Գերեվարվածների հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը
 |1lurer.am|
19:31 - 03 մարտի, 2021

Գերեվարվածների հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը |1lurer.am|

1lurer.am: Շիրակի մարզից գերեվարված կամավորականների հարազատներն այսօր, ի նշան բողոքի, փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը՝ հայտարարելով, որ հստակություն են պահանջում՝ երբ կվերադառնան իրենց գերեվարված հարազատները։

Այս անգամ ներկա են եղել նաև մայրերը: Նրանք դարձյալ շեշտել են, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, հորդորել են չքաղաքականացնել, չեն սատարում ոչ մի քաղաքական ուժի, ընդամենը պահանջում են իրենց զավակներին։ Ցուցարարները հայտարարել են, որ պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Օրեր առաջ ասուլիսի ժամանակ նրանք պահանջել էին հանդիպում Հայաստանի և Արցախի նախագահների հետ։ Այսօր տեղեկացրել են, որ իրենց այդ հայտարարությանը ո՛չ Արմեն Սարգսյանը, ոչ էլ Արայիկ Հարությունյանը չեն արձագանքել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել