Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերբերյալ։ Փաստաթուղթը ստորագրելուց առաջ նրանք հանդես եկան կարճ հայտարարություններով, որն ուղիղ հեռարձակվեց Պետդեպարտամենտի կայքով։ Էնթոնի Բլինքենը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերը վերականգնելու կապակցությամբ, որն ընդհատվել էր քովիդի համավարակի պատճառով։ «Սա շատ կարևոր երկխոսություն է, որի միջոցով կարող ենք խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները և փնտրել նոր հարթակներ համագործակցության և փոխգործակցության համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, մասնավորապես, որպես նոր ուղիներից մեկը նշելով քաղաքացիական միջուկային փոխըմբռման հուշագրի ստորագրումը։ Բլինքենը գովեստով է խոսել ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու Հայաստանի վարչապետի, կառավարության ջանքերի մասին և նշել, որ առաջընթացը պետք է շարունակական լինի։ ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը․ - «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են տևական խաղաղության հասնելու գործընթացում, ինչը բոլորիս նպատակն է»,- նշել է Բլինքենը։ Արարատ Միրզոյանն ասել է, որ 2018 թվականի թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո համախմբված ուժերով ու համատեղ ջանքերով հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի։ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն, իր համար պատիվ է համարել քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագարի ստորագրումը։ Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որը միջազգային հանրության մանդատ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Միրզոյանը նաև շնարհակալություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու ԱՄՆ-ի ջանքերի համար և բարձր գնահատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ԱՄՆ-ի ամուր դիրքորոշումը, որը ցուցաբերվեց նաև այս տարի։ Մայիսի 2-6-ը աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։
09:15 - 03 մայիսի, 2022
ԱՄՆ-ն փորձում է կանխել Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

ԱՄՆ-ն փորձում է կանխել Բաքվի և Երևանի կողմից հակամարտության վերսկսումը. ԱՄՆ պետքարտուղար |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։«Դա այն է, ինչում շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինենք, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ինչպես նաև փորձենք առաջ տանել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինկենը:
10:37 - 29 ապրիլի, 2022
Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման հարցը
 |1lurer.am|

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման հարցը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը չորեքշաբթի հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության ընդլայնման հետ կապված հարցեր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են «Ուկրաինայի զինված ուժերին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերելու» հետ կապված հարցերը, ինչպես նաև «լրացուցիչ միջոցները», որոնք, ըստ Փրայսի, Ռուսաստանին պատասխանատվության են ենթարկելու Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության համար: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել Բլինքենի և Լը Դրիանի զրույցի թե՛ առաջին, թե՛ երկրորդ մասի վերաբերյալ։
20:50 - 27 ապրիլի, 2022
Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն |armenpress.am|

Մենք դեմ ենք իրավիճակը սրող միակողմանի քայլերին հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով իրադրությունը սրող քայլերի մեջ: Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, սակայն դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին: «Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորմանը», - ասել է Բլինքենը: Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն այդ կապակցությամբ մշակում եւ առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ: «Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը:
13:01 - 27 ապրիլի, 2022
Բլինքենը խոստացել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը միասին կդիմակայեն բռնությանը |armenpress.am|

Բլինքենը խոստացել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը միասին կդիմակայեն բռնությանը |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոոնի վարչակազմը հետեւում Է իրադարձությոնների զարգացմանը Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողության լույսով, որի զոհ Է դարձել երկու մարդ, ԱՄՆ-ը շարունակում Է շփումներն Իսրայելի իշխանությունների հետ: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ապրիլի 7-ին տարածված գրավոր հայտարարության մեջ: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ կշարունակենք կանոնավոր շփումներ պահպանել իսրայելացի գործընկերների հետ, նրանց հետ միասին մենք վճռականորեն կդիմակայենք ահաբեկչությանն ու բռնությանը, որոնք արդարացում չունեն»,- նշել Է նա: Բլինկենը կատարվածը համարել Է «մահաբեր ահաբեկչական գործողություն»: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ապրիլի 7-ին Թել Ավիվի կենտրոնական մասում հրաձգության հետեւանքով սպանվել Է երկու մարդ, չորս հոգի ծանր վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
09:41 - 08 ապրիլի, 2022
Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Ապրիլի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներն ու դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: 
09:21 - 06 ապրիլի, 2022
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:   Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:  ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:  Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
20:31 - 05 ապրիլի, 2022
Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարնորի հետ եռակողմ հանդիպմանը շնորհակալություն հայտնել նրանց հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։  «Ես ուզում եմ սկսել` պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ քաջալերում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ այլ ռազմական գործողություններ չեն եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական ​​ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
00:00 - 01 հունվարի, 0001