Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը
 |tert.am|

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց  է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության պատճառը Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների խախտումն է»:Նրա խոսքերով` «տարակուսելի է Ֆրանսիայի աջակցությունը Հունաստանի և Կիպրոսի հույների մաքսիմալիստական պահանջներին և քայլերին, որոնք նպաստում են լարվածության աճին»:Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ֆրանսիայից ակնկալում է գործընթացի նկատմամբ խոհեմ և կառուցողական վերաբերմունք: Միևնույն ժամանակ, նա նշել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորհրդատվությունների և շփումների մեխանիզմի կայուն օգտագործման կարևորությունը:
10:47 - 23 սեպտեմբերի, 2020
«Ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիր թողնված է 5 երկրի ողորմությանը». Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը |tert.am|

«Ավելի քան 7 մլրդ մարդու ճակատագիր թողնված է 5 երկրի ողորմությանը». Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:«Որպեսզի ՄԱԿ-ի համակարգը կրկին արդյունավետ դառնա, մենք նախ պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը», - ասել է Թուրքիայի ղեկավարը ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ բարձր մակարդակի հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:Էրդողանի խոսքով ՝ Անվտանգության խորհրդի կառուցվածքը, որն «ավելի քան 7 միլիարդ մարդու ճակատագիր թողնում է 5 երկրի ողորմությանը, արդար ու կայուն չէ»:«Մենք բոլորս տեսնում ենք, որ այսօրվա մարտահրավերները չենք կարող հաղթահարել անցյալ դարի կարիքներին համապատասխանող կառուցվածքներով», -հայտարարել է Թուրքիայի նախագահը:Նա նշել է, որ, հակառակ հռչակված իդեալներին, ՄԱԿ-ի համակարգը չի կարող ոչ կանխել հակամարտությունները, ոչ էլ վերջ տալ արդեն սկսված հակամարտություններին:«Ժողովրդավարական, թափանցիկ, հաշվետու, արդյունավետ և արդար ներկայացվածության վրա հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճարտարապետությունը մարդկության համար դարձել է անհրաժեշտություն, այլ ոչ թե ընտրություն», - ընդգծել է Էրդողանը:
17:39 - 22 սեպտեմբերի, 2020
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» |ermenihaber.am|

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։ Այդ մասին գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։  Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։ Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։
14:51 - 22 սեպտեմբերի, 2020
ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ
 |ermenihaber.am|

ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լիբիային զենք մատակարարելու արգելքը խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել ծովային փոխադրումներ իրականացնող 3 ընկերությունների դեմ: Դրանցից մեկը թուրքական է, մյուները պատկանում են Հորդանանին ու Ղազախստանին: Այս մասին հայտնել է  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որում ասվում է, որ այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար: Ավելին, հայտարարության մեջ կողմնակալ լինելու մեղադրանքներ են հնչեցվել Եվրամիության հասցեին: Ըստ թուրքական կողմի՝ Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը» զենքի մատակարարումը օրինական է, քանի որ այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Անկարան ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում հակամարտող մյուս կողմի՝ գեներալ Խալիֆա Հաֆթերի գլխավորած «Ազգային բանակին» ու խորհրդարանին Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների կողմից զենք զինամթերք ուղարկելու վրա աչք փակելու մեջ:
13:32 - 22 սեպտեմբերի, 2020
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու

 |armenpress.am|

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝  Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարությունների վերջին հայտարարությունները, օգոստոսին անցկացված համատեղ զորավարժությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ պատրաստվում է պատերազմ հրահրել, տանում է նախապատրաստական աշխատանքներ:Աբովյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում: Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահը, այդ երկրների արտգործնախարարները, ռազմական ղեկավարությունները շատ ակտիվ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է նոր ռազմական սադրանքների գնան: Աբովյանը հիշեցրեց, որ օգոստոսին Թուրքիան ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում: Նա  նկատեց նաև, որ նաև արաբական, եվրոպական մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ Թուրքիան շատ ակտիվորեն Ադրբեջանում տեղակայում է իսլամիստական գրոհայինների, ահաբեկիչների: «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը բնավ կապ չունի բանակցային պրոցեսի հետ: Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ, տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: Այսօր իրավիճակը կարդինալ տարբեր է: Առաջին անգամ Թուրքիան ռազմական իր ներգրավվածությունը, մասնակցությունը գործընթացներում ոչ թե բացառում է կամ քողարկված է գործում, այլ հստակ, ուղիղ հայտարարում է, որ ներգրավված է լինելու ենթադրվող պրոցեսներին»,-ասաց պատգամավորը: Աբովյանը կարևոր է համարում, որ Հայաստանն առաջին հերթին բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով և հարթակներում բարձրացնի այդ հարցը: «Մենք ունենք ապացույցները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»,-նշեց պատգամավորն ու հավելեց՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն հայկական կողմին թե բանակցությունների սեղանին, թե առհասարակ միջազգային ասպարեզում դիվանագիտական առումով ավելի հետևողական ու ագրեսիվ լինել:
11:07 - 22 սեպտեմբերի, 2020
Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով» |tert.am|

Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով» |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել երկրում Հունաստանի դեսպանին՝ կապված հունական թերթերից մեկում լույս տեսած հրապարակումների հետ, որոնցում վիրավորական արտահայտություններ են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին՝ հունական թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով»,- հայտարարել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն նշել է, որ «վիրավորանքներն ու հայհոյանքները չպետք է դիտարկվեն որպես մամուլի ազատություն»: Նա անդրադարձել է նաև Կիպրոսի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին և հիշեցրել, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլևս չի բանակցելու դաշնություն ստեղծելու վերաբերյալ: Չավուշօղլուն ընդգծել է, որ անիմաստ է Կիպրոսում դաշնություն ստեղծելու նոր նախաձեռնություններ առաջ քաշելը, քանի որ դրանք դատապարտված են ձախողման:
13:30 - 20 սեպտեմբերի, 2020
Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

Թուրքիան դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր. Իտալիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել իտալական «Լա Վերիտա» օրաթերթին, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և դրանում Թուրքիայի դերին։ Մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մտադրության մասին,  Համբարձումյանը նշել է, որ  Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: «Նմանօրինակ սպառնալիքները լավագույնս են ի ցույց դնում այդ պետության իրական դեմքը։ Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչության դրսևորում: Այդ հայտարարությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ժողովրդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից փորձ է արվել «արդարացնել» ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը՝ որպես «էմոցիոնալ» ֆոնին արված հայտարարություն: Իհարկե դա որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող սպառնալիքը Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասել է Համբարձումյանը։ Դեսպանի խոսքով՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր կազմակերպություններում մտահոգություն էր հայտնում ատոմակայանի անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում, իբր հնացած է և այլն: Իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ատոմակայանը: «Կարծում ենք, որ սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր այսպես կոչված մտահոգությունները ունեն խսիտ հակահայկական ուղղվածություն: Ցավոք, մարդկային կյանքը այդ երկրում արժեք չէ, էլ ուր մնաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը»,- հավելել է դեսպանը։ Հարցին՝ թե ինչ կոչ ունի իտալական իշխանություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը պատասխանել է, որ  նախևառաջ այս առիթը օգտագործելով ցանկանում է շնորհակալություն հայտնել իտալական իշխանություններին, մասնավորապես ԱԳ նախարար Դի Մայոյին ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր հավասարակշռված մոտեցման համար։ «Բարձր եմ գնահատում հուլիսյան իրադարձությունների ողջ ընթացքում իտալական կողմի ցուցաբերած խոհեմ և հավասարակշռված մոտեցումը։ Իտալական իշխանություններից ակնկալիքն այն է, որ իտալական կողմը շարունակի դրսևորել հավասարակշռված և անկողմնակալ մոտեցում, աջակցել հակամարտությամբ զբաղվող և միջազգային հանրության մանդատն ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող խաղաղ բանակցային գործընթացին։ Միջազգային հանրությանը մոլորեցնում են ձեր և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները հարձակման մասին։ Ի վերջո, մարդիկ ու՞մ հավատան, ո՞վ է հարձակվել։ Կարծում եմ՝ երբ չգիտես ում հավատալ, ստիպված ես ապավինել տրամաբանությանը»,- ասել է Համբարձումյանը։ Դեսպանի կարծիքով՝ այն կողմը, որը հարձակվելու մտադրություն ունի, չի պնդում հետաքննության մեխանիզմ ներդնել Հայաստան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջան-ԼՂ շփման գծում։ Այն կողմը, որը հարձակվելու մտադրություն չունի, այդպես ուժեղ չի պայքարում այդ մեխանիզմները դնելու դեմ։ «Կամ երբևէ լսե՞լ եք Հայաստանից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ թշնամական կոչեր։ Ադրբեջանը դա անում է ամենօրյա ռեժիմով։ Ո՞վ է հայերին անվանում թիվ մեկ թշնամի, ո՞վ է Բաքվի փողոցներում կազմակերպում ցույցեր «մահ հայերին» կարգախոսով։ Ներկա ռազմական էսկալացիան ցույց տվեց, թե որքան պահանջված են անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպես օրինակ՝ հրամանատարների միջև ուղիղ կապը, միջազգային, տվյալ պահին՝ ԵԱՀԿ մոնիթորինը, ինչպես նաև վերիֆիկացիոն հետաքննող մեխանիզմները: Սակայն այդ միջոցառումների ներդրմանը հետևողականորեն դեմ է ոչ թե Հայաստանը, ոչ թե Արցախը, այլ հենց Ադրբեջանը»,- ընդգծել է Համբարձումյանը։ Դեսպանը նաև խոսել է Թուրքիայի դերի մասին այս ամենում, նշելով, որ  Թուրքիայի դերը ապակառուցողական է, ինչպես միշտ։ «Թուրքիան, ցավոք, գնալով ավելի վտանգավոր է դառնում, քանի որ այն դարձել է տարբեր տարածաշրջաններ անկայունություն արտահանող երկիր՝ լինի դա Միջերկրականում, Աֆրիկայում, թե Ասիական տարածաշրջանում: Ներկայումս Թուրքիայի կողմից փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել նաև Հարավային Կովկաս: Ադրբեջանին հայտնած անվերապահ աջակցությունը և ԼՂ հակամարտության մեջ նրանց ապակառուցողական դերը միայն մի մասն են այսօրվա Թուրքիայի նեոօսմանական քաղաքականության»,- եզրափակել է Համբարձումյանը։
10:12 - 19 սեպտեմբերի, 2020
Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Կանադայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և  իր կանադացի գործընկեր Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովում առկա իրավիճակը, կանադացի գործընկերոջ հետ Չավուշօղլուն քննարկել է նաև երկկողմ պետական հարաբերությունները:Հաղորդվում է, որ Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովի հետ:Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
12:39 - 18 սեպտեմբերի, 2020
Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք
 |shantnews.am|

Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք |shantnews.am|

shantnews.am:  Սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել են Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը:  Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ գնտվում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին: Բանակցությունների ավարտից առաջ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիական համազգեստով անձանց մի քանի խմբեր մոտեցել են Իդլիբի թուրքական հենակետերից մի քանիսին, ապա հարձակվել 7-րդ հենակետի վրա: Թուրքական կողմի պնդմամբ այդ խմբերը ուղղորդվել են Սիրիայի նախագահ  Բաշար Ասադի կառավարության կողմից: Հարձակման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական «Sputnik» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ:    
22:54 - 17 սեպտեմբերի, 2020
Կիպրոսի նախագահ․ «ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ»
 |24news.am|

Կիպրոսի նախագահ․ «ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ» |24news.am|

24news.am: Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նավթահորատման ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս մասին նա Նիկոսիայում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպման ժամանակ։ Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման հարցում նույնպես չպետք է երկակի ստանդարտներ կիրառի։ «Քանի դեռ Թուրքիան ԵՄ անդամ երկրների դեմ անօրինական գործողություններ է իրականացնում, ԵՄ-ի արձագանքը պետք է հրատապ լինի։ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը պետք է այնպիսի օրենք լինի, որ ոչ ոք չկարողանա անտեսել կամ աչքաթող անել»,-ասել է նա։ Կիպրոսի ղեկավարը նաև հայտնել է, որ Անկարայի հետ պատրաստ են երկխոսության։   
19:43 - 17 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար |tert.am|

Եվրախորհրդարանը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնում Կիպրոսի և Հունաստանի տարածքներում հորատման ապօրինի աշխատանքներ անելու համար |tert.am|

tert.am: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:Այս մասին գրում է eurointegration.com  կայքը:Համապատասխան բանաձևը, որով պատգամավորները լիակատար համերաշխություն են հայտնում Հունաստանին և Կիպրոսին, պաշտպանել է 601 պատգամավոր, 57-ը դեմ է եղել, 36-ը ձեռնպահ է մնացել:Հայտարարելով, որ ԵՄ-ն հստակ և վճռականորեն պաշտպանում է իր շահերը՝ եվրախորհրդարանականները Թուրքիային կոչ են արել անհապաղ դադարեցնել հետագա անօրինական հետախուզությունն ու հորատումը Միջերկրական ծովի արևելքում, զերծ մնալ Հունաստանի օդային տարածքի և Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերի սահմանները խախտելուց և վերջ տալ «ազգայնական ռազմատենչ հռետորաբանությանը»:Նրանք ընդգծել են, որ հարցի լուծումը կարելի է գտնել միայն երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների միջոցով, և կողմերին, հատկապես Թուրքիային, կոչ են արել զինված ուժերը շտապ դուրս հանել տարածքից:Միևնույն ժամանակ, նրանք Եվրոպայի խորհրդին կոչ են արել պատրաստ լինել հետագա սահմանափակումների մշակման, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային և չպետք է բացասաբար անդրադառնան Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների վրա:
17:39 - 17 սեպտեմբերի, 2020