tert.am: Որոշում է կայացվել, և առաջիկա լիագումար նիստի ընթացքում հարց կդրվի՝ ջրօգտագործման հետ կապված և 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:
Այս մասին ԱԺ-ում ավելի քան 3 ժամ տևած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նաև նշեց, որ որոշում է կայցվել վեթինգի մասին նախագիծ մշակել հնարավորինս սեղմ ժամկետներում:
«Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք, նախկինում մեկնարկը տրված էր»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե քննիչ հանձնաժողովներում ովքեր են ներգրավվելու, ինչ ձեւաչափով է ստեղծվելու՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց.
«Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կզբաղվի: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»:
comment.count (0)