Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ
11:36 - 06 հոկտեմբերի, 2020

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում, «Риа Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ  Բաշար Ասադը։

Սիրիայի առաջնորդի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչներ է օգտագործել, Լիբիայում կիրառել է նույն մեթոդները. նա օգտագործել է ահաբեկիչներ Սիրիայից և, գուցե,  այլ պետություններից:

«Այնպես որ, այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում  նա օգտագործում է նույն մեթոդները, ապացույց չի պահանջում, դա շատ հավանական է, քանի որ, ինչպես ես ասացի, հենց Թուրքիան էր, որ հանգեցրեց այս խնդրին, սկսեց այս հակամարտությունը. նա խրախուսեց դա։ Թուրքիան ցանկանում էր ինչ-որ բանի հասնել և պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները: Եվ մենք վստահորեն կարող ենք ասել, որ Թուրքիան Սիրիայի և այլ երկրների նույն ահաբեկիչներին օգտագործում է  Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել