Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
09:21 - 06 ապրիլի, 2022

Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Ապրիլի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներն ու դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել