Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում |tert.am|

tert.am: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականութունը վիճարկելու է ՍԴ-ում։ Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը՝ ընդգծելով, որ երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների  ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։
10:59 - 03 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու են առաջադրում Իշխան Սաղաթելյանին: ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից:  ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
10:34 - 03 օգոստոսի, 2021
Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին

 |armenpress.am|

Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար հատկացվելու է երկու առանձնացված սրահ, ճեպազրույցների համար նախատեսված վայր,միայն որտեղ լրագրողները պաշտոնյաների հետ կանցկացնեն ճեպազրույցներ, հարցազրույցներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում շենքում օգոստոսի 2-ին լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին հարցին: Ալեն Սիմոնյանը նախ առաջարկեց սահմանափակում բառը չօգտագործել տվյալ դեպքում: «Լրագրողների համար ապահովվելու է հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն, օրինակ, քայլել պատգամավորի հետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակին առջև, որ դուրս գան: Ստեղծվելու է համակարգ, որը պաշտոնյաներին բերելու է ձեզ մոտ, և ինքը միայն դրանից հետո է դուրս գալու շենքից կամ մտնելու շենք, որպեսզի լրագրողների աշխատանքը համակարգված լինի: Համաձայնեք՝ որևիցե մեկին հաճելի չէ, երբ պատգամավորը, պաշտոնյան քայլում է, օպերատորները մեծ տեսախցիկները վերցրած հետևից վազում են, լրագրողը հարց է տալիս»,-նշեց նա՝ դիմելով լրագրողներին: Սիմոնյանի խոսքով՝ համակարգ է ներդրվում, որը միանգամից չի գործելու: Որոշ ժամանակ անց պատգամավորները և պաշտոնյաները, որոնք կայցելեն ԱԺ, կմոտենան հատուկ հատկացված տեղ, հանդես կգան ճեպազրույցներով, ինչպես նաև առանձին հարցազրույցներ կտան: Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը պարտավորվում է ապահովել այդ հնարավորությունը լրագրողների համար: Խմբակցությունը կունենա մամուլի պատասխանատու, որն իր վրա կվերցնի պարտականությունը՝ ապահովել լրագրողների կապը իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովներին, ապա Սիմոնյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված անձը ամեն հանձնաժողովի նիստից հետո մոտենալու և պատասխանելու է լրագրողների հարցերին, հանձնաժողովների հյուրերը ևս ճեպազրույցներ են տալու: «Այս պահի դրությամբ որևիցե բան չի փոխվելու, քանի դեռ մենք բոլոր հնարավոր պայմանները լրագրողների աշխատանքի համար չենք ապահովել»,-ասաց Սիմոնյանը: Պատգամավորը, որը ցանկություն կունենա կամ կհամաձայնի հարցազրույց տալ, կարող է լրագրողին հրավիրել կամ անձամբ դուրս գալ լրագրողների մոտ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օգոստոսի 2-ին ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս միջանցքների որոշ հատվածներ գնալ՝ Սիմոնյանն ասաց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորելով դա որևէ ձևով չանվանել սահմանափակում: «Ունենալու եք առանձնացված երկու տարբեր սրահ, ճեպազրույցների համար նախատեսված տեղ և հնարավորություն՝ բոլոր պաշտոնյաների հետ շփվելու: Այդ տեղը լինելու է ԱԺ շենքի մեջ»,-ասաց նա: Շարունակությունը կարդացեք armenpress.am-ում
18:38 - 02 օգոստոսի, 2021
ԱԺ-ն կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության քվեարկություն. քվեաթերթիկներում տառասխալ է եղել |armenpress.am|

ԱԺ-ն կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության քվեարկություն. քվեաթերթիկներում տառասխալ է եղել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը կրկին կանցկացնի ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկություն, քվեաթերթիկներում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել: Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:  «Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-ասաց Բաբայանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գումարել մեկ լրացուցիչ նիստ՝ ժամը 18:30-20:00-ն: Քվեարկությամբ այս առաջարկն ընդունվեց: ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուները չեն մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցել քվեարկությանը:
17:51 - 02 օգոստոսի, 2021
Թշնամանքն ու ատելությունը պետք է դուրս մղվեն այս շենքից և մեր առօրյայից. Ալեն Սիմոնյան |hetq.am|

