Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Լեո փ. 50-103 սեփական տներ, Ս․Երևանցու փ. 5-48 սեփական տներ, Կոնդ թաղամասի 91-253 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Ամիրյան փ. 3, 5, 5ա շենքեր, Զաքյան փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 51 շենք, Նորք Մարաշ՝ Նորք թաղամասի սեփական տներ, Նորքի 1, 4, 5, 11 փողոցների սեփական տներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորք 2-րդ և 5-րդ փողոցներ 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տներ, Գյուրջյան փողոցի հարակից տարածքների սեփական տներ, “Էլեկտրոն” պանսիոնատ, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արցախի փ. 1, 1բ շենքեր, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք,Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 9, 11, 47 շենքեր, Մազմանյան փ. 5/1, 5/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Նոր Խարբերդի ամառանոցներ մասնակի, Նոր Կյուրի և Գեղանիստ գյուղեր մասնակի, 10։30-14։30 Արևշատ գյուղ մասնակի, 10։00-16։00 Արարատ գյուղ մասնակի, 10։30-16։00 Բարձրաշեն գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Վայք քաղաք` Շահումյան փ. 6, 14, 16, 18, 23 շենքեր և Ջերմուկի խճուղի 14, 15, 16, 18 շենքեր,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Կոտայք, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 12։00-16։00 Պռոշյան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղվարդ համայնք՝ “Թամարա և Անի” ՍՊԸ, “Բյուրեղ” Ա/Կ, “Ս․ Պողոսյան”, “Նախշին”, “Գագիկ Պողոսյան” ՍՊԸ-ներ, “Բերիիություն” ԲԲԸ, “Երամար” ՍՊԸ, “Գ․ Փլավչյան”, “Գնդասար ՀԷԿ”, “Սեմուր ընդ Կո” ՍՊԸ-ներ, Զին/մաս, “Կարալանս”, “Վիստա Պլյուս”, “Էլիտա”, “Մ․Կարապետյան” ՍՊԸ-ներ, Կոոպ․ Թորոս և հարակից արտադրական ձեռնարկություններ,   Լոռու մարզում՝ 09:00-15:00 Մարց և Քարինջ գյուղեր,   Տավուշի մարզում՝ 10:00-11:00 Դիլիջան քաղաք` Կամարինի փողոց, Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Մյասնիկյան փողոց մասնակի,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ոսկեհասկ և Ախուրիկ գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 11:00-14:30 Գորիս քաղաքի 6-րդ, Ավանգարդ 5-րդ, Շորին ձոր, Պղնձաքերծ, Վանքի տափ թաղամասեր, Արցախյան, Երևանյան խճուղիներ, Գալստյան, Մաշտոցի, Մալինցովի փողոցներ, Վերիշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան, Մյասնիկյան, Ադոնցի, Աբովյան, Լալայան, Արցախի, Շիրվանզադե, Գրիգոր Լուսավորիչ, Մաքսիմ Գորկու փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Շիրակի նրբանցք, Ախթալա գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
09:34 - 19 մարտի, 2021
Շիրակում Կլոր սեղանի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու

Շիրակում Կլոր սեղանի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Գյումրու սոցիալական կենտրոնում սկսվել է Արցախից տարհանված խոցելի ընտանիքներին սննդի, հիգիենիկ փաթեթների և անկողնային սպիտակեղենի հավաքածուների բաշխումը։ Նախաձեռնությունն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից ստացած դրամաշնորհի շրջանակում՝ Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) աջակցությամբ։ Ծրագրով նախատեսված է 450 անձի տրամադրել սննդի և հիգիենիկ փաթեթներ, իսկ բազմանդամ ընտանիքներին՝ նաև անկողնային սպիտակեղենի հավաքածուներ: Մարտի 5-ին սննդի և հիգիենիկ փաթեթներ էին բաշխվել 354 շահառուի։ Ծրագիրը կավարտվի այս շաբաթվա սկզբին։ Բաշխումն իրականացվել է՝ համաճարակային պայմանները պահպանելով։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջաններից տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի ֆինանասավորմամբ՝ տորթերի պատրաստման մասնագիտական դասընթացին։ Քաշաթաղցի կանանցից մեկը հույս է հայտնել, որ դասընթացն ավարտելուց կկարողանա հոգալ ընտանիքի կարիքները։ Ինը երեխա ունեցող մի ընտանիքի զավակներից մեկն էլ անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով: ՀԿՍ աշխատակիցները նրանց ընդգրկել են նաև հիմնադրամի մեկ այլ գործընկերոջ՝ Diakonie Katastrophenhilfe-ի դրամական օժանդակության ծրագրում: 2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 31-ը Կլոր սեղան հիմնադրամը աջակցություն է տրամադրել Արցախից տարհանված 656 ընտանիքի: Ընդհանուր առմամբ՝ աջակցություն է ստացել 2703 անձ: Աջակցությունը տրամադրվել է 3 ծրագրի շրջանակում՝ Hungarian Interchurch Aid, ACT Alliance և FAP կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
14:31 - 09 մարտի, 2021
Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գոգոլի փ. 5 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենքեր, Կոմիտասի պող. 24, 27/1 շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Կիևյան փ. 18 շենք, Ազատության պող. 12 շենք, Այգեձորի փ. 69 շենք,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Թումանյան փ. 20ա, 20բ, 21ա, 21բ շենքեր, Տափերական գյուղ մասնակի, 10։30-14։30 Արտաշատ քաղաք` Մռավյան, Մjասնիկյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23-ի փողոցի 21 շենք, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Սևակի, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, “Թամարա և Անի”, “Նորմա Կաթ” ՍՊ ընկերություններ, 10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ և Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի,Գանձակ, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, “Յուքոմ”, “Վեոն Արմենիա” և “Ղ-Տելեկոմ”ընկերությունների կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, “Կարիշ” ՍՊԸ, գազալցակայան,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղի Հարավ-Արևմտյան հատված, Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր,   Լոռու մարզում՝ 13:00-16:00 Ալավերդի քաղաք՝ Ջրավազան, Զորավար Անդրանիկի և Շեստակովի փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Նարեկացի, Տաթևացի, Սյունիքի փողոցներ մասնակի, 10:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի փ. 6, 8 շենքեր, Շիրվանզադե փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր, 15:00-17:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Լալայան, Արցախի, Աբովյան փողոցներ և Ադոնցի նրբանցք, 10:30-13:00 Աղիտու գյուղ, 14:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:
09:33 - 09 մարտի, 2021
Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել |armtimes.com|

Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել |armtimes.com|

armtimes.com: Վաղ առավոտից Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն: Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և նշել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի աշխատանքը չէին պարալիզացրել, ելումուտը չէին արգելել: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին գերեվարված զինծառայողների ծնողները տևական ժամանակ փակել էին Երևան-Գյումրի միջպետական և Գյումրի-Վանաձոր ճանապարհները և պահանջել հստակեցումներ իրենց որդիների գտնվելու վայրի, վերադարձի հետ կապված: Փետրվարի 17-ին Շիրակի մարզպետարանում նրանց հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:
12:03 - 05 մարտի, 2021
Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։ Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։  Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։ Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։ Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։ Նարեկ Մարտիրոսյան
19:23 - 01 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բագրատունյաց պող․38/1 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 25, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժորդներ, Պռոշյան փ. 2, 2/1 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փ. 18 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19, 25, 27 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հաղթանակի 1, 3 փողոցներ, Սեբաստիայի, Իսրայել Օրու փողոցներ, Մալաթիայի Մսի շուկան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, քաղ․ “Գառնիկ Նիկողոսյան”, քաղ․ “Համլետ Փաշչյան”, Մսամթերքի արտադրամաս, Ներքին Չարբախ 1 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-15։00 Արամուս գյուղ, Առինջ գյուղ մասնակի, 11։00-16։00 Նուռնուս համայնք, “Շինարար ԱՏ․Մ․Ա շինարար”, “Արա լեռ”, “Ուրձ”, “Գարուն”, “Վարաք”, “Ատոմ նախագիծ”, “Առողջ սունկ” ՍՊ ընկերություններ, Նուռնուս Բ․Բ․Ը 1, 2-ը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողերը թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կամարիս,Կապուտան, Գեղաշեն, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղերը մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Մուրացան, Սերոբ Աղբյուրի փողոցներ մասնակի, 10:00-14:00 Սայաթ-Նովա գյուղ մասնակի, Նոր Կյուրի և Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Վերին Դվին և Մրգանուշ գյուղեր մասնակի, 11:00-14:00 Նորամարգ, Ռանչպար, Արաքս գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-12:00 Ակունք գյուղ մասնակի, Ջերմուկ քաղաք՝ Վնասազերծման կայան, Ձախափնյա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Գլաձոր, Վերնաշեն, Մեղրահովիտ գյուղեր, Եղեգնաձոր քաղաք՝ Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Սյունիքի, Այգեձորի, Պռոշյան, Առաքելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 14:00-16:00 Ախուրյանի տարածաշրջանի՝ Բենիամին գյուղ և Ազատան գյուղի հյուսիս-արևելյան մասը:
