Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Եվրապատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային |1lurer.am|

Եվրապատգամավորները պահանջել են պատասխանատվության կանչել Թուրքիային |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Հերթագրված եվրապատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է հակամարտության բորբոքումը: Օրենսդիրները կրկին կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Խորհրդարանի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայի ներգրավվածությունը և նշել, որ Անկարան, մեղմ ասած, չի դրսևորում Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկրի պահվածք: Միակ խորհրդականը, որը հանդես է եկել միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, եղել է Հունգարիայի ներկայացուցիչը: Իսպանիայի ներկայացուցիչ Խորդի Սոլեն կոչ է արել առաջնահերթ հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, քանի որ դրա անտեսումն է հենց աշխարհի տարբեր երկրներում սկիզբ առած հակամարտությունների պատճառը: Շվեդիայի ներկայացուցիչ Շարլի Վիմերսը հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցող ողբերգությունն Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի համատեղ բռնապետական նախաձեռնությունն է: Նա նաև մեջբերել է Անդրեյ Սախարովի խոսքերը, թե Արցախում ընթացող պատերազմն ամբողջ աշխարհի ժողովուրդների կյանքի և մահվան պայքարն է: Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Միխելսը պնդել է, որ տարածաշրջանի էսկալացիայի պատճառը Թուրքիայի նկրտումներն են, իսկ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին հայ ժողովուրդն է: Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ Իտալիայից նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող գործողությունները բացարձակապես անընդունելի են, և Թուրքիայի ներգրավվածությունը պետք է լրջորեն դատապարտվի: Անդրիու Կուբիլիուսը՝ Լիտվայից կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմը և ասել. «Դուք ոչնչացնում եք ձեր և ձեր երեխաների ապագան»: Նա նաև հորդորել է խաղաղության հաստատման գործում ներգրավել ԱՄՆ-ին: Սլովակիայից Ռոբերտ Հայշելը նշել է .«Մինչդեռ մենք քննադատում ենք կողմերին, Թուրքիան շարունակում է զինել ահաբեկիչներին և Ադրբեջանին: Այնտեղ մահանում են քաղաքացիներ, հայեր, լրագրողներ: Ռուսաստանն այժմ չեզոք դիրքորոշում է դրսևորում, Թուրքիան նույնպես պետք է չեզոքություն պահպանի»: Նատալի Լուսիո, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք հիմա էլ ներգրավված են այս ամենի մեջ: Ժամանակն է իրենց անուններով կոչել պատմական իրադարձությունները»: Ալեսանդրո Պանցա, Իտալիա. «Չմոռանանք, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն էր, և հենց հայերն էին, որ Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության և հիմա էլ նրանց ինքնորոշման իրավունքն է վտանգված»: Ռայնարդ Բյուտիկոֆեր, Գերմանիա. «ԱՄՆ-ն չի ակտիվանում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Թուրքիան լարվածությունը թուլացնելու փոխարեն ավելի է սրում այն: ԵՄ-ն ֆորմալ դերակատարում չունի, բայց ո՞վ, եթե ոչ մենք պետք է նպաստենք հակամարտության լուծմանը»: Մարտին Զոնեբորն, Գերմանիա. «Չնայած կորոնավիրուսն ամբողջ աշխարհում շարունակում է արշավը, Ադրբեջանը միաժամանակ խաղաղ բնակչության դեմ օգտագործում է կլաստերային ռումբեր և նպաստում 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության իրագործման շարունակությանը: Արցախի ժողովուրդը փորձում է իրականացնել ինքնորոշման իրավունքը»: Ժորդան Բարդելա, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, սակայն պետք է դա անի: Արցախը հիանալի վայր է»: Ֆրանսուա Ալֆոնսի, Ֆրանսիա. «Հայերն արդեն մեկ անգամ տուժել են Թուրքիայի գործողություններից՝ 100 տարի առաջ: Մենք պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի բռնապետի վրա՝ նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելով»: Անդրեյ Ջանբարսկի, Բուլղարիա. «100 տարի առաջ հայ ժողովուրդը կրեց Հայոց ցեղասպանության կորուստները: Այսօր էլ անպատիժ մնալով՝ Թուրքիայի բռնապետ սուլթանը փորձում է իրականացնել նույնը: Պետք է գործել, մենք պասիվ ենք: Մեր սրտերը հայերի հետ են, Արարատը պետք է վերադարձվի հայերին»: Կլարա Պոնտիոս, Իսպանիա. «Մենք պետք է կանգնեցնենք Թուրքիային զենք վաճառելը: Իսպանիան Թուրքիային զենք վաճառողներից մեկն է: Պետք է իրագործվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվրոպան պետք է կանգնեցնի զենքի մատակարարումը Թուրքիային»: Նիկոս Անդրուլակիս, Հունաստան. «Այս պատերազմը պետք է դադարեցվի: Թուրքիան ցեղասպանություն իրականացրած երկիր է: Պետք է թույլ չտալ միջազգային իրավունքի և օրենքների ոտնահարում»: Իոաննիս Լագոս, Հունաստան. «Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Հիմա հարց ունեմ պարոն Բորելին:  Մինչև ե՞րբ  պետք է մենք հանդուրժենք Թուրքիայի այս անընդունելի պահվածքը: Անցյալում նրա իրականացրած անընդունելի պահվածքը կրկնվում է հենց հիմա: Անցած 16 ամսվա ընթացքում ես Եվրամիությունից միայն բառեր եմ լսում, սակայն գործողություններ չկան: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, նա էլ հարվածում է հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղում ապրել ցանկացող մարդիկ հենց հիմա հարձակման են ենթարկվում: Մենք անհապաղ պետք է գործի դնենք Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ և անհապաղ ֆինանսական և ռազմական օժանդակություն տրամադրենք Հայաստանին: Ես հայտարարում եմ, որ ցանկություն ունեմ միանալու հայկական բանակին՝  կռվելու Ադրբեջանի դեմ»: Բեռնար Գետա, Ֆրանսիա. «Մենք հիշում ենք հայերի ցավը: Ստալինն այնպես էր արել, որ ԽՍՀՄ անդամ բոլոր երկրներն ունենան առնվազն մեկ ազգային փոքրամասնությամբ բնակեցված շրջան: Պետք է ԱՄՆ և ՌԴ հետ գործենք»: Պտեր Վան Դալեն, Նիդեռլանդներ. «Պետք է արդեն գործել: Պետք է Անկարայի հանդեպ պատժամիջոց կիրառել: Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին: Ես նրանց կողքին եմ: 1915-ը չպետք է մոռացվի: Մենք պետք է լինենք Հայ ժողովրդի կողքին»: Մալիք Ազմանի, Նիդեռլանդներ. «Ինչու՞ մինչև հիմա Թուրքիայի կողմից ահաբեկիչների ուղարկումը հակամարտության գոտի չի հաստատվել և չի դատապարտվել: ԱՄՆ-ն այդքան հզոր հետախուզական ծառայություններ ունի: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Պարոն Բորել, Դուք պատասխանատու եք Եվրոպայի հուժկու պատասխանները պատրաստելու համար»: Պետար Վիտանով, Բուլղարիա. «Տեսնում ենք, որ սա իրոք վերածվում է միջպետական հակամարտության: Թուրքիան չի դադարեցնում ռազմական հռետորաբանությունը: ՆԱՏՕ-ն նույնպես պետք է միանա: Ռուսաստանը նույնպես»: Լուկաս Ֆուրլաս, Հունաստան. «Նկարները, որոնք տեսնում էինք, շատ տխուր էին: Բազմաթիվ մարդիկ սպանվել են: Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ մարդկանց է սպանում: Որքա՞ն պետք է մենք հանդուրժենք հայերի՝ ագրեսիայի ենթարկվելը: Երեկ Էրդողանը թքեց Եվրոպայի երեսին Ֆամագուստայում տեղի ունեցող իրադարձություններով: Հայերը սարսափելի ցեղասպանություն են տեսել: Ժամանակն է դատապարտել այդ ամենը»: Շարունակությունը՝ 1lurer.am-ում