Թշնամանքն ու ատելությունը պետք է դուրս մղվեն այս շենքից և մեր առօրյայից. Ալեն Սիմոնյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում շարունակվում է ութերորդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկի նիստը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին ներկայացրեց խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը: Նրա ելույթի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունները դուրս եկան նիստերի դահլիճից: ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին` սկզբունքներին ու թիմին հավատարիմ մնալու համար: Նրա խոսքով` խորհրդարանն աշխատելու է հայ ժողովրդի համար դժվար ժամանակահատվածում, որը շատ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Ըստ Սիմոնյանի` չնայած հայաստանյան ներքաղաքական կյանքում բազմաթիվ հակասություններ կան, սակայն պետք է վերահաստատել, որ իշխանությունը ՀՀ-ում թշնամիներ չունի ու չի կարող ունենալ: «Խորհրդարանը մարդկանց համար ամենակարևոր չափորոշիչներից է բոլոր առումներով, մարդիկ իրենց սպասումներն առաջին հերթին մեզ հետ են կապում, այս թիվ մեկ քաղաքական ամբիոնի հետ, և մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնել: Թշնամանքն ու ատելությունը պետք է դուրս մղվեն այս շենքից և մեր առօրյայից, մարդիկ չեն գնացել ընտրատեղամասեր, որ այս ամբիոնից ատելության խոսք տարածենք»,- ասաց Սիմոնյանը: Նա վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում պարտավոր եմ անել հնարավորն ու անհնարը` խորհրդարանի անխափան գործունեությունն ապահովելու համար: Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել էին կալանավորված Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները և պահանջում էին վերջիններիս ներկայությունը ԱԺ նիստին:
16:15 - 02 օգոստոսի, 2021
Վանեցյանն անթույլատրելի է համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը |armenpress.am|

Վանեցյանն անթույլատրելի է համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում Ազգային ժողովի շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումը, բացի այդ շենքում ուժեղացված հսկողության, նիստերի դահլիճի դռների դիմաց մետաղորսիչ սարքերի առկայության կարիք չի տեսնում: Վանեցյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Անվտանգությունը շատ կարևոր է, պետք է ապահովել միանշանակ: ԱԺ շենքը պետական պահպանության օբյեկտների շարքին է դասվում, և այստեղ համաձայն այդ օրենքի՝ պետք է իրականացվի պահպանություն: Բայց ԱԺ բոլոր մուտքերում կան այդ սարքերը, որոնցով մարդիկ անցնում են, հսկվում են՝ զենք-զինամթերք, արգելված իրեր հայտնաբերելու համար: Ոչ ոք չի առարկում, որ նման միջոցները, որոնք կան ԱԺ մուտքերում, անհրաժեշտ են: Բայց ԱԺ շենքի ներսում, հատկապես նիստերի դահլիճ մետաղոսիչներով անցնելով մուտք գործելն ուղղակի ծիծաղելի է: Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ այս իշխանություններն ուզում են այս ճանապարհով իրենց պատկերացմամբ ազդել ընդդիմության նյարդերի վրա կամ ուղղակի իրենք սարսափած են ընդդիմությունից»,-ասաց Վանեցյանը: Նա զարմացած է այդ միջոցառումների վրա և կարծում է, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու: Անդրադառնալով օգոստոսի 2-ին  ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին՝ Վանեցյանը դա անթույատրելի համարեց: «ԱԺ-ն այն մարմինն է, որտեղ լրագրողները պետք է գտնվեն մշտապես, ազատ շրջեն խորհրդարանում և կարողանան իրենց աշխատանքով հանրությանը ներկայացնել պատգամավորների՝ ժողովրդի ընտրյալների գործունեությունը: Եթե լրագրողների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ մտնեն,  անթույլատրելի է»,-ասաց նա: Վանեցյանը նշեց, որ իրենք իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են պայքարել դրա դեմ և պաշտպանել ԶԼՄ-ների իրավունքները:
15:47 - 02 օգոստոսի, 2021
Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին |armenpress.am|

Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդարան գալով չեն հրաժարվել իրենց հիմնական պահանջից, այն է՝ իշխանություններին րոպե առաջ հեռացնելը: «Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործելու ենք մեր հիմնական նպատակին հասնելու համար: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են: Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում: Ընդդիմությունն անում է այն, ինչի գործիքակազմ ունի: Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, և եթե այն չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ապա ազնվորեն դա պետք է խոստովանի ու հեռանա»,- ասաց Արթուր Վանեցյանը: Հարցին, թե ինչպես է «Պատիվ ունեմ»-ը պատկերացնում խորհրդարանում համագործակցությունը իշխող ուժի հետ, Արթուր Վանեցյանը նշեց, որ եթե ԱԺ բերվի օրինագիծ, որը կբխի Հայաստանի ժողովրդի շահերից, ապա պատրաստ են, պարտավոր են համագործակցել ու կողմ քվեարկել: Այլ որևէ տարբերակում «Պատիվ ունեմ»-ը իշխանությունների հետ համագործակցություն հնարավոր չի համարում: Անդրադառնալով խմբակցության հնարավոր ակտիվ գործունեությանը Արթուր Վանեցյանը նշեց, որ այս Ազգային ժողովում սուր ելույթների պակաս չի լինելու:
14:54 - 02 օգոստոսի, 2021
Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