09:36 - 25 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չայկովսկի փ. 15, 30, 34 շենքեր, Ֆիրդուսի փ. 52-80 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 6 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1–42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 5, 6, 7, 8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փ. 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 114, 236 մսուր-մանկապարտեզներ, թիվ 163 դպրոց, “Ալգորիթմ” վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 39 շենք, Մամիկոնյանց փ. 36/8 շենք, Կիևյան փ. 10 շենք, Ռուբինյանց փ. 2 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Ադոնցի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Ազատության պող. 25 շենք, Մամիկոնյանց փ. 2, 6, 6/1-6/3, 8ա, 26ա շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենք, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։30 Եղվարդ համայնք` Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Ավշար գյուղ մասնակի, 10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 11:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղին մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզում՝ 12:00-16:00 Արթիկ քաղաք` Տուֆագործների, Շահումյան և Բաղրամյան փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և Արթիկի ծննդատուն:
09:38 - 24 փետրվարի, 2021
Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելի փ. 17-41 սեփական տներ, Սպենդիարովի փ. 65, Թումանյան փ. 64ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցքի 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տներ, երաժշտական դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գլինկայի փ. 6 շենք, Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 2-րդ փող. 11-35 (կենտ); 4-րդ փող. 14-46 (զույգ); 5-րդ փող. 1-42; 7-րդ փող. 1-19; 9 փող. 2–52 (զույգ) սեփական տները, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենքեր, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիայի Մսի շուկան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Երքաղլույս” ՓԲ ընկերություն, քաղ․ “Մարգարյան Արամ”, “Լուգրանակ”, “ՍԱՈՒԹՐԵՅԴ”, “ՍՊՓԻԷՍ ՕԻԷ Քորփորեյշն”, “ՌԱՆ ՕՅԼ”, “Նուշիկյան Ասոցացիա” ՍՊ ընկերություններ, քաղ․ “Աշոտ Քեռյան”, “Էքա Ցերեկ” ՍՊԸ, քաղ․ “Էդուարդ Ճարոյան”, քաղ․ “Կարեն Պողոսյան”, քաղ․ “Եղիշ Եղիշյան”, քաղ․ “Վարուժան Բեյրության”, “Ջրային կառույցներ” ՓԲԸ, “ԱԲՍԵՈ-ԱՐՏ” ՍՊԸ, քաղ․ “Կարեն Մկրտչյան”, “ԳՈՌՆԱՆ” ՍՊԸ, քաղ․ ”Դավիթ Սարդսյան”, քաղ․ “Բաղդասար Կարնազյան”, քաղ․ ”Արտյոմ Զարգարյան”, քաղ․ “Արտավազդ Սահակյան”, “Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն” համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), “Սեքյուրիթի Դրիմ” ՍՊԸ, Ռուսական եկեղեցի, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցներ, Նորագավիթ 4, 5 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արտաշատի խճուղու սեփական տներ,   Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Մեծաձոր գյուղ և հարակից տարածքների արտադրամասեր, Ներքին Բաղմաբերդ գյուղ մասնակի և Վերին Բազմաբերդ գյուղ,   Արարատի մարզում՝   10:00-14:00 Նոր Կյուրին և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ազատության փողոց մասնակի, Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրովի, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-14:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նուռնուս համայնք, Շինարար, “Տ․Մ․Ա․ Շինարար”, “Արա լեռ”, “Ուրձ”, “Գարուն”, “Վարատ”, “Ատոմ նախագիծ” ՍՊ ընկերություններ, “Առողջ սունկ”, “Նուռնուս Բ․Բ․Ը 1, 2 և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան և Բագրևանդ թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-16։00 Լճաշեն համայքն ամբողջությամբ, Լճաշենի Պոմպակայան, “Գոգարս” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Արթիկ քաղաք՝ Տուֆագործների փողոց, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի՝ Արփենի և Թորոսգյուղ գյուղեր:
09:20 - 23 փետրվարի, 2021
Բերդաշեն բնակավայրի և Արփի լիճ ազգային պարկի հարակից տարածքներում ընդերքի ապօրինի օգտագործման փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Բերդաշեն բնակավայրի և Արփի լիճ ազգային պարկի հարակից տարածքներում ընդերքի ապօրինի օգտագործման փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2020թ. սեպտեմբերի 14-ից 17-ը նշված տարածքներում իրականացրած չափագրման աշխատանքների արդյունքում արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման և ընդհանուր առմամբ 524028,7 խ/մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման փաստեր։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝ նշված տարածքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Կապույտ-Կոխի հրաբխային խարամի հանքավայրի հաստատված պաշարների եզրագծում և երբևիցե ծանրաբեռնված չի եղել ընդերքօգտագործման իրավունքով: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով իրականացված գնահատմամբ՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի, այսինքն հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝  22.620.000 ՀՀ դրամի վնաս, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում՝ 3 մլն. 982 հազ. դրամի, համայնքային գյուղատնտեսական վարելահողերում և այլ հողատեսքերում՝ 9 մլն. 509 հազ. դրամի, սեփականաշնորհված վարելահողերում 9 մլն. 129 հազ. դրամի չափով: ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ նշված ծավալների արդյունահանման դեպքում՝ ենթադրական ցուցանիշներով՝ կապված հանքանյութի տեսակից (որի համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն) հաշվարկված միայն բնօգտագործման վճարը կարող է կազմել 78.000 ՀՀ դրամից մինչև 534.771.000 ՀՀ դրամ: Այսինքն ուսումնասիրության արդյունքում ստացվել են տվյալներ՝ չպարզված անձանց կողմից, մինչև 2020թ. սեպտեմբերի 17-ը վերոնշյալ տարածքներում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, շրջակա միջավայրին էական՝ 22 մլն. 620 հազ. դրամի վնաս պատճառելու, ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 524028,7 խ․մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական՝ ընդհանուր առմամբ 78 հազ. դրամից մինչև 534 մլն. 771 հազ. դրամ վնաս պատճառելու վերաբերյալ։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:03 - 22 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 1, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․34 շենք, Բագրատունյաց պող․13 շենք, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Վերֆելի փ. 3-6 սեփական տներ, Իսակովի պող 4, 4/1, 4/2 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղամաս 1/1, 1/3, 2/1, 2/2, 2/3, 3/1, 3/2, 3/3, 4, 5, 45 շենքեր, Թումանյան թաղամաս 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9 շենքեր, Քուչակ թաղամաս 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 48, 49 շենքեր, Ա․ Հովհաննիսյան թաղամաս 1ա, 1բ, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 39, 42, 44 շենքեր, թիվ 1 մարզադպրոց, թիվ 171 դպրոց, թիվ 3 մսուր-մանկապարտեզ, ոստիկանության Ավանի բաժանմունքի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Բորյան փ. 4 շենք, Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Շենգավիթ 9 փողոցի թիվ 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մանակի, Ոսկեհատ և Զվարթնոց գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Կարբի գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, Նոր Խարբերդ և Այնթափ գյուղ մասնակի, 10:30-14:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, փողոցներ մասնակի, Օգոստոսի 23 փողոցի 22, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Արենի գյուղ մասնակի, 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նուռնուս համայնք՝ Նուռնուսի այգեգործական զանգված, «Առողջ սունկ», «Վարատ» ընկերություններ, 11։00-16։30 Պտղնի համայնք՝ Պտղնի-2 այգեգործական ընկերություն, Եղվարդ համայնք՝ Շիրակ, Չարենց, Թումանյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավանի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ համայնք՝ Բարեկամության, Գարեգին Նժդեհի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00-14։00 Վարդենիս համայնք՝ Բանավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ 12։10-14։10 Վարդենիս համայնք՝ Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի հիվանդանոց (բժշկական կենտրոն), Սոցիալական և Նոր թաղամասեր ու ՍինոՀիդրո շինարարական բազան:
09:07 - 19 փետրվարի, 2021
42 համայնքից 62 սուբվենցիոն ծրագիր է ներկայացված, 4.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում կարվի. Շիրակի մարզպետ |armtimes.com|

42 համայնքից 62 սուբվենցիոն ծրագիր է ներկայացված, 4.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում կարվի. Շիրակի մարզպետ |armtimes.com|

armtimes.com: COVID-19-ի և պատերազմի հետևանքով կային աշխատանքներ, որոնք դանդաղել էին, բայց իրականում, այն աշխատանքերը, որոնք Շիրակի մարզում պլանավորված են եղել, գրեթե ամբողջությամբ իրականացվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցի ընթացքում անցկացված խորհրդակցությունից հետո: Ըստ մարզպետի, Գյումրիում քաղաքաշինական ծրագրերը շարունակվելու են: Դրանք չէին էլ ընդհատվել: Կան փողոցներ, որոնց ասֆալտապատման աշխատանքները թողնվել էին գարնանը: Կիսատ մնացածները կշարունակվեն, և զուգահեռ նորերեը կսկսվեն: Այս պահին 42 համայքնից 62 սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել: Մոտ 4.4 մլրդ դարմի կապիտալ ներդրման մասին է խոսքը: «Այլ ծրագրերով ևս կան ծախսեր՝ դպրոցաշինություն, ՎԶԵԲ-ի ծրագիրն է, և այլն, բոլորն էլ մեծ թափով սկսվել են, և հույս ունենք, որ դրանց ավարտից հետո մեծ տնտեսական շարժ կունենանք Շիրակի մարզում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ քննարկվեց հետագա տնտեսական նոր ծրագրերի իրականացումը: Շատ մեծ հույս ունենք, որ իրականացվելիք կապիտալ ծախսերն իրենց հետ բերելու են մեծ տնտեսական ակտիվություն, այսինքն ներդրողների համար Գյումրին, Շիրակի մարզը լինելու է ավելի գրավիչ»,-ասաց մարզպետը:  