15:14 - 07 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|

ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել  և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ: Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում: Նշենք, որ թուրքական իշխանությունները դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել թեմայի առնչությամբ։ Սակայն ակնկալվում է, որ այնտեղ S-400-ները կմասնակցեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) զորավարժություններին: Դրանց անցկացման հետ կապված՝ այս տարածքում օդային տարածքը փակ կլինի տասը օրով: ԱՄՆ Պետքարտուղարությունը թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ ծայրաստիճան մտահոգված են այն տեղեկություններից, որ Թուրքիան կարող է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները։ Պետքարտուղարության մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ շարունակում են ամենաբարձր մակարդակներում ընդծել, որ  Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված S-400-ների համաձայնագիրը լուրջ խոչընդոտ է երկկողմ (թուրք-ամերիկյան) և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ այն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով սահմանված պատժամիջոցների ռիսկ է կրում։  «Վստահ ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրաստիճան պաշտոնյաները կհասկանան մեր դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում։
14:08 - 07 հոկտեմբերի, 2020
Մենք պետք է ռազմականապես և քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն ԼՂ խնդրում. ՀՀ նախագահի հարցազրույցը` CNN-ին

Մենք պետք է ռազմականապես և քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն ԼՂ խնդրում. ՀՀ նախագահի հարցազրույցը` CNN-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CNN հեռուստաընկերությանըԲեքի Անդերսոն - Ադրբեջանը պնդում է, թե իր քաղաքները հրթիռակոծվել են Հայաստանի տարածքից, այլ ոչ Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ կասեք...- Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարիների ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Այս պատերազմը տարբեր է իր ծավալով և արդեն շարունակվում է 7-8 օր՝ սանձազերծվելով կիրակի օրն Ադրբեջանի կողմից: Այս օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը չունի որևէ ռազմավարական հաջողություն՝ բացի մեծ խառնաշփոթ ստեղծելուց և երկու կողմից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելուց:Երկրորդը՝ այս հակամարտությունը կտրուկ տարբերվում է նախկին բախումներից, որոնք տեղի էին ունենում Հայաստանի աջակցությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Այս անգամ Թուրքիան բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով, ահաբեկիչ վարձկաններով և ջիհադիստներով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու։ Թուրքիան ներգրավված է իր ողջ ռազմական կարողությամբ՝ ձևացնելով, թե իբր ցանկանում է պաշտպանել միջազգային որոշ լոգիստիկ ենթակառուցվածքներ։Բեքի Անդերսոն - Մենք դեռ կվերադառնանք Թուրքիային։ Ես պարզապես ցանկանում եմ հստակեցնել, թե ինչ է տեղի ունենում։ Դուք ասացիք, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է։ Սակայն շատերը համաձայն չեն դրա հետ և ասում են, թե Հայաստանն է հրահրել։- Կարծում եմ՝ անտրամաբանական է ասել, թե Հայաստանն է հրահրել։ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն հաղթեց պատերազմում, հայտարարելով՝ մենք այստեղ ենք, մենք կրկին հայտարարում ենք մեր անկախությունը, որը 70 տարի առաջ խլվել էր մեզնից խորհրդային իշխանության կողմից, երբ մենք պարտադրված կերպով Իոսիֆ Ստալինի կողմից միացվեցինք Ադրբեջանին, իսկ հիմա՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մենք շատ ազգերի նման օգտվում ենք ինքնորոշման իրավունքից՝ ինքնուրույն տնօրինելու մեր կյանքը։ Զինադադարից հետո 26 տարի բանակցություններ էին ընթանում, և այդ բանակցությունների ձևաչափն աշխարհում լավագույններից է. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։ Այս խաղաղ բանակցությունները որոշակի վստահության մթնոլորտ էին ստեղծում կողմերի միջև՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Սակայն մի շաբաթ առաջ այս կամ այն պատճառով ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք որևէ առաջընթաց չեն տեսնում բանակցություններում, և որ այստեղ տարածքային ամբողջականության խնդիր կա մի տարածքի հետ կապված, որն իրականում Ադրբեջանին է տրվել ԽՍՀՄ-ի կողմից 70 տարի առաջ, և այն դեպքում, երբ հազարավոր տարիներ Լեռնային Ղարաբաղի հայերը բնակվել են այդտեղ։Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սա կենաց պայքար է։ Նրանք հազարավոր տարիներ պայքարել են Չինգիզ խանի, Լենկ-Թեմուրի և այլոց դեմ՝ սեփական հողի վրա խաղաղ կյանքով ապրելու համար։Բեքի Անդերսոն - Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարեց. «Ադրբեջանը թույլ չի տա որևէ մեկին նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Մենք պետք է վերադարձնենք, և մենք կվերադարձնենք այն։ Իմ վերջին պայմանն է, որ հայկական զինված ուժերը դուրս գան օկուպացված տարածքներից»։ Նա ասում է, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, քանի դեռ դուք զինված ուժերը դուրս չեք բերել։ Դուք պատրա՞ստ եք այդ քայլին։- Նախ և