հանձնաժողովներ կստեղծվեն․ Լիլիթ Մակունց |panorama.am|

Քննիչ հանձնաժողովներ կստեղծվեն․ Լիլիթ Մակունց |panorama.am|

panorama.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում որոշվել է ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կզբաղվեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման և էլի մի քանի ոլորտների հետ կապված հարցերով։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հավելել է, որ վերահսկողական գործիքները հնարավորություն են տալիս հաջողություններ գրանցել: Լրագրողների դիտարկմանը, թե վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն էր արել՝ ասելով, որ խորհրդարանը լիարժեքորեն չի օգտագործում իր վերահսկողական գործառույթը, Մակունցը պատասխանել է. «Մենք իրականում ինտենսիվ ինտենսիվ աշխատում ենք։ Մինչ վարչապետի ասելն էլ մենք պլանավորում էինք սա, վարչապետն էլ տեղյակ է եղել, պարզապես առաջնահերթությունները պետք է սահմանեինք։ Իրականում ես համաձայն եմ, որ այն ներուժը և այն գործիքները, որ ունի Ազգային ժողովը, պետք է սկսենք ամբողջ ծավալով կիրառել»։
12:33 - 23 ապրիլի, 2019
«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց |tert.am|

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում, այլ գնալու մարզեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա խոսքով՝ պատգամավորները կգնան իրենց ընտրատեղամասեր։«Մարզեր կգնան ոչ միայն տվյալ ընտրատարածքից ընտրված պատգամավորները, այլև մյուս պատգամավորները։ Անձամբ ես կլինեմ ոչ թե Երևանում, այլ 3 մարզում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ»,- ասաց նա։Մակունցի խոսքով՝ Կառավարությունը տեղեկացրել է, որ Քաղաքացուն օրը առավոտյան ժամը 10-ից մինչև 21։30  միջոցառումներն են լինելու։ Հարցին՝ Շիրակի մարզի տնակային ավանի բնակչին ինչպե՞ս եք համոզելու նշել քաղաքացու օրը և ինչպե՞ս եք բացատրել, որ 124 միլիոն դրամը հենց իր արժանապատվության համար է ծախսվել (չհաշված Գյումրիի համայնքային բյուջեից ևս 1 մլն դրամ է հատկացվել տոնը նշելու համար), Մակունցը նշեց, թե ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց ձևով կտրամադրվի, որպեսզի նպատակահարմարությունը պարզվի։
12:25 - 23 ապրիլի, 2019
«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկելու են նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների գործընթաց |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկելու են նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների գործընթաց |armenpress.am|

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և մի շարք այլ պատգամավորներ հանդես են գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցն այս մասին հայտարարեց ապրիլի 18-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում: «Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացված խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին, հայտնում եմ, որ շուտով ես և «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք այլ պատգամավորների հանդես ենք գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակն այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը: Այսպիսով, այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է, որպես անհնար կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, ինչպես տեսնում եք՝ իրականությանը չի համապատասխանում: Եվ ուրեմն, չնայած՝ Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական: Այդ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց Ազգային ժողով հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկելը»,- նշեց Մակունցը:
12:34 - 18 ապրիլի, 2019
ԼՀԿ-ի առաջարկածն այլընտրանքային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ չունենք․Լիլիթ Մակունց |24news.am|

ԼՀԿ-ի առաջարկածն այլընտրանքային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ չունենք․Լիլիթ Մակունց |24news.am|

24news.am: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում կառավարության կառուցվածքին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ անդրադարձավ կառավարության կառուցվածքի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկությունների փաթեթին՝ ասելով«Լուսավոր Հայաստանի մեր գործընկերները կառավարությանը ներկայացրել են այլընտրանքային մոդելի նախագիծ, որի իրավունքը Հայաստանի Սահմանադրությամբ, մենք չունենք, դա կառավարության տիրույթում է։ Մակունցը կարծիք հայտնեց, որ դա իրատեսական չէ։ «Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է ու չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքները ավելացնելուն։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս»։   
10:14 - 17 ապրիլի, 2019
Մեր խմբակցությունում, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ․ Լիլիթ Մակունց |24news.am|

Մեր խմբակցությունում, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ․ Լիլիթ Մակունց |24news.am|

«Իմ քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Այդ մասին խորհրդարանում ամենամեծ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հայտարարությունը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ տպավորություն ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։«Մեր խմբակցությունում, իհարկե, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Իսկ հավելյալ մեկնաբանությունների համար, կարծում եմ, արժի դիմել պարոն Թորոսյանին»,- նշել է Մակունցը, ապա հավելել, որ այդ հարցի շուրջ «թեժ քննարկումներ» չեն եղել, զրույց է եղել խմբակցության ներսում, որի հրապարակումը էթիկայի նորմերի խախտում է։  Մակունցը հրաժարվել է թեման մեկնաբանել` միայն նշելով, որ իրեն վերագրված խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը գրել էր, որ տպավորություններ ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում տեսնել երկրի առողջապահական համակարգում։ 24news.am
10:16 - 14 մարտի, 2019