17:28 - 17 փետրվարի, 2021
Պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր. վարչապետ

Պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր է, որպեսզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սինխրոն գործեն` հետպատերազմական սոցիալ-հոգեբանական և տնտեսական վերականգնման գործընթացն ապահովելու համար: Իհարկե, Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք: Հետագայում կորոնավիրուսի համավարակը և պատերազմը որոշակիորեն փոխեցին իրավիճակը, բայց մենք պետք է հիմա ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և իսկապես փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս: Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Այդ կարգախոսը, որը որդեգրել ենք դեռևս ճգնաժամի նախընթաց շրջանում, հիմա առավել արդիական է հնչում բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եվ խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել էր, արդեն շարունակվում է: Եվ սա շատ լավ դինամիկա է, օրինակ է, որը մենք կարող ենք շարունակել»: Այնուհետև Շիրակի մարզպետը և փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմով, մարզում նախատեսված ծրագրերն իրականացվել են 80-90 տոկոսով և այս տարվա ընթացքում կիրականացվեն ինչպես կիսատ մնացած, այնպես էլ առաջիկայի համար ծրագրված նախագծերը: Տեղեկացվել է, որ նախորդ տարի մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: Ընթացիկ տարվա համար մարզի համայնքների կողմից արդեն իսկ ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրերի հայտ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 4,4 մլրդ դրամ: Վարչապետը կարևորել է Շիրակի մարզում և ընդհանրապես հանրապետությունում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը և ընդգծել ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի ու վերահսկողության անհրաժեշտությունը` աշխատանքի որակն ապահովելու համար: «Անհրաժեշտ է հաշվի առնելով նախորդ տարվա առանձնահատկությունները` հանրապետությունում նոր թափով իրականացնել մեծածավալ կապիտալ ծրագրեր: Չպետք է լինի լավ, արդյունավետ, բովանդակություն ունեցող ու տրամադրություն հաղորդող որևէ լավ ծրագիր, որի համար ֆինանսավորում չտրամադրենք: Պետք է քաջալերել բոլոր համայնքներին, ներդրողներին` իրականացնելու նմանատիպ ծրագրեր, որոնք կունենան առավելագույն տնտեսական արդյունք, միաժամանակ կապահովեն որակն ու շինաշխատանքների արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում: «Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է գործադիրի ղեկավարը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների ընթացքին` մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզում առկա 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի մշակվել է 47 հազար հեկտարը: Մարզպետարանը Էկոնոմիկայի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ շարորւնակում է աշխատանքները մշակվող հողատարածքների թիվն ավելացնելու, ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների հիմնումը խրախուսելու նպատակով: Իր հերթին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադառնալով քաղաքում իրականացված աշխատանքներին` տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում քաղաք է ներկրվելու շուրջ 70 ժամանակակից ավտոբուս, ինչն էապես կբարելավի տրանսպորտային ցանցը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ, ինչը թույլ կտա քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտներում խնայել մեծածավալ էլեկտրաէներգիա: Տեղեկացվել է, որ 2019 թվականից հետո Գյումրիում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է 31 փողոց, ևս 37 փողոց էլ վերակառուցվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված միջոցների շրջանակում: Մինչև 2022 թվականի ավարտը նախատեսվում է, որ Գյումրիում հիմնանորոգված կլինի շուրջ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը: Սամվել Բալասանյանի խոսքով` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս տարի կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով: Ըստ քաղաքապետի` Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը. քաղաքն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7,2 հեկտար տարածք: Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները: Խոսելով կորոնավիրուսի հետ կապված վիճակի մասին` մարզպետը նշել է, որ այն կառավարելի է. ներկայումս մարզում առկա է կորոնավիրուսով հիվանդ 48 պացիենտ, իսկ հունվար ամսին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հիվանդացության 265 դեպք: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի տնակների հետ կապված խնդրի լուծմանը, պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