առաջ, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությանը նման հարցով դիմելը սխալ է, քանի որ նրանք պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ Արցախին, ինչպես մենք ենք այն անվանում։ Նրանց վեճն այս ժողովրդի հետ է։Այստեղ հարցը Հայաստանի կողմից «տարածքների օկուպացիայի» մասին չէ։ Սա մի տարածք է, որտեղ անգամ խորհրդային իշխանության տարիներին բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հայեր են եղել, քանի որ նրանք այստեղ բնակվում են հազարավոր տարիներ։ Ինչպե՞ս կարելի է օկուպացնել մի տարածք, որտեղ հազարավոր տարիներ ապրում ես։ Այսինքն՝ սա ճիշտ ուղերձ չէ։Բեքի Անդերսոն - Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ասաց, որ ռադիոտեղորոշիչ համակարգերը գրանցել են հրթիռների արձակում Ադրբեջանի դեմ Հայաստանի Ջերմուկի, Կապանի և Բերդի շրջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։- Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, քանի որ դա ճիշտ չէ։ Իրականում ռադիոտեղորոշիչ համակարգերը մշտապես արձանագրում են այն, որ ադրբեջանական տարածքից անդադար հրետակոծվում են Ստեփանակերտի և գյուղերի քաղաքացիական բնակչությունը։ Մենք նաև արձանագրել ենք հազարավոր մոջահեդների, ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև, որ գործողություններում ներգրավված են թուրքական F-16 կործանիչներ և մեծաքանակ թուրքական դրոններ։Կարճ պատասխանս հետևյալն է՝ դա կեղծ լուր է։Բեքի Անդերսոն - Ձեր վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ՝ թեժացած հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին։ Ո՞րն է եղել այդ հեռախոսազրույցի արդյունքը, և արդյոք ԱՄՆ-ը որևէ աջակցություն հայտնե՞լ է։- Ինչպես գիտեք, հայտարարություն է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների մակարդակով, որոնք կողմերին հրադադարի կոչ են արել։ Ես լիակատար կերպով աջակցում եմ երեք նախագահների այս կոչին, սակայն այստեղ առանցքային հարցն այն է, որ եթե խնդրում ներգրավված լինեին միայն երկու կողմերը՝ մի կողմից՝ Ադրբեջանը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղն իր բնակչությամբ, գումարած Հայաստանը, որն աջակցում է Լեռնային Ղարաբաղին, ապա այդ դեպքում կարող է լիներ հրադադարի և վստահության հաստատման հնարավորություն, ինչու չէ՝ նաև վերադարձ բանակցային սեղանի շուրջ։ Սակայն երբ ավելանում է թուրքական բաղադրիչը, այն ամեն բան ոչնչացնում է։Բեքի Անդերսոն - Թույլ տվեք կանգ առնել մի հարցի վրա։ New York Times-ը հայտնում է, որ Հայաստանի վարչապետը հարցրել է ԱՄՆ-ին, թե ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ կանգնեցնելու Թուրքիայի կողմից ամերիկյան արտադրության F-16 կործանիչների օգտագործումն ընդդեմ էթնիկ հայերի։ Ի՞նչ պարզվեց Վաշինգտոնի հետ այդ հեռախոսազրույցից, ո՞րն է Վաշինգտոնի պատասխանը։- Դուք տալիս եք ինձ մի հարց, որի պատասխանը թերևս պետք է տա ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։Այս մասին ես բաց խոսել եմ միջազգային հանրության, տարբեր երկրների ղեկավարների, վարչապետների հետ իմ զրույցներում։ Նրանց հորդորել եմ միջամտել և ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր ներգրավվածությունը այս տարածաշրջանում, որովհետև նրա միջամտության արդյունքում այս հակամարտության մասշտաբը և բարդության աստիճանը բարձրացնում են ևս մեկ մակարդակով, և ի վերջո կարող են վերածել մեկ այլ Սիրիայի։ Սակայն եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային։ Դա ազդեցություն կունենա բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի վրա։ Եթե Թուրքիային հնարավոր լինի զսպել Ռուստաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի օգնությամբ, ապա մենք հնարավորություն կունենաք հրադադարի և հետագա բանակցությունների, գուցե նաև՝ խաղաղապահների համար, և աստիճանաբար նաև հավանականություն կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կարող է լինել միայն խաղաղ դիվանագիտական կարգավորում։ Այս ամենում Թուրքիայի ներգրավվածությունը լրջորեն մտահոգում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, այլև՝ աշխարհասփյուռ հայ համայքներին, նրանց բարեկամներին։ Նրանք զգում են, որ Թուրքիան ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն իրականացնել, կրկնել այն, ինչ կատարվել է 105 տարի առաջ, որի միջոցով հայերը էթնիկական զտման են ենթարկվել և դուրս քշվել իրենց հայրենիքից։ Սա անընդունելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ՝ նաև բոլոր հայերի համար։Բեքի Անդերսոն - Թուրքիան դա ժխտում է։ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունենալու կոչն արվել է ճիշտ այն բանից առաջ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է։ Ի՞նչ եք կարծում՝ Վաշինգտոնը որքանո՞վ է հետաքրքրված այս հարցով, Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ բավարար ուշադրություն չի ցուցաբերվում։- Չեմ կարծում, որ Վաշինգտոնը չի հետաքրքրվում այն ամենով, ինչ կատարվում է Կովկասում, որովհետև սա շատ կարևոր տարածաշրջան է։ Այն ոչ միայն շատ կարևոր խաչմերուկ է, այլ նաև էներգետիկ մատակարարումների և մարդասիրական առումներով էական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար։Դուք խոսեցիք կորոնավիրուսի մասին նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահը վարակվել է։ Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից և նրան ու Առաջին տիկնոջը մաղթել շուտափույթ ապաքինում և քաջառողջություն։ Նրա ներկայությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ նաև գլոբալ առումով, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար, որը պատրաստվում է նախագահական ընտրության։ Առողջություն մաղթելով՝ հույս ենք հայտնում, որ Միացյալ Նահանգները շատ մեծ ուշադրություն կցուցաբերի այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում։Երբ ասում եք, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում նայեք, թե ԱՄՆ Սենատը, Ֆրանսիայի, Ռուսաստանի նման երկրները և շատ այլ պետություններ ինչպիսի որոշումներ են ընդունել այդ հարցով. նրանք բոլորը ճանաչել են այդ պատմական իրողությունը։ Նաև նայեք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում. Թուրքիան ներգրավված է Լիբիայում, ներգրավված է եղել Եգիպտոսում, Իրաքում, Սիրայում, ահաբեկում