armenpress.am: ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 1 անդամ: Այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը: Այդ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 65 «կողմ», 1 «դեմ», 14 «ձեռնպահ» ձայներ: Խմբակցություններն իրենց կազմից առաջադրեցին հաշվիչ հանձնախմբի անդամներ: Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ հաշվիչ հանձնախմբի ՔՊ-ի թեկնածուներն են Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը: «Հայաստան» խմբակցության թեկնածուներն են Աշոտ Սիմոնյանը և Ագնեսա Խամոյանը: Իսկ «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջադրում են Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Նիստը նախագահող Կնյազ Հասանովն առաջարկեց հաշվիչ հանձնախմբի անդամներին նիստ գումարել և իրենց կազմից ընտրել հանձնախմբի նախագահ և քարտուղար:
14:31 - 02 օգոստոսի, 2021
«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Իշխան Սաղաթելյանն այս մասին նշել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա սկզբում նշեց, որ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների հարցը երկրի առջև ծառացած խնդիրների համատեքստում երկրորդական են: Երբ լրագրողները պնդեցին ԱԺ փոխնախագահի թեկնածության հարցը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք թեկնածու առաջադրելու են: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք հենց  ինքն է լինելու, նա նշեց. «Այո, ես եմ»: Անդրադառնալով Աժ-ում մեկնարկած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հնարավոր բոյկոտներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սա քաղաքական պրոցես է և երբ պետք լինի կգան ԱԺ, երբ պետք լինի կբոյկոտեն, որպեսզի իրենց քաղաքական օրակարգն առաջ տանեն:
12:20 - 02 օգոստոսի, 2021
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված պատգամավորներին․ բանավեճից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված պատգամավորներին․ բանավեճից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց

Ազգային  ժողովի ութերորդ գումարման առաջին նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորները ցանկություն հայտնեցին մինչև գրանցվելը վարման կարգի վերաբերյալ հայտարարություն անել։  Նախագահող Կնյազ Հասանովը, սակայն, ի պատասխան ասաց, որ գրանցումից հետո կարող են հայտարարություններ անել։ Նիստին 19 պատգամավորներ չգրանցվեցին։ Գրանցումից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորների գրանցումը համազոր է քվեարկությանը, ինչից առաջ պագամավորը արտահայտվելու իրավունք ունի։«Ինչպես հայտնի է, մեր երկու գործընկերները այսօր ապօրինաբար գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, պատգամավոր լինելուց հետո կուզեի շնորհակալություն հայտնել մեր պատգամավորներին և մեր ընտրողներին, բայց ստիպված եմ այսպիսի խոսք ասել։ Այն դեպքում, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, հետևաբար մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունը Ազգային ժողովում, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով ընդդիմությանն ասաց, որ պատգամավորը ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց այս պարագայում արարքները, որոնք վերաբերվում են պատգամավորական մանդատ ատացած անձանց, տեղի են ունեցել մինչև պատգամավորական մանդատ ստանալը և որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով։ «Որևիցե բան չեմ բացառում, մենք այստեղ բոլոր պարտավոր ենք, ըստ էության, ապահովել ԱԺ հետագա բնականոն գործունեությունը և ես կառաջարկեի, որպեսզի մենք հնարավորություն ընձեռեինք նախագահողին, որպեսզի նա կարողանար ձևավորեր ԱԺ մարմինները, որից հետո կարելի է քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ հարցեր, որոնք կապված մեր առօրյա գործունեության հետ»։ Ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Այնուհետև դաշինքի  քարտուղար Արծվիկ Մինասյանը ընդիմիջում պահանջեց։ Բանավեճերից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց։Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի՝  կալանավորված անդամներն են Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը։
12:03 - 02 օգոստոսի, 2021
Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|

Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: ԱԺ ութերորդ գումարման նիստին հայրապետական օրհնությամբ հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերիների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումերի: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական-քաղաքական գործիչների ու ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական հասարակության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը, բոլորիս փափագն ու ձգտումը մեր հարենիքի անվտանգությունն ու առաջընթացն է, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի ու ձևավորվելիք կառավարության գործունեությամբ»,-ասաց Վեհափառը: Նա իր ելույթում նշեց, որ այսօր պատգամավորները ստանձնում են իրենց պարտականությունները՝ օրենսդրական նախաձեռնություններով կարևոր ներդրում բերելու տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարությունը մեր ինքնության ու արժեքների: «Տարածաշրջանում առկա բարդ հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարիկամեցողությունը հասարակությունում, խորհրդարական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու ու սխալները շտկելու նպատակով»,-ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս:
10:33 - 02 օգոստոսի, 2021