13:13 - 17 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Զաքյան փ. 5 շենք, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 34 շենք, Գ․Նժդեհի փ․ 15 շենք, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 4, Լվովյան փ. 14/1 շենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 21, 22, 28 շենքեր, Ավան՝ Նարեկացի թաղ. 34, 35, 38, 39, 40, 41 շենքեր, “Ֆիտնես Ավան” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արին Բերդի 2-րդ նրբանցք, Գ-1 թաղամաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 18 շենք, Գր.Արծրունի փ. 90 շենք, Կասյան փ. 5, 7 շենքեր, Ադոնցի փ.13 շենք, Բագրատունյաց պող․33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Տարոնիկ գյուղ, Կոտայքի մարզում՝ 11։00-16։30 Պտղնի համայնքի Պտղնի-2 այգեգործական ընկերություն, Եղվարդ համայնքի Շիրակ, Չարենց, Թումանյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավանի 1,2, 3, 4, 5, 6, 7, 8 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ համայնքի Բարեկամության, Գարեգին Նժդեհ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Բանավան և Մայակ թաղամասեր, Շիրակի մարզում՝ 10:00-13:00 Անիի տարածաշրջանի Անի կայարան և Անիպեմզա գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:30-11:30 Դիլիջան քաղաք` Թբիլիսյան, Հովսեփյան, Շահումյան փողոցներ մասնակի, Թեղուտ գյուղ:
09:40 - 17 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 12-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 12-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 20/1 շենք, Քաջազնունի փ. 3 շենք և Թումանյան փ. 24 շենք, Եղբայրության փ․8 շենք, 11:00-15:00 Նորք Մարաշ համայնք “Նարե” հյուրանոց, 11:00-17:00 Մյասնիկյան պողոտայի սեփական տներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 11փ․ 39/1, 39/2, 1, 1/21 շենքեր, Ներքին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 6, 7, 9, 13 փողոցների սեփական տներ, Նորք 6-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Գ․Հովսեփյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 18/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 39 շենք 2-րդ մուտք, Ավան՝ Քուչակ թաղ. 14, 15, 16, 17, 18, 19 շենքեր, Իսահակյան թաղ. 1/1, 1/2, 3/3 շենքեր, Հովհաննիսյան թաղ. 25/1, 25/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Արաքս, Հայկաշեն, Մեծամոր, Ամբերդ և Աղավնատուն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Թալին քաղաք, Ակունք, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Իրինդ, Հացաշեն, Սուսեր, Ցամաքասար, Զարինջա, Սորիկ, Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ, Կաքավաձոր, Օթևան, Դիան, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ագարակավան, Մեծաձոր, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, Պարտիզակ, Արտենի, Լուսակն և Արգինա գյուղեր, Աշտարակ քաղաք, Նոր Երզնկա, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ և Ագարակ գյուղեր,  Կոտայքի մարզում՝ 11։00–13։00 Ծաղկաձոր քաղաքի՝ Մայիսյան, Փահլավունյանց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Ոստիկանություն, Դպրոց, Մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան», «Միքայել Վարդանյան» ՍՊԸ-ներ, «Բրյուսով», «Ադոմաս», «Կուսաստան-Հայաստան» Պ/Տ–ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Եղվարդ համայնք, Նատի թաղամաս, Զորավան, Սարալանջ, Արագյուղ, Բուժական համայնքներ և հարակից արտադրական ձեռնարկություններ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի, Այնթափ գյուղ մասնակի, 10:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարքսի, Թովմասյան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Պռոշյան, Տերյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղին՝ մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Առաքելյան փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղի Ներքին թաղ թաղամաս, 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Վահրամաբերդ և Կապս գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:00-11:00 Դիլիջան քաղաք՝ Հովսեփյան, Շահումյան, Սայաթ-Նովա, Թբիլիսյան, Ուսանողական, Օրջոնիկիձե փողոցներ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
09:37 - 12 փետրվարի, 2021