է մարդկանց Միջերկրականում, լարվածություն է ստեղծել Հունաստանի ու Կիպրոսի հետ, և այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում մեծ փոփոխություն է առաջացնում։Բեքի Անդերսոն - Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են, ուստի ՆԱՏՕ-ն կոչ է անում հավասարակշռված հրադադար հաստատել, որ դա է լուծումը։ Նա նշել է, որ բոլորը, այդ թվում` ՆԱՏՕ-ն, պետք է պահանջեն, որ խնդիրը լուծվի միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի բանաձևերին համահունչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ և այդ տարածքներից Հայաստանի անմիջապես դուրս գալով։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կոչ անի, որ Հայաստանը դուրս գա այդ տարածաշրջանից։ Դա տեղի կունենա՞: Դուք Թուրքիային մեղադրում եք Ադրբեջան սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ Ինչպիսի՞ ապացույցներ ունեք այս առումով։- Նախ՝ անդրադառնալով Ձեր հարցի առաջին մասին` կցանկանայի ՆԱՏՕ-ի իմ գործընկերներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարցնել, արդյո՞ք երբ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիր էր ստորագրվում, ենթադրվում էր, որ Թուրքիան կարող է միջամտել երրորդ կողմի հակամարտությանը։ Այս դեպքում առհասարակ կապ չունի, թե դա իրենք ինչպես են բացատրում՝ էթնիկական կապեր կամ պայքար PKK-ի դեմ, կամ միջազգային էներգետիկ խողովակաշարերի պաշտպանություն, ինչն ուղղակի անհեթեթություն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայերը երբևէ չեն կրակել կամ անգամ ակնարկներ չեն արել, որ դա կանեն։ Եթե նրանք ցանկանային դա անել, ապա 20 տարի առաջ կանեին՝ այդ կերպ Ադրբեջանին թույլ չտալով, որ միլիարդավոր դոլարներ վաստակի, որոնցով մեծածավալ զենք է գնել, և որն այսօր օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հայերին սպանելու համար։Երկրորդ. եթե մենք ցանկանում ենք այս հակամարտությունը հանգեցնել խաղաղ կարգավորման, ապա պետք է վերադառնանք բանակցությունների սեղան, որի շուրջ Թուրքիան տեղ չունի։ Թուրքիան պետք է դուրս մղվի Ադրբեջանից և դադարի աջակցել Ադրբեջանին, որովհետև այդ կերպ դառնում է հակամարտության մեկ այլ կողմ։ Պատրա՞ստ է ՆԱՏՕ-ն ընդունել այն, որ իր անդամ երկիրը պատերազմում է Հայաստանի դեմ։ Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մենք որոշակի համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ չենք, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը միջամտում է այս հարցին։Բեքի Անդերսոն - Սիրիացի վարձկանների մասին ապացույցների մասով ի՞նչ կասեք:- Ապացույցներն ակնհայտ են, դրանք համացանցում են, և կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Եթե ցանկանում եք, կարող եմ կառավարությանն ասել, որ դրանք ուղարկեն Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին, եթե դեռ չեք տեսել դրանք։ Համացանցում կան ձայնագրություններ, տեսանյութեր, նկարներ։ Ուրիշ այլ ի՞նչ ապացույցներ են պետք փաստելու, որ այդ մարդիկ այնտեղ են։ Եվ, իհարկե, նրանք ինքնուրույն չեն հայտնվել այնտեղ։Բեքի Անդերսոն - Ռուսաստանը մերձավոր դաշնակից է։ Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, որ Ռուսաստանը կարող է տրամադրել այս պահին։- Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ ևս մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ճնշում կգործադրի առաջին հերթին Թուրքիայի վրա։ Իմ բանաձևը շատ պարզ է՝ մենք պետք է ռազմականապես և քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն այս խնդրում։ Չգիտեմ, թե առհասարակ ինչպես է հնարավոր, որ հրետակոծությունների, մարտերի ընթացքում Թուրքիան հնչեցնի հրապարակային արձագանքներ, հրավիրի մամուլի ասուլիսներ և դա անի այնպես, կարծես այս հակամարտության մաս է կազմում։ Կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունք գրանցել, եթե Ռուսաստանը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա և դրանից հետո լինի նաև երեք համանախագահների հորդորը՝ ուղղված Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա, և մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։Բեքի Անդերսոն - Շատ շնորհակալություն, պարոն նախագահ։ Շատ կարևոր հարցեր քննարկեցինք։
22:54 - 06 հոկտեմբերի, 2020
Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել․ Արցախի Հանրապետության նախագահ

Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել․ Արցախի Հանրապետության նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել։ Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ հրեշավոր տեռորիստական ցանցի թիրախում Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությունն է, մեր քաղաքներն ու գյուղերը, ազատ ապրելու ու մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Այդ ցանցի շարունակական սնուցումն ու կառավարումն իրականացնող Թուրքիան այսօր Բաքվի պատեհապաշտ իշխանությունների համաձայնությամբ ծառայեցնում է Ադրբեջանը՝ որպես գործիք՝ Հարավային Կովկասում համաշխարհային ահաբեկչության նոր օջախ ստեղծելու համար։ Համաշխարհային քաղաքական կյանքի յուրաքանչյուր պատասխանատու մասնակից, պետություն, թե միջազգային կազմակերպություն, համոզված եմ, հստակ գիտակցում է այդօրինակ զարգացումների վտանգավոր հետևանքները։ Բոլորիս հիշողության մեջ թարմ են ջիհադիստական ավազակախմբի կողմից Իրաքում ու Սիրիայում պետականակերպ միավոր ստեղծելու ձգտումների հետևանքների մասին հիշողությունները։ Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում։ Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետև արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։ Ու մենք պայքարելու ենք մինչև վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի և Հայաստանի խնդիրը չէ։ Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է: Վստահ եմ՝ հաղթանակը մերն է լինելու»։
22:06 - 06 հոկտեմբերի, 2020
Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․  |hetq.am|

Անկարան պատրաստ է Բաքվին տրամադրել ցանկացած օգնություն․ |hetq.am|

hetq.am: Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ոլորտում տրամադրել աջակցություն, եթե Բաքուն դրա կարիքն ունենա: Այս մասին երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: «Այսօր ադրբեջանական ժողովուրդը պայքարում է իր հողերի ազատագրման համար և ի վիճակի է իրագործել դա: Դրա համար նա ունի ուժ և պոտենցիալ: Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են Ադրբեջանին աջակցություն տրամադրել ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն շեշտել է, որ եկել է Բաքու, որպեսզի «մեկ անգամ ևս ցույց տա Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ադրբեջանին»: Ավելին՝ hetq.am-ում
19:43 - 06 հոկտեմբերի, 2020
Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ղարաբաղում հրադադարը արդյունք չի տվել, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, չունի հստակ ծրագրեր և մեխանիզմներ խնդրի լուծման համար: Հայտնում է ria.ru-ն։ «Միջազգային հանրությունը հստակ մտադրություն չցուցաբերեց Ղարաբաղի հարցում, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևեր չկատարվեցին: Մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ և ներքին տեղահանվածները սպասում են հայրենի հողեր վերադառնալուն... չպետք է լինեն երկակի ստանդարտներ»,- ասել է Չավուշօղլուն Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում: Ըստ նրա՝ «այժմ բոլորը կոչ են անում դադարեցնել կրակը»: «Բազմիցս հանդիպել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպել տարեսկզբին։ Հարցրեցի նրանց ծրագրերի, նախագծի, մեխանիզմի մասին (Ղարաբաղում իրավիճակի լուծում): Ոչ։ «Օկուպանտին» ու «օկուպացիայի տակ» գտնվող կողմերին միշտ հավասար են պահում։  Ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ  չի կարող այսպես շարունակվել»,- շեշտեց Թուրքիայի արտգործնախարարը:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:51 - 06 հոկտեմբերի, 2020
Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունները Սիրիայից Ղարաբաղ զինյալների տեղափոխման վերաբերյալ ցավալի և դատապարտելի են, հայտարարել է Ադրբեջանի Միլլի  Մեջլիսի (պառլամենտի) պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Նիզամի Սաֆարովը: Հայտնում է ria.ru-ն։ Ավելի վաղ Ասադը «РИА Новости»- ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: Նա նաև նշել է, որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում և Լիբիայում, օգտագործում է նրանց Լեռնային Ղարաբաղում: «Մեծ իշխանություն ունեցող անձի նման անհիմն մեղադրանքները, բացի ափսոսանքից և դատապարտումից, այլ զգացմունքներ չեն առաջացնում:  Նախևառաջ, պետք է հիշել, որ Ադրբեջանական կողմի հակահարձակողական գործողությունները միջազգային իրավունքի և, առաջին հերթին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով հաստատված ինքնապաշտպանության իրավունքի մեջ են և իրականացվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստորեն պահպանմամբ, որոնք հիմնված են Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի, կոնվենցիայի վրա», հայտնել է Սաֆարովը «РИА Новости»-ին։ Նրա խոսքով՝ «երկրորդ նշանակալից կետը բխում է այն փաստից, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի   առավել պատրաստված և հագեցած նորագույն զինատեսակներով բանակն է և ի վիճակի լուծել իրեն վերապահված բոլոր խնդիրները»: «Նման իրավիճակում «ահաբեկչական մարտիկների ցանկացած խմբավորման օգտագործման մեղադրանքները պարզապես ծիծաղելի են թվում: Երրորդը՝ Ադրբեջանը, որպես ահաբեկչության դեմ պայքարի պայմանագրային-իրավական գործիքակազմի մասնակից պետություն, լիովին կիսում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, որն արտահայտված է Անվտանգության խորհրդի 2178 (2014) և 2396 (2017) բանաձևերում, համաձայն որի ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- եզրափակել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:36 - 06 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար: «Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:40 - 06 հոկտեմբերի, 2020
Դիվանագիտական խողովակներով տարածվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ նախնական զեկույցը

Դիվանագիտական խողովակներով տարածվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ ԱՀ ՄԻՊ նախնական զեկույցը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ: Համաձայն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության տվյալների՝ հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ): Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը արական, իսկ 12-ը` իգական սեռի քաղաքացիներ են: Հիշյալ անձանցից 24-ը վիրավորվել են անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, 7-ը՝ հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի արկակոծման, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերի թիրախավորման հետևանքով: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 60 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 2100 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 240 մեքենա, շուրջ 350 ենթակառուցվածքային ու արտադրական նշանակության օբյեկտներ: Վերոնշյալ տվյալները վերջնական չեն, քանի որ ադրբեջանական կողմն առ այսօր շարունակվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և խաղաղ բնակավայրերի կանխամտածված հրետակոծումը:
16:24 - 06 հոկտեմբերի, 2020
Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ալիևը գնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության կարևորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է խաղաղության համար և արդյունք է տալիս Մերձավոր Արևելքում և Կովկասում: Հայտնում է ria.ru-ն։ Երեքշաբթի օրը Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը: «Թուրքիայի քաղաքականությունը նախատեսված է միայն խաղաղության համար և արդյունքները տալիս է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև` Կովկասում: Այսօր Հայաստանի կողմից հերթական հարձակման պատճառած իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան հեղինակություն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` աշխարհում: Իհարկե, դա մեզ ուժեղացնում է, ոգեշնչում: Այսօր մեր ժողովուրդները և ամբողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում Թուրքիայի և Ադրբեջանի միությունը», - Ալիևի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:36 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը
 |ermenihaber.am|

Թուրքիան արձագանքել է զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ Կանադայի որոշմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Կանադայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքի ժամանակավոր դադարեցման որոշմանը։ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։Թուրքիայի արտգործնախարարությունում դժգոհել են նաև, որ Կանադան զգալիորեն թուլացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ դեռ 2019թ․-ից, երբ Թուրքիան Սիրիայում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան»։
11:41 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում, «Риа Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ  Բաշար Ասադը։ Սիրիայի առաջնորդի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչներ է օգտագործել, Լիբիայում կիրառել է նույն մեթոդները. նա օգտագործել է ահաբեկիչներ Սիրիայից և, գուցե,  այլ պետություններից: «Այնպես որ, այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում  նա օգտագործում է նույն մեթոդները, ապացույց չի պահանջում, դա շատ հավանական է, քանի որ, ինչպես ես ասացի, հենց Թուրքիան էր, որ հանգեցրեց այս խնդրին, սկսեց այս հակամարտությունը. նա խրախուսեց դա։ Թուրքիան ցանկանում էր ինչ-որ բանի հասնել և պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները: Եվ մենք վստահորեն կարող ենք ասել, որ Թուրքիան Սիրիայի և այլ երկրների նույն ահաբեկիչներին օգտագործում է  Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
11:36 - 06 հոկտեմբերի, 2020
Կանադան կասեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը

 |armenpress.am|

Կանադան կասեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը |armenpress.am|

armenpress.am: Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: Այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները»,- գրել է ԱԳ նախարարը: Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ: Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: The Globe և Mail պարբերականները տեղեկացրել էին, որ այդ ընկերությունը այս տարի ավելի վաղ արտոնագիր է ստացել և նմանատիպ յոթ համակարգեր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք ֊զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար: Հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա:
22:57 - 05 հոկտեմբերի, 2020
Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Սարգսյանի հարցազրույցը Sky News Arabia հեռուստաընկերությանը

Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Սարգսյանի հարցազրույցը Sky News Arabia հեռուստաընկերությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, կարո՞ղ եք ներկայացնել հակամարտության ակունքները, պատճառները, և թե ի՞նչ է իրականում այժմ տեղի ունենում: - Նախքան հարցազրույցը սկսելը ես նայում էի Ձեր ծրագիրը և ցուցադրվող տեսանյութերը: Թույլ տվեք սկսել բարեկամական ժեստով, քանի որ այն, ինչ ցուցադրում էիք, ադրբեջանական կողմի տեսանյութերն էին, և չկար որևէ տեսանյութ Լեռնային Ղարաբաղի, հայկական կողմից: Սա ընդունեք որպես փոքր նկատառում: Դուք հարցնում եք պատճառների մասին, սակայն կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք Ադրբեջանի նախագահին, քանի որ հենց Ադրբեջանն է սկսել այս պատերազմը: Ես կարող եմ սա պատերազմ անվանել, քանի որ վերջին 26 տարիների ընթացքում, երբ Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ ընթանում էին բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի եռանախագահությամբ, բախումներ լինում էին, սակայն դրանք շատ տեղային էին: Սա լայնածավալ է և խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր: Ադրբեջանը պաշտոնապես և ոչ պաշտոնապես պատճառաբանում է, թե իրենց չէր բավարարում բանակցային գործընթացը, այդ իսկ պատճառով նրանք սկսեցին սա՝ հավատալով, որ կարող են խնդիրը լուծել ուժի միջոցով: Իմ մեկնաբանությունը հետևյալն է՝ չեմ կարծում, որ այս հակամարտությունն ունի ռազմական կարգավորում: Իհարկե, այս հակամարտությունը շատ ավելի բարդ է դարձել երրորդ կողմի ներգրավմամբ: Իրականությունն այն է, որ երկու կողմերում բազմաթիվ մարդիկ, ընդ որում, ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք են զոհվում, քանի որ այս պահին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի հրետակոծությանն են ենթարկվում Ստեփանակերտը, գյուղերը: Այսինքն, իրավիճակը ինչ-որ առումով դուրս է գալիս վերահսկողությունից: Ինչպես ասացի, Թուրքիայի ներգրավվածությունն ավելի է բարդացնում իրողությունը: Նախկինում, երրորդ կողմի ուղղակի ներգրավվածություն չկար, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև էին ընթանում բանակցություններ, բանակցող կողմերը փորձում էին մեղմացնել հակամարտությունը: Սակայն հիմա այն ավելի մեծ ծավալներ է ընդունել և դարձել ավելի խճճված, հատկապես երրորդ կողմի՝ Թուրքիայի ներգրավվածության պարագայում: Հարց- Պարոն նախագահ, ինչպես նշեցիք երրորդ կողմը՝ Թուրքիան, հստակորեն ներգրավված է խնդրում: Ինչո՞ւ է Թուրքիան միջամտում, ի՞նչ է պարոն Էրդողանը ցանկանում սիրիացի վարձկանների ուղարկելով հակամարտության գոտի: - Կրկին հարցն ինձ չէ ուղղված, ինչպես և առաջին հարցի պարագայում, որը Ադրբեջանի նախագահին էր ուղղված՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական կողմը կրկին պատերազմ սկսեն: Ձեր երկրորդ հարցի հասցեատերն էլ պարոն Էրդողանն է, այլ ոչ թե ես: Սակայն ես կարող եմ ներկայացնել այն, ինչ լսել եմ: Մենք պաշտոնապես այստեղից և այնտեղից լսում ենք՝ ինչպես է թուրքական կողմը պնդում, թե այնտեղ է իր էթնիկ եղբայրներին աջակցելու համար: Թյուրք էթնիկ եղբայրները Անատոլիայից ձգվում են մինչև Արևելք՝ Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա ու հյուսիսային Չինաստան: Արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է միջամտել ամեն անգամ, երբ այնտեղ խնդիր առաջանա: Երբեմն նրանք պնդում են, թե իբր (Լեռնային Ղարաբաղում) կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: Դրա փոխարեն Թուրքիան Ադրբեջան է բերել ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր վարձկաններ, ովքեր մեծամասամբ ծայրահեղական ջիհադիստ ահաբեկիչների են: Սա մտահոգություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլև, վստահ եմ, որ սա անհանգստություն կառաջացնի նաև տարածաշրջանի այլ պետություններում, այդ թվում և՝ Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի պետություններում և այլն: Երրորդ պնդումը, որ անում է թուրքական կողմը, կրկին չի դիմանում որևէ քննադատության: Նրանք հայտարարում են, թե հայերը կարող են ռմբակոծել կարևոր ենթակառուցվածքներ, որոնք այս պարագայում էներգետիկ ենթակառուցվածքներն են, նավթամուղերը, որոնք Բաքվից ձգվում են դեպի Թբիլիսի և Ջեյհան: Ավելի քան 20 տարի այդ նավթամուղը կառուցված է: Եթե հայերը նպատակ ունենային այն ռմբակոծել, դա կանեին շատ ավելի վաղ, անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանում նոր մտածում էին դրա կառուցման մասին, թույլ չտալով, որ այն կառուցվի՝ այդպիսով գուցե թույլ չտալով, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ միլիարդավոր դոլարներ վաստակի և այդ միլիարդավոր դոլարներն օգտագործի զենք գնելու և դրանցով հայերին կյանքից զրկելու համար: Սրանք Թուրքիայի կողմից պաշտոնապես հայտարարված պատճառներն են, թե ինչու են իրենք ներգրավված: Դրանցից և ոչ մեկն իրատեսական չէ: Իրական պատճառը, թե ինչու է Թուրքիան այնտեղ, այլ է: Հարց- Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դիրքորոշումը Թուրքիայի միջամտության առնչությամբ: Դուք խոսում եք Սիրիայից հազարավոր վարձկանների մասին, որոնց Թուրքիան բերել է հակամարտության գոտի: Այս թեմայով հեռախոսազրույցներ ունեցե՞լ եք, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ: - Միջազգային հանրությունը շատ լայն է` ՄԱԿ-ից մինչև ՆԱՏՕ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և երբ Թուրքիան ստորագրում էր կառույցի անդամ դառնալու համար, արդյո՞ք այդ պետությունը ստորագրել է մի փաստաթուղթ, որն իրեն թույլ է տալիս ագրեսիվ կերպով որպես երրորդ կողմ ներգրավվել հակամարտությանը: Արդյո՞ք այդ համաձայնագիրը նրանց թույլ է տալիս վարձկաններ բերել տարածաշրջան: Մեծ թվով կազմակերպություններ կան՝ սկսած Եվրամիությունից մինչև ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը: Այս բոլոր տարբերակները սեղանին են, մենք մտածում ենք դիմել երրորդ կողմերին կամ կազմակերպություններին: Սակայն խնդիրը շատ պարզ է: Եթե ներկայում ընթացող պատերազմը լիներ միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, որին հասկանալի պատճառով աջակցում են կամավորականներ Հայաստանից և հայ ժողովուրդը, շատ հավանական է, որ, ինչպես միշտ, միջազգային միջնորդները կամ Մինսկի խմբի անդամ երկրները կկարողանային կանգնեցնելու սա երրորդ, չորրորդ կամ հինգերորդ օրը: Բայց Ադրբեջանում Թուրքիայի ներկայության պատճառով այս ամենը շատ ավելի բարդ է դառնում: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը ևս պետք է մտահոգված լինի, քանի որ, որոշ մեկնաբանությունների համաձայն, Թուրքիան այնտեղ է՝ մնալու նպատակով: Այլ հարց է՝ արդյո՞ք վարձկանները կամ ահաբեկիչները կմնան այդտեղ, թե պատերազմի ավարտից հետո կվերադառնան հետ, ինչին ես անձամբ չեմ հավատում: Իսկ իրականում Թուրքիան կկառավարի նավթամուղը, որը Կասպից ծովից գնում է Եվրոպա՝ այդպիսով կասպյան տարածաշրջանից նավթի և գազի մատակարարման հարցում բոլորին կախման մեջ դնելով իրենցից, ընդ որում, ինչպես մատակարարներին՝ Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային, այնպես էլ ստացողներին: Գուցե սա՞ է Թուրքիայի շարժառիթը: Խնդրի կարգավորման համար կա միայն մեկ ճանապարհ՝ Թուրքիային հեռացնել հակամարտությունից: Միայն այդ դեպքում կարող են հուսալ, որ կլինի հրադադար, և դրան կհաջորդեն մյուս քայլերը: Հարց- Պարոն նախագահ, Դուք ասացիք, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Կարծում եք, որ ներկա պայմանները կարո՞ղ են հանգեցնել բանակցությունների: Դուք երկու կետի մասին խոսեցիք, թույլ տվեք բացատրել երկուսն էլ: Նախ, ես չեմ հավատում և չկա որևէ հայ աշխարհում, ով կարծում է, թե հակամարտությունը կարելի է լուծել ուժի միջոցով՝ հատկապես Թուրքիայի ներգրավվածությունից հետո: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայ և նրա յուրաքանչյուր բարեկամ հիշում է, որ 105 տարի առաջ Թուրքիան մեծ ոճրագործություն է իրականացրել, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն: Թուրքերը սպանել են 1,5 միլիոն մարդ և ստեղծել են ներկա հայկական սփյուռքը՝ Արգենտինայից, Միացյալ Նահանգներից մինչև Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք: Մենք Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում կարծում ենք, որ այն պահին, երբ Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ցուցաբերեց Ադրբեջանում, այս ամենը դարձավ էթնիկ զտման, ցեղասպանության ևս մեկ փորձ: Որևէ հայ՝ կապ չունի, թե որտեղ է ապրում, դա չի ընդունի: Լեռնային Ղարաբաղում հայերը մշտապես բացարձակ մեծամասնություն են կազմել: Նրանք երբեք դա չեն ընդունի, նրանք կկռվեն մինչև մահ, սակայն թույլ չեն տա, որ դա կատարվի: Սա է Ձեր առաջին հարցի պատասխանը: Ես մեծապես հավատում եմ, որ այս հարցը ռազմական լուծում չունի: Հարցին, թե ցանկանու՞մ եմ կամ հավատու՞մ եմ, որ կա լուծում խաղաղ բանակցությունների միջոցով, հաստատապես կպատասխանեմ՝ այո: Այս հարցը հնարավոր է լուծել միայն մեկ ճանապարհով՝ բանակցությունների: Մոդելը, ձևաչափը պարզ է: Թուրքիան միջազգային հանրության, իր բարեկամների, առողջ բանականության ճնշման ներքո պետք է դուրս գա այս խնդրից, և այն պահին, երբ դա լինի, խնդիրը կշարունակի մնալ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Համոզված եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության ջատագովները ճնշում կգործադրեն այդ ուղղությամբ, և մենք քայլ առ քայլ կսկսենք բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որը համանախագահում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Կա միայն մեկ լուծում՝ վերադառնալ բանակցությունների սեղան: Սակայն, առաջին հերթին, Թուրքիան պետք է բացառվի այս պատկերից: Հարց- Պարոն նախագահ, ինչպես նշեցիք, այս միջնորդությունը իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, սակայն կան այլ երկրներ, որոնք միջնորդություն են առաջարկում, ինչպես օրինակ՝ Իրանը, Վրաստանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման միջնորդությունների առաջարկները, և ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ: -Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մտահոգություն են հայտնում այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հարավային Կովկասում: Ուզում եմ հայտնել իմ անկեղծ շնորհակալությունը նրանց բոլորին: Նրանցից ոմանք մտահոգված են, քանի որ մոտ են ապրում: Նրանցից ոմանք մտահոգ են, քանի որ հասկանում են, որ եթե այս առճակատումներն ավելի լարվեն և ինտենսիվ լինեն, կարող են մեծ անհավասարակշռություն և խնդիր առաջացնել ամբողջ Կովկասում, և չեն ցանկանում Կովկասում մեկ այլ Սիրիա լինի: Խնդիրը տարածաշրջանում կներգրավվի բոլորին, և ուղղակի խելագարություն կլինի: Շնորհակալություն բոլոր առաջարկների, բանակցությունների, կողմերի միջև միջնորդության համար: Այս հարցում ակնհայտ ուժեղ միջնորդներ կարող են լինել այն երկրները, որոնք արդեն իսկ միջնորդություն են իրականացնում որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Կարծում եմ, որ կարող ենք հույս ունենալ, որ այս երեք միջնորդները իրենց ձայնը կրկին կբարձրացնեն և միջնորդություն կառաջարկեն: Սակայն, ինչպես նշեցի, Մինսկի խմբի անդամ այս երեք պետությունները և նրանց ղեկավարները իրենց ձայնը կհնչեցնեն և կողմերին ոչ միայն կոչ կանեն հրադադար հաստատել, այլ նաև Թուրքիային ուղերձ կհղեն, որ նրա դերն այս հարցում ամբողջությամբ ապակայունացնող է և չի նպաստում խաղաղության հաստատմանը: Թուրքիան նպաստում է պատերազմին և ապակայունացմանը, ինչպես նաև երկու կողմերի մարդկային կորուստներին: Կարծում եմ՝ Թուրքիայի ոչ մի նպատակ և այն, ինչ փնտրում է Կովկասում՝ ներկայություն, ազդեցություն էներգետիկ ոլորտի վրա, չարժի հազարավոր երիտասարդների, տարեցների, երեխաների կյանքները, որոնք մենք ամեն օր կորցնում ենք: Հարց- Պարոն նախագահ, կարո՞ղ եք ներկայացնել ընդհանուր իրավիճակը, հումանիտար իրավիճակը, քանի որ տեղեկություններ և մտահոգություններ կան, որ տարածաշրջանը մեկ այլ Սիրիա կդառնա: Կարո՞ղ եք աշխարհին հայտնել այն մտավախությունները, որ ունեք մարդասիրական աղետի վերաբերյալ: -Կցանկանայի նախ նշեք, թե ինչու՞ չեք նշում, ցուցադրում Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի մասին, երբ ռմբակոծվում են մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, գյուղերը՝ ավերելով դրանք: Կարծում եմ՝ հումանիտար ճգնաժամը շատ մեծ է: Շատ տուժածներ կան այդ հրետակոծություններից, մարդիկ կորցրել են իրենց տները, փորձում են տանիք գտնել: Հումանիտար ճգնաժամն օրեցօր աճում է: Համոզված եմ, որ դա ոչ միայն հայկական կողմում կլինի, այլ նաև ադրբեջանական կողմում ևս: Սա ամենակարևոր պատճառն է, որ հրետակոծությունները և սպանությունները, պատերազմը պետք է դադարեցվեն: Երբ լսում եմ ադրբեջանական կողմի ներկայացրած տեղեկությունները, շատ դեպքերում դրանք ուղղակի պրոպագանդա են, երբ ասում են, թե մեծ հաղթանակներ են տարել: Երկու կողմում կան մարդկային կյանքների ռազմավարական կորուստներ: Այս ամենին գումարվում է նաև հումանիտար ճգնաժամը: Մարդիկ իրենց կյանքն են կորցնում, կորցնում են իրենց երեխաներին, ծնողներին: Սա հակամարտություն, պատերազմ չէ, որը սահմանին կամ առաջնագծում է: Միջազգային հանրությանն ուղղված իմ ուղերձն է՝ խոսեք Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր շարունակում են ադրբեջանական կողմին ռազմատեխնիկա մատակարարել: Կարիք չկա այդ երկրների անունները բարձրաձայնել, բայց այդ կերպ նրանք դառնում են հակամարտության մաս: Ինչքան քիչ մատակարարումներ, քաջալերում լինեն, և ինչքան շուտ Թուրքիան դուրս մղվի, այդ դեպքում մենք հրադադարի հաստատման հույս կունենանք՝ միջազգային ճնշումների և, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Այդ ամենից հետո հույս կլինի նաև բանակցությունների վերսկսման համար: Աշխարհում որևէ պատճառ չկա, որը կարող է բացատրել բանակցությունները պատերազմով փոխարինելը: Ոչ ոք չի ասում, որ 20 տարի հետո բանակցությունները՝ հաջող կամ անհաջող, պետք է դադարեցնել, որովհետև այս կամ այն կողմը գոհ չէ մյուս կողմից: Նորմալ բանակցությունների համար պետք է համբերատար լինել, վստահություն ձևավորել: Եթե գոհ չես, այդ մասին պետք է ասես համանախագահներին և նրանց, ովքեր ազդեցություն ունեն, ոչ թե պատերազմ սկսես: Յուրաքանչյուր մարդկային կյանք շատ արժեքավոր է, և դրա կորուստը երկու կողմի համար էլ մեծ ողբերգություն է: Թուրքիայի պաշտոնյաներին կոչ եմ անում մտածել Ադրբեջանում իրենց ներգրավվածության մասին: Միջազգային հանրությանը ցանկանում եմ ասել, որ հայերը այս պատերազմը Լեռնային Ղարաբաղում ընդունում են որպես էթնիկ զտում և 105 տարի առաջ տեղի ունեցած չավարտված ցեղասպանության շարունակություն: Մեծապես հավատում եմ, որ կա ընդամենը մեկ լուծում այս խնդրին՝ բանակցությունները: Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք հազարավոր տարիներ ապրել են այնտեղ՝ իրենց հայրենիքում, այդ հպարտ լեռնային մարդիկ, երբեք չեն ընկրկի: Ադրբեջանցիների դեպքում խոսքը միայն տարածքների մասին է, նրանք ցանկանում են այդ տարածքներն առանց հայերի: Դուք այն անվանում եք տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, բայց խոսքը մարդկային կյանքերի, արժեքների մասին է, մարդկային կյանքերի, որոնք վտանգվում են: - Շատ շնորհակալություն, պարոն նախագահ:
22:23 - 05 հոկտեմբերի, 2020
Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում․ Թուրքիա |azatutyun.am|

Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում․ Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում: «Թուրքիան ուժեղ պետություն է, մեծ պոտենցիալով, մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, բնականաբար, Թուրքիան պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ խաղաղ գործընթաց կսկսի. - «Եվ որքան շուտ, այնքան լավ, պատերազմը չի կարող հարատև լինել»,- նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: Միջազգային կառույցներն ու խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրները հրադադարի կնքման օրվանից մինչ օրս պնդում են, որ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ միակ և ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
18:37 - 05 հոկտեմբերի, 2020